User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 270 հատից

Թեմա: Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մենք` մի խումբ երիտասարդներս, ՄԱԿ-ի ՙ10 լավաԳույն դպրոց՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել ենք Երևանի` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (Նուբարաշեն):
    Մեր հաճախակի այցերի, երեխաների հետ սերտ շփման արդյունքում հանդիպեցինք մի շարք խնդիրների, որի հանդեպ չենք կարող անտարբեր լինել և որի վրա ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը:

    • ուսուցումը
    Թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, ըստ մեզ` այնտեղ կան նաև լիովին առողջ մտավոր ունակությունների տեր երեխաներ: Այդ երկու խմբերի համատեղ ուսուցումը անընդունելի ենք համարում, քանի որ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար կիրառվում է հատուկ և հեշտացված ծրագիր. արդյունքում առողջ երեխաները չեն ստանում լիարժեք կրթություն և փաստորեն թերուս են մնում:
    Ընդհանրապես դպրոցում առկա կրթության մակարդակը խիստ ցածր է: Ավարտական դասարանի շատ աշակերտներ գրել չգիտեն, շատ վատ են կարդում, ոչ բոլոր տառերին են ծանոթ: Մեր կարծիքով` դա ոչ այնքան բնածին թերզարգացածության արդյունք է, որքան կրթական գործընթացի թերացման, հոգատար և ուշադիր վերաբերմունքի բացակայության հետևանք: Այդ նույն երեխաների հետ մի քանի պարապմունք անցկացնելուց հետո առաջընթացն ակներև էր դառնում:

    • սնունդը
    Երեխաներից բազմաթիվ բողոքներ ենք լսել սննդի վերաբերյալ: Ականատես ենք եղել, թե ինչպես էին նրանք հաճախ գերադասում բավարարվել ցամաք հացով, քան ուտել իրենց բնորոշմամբ “զզվելի” ճաշերը: Ընդ որում երեխաների չկերած ճաշերը բաժին են հասնում տնօրենին պատկանող դպրոցի տարածքում գտնվող խոզերին, հնդկահավերին և շներին: Երեխաները հիմնականում դժգոհ են ճաշարանից և հաճախ սոված են մնում:

    • սանիտարա-հիգիենիկ պայմանները
    Դպրոցի ներսում առկա է ծանր, տհաճ օդ:
    Ամռան ամիսներին երեխաները լողանում էին երկու շաբաթը մեկ, կամ լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ:

    • երեխաների նկատմամբ վերաբերմունքը
    Երեխաների պատմածի համաձայն` նրանց նկատմամբ կիրառվում են ծեծ և այլ ֆիզիկական պատիժներ: Ինքներս ականատես ենք եղել ուսուցիչների, գիշերային պահակների կողմից երեխաների նկատմամբ կոպիտ, բռի վերաբերմունքի:
    Դպրոցի տնօրենը եւ այլ ղեկավար անձինք երեխաներին որպես անվճար աշխատուժ աշխատացնում են իրենց տներում և հողամասերում: Ի դեպ, դպրոցի աշխատակիցներից շատերը տնօրենի ազգականներն են:

    սեռական ոտնձգություններ
    Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել ենք հայոց լեզվի և գրականության ուսուցչÇ Ïողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Ընդ որում, ըստ պատմածի, կարելի է ենթադրել, որ մի դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն: Երեխաների պնդմամբ` իրենք այդ մասին տեղեկացրել են նաեւ դպրոցի աշխատակազմին, բայց վերջիններս երեխաներին չեն հավատում` պատճառաբանելով, թե նրանք թերզար·ացած են:
    Նշենք, որ մենք այս խնդիրների մասին զրուցել ենք նաեւ դպրոցի տնօրենի եւ աշխատակազմի հետ, որից հետո մեր մուտքը դպրոց դարձել է անձնակազմի համար անցանկալի: Իսկ երեխաներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որ ան·ամ փորձեցին հերքել իրենց պատմածները, սակայն, հետա·այում խոստավանեցին, որ իրենց ասածները ճիշտ է, պարզապես իրենց սովորեցրել են ստել:

    ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ.
    Հաշվի առնելով վերոնշյալը` բացահայտել եւ լուծել դպրոցում առկա խնդիրները:
    Ապահովել մեր ազատ մուտքը դպրոց, քանի որ երեխաները կապվել են մեզ եւ մեծ սթրես են ապրում, որ մենք չենք այցելում իրենց:

    http://armkids.blogspot.com/2008/11/blog-post_5043.html
    Վերջին խմբագրող՝ Grieg: 26.11.2008, 11:50:
    ...

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում


    Ի՞նչ կարելի է անել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի՞նչ կարելի է անել։
    միանում եմ Արշակին

  4. #4
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Վաևդան ջան, էստեղ գրի գործի ընթացքի մասին..
    հիմա դպրոց չե?նք կարա գնալ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  5. #5
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը

    • •[I] սեռական ոտնձգություններ
    Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել ենք հայոց լեզվի և գրականության ուսուցչÇ Ïողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Ընդ որում, ըստ պատմածի, կարելի է ենթադրել, որ մի դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն: Երեխաների պնդմամբ` իրենք այդ մասին տեղեկացրել են նաեւ դպրոցի աշխատակազմին, բայց վերջիններս երեխաներին չեն հավատում` պատճառաբանելով, թե նրանք թերզար·ացած են:
    Նշենք, որ մենք այս խնդիրների մասին զրուցել ենք նաեւ դպրոցի տնօրենի եւ աշխատակազմի հետ, որից հետո մեր մուտքը դպրոց դարձել է անձնակազմի համար անցանկալի: Իսկ երեխաներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որ ան·ամ փորձեցին հերքել իրենց պատմածները, սակայն, հետա·այում խոստավանեցին, որ իրենց ասածները ճիշտ է, պարզապես իրենց սովորեցրել են ստել:
    http://armkids.blogspot.com/2008/11/blog-post_5043.html
    Դե սա արդեն չափից դուրս է, ինչ պլաններ ունեք, ինչ կարելի է անել՞

    ուրիշ հարց՝ դպրոցը պետական է թե՞ սեփականատերն է տնօրենը
    Love has an enemy, but it is already defeated!

  6. #6
    ճերմակ երազ, ճերմակ աչքեր Մեղսավոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2008
    Հասցե
    Էս անիրավ աշխարհում
    Տարիք
    36
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սա արդեն չափից դուրս է, ինչ պլաններ ունեք, ինչ կարելի է անել՞
    1. Պարզել ինֆորմացիայի իրավացիությունը:
    2. Ճիշտ լինելու դեպքում «Ուսուցչի» գանգը ցրիվ տալ դպրոցի բակում կվալտով:
    և իջավ լռություն, ու թաղվեց՝ խավարում իմ սիրտը...

  7. #7
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Մեղսավոր-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Պարզել ինֆորմացիայի իրավացիությունը:
    2. Ճիշտ լինելու դեպքում «Ուսուցչի» գանգը ցրիվ տալ դպրոցի բակում կվալտով:
    1. ինֆոն ճշտված է ու հաստատ է
    2. մահապատիժը մեր սահմանադրությամբ չի թույլատրվում

    Հ. Գ. էդ դասատուն էլ, տնօրենն էլ տականք են
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  8. #8
    ճերմակ երազ, ճերմակ աչքեր Մեղսավոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2008
    Հասցե
    Էս անիրավ աշխարհում
    Տարիք
    36
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    1. ինֆոն ճշտված է ու հաստատ է
    2. մահապատիժը մեր սահմանադրությամբ չի թույլատրվում

    Հ. Գ. էդ դասատուն էլ, տնօրենն էլ տականք են
    սահմանադրություն, վայ վայ վայ վայ: վախեցա

    Ես չեմ ասում մահապատժի ենթարկել ա պետք: Ասում եմ գանգը պտի ցրիվ տվացվի:


    Հ.Գ. Հետո էլ ասում ես բոլոր մարդիկ լավն են...
    և իջավ լռություն, ու թաղվեց՝ խավարում իմ սիրտը...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (13.05.2010)

  10. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    1. ինֆոն ճշտված է ու հաստատ է
    2. մահապատիժը մեր սահմանադրությամբ չի թույլատրվում

    Հ. Գ. էդ դասատուն էլ, տնօրենն էլ տականք են
    Եթե տեղեկատվությունը հաստատ է՝ դիմել համապատասխան դատական մարմիններին։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #10
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Անպայման պետք է հարցն իրավապահ մարմինների օգնությամբ կարգավորվի ու համապատասխան քայլեր ձեռնարկվեն մեղավորներին աշխատանքից ազատել, պատժամիջոցներ կիրառել և արգելել հետագա նման ոլորտում աշխատանքի իրավունքից...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Վարդա՞ն մի բան ասա, սիրտս տրաքեց

  13. #12
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Ոնց որ թե դրա մասին ռեպորտաժ էղել ա լրաբերով։ Ես երկու անգամ տեսել եմ, երկու անգամն էլ կեսից, ու չէի հասկանում թե ինչի մասին է խոսքը ու ինչ է տեղի ունեցել։ Խոսում էին էդ բռնաբարությունից ու էդ ուսուցիչը ասում էր, որ երեխան մտավոր հետամնաց է և հորինում է էդ ամենը։ Երկրորդ անգամ ասեցին, որ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով երեխայի խոսքը նորից ցույց չեն տա։ Առաջին անգամ ցույց էին տվել, ես չհասցրեցի տեսնել։
    When life gives you lemons, make lemonade

  14. #13
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Երեխեք ջան:

    Էրեբունիի քննչական վարչությունը նյութեր է հավաքում, քրեական գործը դեռ հարուցված չէ:

    Նուբարաշենի գիշերօթիկում կան առողջ երեխաներ, ինչը արդեն քրեական հանցագործություն է: Մի երեխան, որին Աշոտ Ավագյանը բռնաբարել է, իսկապես մտավոր հետամնացություն ունի, սակայն եթե ոչ բռնաբարության, ապա մինիմում սեռական ոտնձգությունների են ենթարկվել այլ առողջ աղջիկներ:

    Երկրորդ անգամ ասեցին, որ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով երեխայի խոսքը նորից ցույց չեն տա։
    Մայրը ծեծել է նրան ու քրոջը, ստիպել, որպեսզի ստեն, որ «խայտառակ չլինեն»...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  15. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք ջան:

    Էրեբունիի քննչական վարչությունը նյութեր է հավաքում, քրեական գործը դեռ հարուցված չէ:

    Նուբարաշենի գիշերօթիկում կան առողջ երեխաներ, ինչը արդեն քրեական հանցագործություն է: Մի երեխան, որին Աշոտ Ավագյանը բռնաբարել է, իսկապես մտավոր հետամնացություն ունի, սակայն եթե ոչ բռնաբարության, ապա մինիմում սեռական ոտնձգությունների են ենթարկվել այլ առողջ աղջիկներ:
    Մայրը ծեծել է նրան ու քրոջը, ստիպել, որպեսզի ստեն, որ «խայտառակ չլինեն»...
    Հա ես էլ եմ տեսել Ահավոր էր...
    Բայց հետո համադասարանցիներից մեկը խոսաց,այսինքը մենակ եդ երկուսը չէին որ ասել էին:Էդ դպրոցի հոգեբանն էլ խոսաց,իրեն էլ գործից հանել էին,որովհետև ասել էր որ երեխաներից որոշները առողջ են: Հիմա գործը դատարանում է և վերահսկվում է,մնում է սպասենք ինչ կլինի...

  16. #15
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում

    Այդ մարդը՝ Հարություն Մինասյանը, հայտնի հոգեբուժ է:

    Գործը դատարանու՞մ, ո՞վ ասաց:

    Եթե նորություններ լինեն, անպայման կգրեմ:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  3. Առողջ և անառողջ հագուստ
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 08.05.2010, 18:40
  4. Մթնոլորտ
    Հեղինակ՝ Alexandra, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2009, 17:31
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •