Երկարաժամկետ տնտեսական ռազմավարությունն իրականացվում է կարճաժամկետ գործարարության ծրագրերի մշակման և իրագործման միջոցով: Թեև բիզնես-պլանը ազատ ստեղծագործության փաստաթուղթ է, հիմնօրինականացված (ստանդարտացված) չէ, սակայն դռան ներկայացվում են որոշակի պահանջներ: Մասնավորապես այն պետք է արտահայտի
• թողարկվելիք արտադրանքի (ծառայության) անվանացանկը և մրցակցային առավելությունները,
• իրացման շուկայի հանգամանալից նկարագրությունը և շուկայում սեփական մասնաբաժնի քանակական բնութագիրը,
• արտադրանքի գովազդման միջոցառումնեն ու մատակարարների հետ կապերի հուսալիությունը և անհրաժեշտ ռեսուրսների մատակարարման երաշխավորվածությունը,
• արտադրական ծրագիրը, արտադրության ծախսերը, արտադրանքի որակի վերահսկման համակարգը,
• զանազան ռիսկերից ապահովագրվածության միջոցառումները,
• ձեռնարկատիրական գործունեության կառավարման կազմակերպական կառուցվածքը,
• Անձնակազմի կառավարումը և մոտիվացիոն մեխանիզմը,
• ձեռնարկության ֆինանսական ցուցանիշները և ֆինանսական ռազմավարությունը:
Նշված պահանջները բավարարելու համար բիզնես-պլանը սովորաբար մշակվում է 10 հատվածներից բաղկացած օրինակելի կառուցվածքով`
• ամփոփ բաժին
• ապրանքների և ծառայությունների բաժին
• ապրանքների և ծառայությունների իրացման շուկա
• տեղեկություններ մրցակիցների մասին
• շուկայավարության ծրագիր
• արտադրական ծրագիր
• կառավարման կազմակերպում և անձնակազմ
• իրավական բաժին
• ռիսկերի կանղատեսում և կառավարում
• ֆինանսական ծրագիր:
Նշված հատվածներից յուրաքանչյուրը բովանդակում է ցուցանիշներ, որոնք քանակական որոշվածությամբ արտահայտում են ձեռնարկատիրական գործունեության առանձին բնագավառների ուղղվածությունը և ծավալը:
Էջանիշներ