Ստեղծագործողի անկյունն աշխուժացնելու համար առաջարկում եմ նոր նախագծեր ներմուծել։ Մինչև հիմա բոլոր նախագծերն արձակին էին վերաբերում, հիմա առաջարկում եմ չափածոյում փորձել։ Սկզբում ներկայացնեմ առաջարկներս, որից հետո ընդհանուր կքննարկենք, կորոշենք, թե ինչպես արժե իրականացնել։
Մի քանի տարբերակ եմ մտածում. կամ կընտրենք դրանցից մեկը, կամ գուցե բոլորը՝ հերթով։ Միասին կորոշենք.
1-ին տարբերակ
Ներկայացվում է կոնկրետ իրավիճակ.
ա) որևէ համառոտ տեքստի միջոցով (տեքստը կարող է ընտրվել մոդերատորի կողմից)
բ) որևէ հայտնի արձակ ստեղծագործության կամ դրա կոնկրետ հատվածի միջոցով (ստեղծագործությունը կարելի է ընտրել հենց ակումբցիների գործերից)
գ) որևէ հետաքրքիր (տվյալ առումով հարմար) նկարի միջոցով։
Ներկայացվածի հիման վրա մասնակիցները գրում են բանաստեղծություն և նամակների միջոցով ուղարկում մոդերատորին (ինչպես «Պատմվածք փակ աչքերով» նախագծում), որից հետո անցկացվում է քվեարկություն, ընտրվում է լավագույնը։
2-րդ տարբերակ
Սա «Փակ աչքերովի» չափածո տարբերակն է, այսինքն՝ որևէ մեկը գրում է բանաստեղծության սկիզբը, մյուսները շարունակում են։
3-րդ տարբերակ
Ընտրվում է որևէ ռուսերեն բանաստեղծություն, որը կարող է լինել.
ա) որևէ հայտնի ռուսերեն երգի տեքստ
բ) «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյունից» ընտրված որևէ ռուսերեն բանաստեղծություն
Ներկայացված ռուսերեն բանաստեղծությունը մասնակիցները թարգմանում են հայերեն։ Անգլերեն բանաստեղծություն ընտրել, կարծում եմ, չարժե, որպեսզի հնարավորինս շատ ակումբցիների համար հասանելի լինի։
Դե, եկեք քննարկենք տարբերակները։ Ցանկության դեպքում կարող եք ձեր տարբերակներն էլ առաջարկել։
Էջանիշներ