User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Ջենեսիս և Փիթեր Գեբրիել/Genesis and Peter Gabriel

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջենեսիս և Փիթեր Գեբրիել/Genesis and Peter Gabriel

    Հետաքրքիր կլինի կարդալ կարծիքներ Genesis խմբի, Peter Gabriel-ի և Phil Collins-ի մասին: Ինչքան էլ իմ համար տարօրինակ էր, շատ քչերը գիտեն, որ Genesis-ը հիմնադրել ու մոտ 10 տարի ղեկավարել է Peter Gabriel-ը: Ովքեր որ գիտեն այս խմբի մասին, հիմնականում գիտեն որպես Phil Collins-ի խումբ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (20.07.2012), dvgray (07.03.2009), Jarre (08.03.2009), Rhayader (06.03.2009), Ռուֆուս (06.03.2009), Ֆոտոն (21.09.2012)

  3. #2
    o_O
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Չեմ լսել, հետաքրքիր է երաժշտական ինչ ոճի ներկայացուցիչներ են?

  4. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Genesis-ը պրոգրեսիվ ռոքի ամնենահայտնի խմբերից մեկն է, այդ ժանրի հիմնադիրներից: Ստեղծվել է 1967-ին Peter Gabriel-ի (վոկալ, ֆլեյտա), Tony Banks-ի (ստեղնաշար), Michael Rutherford-ի (բաս կիթառ) կողմից: 1971 թ. խումբ են եկել հարվածող Phil Collins-ը և կիթառահար Steve Hackett-ը: Սա համարվում է Genesis-ի դասական կազմը, և այդ կազմով ձայնագրած 4 ալբոմները համարվում են խմբի ամենալուրջ և լավագույն ալբոմները: 1975-ին, երբ Genesis-ը փառքի գագաթնակետին էր, Peter Gabriel-ը անսպասելիորեն հայտարարեց իր` խմբից դուրս գալու և սոլո կարիերայով զբաղվելու որոշման մասին: Նրա դուրս գալուց հետո ենթադրվում էր, որ խումբը կքանդվի, խմբի անդամները փնտրում էին այնպիսի նոր վոկալիստ, որը կկարողանա լրացնել Gabriel-ին: Երկար որոնումներից հետո նրանք պարզեցին, որ լուծումը գտնվում է իրենց կողքին, և հարվածող Phil Collins-ը դարձավ նաև խմբի վոկալիստը: 1978-ին խմբից հեռացավ Steve Hackett-ը, և խումբը դարձավ տրիո: Նրանք որոշեցին, որ իրենց երաժշտությունը բավականին բարդ է, միևնույն ժամանակ պրոգրեսիվ ռոք ժանրը իր տեղն էր զիջում պանկին, և խումբը փոխեց իր ոճը, դառնալով փոփ-ռոք խումբ: Նրանք գրել են բազմաթիվ հիթեր, մինչև 1993 թիվը հսկայական համերգներ են տվել, հսկայական դահլիճներ ու ստադիոններ են լցրել, նրանց երկրպագուների թիվը մի քանի անգամ ավելացել է, 70-ականների համեմատ: Ահա այս Genesis-ն է, որին այսօր հիմնականում ճանաչում են: Եվ շատ ցավալի է, որ այսօր քչերն են լսում 70-ականների Genesis: Այդ ժամանակվա երգերը իսկապես բավականին կոմպլեքս երգեր են, բայց միևնույն ժամանակ շատ բարձր մակարդակի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.07.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Tar նոր wikipedia-ում էլ նայեցի,պրոգրեսիվ ռոքի, բայց իմ իմանալով Genesis արտ ռոք ա:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  7. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Ինչքան որ ես գիտեմ, պրոգրեսիվ ռոքը կոնկրետ ժանր է, իսկ արտ ռոքը ավելի լայն հասկացողություն է: Պրոգրեսիվ ռոքը արտ ռոք է, բայց արտ ռոքը պարտադիր չի, որ լինի պրոգրեսիվ ռոք: Բայց շատ հաճախ դրանք նույնացնում են: Համենայն դեպս, ցանկացած դեպքում Genesis-ը հենց դառնում է արտ ռոք: Պրոգրեսիվ ռոքի մեջ կան 4 խմբեր, որոնք համարվում են այդ ժանրի առանցքային խմբերը` Genesis-ը, King Crimson-ը (King Crimson-ի "In The Court Of The Crimson King" ալբոմը համարվում է պրոգրեսիվ ռոքի համար մեկ ալբոմը), Yes-ը և Emerson, Lake & Palmer-ը (E.L.P.):

  8. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Tar նոր wikipedia-ում էլ նայեցի,պրոգրեսիվ ռոքի, բայց իմ իմանալով Genesis արտ ռոք ա:
    HardRock, իրականում դրանք նույն բանի տարբեր անվանումներն են: Ճիշտն ասած ես էի պատրաստվում այս թեման բացել, բայց ռիսկ չարեցի, որովհետև Ջենեսիս սիրողներ գրեթե չգիտեմ:
    Ամենասիրածս խմբերից է՝ մինչև 1974 թվի կոնցեպտուալ «And the Lamb lies down on Broadway» ալբոմը ներառյալ: Գեբրիելն, ի միջի այլոց, խմբից դուրս է եկել հենց այս ալբոմում իր դոմինանտ դերի, համերգների ժամանակ խիստ ուշագրավ բեմական պահվածքի համար:
    Գեբրիելի դուրս գալուց հետո Ջենեսիսը դարձել է հասարակ կոմերցիալ սոֆտ-ռոք ու առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում այն դեպքում, երբ Գեբրիելի սոլո աշխատանքները մեկը մյուսից հիանալի են: Կուզեի առանձնացնել դրանցից մեկը՝ «Passion»-ը, որն ի սկզբանե գրվել է որպես սաունդտրեկ Սկորսեզեի «Քրիստոսի Վերջին Փորձությունը» ֆիլմի համար, ու անձամբ իմ համար շատ հաճելի էմոցիոնալ վիճակներում է::
    Հենց Ջենեսիսի Գեբրիելյան շրջանի ալբոմները հիասքանչ են: Առաջինը՝ այսպես կոչված «Սև Ալբոմը», «From Genesis to Revelation», շատ բարի, հաճելի երգեր են շատ վատ սաունդով:

    Մնացածի մասին հետո կգրեմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (20.07.2012), Jarre (08.03.2009), Ռուֆուս (06.03.2009)

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Փիթեր Գեբրիելը իմ ամենասիրած երգիչների ցանկում է, Փիթերի երաժշտությունը միանգամից թափանցում է հոգուդ խորքը, խոսքերով անհնարին է նկարագրել էֆեկտը, պարզապես պետք է լսել:

    Ինչ վերաբերվում է Ջենեսիսին, լսում եմ թե Գեբրիելյան շրջանի Ջենեսիսը, թե Քոլինզյան շրջանը (համաձայն եմ այն մտքի հետ, որ Գեբրիելյան շրջանը մի գլուխ ավելի բարձր է Քոլինզյանից): Իսկ սիրածս ալբոմը Ռեյադերի նշած "And The Lamb Lies Down On Broadway"-ն է:

    Բայց ամեն դեպքում King Crimson ու Yes խմբերը ավելի շատ եմ սիրում ու լսում, թող ներեն ինձ Ջենեսիսի երկրպագուները
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (20.07.2012), Jarre (08.03.2009), Rhayader (07.03.2009)

  12. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամեն դեպքում King Crimson ու Yes խմբերը ավելի շատ եմ սիրում ու լսում, թող ներեն ինձ Ջենեսիսի երկրպագուները
    Կարծում եմ, սխալ համեմատություն է, որովհետև լրիվ տարբեր հատույթներում են ստեղծագործում: Քրիմսոնն ավելի շատ էքսպերիմենտներ է անում, շատ ավելի խորը, քան որևէ մեկը: Յեսը գնում է երաժշտական ու կատարողական վիրտուոզության ուղղությամբ: Իսկ Ջենեսիսը առավել նուրբ, էմոցիոնալ բան է:
    Ի միջի այլոց, "And The Lamb Lies Down On Broadway"-ն իմ սիրելի ալբոմն էլ է, ես արդեն սկսում եմ սովորել ֆլեյտայի պարտիաներն այդ ալբոմից: Բայց հույժ կոնցեպտուալ "Selling England By the Pound" ու երաժշտականորեն սեղմ, հավաք "Foxtrot" ալբոմներն էլ շատ թանկ են ինձ:
    Ռուֆուս, դու «Passion»-ը լսե՞լ ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.03.2009)

  14. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, սխալ համեմատություն է, որովհետև լրիվ տարբեր հատույթներում են ստեղծագործում: Քրիմսոնն ավելի շատ էքսպերիմենտներ է անում, շատ ավելի խորը, քան որևէ մեկը: Յեսը գնում է երաժշտական ու կատարողական վիրտուոզության ուղղությամբ: Իսկ Ջենեսիսը առավել նուրբ, էմոցիոնալ բան է:
    Ի միջի այլոց, "And The Lamb Lies Down On Broadway"-ն իմ սիրելի ալբոմն էլ է, ես արդեն սկսում եմ սովորել ֆլեյտայի պարտիաներն այդ ալբոմից: Բայց հույժ կոնցեպտուալ "Selling England By the Pound" ու երաժշտականորեն սեղմ, հավաք "Foxtrot" ալբոմներն էլ շատ թանկ են ինձ:
    Ռուֆուս, դու «Passion»-ը լսե՞լ ես:
    Ոնց ասում են, ճաշակին ընկեր չկա

    Passion-ը... Ֆիլմը անկեղծ ասած չսիրեցի, բայց սաունդրեքը վերջն է... Ի դեպ Փիթեր Գեբրիելը Passion-ի մեջ օգտագործեց հայկական դուդուկ ու հենց իր շնորհիվ է, որ դուդուկը հիմա համաշխարհային ճանաչում է ստացել

    Նաև խորհուրդ եմ դիտել "Rabbit-Proof Fence" ֆիլմը, որի սաունդթրեքը նույնպես Գեբրիելինն է: Ֆիլմը Ավստրալիայի աբորիգենների նկատմամբ 30-ական թվականներին կատարած ցեղասպանության մասին է, իսկ Գեբրիելի երաժշտությունը պարզապես ցնցող ազդեցություն է թողնում դիտողի վրա.... (Եթե ուզում ես, ունեմ, կարող եմ տալ )
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.03.2009), Rhayader (07.03.2009)

  16. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ասում են, ճաշակին ընկեր չկա

    Passion-ը... Ֆիլմը անկեղծ ասած չսիրեցի, բայց սաունդրեքը վերջն է... Ի դեպ Փիթեր Գեբրիելը Passion-ի մեջ օգտագործեց հայկական դուդուկ ու հենց իր շնորհիվ է, որ դուդուկը հիմա համաշխարհային ճանաչում է ստացել

    Նաև խորհուրդ եմ դիտել "Rabbit-Proof Fence" ֆիլմը, որի սաունդթրեքը նույնպես Գեբրիելինն է: Ֆիլմը Ավստրալիայի աբորիգենների նկատմամբ 30-ական թվականներին կատարած ցեղասպանության մասին է, իսկ Գեբրիելի երաժշտությունը պարզապես ցնցող ազդեցություն է թողնում դիտողի վրա.... (Եթե ուզում ես, ունեմ, կարող եմ տալ )
    Ուզում եմ, տուր
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ, տուր
    Մոռացա նշել, որ ֆիլմը ցավոք չունեմ, մենակ սաունդթրեքն ա
    I may be paranoid but no android!

  18. #12
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Yes խմբերը ավելի շատ եմ սիրում ու լսում, թող ներեն ինձ Ջենեսիսի երկրպագուները
    Yes-ի բասս-ը զգացել ես չէ՞ Առաջին անգամ իրանց լսեցի, շշմել էի բասս-ի եդքան արտահայտիչ լինելու վրա:

    Genesis` չեմ խորացել

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.03.2009)

  20. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Yes-ի բասս-ը զգացել ես չէ՞ Առաջին անգամ իրանց լսեցի, շշմել էի բասս-ի եդքան արտահայտիչ լինելու վրա:

    Genesis` չեմ խորացել


    Ընդհանրապես ինչպես Ռեյադերն էլ նշեց, Yes-ի կատարողական արվեստը ամենաբարձր մակարդակի վրա է
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.01.2010, 21:45:
    I may be paranoid but no android!

  21. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Երևի սխալ չի լինի, չէ՞, որ այս բաժնում առանձին գրեմ Պիտերի մասին։ Իմ համար Գաբրիելը թվով երկրորդ սիրած երգիչ-երաժիշտն է։ Նրան սիրում եմ, ոչ միայն իր աննկրագրելի երաժշտության և երգերի համար, բայց նաև իր մարդկային որակների համար։ Պիտերը օգնել է շատ անհայտ երաժիշտների բարձրանալ համաշխարհային բեմ։ Օրինակ՝ Յուսու Էնդորը (Youssou N'Dour), որը հայտնի է իր՝ Seven Second երգով։ Ինչպես նշեց Ռուֆուսը Գաբրիյելը շատ մեծ բան է արել հայկական դուդուկը աշխարհին ներկայացնելու համար։ Լևոն Մինասյանը իր դուդուկով մասնակցել է Պիտեր Գաբրիելի ալբոմների ձայնագրություններին և համերգներին։ Լևոնի մասին կարող եք կարդալ հայերեն հոդված http://culture.azg.am/?lang=AR&num=2006040104

    Պիտեր Գաբրիելը արդեն մի քանի տասնամյակ ակտիվորեն մասնակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը՝ կազմակերպելով համերգներ աշխարհառչակ երաժիշտների հետ՝ Amnesty International խորագրով։

    Շատ եմ հավանում Գաբրիելի Up ալբոմը և Growinh Up LIVE համերգաշարը։ Վիդեոն որ նայեք ահավոր ուժեղ շոու է։ Համերգի ժամանակ Պիտերի հետ միասին երգում է նրա դուստրը՝ Մէլանի Գաբրիելը։ Երգերից մեկը նրանք կատարում են ոտքերով առաստաղի վրա՝ գլխով դեպի ներքև կախված, քայլելով և դա շատ ներդաշնակ է երգի վերնագրին՝ Downside Up. «պատկերացրեք առյուծ կանաչ դաշտում, և դուք նրան դիտում եք երկնքում թռչելիս...», ասում է Պիտերը այս ստեղծագործությունը կատարելուց առաջ....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 08.03.2009, 21:51:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (20.07.2012), Ռուֆուս (09.03.2009)

  23. #15
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Genesis և Peter Gabriel

    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր կլինի կարդալ կարծիքներ Genesis խմբի, Peter Gabriel-ի և Phil Collins-ի մասին: Ինչքան էլ իմ համար տարօրինակ էր, շատ քչերը գիտեն, որ Genesis-ը հիմնադրել ու մոտ 10 տարի ղեկավարել է Peter Gabriel-ը: Ովքեր որ գիտեն այս խմբի մասին, հիմնականում գիտեն որպես Phil Collins-ի խումբ:
    Ես էլ այդպես գիտեի, դրա համար էլ շատ չեմ խորացել

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •