User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար, շատ երկար տարիներ ծխող եմ եղել: Ու ծխել եմ օրեկան մոտ երկու տուփ... Բայց մի օր անգամ մտքովս չի անցել համարել, թե ծխելն օգտակար է առողջությանս: Հետաքրքիր է, կա՞ արդյոք որևէ մեկը, ով համարում է, թե ծխելն օգտակար է առողջության համար:
    Բայց որ ամեն капитан очевидность իր պարտքն է համարում նշել՝ ծխելը վնասում է սրան նրան
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, ոչ բայց շատ-շատերս այդ մասին աշխատում ենք չմտածել, չէ՞ որ ծխելն իրոք որ բավական հաճելի զբաղմունք է շատերի համար... Ես էլ, օրինակ, տարիներ շարունակ մտածել եմ. ինչպե՞ս... առավոտյան վեր կենամ ու ինչպե՞ս վայելեմ առավոտյան սուրճս, եթե չծխեմ... Այսօր, ինչ մեղքս թաքցնեմ, վայելում եմ առավել մեծ հաճույքով, քանզի վայելում եմ արդեն սուրճի մաքուր, ծխով չաղտոտված համը...
    Ինձ համար, օրինակ, ծխելն այլընտրանք է ֆիզիկական բռնությանը: Եթե չծխեի, աշխարհը լիքը մարդկանց համար ավելի վտանգավոր տեղ կլիներ:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի օր մտքովս մի բան անցավ. ինչպե՞ս կվարվեի ես նրա հետ, ով կփորձեր ինչ-որ վնաս հասցնել ինձ, նույնիսկ ոչ թե անմիջապես առողջությանս, այլ, ասենք, ունեցվածքիս: Չէ՞ որ շատերը կարող են անգամ դատի տալ նրան, ով կկոտրի իրենց տան ապակին, կամ խազ կքաշի սիրելի ավտոմեքենայի վրա: Էլ չեմ ասում մարմնական, առողջական վնաս պատճառելը. մի՞թե կգտնվի մեկը, ում համար սեփական մեքենան սեփական մարմնից ավելի թանկ արժի... Մի խոսքով, եզրակացրեցի, որ ինձ վնաս տվող մարդուն լավագույն դեպքում ինձ թշնամի կհամարեի...
    Ամեն մարդ ինքն իր արարքների համար պատասխանատու է, ու չկա արարք, որը հետևանքներ չունենա: Ու գրեթե բան չկա, որ առողջությանը վնաս չտա: Ու հասարակ ձմեռը քնի մեջ մեջքը բաց քնելը ծխելուց անհամեմատ մեծ վնաս կարող է հասցնել առողջությանը: Բայց քանի որ մոդայիկ է ծխելու դեմ պայքարելը, բոլոր շշերը ծխախոտի գլխին են ջարդում:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպես ես հասկացա, որ հենց ինքս՝ իմ ամենաոխերիմ թշնամին եմ... Որ ինքս ինձ բոլորովին ոչ հարգում եմ, ոչ էլ սիրում... Բայց այս հայտնագործությունն ինձ համար՝ նրա, ով այդ ժամանակ արդեն համոզվել էր նրանում, որ իր մարմինն իրական ինքը չէ, - չէր կարող ինչ-որ առանձնահատուկ նշանակություն ունենալ, եթե չլիներ մի այլ կարևոր հանգամանք էլ:
    Իսկ ես իմ թշնամին չեմ, բայց էլի ծխում եմ:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած մարդ իր ամբողջ կյանքն ապրում է նրա համար, որպեսզի ինչ-որ հետք թողնի իր շարջապատում, իսկ ցանկացած նորմալ մարդու առաջնահերթ նպատակն է, որպեսզի իրեն սիրեն ու հարգեն: Այն օրը ես հասկացա, ասես թե ֆիզիկապես մաշկիս վրա զգացի, որ... ինչպե՞ս կարող եմ սեր ու հարգանք սպասել, պահանջել ուրիշներից, եթե առաջին հերթին ինքս ինձ՝ ոչ սիրում եմ, ոչ հարգում, եթե երեսունհինգ տարի շարունակ անխղճորեն ավերում եմ սեփական մարմինս, առողջությունս... Մի՞թե ինձ համար գոյություն ունի ավելի կատարյալ թշնամի, քան ինքս եմ...
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր, Ռայ ջան, խոստովանել, թե ինչու հենց քո խոսքերը մեջբերեցի:
    Որովհետև այն, ինչ պատասխանեցիր դու Ծայրահեղին, լրիվ տրամաբանական է, որովհետև մարդ, ով թշնամի է ինքն իրեն, երբեք չի հավատա կամ համաձայնվի, որ մեկ ուրիշը թշնամի չէ իրեն:
    Քո խոսքերով ասած, մարդ, ով թքած ունի ինքն իր վրա, երբեք չի հավատա կամ համաձայնվի, որ մեկ ուրիշը թքած չունի իր վրա:
    Սամ, թույլ տուր չհամաձայնել: Ես թշնամի չեմ ինքս ինձ: Ավելին, ես ինքս ինձ համար ընկեր եմ, ընտանիք, զրուցակից, և այլն: Ուրիշ բան է, որ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ. ես իրոք թքած ունեմ անծանոթ մարդու առողջության վրա, որի գոյության մասին պատկերացում չունեմ, չեմ դնում ինքս ինձ ամբողջ օրը բզբզում աշխարհի բոլոր ծայրերում ոտքը պատին խփած մարդկանց տառապանքներով: Ու ես չեմ հավատում, որ ֆորում նոր մտած ու իմ գոյության մասին պատկերացում իսկ չունեցող մարդը կարող է մտահոգված լինել իմ առողջությամբ: Եթե Ծայրահեղն իմ ընկերը լիներ, նրա խոսքերն արժեք կունենային: Ու նույնիսկ եթե նա իմ թշնամին լիներ, նրա խոսքերն արժեք կունենային, ի վերջո, չկա բացարձակ թշնամի: Բայց ոչ մեկի խոսքերը չեն կարող ինձ համար արժեք ունենալ: Ու արի համաձայնենք՝ իմ կյանք քիթը մտցնող ու իրեն չվերաբերող հարցերի մեջ փոփոխություններ մտցնել փորձող մարդն ինձ համար անցանկալի ոչ ոք է, էլի:

    Այնպես որ, դու ինձ սխալ ես հասկացել:

    Պարզապես ես չեմ սիրում սենտիմենտալ «սրտացավերին», որոնց սրտացավության տակ միայն երկերեսանիություն ու սեփական էգոն շոյելն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •