User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Մանկության հուշեր…

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանկության հուշեր…

    Տարիները գլորվում են և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում է անցյալ… Բոլորս էլ ունեցել ենք մանկություն, մանկական երազանքներ և հուշեր… Եկեք փորձենք վերհիշել մեր մանկությունը, մանկական մեր երազները… Տեսնենք, արդյոք գոնե չնչին չափով իրականացել են դրանք թե ոչ… և արդյոք մեր ներկայիս ձևավորված բնավորությունը որևէ կապ ունի մեր մանկության երազանքների հետ…

    Օրինակ ես մանկուց երազել եմ դառնալ տիեզերագնաց… Ու հիմա էլ շատ եմ սիրում աստղերը… Սիրում եմ երազել աստղերի տակ…

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Բայց դու դեմք ես: Նմանատիպ թեմա ես էի ուզում բացել: Իմ հարցն ավելի կոնկրետ լինելու էր մասնագիտության ընտրության մասին:

    Հիմա լիքը բան ունեմ պատմելու:
    Մի հոգեբանի հետ զրուցելիս նա պարզեց, որ իմ բոլոր խնդիրները ծագել են մանուկ հասակում ունեցած մի հոգեկան տրավմայի հետևանքով, մինչդեռ ես կարծում էի, թե այդ դեպքն ինձ վրա ոչ մի հետք չի թողել: Բայց մեկ ուրիշ անգամ, երբ մեկ այլ հոգեբանի (այս անգամ ընկերուհուս) հետ փորձում էի վերլուծել իմ երազներից մեկը, շատ զարմանալի բան ստացվեց. իրոք որ այդ դեպքը շատ խորը հետք է թողել:

    Մի քիչ էլ խոսեմ մասնագիտության մասին: Ես հաճախ էի միտքս փոխում: Երազել եմ դառնալ բժիշկ, նկարչուհի, լրագրող: Տարօրինակ զուգադիպությամբ ավելի մեծ տարիքում երեքով էլ զբաղվել եմ: Նկարչությունը միանշանակ հետ մղվեց ժամանակի ընթացքում, իսկ բժշկության ու լրագրության միջև մինչև հիմա տատանվում եմ:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բայց դու դեմք ես: Նմանատիպ թեմա ես էի ուզում բացել: Իմ հարցն ավելի կոնկրետ լինելու էր մասնագիտության ընտրության մասին:
    Դե, ինչ անեմ, մտքերդ կարդում եմ
    Իսկ թեման բացեցի ձյան գալստյան կապակցությամբ, որովհետեւ այն իմ մեջ հուշեր արթնացրեց, որ մանուկ հասակում լուսամուտի մոտ նստած անհամբեր սպասում էինք, թե երբ կգա ձյունը, որ իր հետ բերի Նոր Տարին…

  4. #4
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Հետաքրքիր է, ոչ ոք չի՞ ուզում հիշել իր մանկությունը:

    Ես ապրել եմ Հայաստանի անճանաչելի գյուղերից մեկում՝ Դեբեդավանում, նախքան Երևան տեղափոխվելս: Գրեթե կյանքիս լավագույն տարիներն այնտեղ եմ անցկացրել, որովհետև գտնվում էի հարազատներիս մոտ....Օֆ, ինչ արեց-չարեց, էս ԱՄՆ-ն արեց էլի

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    -Տատի՛, կլինի՞ Սևոյին կանչեմ մեր տանը տունիկ-տունիկ խաղանք:
    -Հա՛, ազիզ ջան, կանչի՛:

    -Մելո տյոտյա, բարև Ձեզ: Սևոն տա՞նն ա:
    -Հա, Նարե ջան, ներս արի, հիմա կկանչեմ:

    -Սևո, գալի՞ս ես գնանք մեր տանը տունիկ-տունիկ խաղանք:
    -Հա, մի րոպե տիկնիկներս վերցնեմ:

    -Տատի՜, այ տատի՜, կլինի՞ տիկնիկներին լողացնենք:
    -Հա, բալես, հեսա ջուրը տաքացնեմ, մի տազիկի մեջ լցնեմ ու բերեմ բալկոն:

    -Է~, Սևո, տենց չէ, զգույշ, օճառն աչքերը կնգնի` կլացի տիկնիկը:

    -Արի շորերն էլ լվանանք:
    -Լա՛վ:
    -Վա՜յ, չէ՛, դա մի լվա, կփչանա:

    -Դե լավ, հերիք ա, արի չորացնենք հիմա ամեն ինչը:
    -Սպասի գնամ հարթուկս բերեմ:
    -Նարե՛, ես էլ եմ ուզում հարթուկել, տու՛ր:
    -Չէ՛, դու փոքր ես, դու չես կարա, կվառես:
    -Եթե չտաս՝ կգնամ տուն ու էլ քեզ հետ չեմ խաղա…
    -Լավ…

    -Վա՜յ, ասեցի չէ, որ կվառես…Լավ, ոչինչ, տատիին գնամ ասեմ կտոր տա, որ թազա շորեր կարենք:

    -Սևո, տե՛ս ինչ սիրուն շոր եմ կարել, ուզու՞մ ես քո տիկնիկի համար էլ կարեմ:
    -Չէ՛, մեր Անուշը կկարի:
    -Լավ…

    Խաղը տևում էր ժամեր, մինչ մութն ընկնելը: Տարբեր վարսեր էինք անում տիկնիկներին, քնացնում էինք, ճաշեր էինք պատրաստում, ուտացնում էինք տիկնիկներին, դասի էինք տանում, դաստիարակում էինք, և այդ ամենն այնպիսի մեծ հաճույք էր պատճառում… Երբեմն ուզում եմ կրկին վերցնել տիկնիկներս ու սկսել խաղալ նրանց հետ, բայց… Ու՞ր է այն մեծ ցանկությունն, այն հետաքրքրությունը դեպի տիկնիկներս: Ինչու՞ էի տարիներ առաջ երազում տիկնիկներիս համար տուն ունենալ, նույնիսկ շատ բաներ ինքս էի պատրաստում, իսկ հիմա՝ ոչ: Ցանկությունը կա, բայց այն նույն մանկական ցանկությունը չի, այն նույն եռանդը չկա: Այժմ մեր տունիկ-տունիկը մեր կյանքն է, մենք մեծացել ենք, եթե փոքր ժամանակ պատասխանատվություն էինք կրում միայն մեր տիկնիկների համար, ապա այժմ այդ պատասխանատվությունն ավելի մեծ ու լուրջ է դարձել: Մարդիկ են մեր տիկնիկները, բայց ի տարբերություն տիկնիկների մարդիկ կարող են ցավ պատճառել: Տիկնիկը երբեք չի դավաճանի, երբեք չի ասի այն, ինչ մարդիկ են ասում… Օ՜, որքան եմ կարոտել տիկնիկներիս… Ուզում եմ մի ամբողջ օր տրամադրել նրանց, ուզում եմ նստել և խաղալ նրանց հետ, ուզում եմ լողացնել, հագցնել, ուտացնել, կյանք սովորեցնել…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    իմ մանկության էջերի 80%-ը ես մեծ հաճույքով կվառեի
    բայց էն 20%-ը լավն էին էլի

    Փոքր վախտ շատ էի սիրում խաղալիքներիս ջարդելը: Ինչ ձեռս ընկներ` մի ամսից ավել չէր դիմանում. տանկ, ավտո, կենդանի: Մի հատ Կառլսոն կար համարյա իմ բոյի, ամենաշատը ինքն էր դիմացել. մենակ ձեռներն ու գլուխն էի պոկել: Ձեռս ալբոմ էին տալի, վրեն գրած "ներկիր ինքդ", ես խզբզում էի, հետո ճխում: Ինձնից փոքր երեխեքի նկատմեմբ ագրեսիվ էի (մենակ իրանց վրա էր ուժս պատում): Հետո բեսամթ հիվանդացա (կարծեմ իմ 2-րդ թոքաբորբն էր), ու տեղափոխվեցի հիվանդանոց: Բժիշկը օրը 2 անգամ գալի սրսկում էր, մամաս էլ ասում էր, որ բժիշկը ինձ խաղալիք ջարդելու համար պատժում ա: Էդ օրվանից որոշեցի որ բժիշկ եմ դառնալու ու էդ բժշկին պատժեմ ինձ սրսկելու համար: Առողջանալուց հետո խաղալիքների նկատմամբ իմ վերաբերմունքը չփոխվեց: Տնեցիք ստիպված լավ խաղալիքները պահեցին, մենակ քռչոտները ձեռս տվին:

    հետո էլի կգրեմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.04.2014)

  8. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Ես տարօրինակ փոքրիկ եմ եղել…մե՛կ շատ աշխույժ, մե՛կ խիստ ամպամած, հիմնականում ինքնամփոփ, մի կողմ քաշված գիժ…
    Նիհար եմ եղել, բայց ուտելիքի համար խելքս իմ ը չէր…
    Երբ կանչում էին տուն, անպայման ասում էին՝ ուտելու, որ ես վազեի…
    Գոռում էի. «Ուտելիք-ուտելիք» ու վազում տուն…
    ՄԻ անգամ ընկերներիս հետ տուն-տունիկ ենք խաղացել…
    Մեկն ասել ա.
    —Ես կլինեմ մաման
    Մյուսը.
    —Ես էլ պապան
    Իսկ ես.……
    —Ես՝ ուտելիքը…
    Փոքր ժամանակ ինձ սովորական թուք… կուլ տալը թվացել ա հիվանդություն…մտածել եմ, որ միայն ինձ մոտ ա ու ժամերով լաց եմ եղել…
    ոչ ոք չէր կարոսղանում համոզել, որ դա նոռմալ երևույթ ա…
    Հա…ես հաստատ համոզված էի, որ բոլոր երեխաները ծնվում են պապիկիս հողամասի դիմաց գտնվող Հրազդան գետից…
    Ինձ ասել էին, որ փոքր արկղի մեջ ա լինում փոքրիկը, հենց ծնողները գալիս են, որ տանեն, գետը վարարում ա, ու արկղը հասնում ա ծնողներին…
    Ես էլ որոշել էի մի հատ արկղ նետել գետի մեջ ու թաքուն էրեխա ունենալ…
    Հիշում եմ, որ միշտ ախպորս գործերին խառնվում էի…հենց տեսնում էի կռիվ ա անում, գնում էի, որ պաշտպանեմ, ինքն էլ ջղայնանում էր…
    Բակում խաղալ շատ էի սիրում, մեկ էլ հիշում եմ, որ ծիրան բաժանել էի շատ սիրում…
    Հնեց պապիկս հողամասից գալիս էր, էրեխեքը կազմ-պատրաստ սպասում էին…ծիրանով լի արկղերը տանում էինք տուն…ես էլ թափով գնում -գալիս ցրում էի, տանում էրեխեքին բաժանում…
    /թեպետ մաման դեմ չէր լինում
    Հետո էլի կպատմեմ…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2014), Նարե91 (10.06.2014)

  10. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    ...
    Առաջ շատ զգայուն էի. ինձ նեղացնելը հեշտ էր, բայց մեջս էի պահում…
    ՀԻմա չեմ էլ հիշում, թե հենց երբ և ինչպես ես այքան փոխվեցի…մեծացա էլի երևի, բայց պիտի ասեմ, որ մանկությունս հիշելիս անգամ, ինձ այդքան էլ մանուկ չեմ զգում /չնայած միամիտ խոսքերին, որոշումներին ու արարքներին/…
    Ստացվել էր այնպես, որ ես պիտի ժամանակից շուտ մեծանայի…դժվար, բայց ուրախ մանկություն էր…մեր ընտանիքը նշանաբան ուներ /ունի/…Ուրախ, զվարթ, տոնական…ու էդ կարգախոսով շարժվում էինք…
    Հիմա շատ-շատ տարօրիանակ է թվում այն ամենը…
    Որոշ բաներ էլ բացարձակ չեն փոխվել…սկսած ամենասիրած թվից ու գույնից մինչև բնավորության շատ ու շատ գծեր…
    Հիմա սառը դատելու ունակությունը գերակշռում է, իսկ զգացմունքները հանդիսանում են իմ կշեռքը………
    Սկզբում երազել եմ դառնալ բանաստեղծ, հետո՝լրագրող, հետո՝ երգչուհի, հետո՝ իրավաբան, հետո՝ արևելագետ, հաղորդավար…հիմա կդառնամ, ինչ որ կդառնամ…
    սկզբունքներում գրեթե չեմ փոխվում…իսկ ընդհանրապես շուտ եմ ձանձրանում ամեն ինչից…
    մանկուց այդպիսին եմ…
    Սիրում եմ իմ մեջ ապրող փոքրիկին…ինքն ա իմ գլխավոր հոգեբանը…
    Առաջ գիտեի արեգակն ինչու կթափեր ոսկի…/ Արթուր Մեսչյան/…հիմա հենց մոռանում եմ, հարցնում եմ այդ նույն փոքրիկին…

  11. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Սկսեցի խաղալիքներիս սիրել: Մտածում էի իմ նման կենդանի արարածներ են, ուղղակի չեն շարժվում: Մի հատ գույնը քցած մարդուկ կար, անունը դրել էի Գոնչո: Մի հատ գլուխը լենքից ճղղած, ականջները պոկած Խոզ կար, մի հատ կարմիր Թութակ (ինքը սաղ էր մնացել), մի հատ Հեռախոս, մի հատ Վիշապ և այլն: Դրանցով բաևիկ-բաևիկ էի խաղում: Որոշեցի որ մեծանամ, թագավոր եմ դառնալու: Լսել էի, թագավորը եթե մեկին ասում ա "գլուխդ պատով տուր", էդ մարդը անպայման պետք ա բարի ըլնի իրա գլուխը պատով տա: Ես էլ մտածեցի, ում չեմ սիրում, կասեմ "Գլուխդ պատով տուր": Հետո իմացա, որ թագավոր Հայաստանում արդեն չկա ու չի էլ կարա ըլնի, տխրեցի: Որոշեցի մլիցա դառնամ, երկիրը վատ մարդկանցից մաքրեմ: Ախր շատ միամիտն էի
    Հաճախ տեղափոխվում էինք Երևան` քեռուս տուն: Լյոքշ էր առանց խաղալիքների Հեռուստացույց, ի տարբերություն Կիրովականի մեր տան, կար, բայց հեռուստացույցի մեջ ես էնքան հետաքրքրություններ չէի գտնում, ինչքան իմ խաղալիքների մեջ. ոչ բաևիկներ էին ցույց տալի, ոչ էլ մուլտիկներ: Մեկ-մեկ ֆուտբոլ էին ցույց տալի, էն էլ 4-5 րոպե նայում էի, տենում էի գոլ չեն անում, մտածում էի ինադու գոլ չեն խփում ու ալիքը փոխում էի:
    Մամաս ինձ հետը սկսեց վարսավիրանոց տանել, որտեղ որ ինքը աշխատում էր: Վարսավիրանոց մի ասա, զիբիլանոց ասա. մի հատ շենքի առաջի հարկում էր, ուղիղ զիբիլանոցի կողը, որի դուռն էլ բաց էր: Մամաս գործ էր անում, ես էլ պարապ մեռնում էի: Զիբիլի հոտից ու կռիսներից զզվում էի, բայց էդ լյոքշից ավելի սկսեցի զզվել, դրա համար էլ դուրս էի գալի ու կռիսներին էի հաշվում: Բառիս բուն իմաստով քառակուսի մետրի վրա 2-3 հատ կռիս կար, այսինքն էդ 50 քառակուսի մետր տարածքում 100-ից ավել կռիսներ էին վխտում:
    Էնքան էի հետները առել-տվել, արդեն մեկին ճանաչում էի. կեսը մոխրագույն, կեսը սպիտակ: Ամենաշատը իրանից էի զզվում: Կռիսների նկատմամբ վախը դառավ իմ մոտ հիվանդություն (զոոֆոբիա): Մամաս ինձ էլ հետը գործի չէր տանում, թողում էր տունը, բայց թե տունն էլ էր լյոքշ: Իջնում էի հայաթ, իմ թայ երեխեքի հետ խաղալու, էն էլ սաղը մանկապարտեզ գնացած էին ըլնում, ու մենակովս սկսում էի ցեխով խաղալ: Ու մինչև իմ թայ երեխեքը մանկապարտեզում "ծիտիկ-ծիտիկ" կամ "ծափիկ-ծափիկ" էին սովորում, մի քանի ջահելներ գալիս էին ինձ քաղցր բառերով համեմված բանաստեղծություններ էին սովորացնում ու հլա մի բան էլ ասում էին. "կեթաս տունը կասես": Հետո եկան դպրոցական տարիները...

    Հետո կգրեմ

  12. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    NIGGA, փաստորեն, քո մանկությունը տենց լոքշի մեջ է անցել, հա՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մանկության հուշերցիս .....

    Խաղողի թարմեր ... սև , պատվաստված թթի ծառեր , ազատություն ... պապենական թուր `այգում պահված, թթվի կարաս, Գերմանական հովվաշունսսսսս կյանքսսս ......խաղալիքներ...հարևանի տան ցոգոլ ... Լողավազան .... դանակներով մամային, կացնով մորաքրոջս ... տուժողներ չկան ..... պապան չծեծեց ... Լիմոնադ .... Պաղպաղակ Պլոմբիր ... դիմացի ՉԱՍՏ....բուբլիկներ ...

  14. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    NIGGA, փաստորեն, քո մանկությունը տենց լոքշի մեջ է անցել, հա՞։
    ինձ թվում ա շատերի մանկությունն ա լյոքշի մեջ անցել

    -------------------------------------------------------------------------
    Դպրոցի մասին փոքր վախտ լիքը լավ բան էի լսել: 5 տարեկանից ուզեցել եմ դպրոց գնամ, էն էլ ինձ ո՞վ կթողեր: Մի տարի հետո նոր ընդունվեցի: Փոշմանել էի, բայց թե արդեն ուշ էր
    Կամաց կամաց սկսեցի դպրոցից զզվել: Ավելի կոնկրետ՝ երրորդ դասարանից: Հլա 8 տարի ունեի նստելու: Անհամբեր սպասում էի արձակուրդներին: Ամառը սկսեցի բեսամթ ֆուտբոլով հետաքրքրվել: Աշխարհի առաջնությունն էին ցույց տալի (էդ վախտ արդեն տունը հեռուստացույց կար): Էնքան սիրեցի ֆուտբոլը : Իմ սիրած զբաղմունքը էղավ "գնդակ" տշելը: Չակերտների մեջ, որովհետև գնդակ չունեի, ու տշում էի ամեն մի բան, ինչ գտնում էի: Սկզբում կուբիկ էի տշում, հետո մի հատ տիկնիկ գտա : Գլուխը պոկեցի, տեսա ահագին էլ հարմար գնդակ ա, ու էդ գլուխն էի տշում: Սկզբում պարտեզում, հետո տեսա իմ խաղով ոչ մեկ չի հետաքրքրվում, հելա հայաթ: Էն էլ մարդկանց իմ խաղով սկսեցի խանգարել: Մի հատ ինձնից տարիքով մեծ աղջիկ կար, վերցրեց էդ գլուխը ու քցեց հարեվանի պարտեզը: Հետո մեղքը եկա, գնաց իրա կուկլեքից մեկի գլուխը պոկեց, բերեց ինձ տվեց: Մի խոսքով, տենց բաներ: 1999 թվին տեղափոխվեցի Երևան, ուր մինչև էսօր էլ ապրում եմ: Կարոտում եմ Կիրովականը: Վերջի անգամ 7 տարի առաջ եմ ըտե եղել

    էս էլ իմ մանկության 20 տոկոսի մասին
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (22.08.2009), Ուլուանա (06.12.2013)

  16. #13
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մանկության հուշեր…

    Երանի փոքր լինեի:
    Մի տեսակ տարօրինակ եմ եղել , շատ շփվող չեմ եղել, հիշում եմ ոնց էի մենակով բառբիներիս հետ խոսում ու խաղում (մինչև հիմա պահում եմ) , հիշում եմ, որ ավազ էի ուտում , սովորություն եմ ունեցել մի քանի հատ գուլպա հագնել մի ոտքիս, դեռ փոքր ժամանակվանից թել ու ասեղ եմ վերցրել ձեռքս ,

    մի անգամ էլ կորել եմ, երևի 2 տարեկանում, ամբողջ ԱՐՇԱԼՈՒՅՍ (ծննդավայրս է) գյուղն ինձ է փնտրել, նայել են նույնիսկ գյուղի տուալետների ...... բայց պարզվումա դարպասների ետևում եմ եղել , դրանից հետո էլ չէին գտնի եթե ոտքերս տեսանելի չլինեին
    Է՜, շա՜տ հիշողություններ ունենք, բայց դե ո՞րն ասենք, ո՞րը թողենք
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  17. #14
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Մանկության բազում, անհամար հուշեր ունեմ, այնքան, որ մի հաստափոր գրքում հազիվ տեղ լիներ
    Կարծում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունն էլ որոշակորեոն ազդել է նրանց ներկայիս բնավորության ու վարքի վրա
    Մասնավորապես իմ դեպքում այդպես է: Ես եղել եմ երեխանեիր մեծը, չնայած տարբերությունը, քրոջիցս՝ մեկ տարով, եղբորիցս՝ երկու, այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ իմ մեջ միշտ եղել է մի մեծ պատասխանատվության զգացում, որ նրանք միշտ պիտի իմ օրինակին հետևեն, ես ինչ անեմ, նրանք նույնը կկրկնեն, ուստի եղել էմ փոքր-մեծիկի վարքի տեր երեխա Բոլորն ինձ հիշում են որպես հանգիստ, խելոք, խելացի, չափից դուրս հավասարակշռված ու համեստ, շուտ կարմրող(ինչն իմ մոտ որոշչափով դեռ առկա է, այնպես որ այս սմայլիկը հարազատ է ինձ ) երեխա, նաև անչափ հետաքրքրասեր եմ եղել, շատերին եմ զզվացրել իմ անվերջ անսպառ հարցերով
    Մի շատ հետաքրքիր սովորություն եմ ունեցել փոքր ժամանակ, մոտավորապես եղել եմ մեկուկես-երկու տարեկան, ինձ երրորդ դեմքով եմ դիմել, այսինքն ասել եմ՝ «Մերին ջուրա ուզում, Մերին սովածա, Մերին մուլտիկա նայում…»: Լավ է, գոնե ժամանակին ձերբազատվել եմ այս մի սովորությունից
    Նաև փոքր ժամանակ ուզում էի բժիշկ դառնայի, որ անմահացնող դեղ պատրաստեի, տայի հայրիկիս ու մայրիկիս, որ իրանք հավերժական կյանք ունենային…Մինչև հիմա ծնողներս ինձ դա հիշացնում են,կատակելով, որ լավ խաբել եմ իրենց, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ես ֆինանսիստ եմ մասնագիտությամբ

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ասել էին, որ փոքր արկղի մեջ ա լինում փոքրիկը, հենց ծնողները գալիս են, որ տանեն, գետը վարարում ա, ու արկղը հասնում ա ծնողներին…
    Ինձ էլ համոզել էին, որ ծովի մեջի արկղերում են լինում երեխաները, ով ուզում է գնում է, մի արկղ բռնում, տանում մեջի բալիկին պահում
    Վերջին խմբագրող՝ Selene: 17.05.2007, 23:52: Պատճառ: Գրառման ավելացում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  18. #15
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկության հուշեր…

    Փոքր ժամանակ, ես ահավոր գրական եմ խոսել (մայրս լրագրող է), 3-4 տարեկանից սկսել եմ կարդալ, այբուբենը անգիր և գրավոր գիտեի... ու 5 ուկես տարեկանից գնացել եմ դպրոց : Հաճախ հանդիպում էի մնավորականների, գրողների, բաժնի վարիչների և այլն, երբ իհարկե մորս հետ լինում էի կենտրոնում ու համարյա բոլորը շոյում էին գլուխս, շատ հաճելի ժպտում, խոսում էին հետս, հարցեր տալիս և ալյլ.... Բայց ես դրանից չեմ գոռոզացել ու մնացել եմ համեստ երեխա.....

    Հ. Շիրազի տղան, Սիփան Շիրազը, իմ համար մի տող է գրել, արտիստիկ, ցիրուցան ձեռագրով, մինչև հիմա պահում եմ. "Մի խլտրացող, բայց տաղանդավոր մի բան կա այս փոքրիկի մեջ.... "
    Շատ երջանկությամբ եմ հիշում իմ մանկության այդ տարիները.... անբացատրելի քաղցրություն, այսպես կնկարագրեի ...ուրեմն երբ դրսում մյուս երեխաների հետ խաղում էի, հաճախ չէի հասկանում նրանց բառերը. մի օր հարևանի տղայի հետ խաղալիս, ինքը ինձ հարցրեց,-«Վահագ, դու շուշին ի՞նչ ես ասում»

    Բայց տարիներ հետո, դպրոցում..... կային ուսուցիչներ, որ ինձ հետ կոպիտ էին վարվում, չգիտեմ ինչի արա , գերազանց պատասխանում էի, ցածր էին դնում, բառիս բուն իմաստով ինձ ուշադրություն չէին դարձնում դասարանում, պահեր կային, դիմում էի մի հարցով բանի տեղ չէին դնում իբր չեն լսում.....
    Ու դրանից հետո էլ սկսվեց շարժումը , ԽՍՀՄ-ի փլուզումը, մանկությունիցս էլ բան չհասկացա....
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 18.05.2007, 11:49:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մանկության երգերը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 16.04.2021, 23:30
  2. Մեր մանկության մարդիկ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.07.2017, 04:27
  3. Մանկության թանկարժեք առարկաներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.11.2012, 23:44
  4. Մեր մանկության ոտանավորները
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.09.2010, 23:22
  5. Մանկության նվեր
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 31.03.2008, 13:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •