Ավելի հավանական է, որ սխալ եմ քեզ հասկացել, քան ճիշտ, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե չծխեիր, էներգիայիդ ավելցուկը կստիպեր քեզ ֆիզիկապես բռնանալ լիքը մարդկանց վրա...
Եթե, Ռայ ջան, ձմռանն անկողինդ գցեիր բաց պատուհանի տակ, ու վրադ էլ վերմակի փոխարեն թաշկինակ գցեիր, - այդ ժամանակ քո այդ վարմունքը կարելի կլիներ համեմատել նիկոտինի միջոցով գիտակցաբար առողջությունդ ավերելու հետ: Իսկ գիշերը, քնած ժամանակ, պատահաբար, անգիտակցաբար բացվելն ու հիվանդանալը համեմատելի կարող է լինել լավագույն դեպքում երկու, այլ ոչ թե քսան տարեկան մարդու ծխելու հետ:Ու հասարակ ձմեռը քնի մեջ մեջքը բաց քնելը ծխելուց անհամեմատ մեծ վնաս կարող է հասցնել առողջությանը: Բայց քանի որ մոդայիկ է ծխելու դեմ պայքարելը, բոլոր շշերը ծխախոտի գլխին են ջարդում:
Ուղղակի ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես դու քեզ թույլատրում թշնամի լինել ինքդ քո հանդեպ, կամ, այլ կերպ ասած, որքանով ես անկեղծ ինքդ քո հանդեպ:Սամ, թույլ տուր չհամաձայնել: Ես թշնամի չեմ ինքս ինձ: Ավելին, ես ինքս ինձ համար ընկեր եմ, ընտանիք, զրուցակից, և այլն: Ուրիշ բան է, որ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ. ես իրոք թքած ունեմ անծանոթ մարդու առողջության վրա, որի գոյության մասին պատկերացում չունեմ, չեմ դնում ինքս ինձ ամբողջ օրը բզբզում աշխարհի բոլոր ծայրերում ոտքը պատին խփած մարդկանց տառապանքներով: Ու ես չեմ հավատում, որ ֆորում նոր մտած ու իմ գոյության մասին պատկերացում իսկ չունեցող մարդը կարող է մտահոգված լինել իմ առողջությամբ: Եթե Ծայրահեղն իմ ընկերը լիներ, նրա խոսքերն արժեք կունենային: Ու նույնիսկ եթե նա իմ թշնամին լիներ, նրա խոսքերն արժեք կունենային, ի վերջո, չկա բացարձակ թշնամի: Բայց ոչ մեկի խոսքերը չեն կարող ինձ համար արժեք ունենալ: Ու արի համաձայնենք՝ իմ կյանք քիթը մտցնող ու իրեն չվերաբերող հարցերի մեջ փոփոխություններ մտցնել փորձող մարդն ինձ համար անցանկալի ոչ ոք է, էլի:
Տես, կասկածում ես Ծայրահեղի անկեղծությանը, որ նա, չճանաչելով քեզ,կարող ցանկանալ, որ դու առողջ լինես: Չնայած ինչու՞ ոչ: Պատկերացրու, որ թունավորված այգում մի վարդ ցանկանար միայնակ առողջ լինել... Մի՞թե պարզ չի, որ իրեն առողջ տեսնելու համար այդ վարդն առաջին հերթին իր շրջապատը պետք է առողջ տեսնի... Ե՞րբ ենք մենք վերջիվերջո գոնե վարդի չափ ըմբռնելու կյանքը...
Ու դրա հետ մեկտեղ "անկեղծորեն" պնդում ես, որ գիտակցաբար թունավորելով քեզ, դու ինքդ քեզ բարեկամ ես, այլ ոչ թշնամի՞... Արդյո՞ք անկեղծություն է դա, Ռայ ջան: Մի այլ անուն տուր դրան, խնդրում եմ:
Ըստ իս, ուղղակի դու քեզ առայժմ թույլ ես տալիս (ներում ես) մի փոքր թշնամանք ինքդ քո հանդեպ և դա լրիվ տրամաբանական է ինքնաբավարար մարդու համար: եթե մարդ ինքն իրեն "ընկեր է, ընտանիք, զրուցակից, և այլն", ինչու՞ ինքն իրեն թշնամի էլ չլինել... Մենք համարյա բոլորս էլ նույն ճանապարհ ենք անցնում, և դրանում տարօրինակ ոչինչ չկա: Դրա համար էլ անցյալ գրառումս սկսեցի նրանից, որ ինքս էլ հենց այդպիսին եմ եղել:
Բայց մարդու կյանքում գալիս է նաև այն պահը, երբ քեզ էլ հավասարապես սկսում ես չներել այն, ինչ չէիր ների ուրիշին էլ, և այդ ժամանակ արդեն սկսում ես այլ քայլեր կատարել:
Չնայած... համ էլ մտածում եմ, թե ինչու՞ եմ քեզ այս ամենը գրում... Չէ՞ որ դու ինձանից լավ գիտես այս ամենը...
Գուցէ սեփական էգո՞ս եմ շոյում...
Միգուցէ դու է՞լ...
Էջանիշներ