+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: «Որբերը» հեռուստասերիալ

  1. #31
    Պատվավոր անդամ Վարկանիշ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Երևան :(
    Տարիք
    23
    Գրառումներ
    5,862
    Բլոգի գրառումներ
    15

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Ես ամենայն ուշադրությամբ դիտում եմ էս սերիալը, դրա համար ավելի մանր-մունր թերություններ եմ նկատել: Հիմա որ ասեմ, կխնդաք, բայց նենց բաներ են, որոնք կարող էին և չլինել:
    Նախ, շատ հստակ երևում է, որ համապատասխան բնագավառներում կոնսուլտանտ չունեն: Ես մենակ իմ բնագավառից կարող եմ ասել, որ հիվանդությունները հեչ նորմալ չեն ներկայացնում: Հետո, բժիշկը, չգիտես ինչու, մեր համալսարանի լոգոյով խալաթով է, չնայած համալսարանական կլինիկաները սրտային վիրաբուժության բաժանմունք դեռ չունեն: Երրորդ, էդ բժիշկն էնպես է խոսում էդ երեխային սիրելու մասին, որ ոնց որ՝ պեդոֆիլ լինի: Հենց էսօր էլ սեքսոլոգիայից անցել ենք, թե պեդոֆիլիան ինչից ա սկսվում… Այ հենց տենց տիկնիկ նվիրելուց: Չորրորդ, սցենարիստը հաշվի չի առել, որ հերոսներից շատերը տարբեր լեքսիկոնի տեր մարդիկ են: Չգիտես ինչու, բոլորն էլ մեծ սիրով օգտարգործում են «բալես» ու «տղես» բառերը: Հինգերորդ, մի երկու շաբաթ առաջ ինչ-որ անհասկանալի տեսարան ցույց տվեցին, երբ մեկը տնից գնում էր ու այդպես էլ այդ մասին այլևս չանդրադարձան: Մարդ չհասկացավ՝ էդ ինչ էր: Վեցերորդ, չգիտես ինչու, երկխոսություններում անպայման մի բանը երկու անգամ է ասվում: Ասես հեռուստադիտողին անհասկացողի տեղ են դնում: Յոթերորդ, անիմաստ տեսարաններն ու երկխոսությունները շատ են, որ չես հասկանում՝ դրանով ինչի է տանում: Ամենավերջին թարմ օրինակը. Արմենը Լիանային մի անգամ ասեց, որ էրեխուն տեր կկանգնի, հասկացանք: Բայց երեկ, չգիտես ինչու, նորից ցույց էին տալիս մեկ այլ տեսարան, որտեղ մոտավորապես նույն երկխոսությունը կրկնվում էր:

  2. #32
    Պատվավոր անդամ Վարկանիշ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Երևան :(
    Տարիք
    23
    Գրառումներ
    5,862
    Բլոգի գրառումներ
    15

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Հ.Գ. Հույս ունեմ՝ սերիալի վրա աշխատող թիմն անկեղծ է եղել ՏՎ ալիքում վերջերս տված հարցազրույցում, և այս թեմայում գրված քննադատությունից կկարողանա քաղել օգտակարը:

  3. #33
    Eta Pegasi
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    20
    Գրառումներ
    1,594

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Հույս ունեմ՝ սերիալի վրա աշխատող թիմն անկեղծ է եղել ՏՎ ալիքում վերջերս տված հարցազրույցում
    հարցազրույցի հղում կա՞, Բյու'ր
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #34
    Սկսնակ անդամ
    Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    17.01.2009
    Գրառումներ
    31

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    : Ես էստեղ ոչ վավերագրություն եմ տեսնում, ոչ գեղարվեստականություն ու ոչ համոզվում եմ ներկայացվող տեսարանների ճշմարտացիության մեջ, ոչ էլ հոգեպես վերապրում հերոսների ողբերգությունը:

    Գիտեք ամենասարսափելին այն է, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ /իհարկե շատ քիչ քանակությամբ/ հուզվում այդ ամենից: Մեր երկրում շատ հաց ու պանիր դեռ կուտեն, բրազիլական կամ արգենտինական սերիալներին հասնելու համար: Ամաչում եմ նույնիսկ համեմատել... համաձայն եմ` նույնիսկ 10 րոպեանոց փաստագրական ֆիլմով կարելի է հասնել առավելագույն արդյունքի` մարդկանց հուզելու համար: Հ1-ի էժանագին քաղաքականությունն ա` Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ ու Անահիտ Մխիթարյանի հեղինակությամբ: Էդ վերջին ս ա իրան դրել թույն սցենարիստի տեղ, ու փորձում ա իրա անգրագետ հալով հեռուստադիտողի վրա ազդել: Կազդի, բա չէ: Օտար խաղերն ազդեցին, որ սա ազդի??? Գիտեք չէ որ նույն աղջիկնա: Էդ Անահիտ Մխիթարյանը նաև օտար խաղերի սցենարիստնա: Հազիվ էլի... էսօր տեսել եմ դրան փողոցում, բայց ուշ ճանաչեցի/դրա բախտն էլ տենց բերեց/: Դեռ ոչ մի անգամ այդքան ափսոսած չկաի կորցրած բաներիս համար, ինչքան էսանգամ: ափսոս չհասցրի 2 քաղցր արտահայտությամբ շնորհավորել ստեղծագործական վերելքների համար:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չիպ (26.03.2009)

  6. #35
    Սկսնակ անդամ
    Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    17.01.2009
    Գրառումներ
    31

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ամենայն ուշադրությամբ դիտում եմ էս սերիալը, դրա համար ավելի մանր-մունր թերություններ եմ նկատել: Հիմա որ ասեմ, կխնդաք, բայց նենց բաներ են, որոնք կարող էին և չլինել:
    Նախ, շատ հստակ երևում է, որ համապատասխան բնագավառներում կոնսուլտանտ չունեն: Ես մենակ իմ բնագավառից կարող եմ ասել, որ հիվանդությունները հեչ նորմալ չեն ներկայացնում: Հետո, բժիշկը, չգիտես ինչու, մեր համալսարանի լոգոյով խալաթով է, չնայած համալսարանական կլինիկաները սրտային վիրաբուժության բաժանմունք դեռ չունեն: Երրորդ, էդ բժիշկն էնպես է խոսում էդ երեխային սիրելու մասին, որ ոնց որ՝ պեդոֆիլ լինի: Հենց էսօր էլ սեքսոլոգիայից անցել ենք, թե պեդոֆիլիան ինչից ա սկսվում… Այ հենց տենց տիկնիկ նվիրելուց: Չորրորդ, սցենարիստը հաշվի չի առել, որ հերոսներից շատերը տարբեր լեքսիկոնի տեր մարդիկ են: Չգիտես ինչու, բոլորն էլ մեծ սիրով օգտարգործում են «բալես» ու «տղես» բառերը: Հինգերորդ, մի երկու շաբաթ առաջ ինչ-որ անհասկանալի տեսարան ցույց տվեցին, երբ մեկը տնից գնում էր ու այդպես էլ այդ մասին այլևս չանդրադարձան: Մարդ չհասկացավ՝ էդ ինչ էր: Վեցերորդ, չգիտես ինչու, երկխոսություններում անպայման մի բանը երկու անգամ է ասվում: Ասես հեռուստադիտողին անհասկացողի տեղ են դնում: Յոթերորդ, անիմաստ տեսարաններն ու երկխոսությունները շատ են, որ չես հասկանում՝ դրանով ինչի է տանում: Ամենավերջին թարմ օրինակը. Արմենը Լիանային մի անգամ ասեց, որ էրեխուն տեր կկանգնի, հասկացանք: Բայց երեկ, չգիտես ինչու, նորից ցույց էին տալիս մեկ այլ տեսարան, որտեղ մոտավորապես նույն երկխոսությունը կրկնվում էր:
    Մի թերություն էլ ես ավելացնեմ իհարկե քո նշածների մեջ մտնող: 4 սերիա անընդմեջ նայելուց հետո ես հասկացա. որ կարևորը ֆիզիկական ուժեղությունը չէ, պետք է նաև հոգեպես ուժեղ լինել: Ու նաև պետք չէ ուժեղանալ վրեժ լուծելու համար: ահավորա, հատկապես այն, որ մի կառատեի դասատու ունեն, ոնց որ ՀՈՎԻՎ լինի, այսինքն` խաշնարած: Զարմանում եմ` չկար մեկը, որ որոշեր նորմալ դերասաններ ընտրել: Երեխանների համար բան չունեմ ասելու: ՀՐԱՇԱԼԻ ԵՆ ԵՐԵԽԵՔԸ: իսկ ահա մեծերը` ՍԱՐՍԱՓ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արտիստ (07.03.2009), Չիպ (26.03.2009)

  8. #36
    Սկսնակ անդամ
    Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    17.01.2009
    Գրառումներ
    31

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Ես մի բանում համոզված եմ` ոչ մի իրական փաստեր չկան այդ ֆիլմի հիմքքում: Այո, 10 տարի առաջ կարող էր այդ իրավիճակում լինլ Հայաստանը. եթե նույնիսկ չլիներ, Անահիտ Մխիթարյանը ցույց կտար անպատճառ, որ մեր մանկատներում անառակաբարո մարդկանց երեխաներն են մեծանում, որ հանցագործների ընտանիքները մինչև այժմ անպատիժ են... նույնիսկ դրա ձեռից գալիս ա էն, որ մանկական սարսափելի ժարգոնով գաղութ կներկայացնի, ցույց կտա, որ անառակ դաստիարակչուհին էլի նիևնույն մանկատանն ա` սրա-նրա հետ քնելուց հետո... ԱՅՈ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԿՓՈՐՁԻ ԱՊԱՑՈՒՑԵԼ, որ այդ իրավիճակը մինչև հիմա էլ նույննա. ԼԱՎ ԷԼ ԿԱՆԻ, որովհետև ոչ մեկը դրա դեմը չի առնում: Լեզվի տեսչությունը դրա հարցերը լուծի, քան թե ընկել ա մասնավոր հեռուստատեսությունների հետևից: ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ ՆՄԱՆԱՏԻՊ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, ու...

  9. #37
    Պատվավոր անդամ Վարկանիշ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Երևան :(
    Տարիք
    23
    Գրառումներ
    5,862
    Բլոգի գրառումներ
    15

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    հարցազրույցի հղում կա՞, Բյու'ր
    Չէ՛, թերթը էլեկտրոնային տարբերակ չունի:

  10. #38
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Տարիք
    22
    Գրառումներ
    922

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Ես փորձել եմ նայել, բայց այդպես էլ չստացվեց Հավատում եմ, որ իրական փաստերի հիման վրա են նկարահանել, միայն մի բան կարող եմ ասել՝ ցավալի է...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #39
    մերթ ընդ մերթ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    405

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Վերջին խմբագրող՝ Քամի: 11.03.2009, 01:34:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sunny Stream (11.03.2009)

  13. #40
    Agnus Dei
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Երևան-Գյումրի մայրուղի
    Տարիք
    26
    Գրառումներ
    4,351
    Բլոգի գրառումներ
    6

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Ինձ էնքան հետաքրքիր է... Տեսնես էս սերիալը նկարահանողները ստացած շահույթից գոնե մի փոքր գումար նվիրաբերե՞լ են մանկատներից որևէ մեկին...

    Խիստ կասկածում եմ...

  14. #41
    Վոկալիստ (ուսանող)
    Վարկանիշ
    sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    377

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Չեմ նայում , բայց մի սերիա մի անգամ նաեցի , մի տեսակ իրական թվաց ի տարբերություն մնացած ապուշ սերիալների : Երաժշտությունը շատ եմ հավանում չգիտեք դրա ու լքյալների երաժշտության հեղինակը նույնն ա: Կամ այնպիսի սայթ չեք կարող ասել , որտեղից կարողանամ քաշել էդ երկու ստեղծագործություններից գոնե մեկը: ?
    Ամեն մի երաժշտություն գալիս է սրտից ու պետք է նորից հասնի սրտին

    .......................

  15. #42
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    ք. Երևան, Ավան-Առինջ:
    Գրառումներ
    3,592

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Նայել եմ ամենասկզբի սերիան ու... ցանկություն չունեմ նայելու բացարձաապես: Բացասական լիցքերով լցված սրտաճմլիկ մի տաղտուկ է:

  16. #43
    բեջուռա #2
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,409

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Մի քանի սերիա եմ կիսատ պռատ նայել , բայց ստիպեն էլ չեմ նայի: Էնքան արհեստական, վանող բան կա, թե դերասանների անկենդան խաղը, թե նկարահանման անորակությունը և թե ոչինչ չասող, միանման, անհետաքրքիր, ձանձրալի տեսարանները: Երաժշտությունն էլ մի քանի նոտայից բաղկացած ծնգծնգոց է, որ անընդհատ ներվերդ սղոցում է, մեղեդի չկա, թեմա չկա մեջը: Մի խոսքով մարդիկ փող աշխատելու հեշտ միջոց են գտել, ինչու չարչարվեն, ուղեղներին զոռ տան, որ մի գեղարվեստական արժեք ստեղծեն, միևնույնն է մարդկանց մի բանակ կա, որ կլանված նայում է: Միջակությունը տեղին է ասված էս և ընդհանրապես հայկական սերիալների մասին:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.03.2009), StrangeLittleGirl (31.10.2009), Աթեիստ (26.03.2009), Լուսաբեր (26.03.2009)

  18. #44
    Մշտական անդամ
    Վարկանիշ Վարկանիշ
    Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Եթե տանը փոքր երեխաներ կան, չթողնեք նայեն դա: Քրոջ երեխան մի երկու անգամ նայելա ու վրան ահավոր ազդելա

  19. #45
    Eta Pegasi
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    20
    Գրառումներ
    1,594

    Պատ. «Որբերը» հեռուստասերիալ

    Մեջբերում Economist-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե տանը փոքր երեխաներ կան, չթողնեք նայեն դա: Քրոջ երեխան մի երկու անգամ նայելա ու վրան ահավոր ազդելա
    Ի՞նչ նկատի ունես, մանրամասնի էլի
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց