![]()
![]()
![]()
Սպորտը կյանք է՝![]()
![]()
![]()
![]()
Սպորտը կյանք է՝![]()
Վերջին խմբագրող՝ Venus: 05.03.2010, 10:51:
Remember, to live forever, to live for love
yerevanci (05.03.2010)
Ռուս թենիսիստ Միխաիլ Յուժնին Դուբայում պարտվեց եզրափակիչին սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին 5:7 , 7:5, 3:6 հաշվով: Այսպիսով Ջոկովիչն ռեվանշի հասավ Յուժնիի նկատմամբ 2 շաբաթ առաջ Ռոտեռդամում կիսաեզրափակիչին կրած պարտության համար![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Venus: 05.03.2010, 11:00:
Remember, to live forever, to live for love
yerevanci (05.03.2010)
Հաղթանակ Դուբլինում. 2-1՝ հօգուտ Հայաստանի
Դուբլինի «Տալագտ» մարզադաշտում երեկ մեկնարկեց Իռլանդիայի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ArmSport.am-ը, իռլանդացիները անչափ մարտական էին տրամադրված հանդիպումից առաջ՝ նշելով, որ իրենց համար այդ հանդիպումը պատվի հարց է՝ հաշվի առնելով Երևանում գրանցված ջախջախիչ պարտությունը:
Խաղի 34-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը ձախ ոտքի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ գոլը չուշացավ: 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանն անչափ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին իռլանդացիները կարողացան մեկ գոլ խփել:
Այսպիսով հաշիվն ավարտվեց 1-2՝ հօգուտ Հայաստանի:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը հրաժարական է տալիս
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչևը այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին։ Այդ մասին Весь спорт գործակալությանը մարտի 4-ին հայտնել է անձամբ Տյագաչևը։
«Վաղը ես հանդես կգամ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին գեղեցիկ հայտարարությամբ։ Ո´չ Օլիմպիական խարտիայով, ո´չ Ռուսաստանի օրենսդրությամբ Ազգային օլիմպիական կոմիտեն պատասխանատվություն չի կրում հավաքականին Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար։ Բայց Վանկուվերի Օլիմպիական խաղերից հետո իրավիճակն այնքան է թեժացել, որ ես՝ որպես մարզիկ, մարզիչ, ղեկավար և պարզապես որպես հայրենասեր, հրաժարականի որոշում եմ կայացրել»,- մեկնաբանել է Տյագաչևը։
Հայտնի է, որ մարտի 11-ին կամ 12-ին կկայանա Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կնշանակվի Օլիմպիական նիստի արտահերթ ընտրության ամսաթիվը։
Venus (05.03.2010)
Իսպանիայում պայքարում են «Բարսելոնայի» և «Ռեալի» գերիշխանության դեմ
Իսպանական Լա Լիգայի գործադիր տնօրեն Ֆրանսիսկո Ռոկա Պերեսը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ առաջնությունում «Բարսելոնայի» ու «Ռեալի» գերիշխանությունը կանխելու համար։
Վերջինիս կարծիքով` մրցակցության մակարդակով Իսպանիայի առաջնությունը զիջում է եվրոպական էլիտար առաջնություններին։
«Մեզ պետք չէ առաջնություն, որում հաղթանակի համար պայքարում են միայն երկու ակումբներ, իսկ 7-8 ակումբներ պայքարում են բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար», - մեջբերում է Պերեսի խոսքերը АР-ն։
Միևնույն ժամանակ, Պերեսը հայտարարել է, որ իրավիճակը փոխել այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ «Բարսելոնայի» ու «Ռեալի» ընդհանուր շահույթը կազմում է Պրիմերայի բոլոր ակումբների շահույթի 47%-ը:
Venus (05.03.2010)
Մի քանի տվյալներ հենց այսօրվա մրցումներից՝
Ֆուտբոլ Արգենտինայի առաջնություն՝
Բանֆիլդ 3-1 Կոլոն
Ատլետիկո Տուչուլման 1-1 Նյուլս Օլդ Բոյս
Ռիվերտ Փլեյթ 1-0 Սան Լորենցո
Բասկետբոլ NBA
Ֆինիկս 108-116 Յուտա Ջազ
Չիկագո 96-105 Մեմֆիս
Մայամի 114-111 Լեյկերս
Հոկեյ N.H.L.
Բոստոն 3-2 Տորոնտո
Ռեյնջերս 4-5 Պիտսբուրգ
Վաշինգթոն 5-4 Տամպա-Բեյ
Կարոլինա 4-1 Օտտավա
Ատլանտա 6-3 Այլենդերս
Նեշվիլ 4-2 Լոս Անջելես
Դալլաս 1-6 Սենտ-Լուիս
Ֆինիկս 3-1 Կոլորադո
Սան Խոսե 3-2 Մոնրեալ
![]()
Remember, to live forever, to live for love
Կմասնակցի
Մարտի 12-ից 14-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա թեթեւ ատլետիկայի աշխարհի 13-րդ առաջնությունը, ուր Հայաստանը կներկայացնի հեռացատկորդ Արսեն Հայրապետյանը: «Հայաստանը միայն մեկ մարզիկ հայտավորելու հնարավորություն ունի« եւ Արսենը կմեկնի Քաթար՝ շնորհիվ բարձր արդյունքի« որը նա ցուցադրել է հունվարին Հայաստանի առաջնությունում: Հեռացատկ վարժությունում Արսենը ցույց տվեց 7«93 մ արդյունք»« տեղեկացրել է Հայաստանի ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:
Venus (06.03.2010)
Բանակցում են
Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն նախնական բանակցություններ է վարել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ, ում պայմանագիրն անգլիացիների հետ ավարտվում է 2010թ. աշխարհի առաջնության ավարտից հետո: Մարտի 3-ին Ռուսաստանի ընտրանին իր վերջին հանդիպումն անցկացրեց հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկի գլխավորությամբ. ընկերական խաղում ռուսները 1-1 խաղացին Հունգարիայի հետ: Բայց եթե Գուս Հիդինկը տարեկան ռուսներից, որպես աշխատավարձ, ստանում էր 7 մլն եվրո, ապա Կապելոյի աշխատավարձն Անգլիայում կազմում է 10 մլն եվրո: Հետաքրքիր է, որ Հիդինկի ծառայություններով ներկայումս հետաքրքրվում է Կոտ դ’Իվուարը: Աֆրիկացիները հոլանդացի մասնագետին ցանկանում են տեսնել իրենց հավաքականի ղեկին` Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ:
Venus (06.03.2010)
Բոսինգվան բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ժոզե Բոսինգվան բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը, բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պորտուգալացին իր վերջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերին: Նոյեմբերին ֆուտբոլիստը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակվանից վերականգնողական շրջան է անցնում:
Վերջերս Բոսինգվան սկսել էր թեթև մարզվել, սակայն խորացված հետազոտության արդյունքում բժիշկները հայտնաբերեցին, որ խնդիրը չեզոքացված չէ, և Ժոզեն ևս մեկ անգամ պետք է վիրահատվի: Վերականգնման համար ամիսներ են անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է premiership.ru-ն:
Այսպիսով` Բոսինգվան չի կարողանա օգնել «կապույտներին», որոնք շարունակում են պայքարել երեք ճակատում` Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում: Դրան զուգընթաց լրջորեն կբարձրանա Բրանիսլավ Իվանովիչի արժեքը, ով այժմ փոխարինող չունի:
Ավելացնենք, որ «Չելսին» Բոսինգվայի տրանսֆերը «Պորտուից» գնել է 2008 թ.` 16,2 մլն ֆունտ ստեռլինգով: Ամռանը պորտուգալացի այդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր գերմանական «Բավարիան», սակայն լոնդոնցիները հրաժարվեցին վաճառել այդ պահին իրենց հիմնական աջ պաշտպանին:
Venus (06.03.2010)
Վյաչեսլավ Կուրղինյանը` Ռուսաստանի չեմպիոն
Շորտ տրեկի Ռուսաստանի առաջնությունում, որն ընթանում է Սարանսկում, հայ մարզիկ Վյաչեսլավ Կուրղինյանը զբաղեցրել է առաջին տեղը 500 մետր վազքատարածությունում: Նույն տարածությունում կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել Վալերիա Պոտյոմկինան:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի առաջնության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի, թե ովքեր են մասնակցելու բուլղարական Սոֆիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Venus (06.03.2010)
«Ռոման» ցանկանում է անվճար ձեռք բերել Գալլասի տրանսֆերը
Իտալական «Ռոման» ամառային միջմրցաշրջանային շրջանում ցանկանում է թիմի կազմը համալրել «Արսենալի» պաշտպան Վիլյամ Գալլասով, ով շուտով ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա: Այս մասին գրում է sportbox.ru-ն:
«Արսենալը», կանոնակարգի համաձայն, 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին մեկ տարուց ավելի պայմանագիր չի առաջարկում: Այդ իսկ պատճառով «Ռոման» 32-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է առաջարկել երկարատև պայմանագիր, որը կարող է շահագրգռել Գալլասին` Անգլիայից տեղափոխվելու Իտալիա:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գալլասն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ և խփել 3 գոլ:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 06.03.2010, 09:55:
Venus (06.03.2010)
Իգուաին. «Նիստեռլոյն ինձ օգտակար խորհուրդ է տվել»
«Սովետսկի Սպորտը» գրում է, որ Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը ասել է, թե իր նախկին խաղընկերներից մեկը` հոլանդացի Ռուուդ վան Նիստեռլոյը, ակումբից հեռանալուց առաջ իրեն օգտակար խորհուրդ է տվել:
«Գոլերը կետչուպի նման են: Դու որքան թափահարում ես շիշը, այն, միևնույն է, դուրս չի գալիս, բայց երբ դուրս է գալիս...»,- Նիստեռլոյի խոսքերը կրկնում է Իգուաինը:
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը բավական լավ է հանդես գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում և, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 06.03.2010, 09:53:
Venus (06.03.2010)
Ֆրանսիան` ընդդեմ Դոմենեկի
Ֆրանսիացի քաղաքագետների կարծիքով` իրենց երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը ճգնաժամի այս դժվար ժամանակահատվածում ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Որքան էլ փորձում ենք սպորտը չքաղաքականացնել, ֆրանսիացի քաղաքագետներն այլ կարծիք ունեն այս մասին: Դեռ ավելին` նրանք չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և նույնիսկ այդ առիթով նամակ են գրել Ֆրանսիայի սպորտի նախարարության քարտուղարին` Ռամե Յադին: Նամակում գրված է եղել, որ հարկավոր է արագ փոխարինել Դոմենեկին, քանի որ խաղից խաղ Ֆրանսիայի հավաքականը ծիծաղելի է դառնում:
«Մասնագետները և երկրպագուները վաղուց հասկացել են, որ դա Դոմենեկի պատճառով է: Ֆրանսիան դժվար է տանում համաշխարհային ճգնաժամը, և մեզ հարկավոր չեն ավելորդ հոգսեր»,-նշվում է նամակում:
Եզրակացությունները թողնում ենք Ձեզ, միայն հավելենք, որ ՖԻՖԱ-ն արգելում է քաղաքական ազդեցությունները, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս փորձել է հասկացնել, որ Ռայմոնը պայմանագրով կաշխատի մինչև աշխարհի առաջնության ավարտը:
Venus (06.03.2010)
Պուտինը շնորհակալություն է հայտնել Օլիմպիադայի մասնակիցներին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը վանկուվերյան Օլիմպիադայի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արժանապատիվ ելույթների ու նվիրվածության համար:
«Ճիշտ է` նախորդ տարիների համեմատությամբ արդյունքները բավական համեստ էին, բայց մեր մարզիկների մեծամասնությունը ինքնամոռաց պայքարեց: Ուժեղը միշտ կարող է եզրակացություններ անել, գտնել սխալների սկզբնաղբյուրը, ուժեղը ձեռքերը չի իջեցնի, չի դավաճանի իր երկրպագուներին»,- նշել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ձմեռային Օլիմպիական խաղերին:
«Մեր մարզիկներն արդար պայքարեցին, արդար հաղթեցին: Մենք հպարտանում ենք Ձեզանով և վստահ ենք, որ առաջիկայում նոր ու փայլուն հաղթանակների ականատեսը կլինենք»,- Պուտինի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Venus (06.03.2010)
Դել Պիերո. «Նույնիսկ հաղթանակը չի կարող փրկել հիասթափությունից»
«Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն խոսել է այն մասին, թե ինչ հնարավորություններ ունի իտալական ակումբը Եվրոպայի լիգայում:
«Ի՞նչ կարող եմ ասել Եվրոպայի լիգայում մեր թիմի հաղթանակի մասին. բնական է, որ այդքան հեռու պետք չէ այս պահին նայել: Ամեն դեպքում` «Յուվեն» ունի այդ հնարավորությունը, սակայն նույնիսկ եթե այդ հաղթանակը մերը լինի, միևնույն է, այն չի կարող փրկել դառը հիասթափությունից, որն ապրեցինք` Սկուդետտոյի համար պայքարից դուրս մնալով: Համարում եմ, որ դա մեծ հիասթափություն է»,- «La Stampa»-ի թղթակցին ասել է աշխարհահռչակ իտալացին:
Venus (06.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ