Դու էլ ես ճիշտ ասում, բայց դե մինչև հիմա չեմ տեսել մեկին, որ լրիվ փոխվի, գոնե մեկ առումովChuk-ի խոսքերից
Դու էլ ես ճիշտ ասում, բայց դե մինչև հիմա չեմ տեսել մեկին, որ լրիվ փոխվի, գոնե մեկ առումովChuk-ի խոսքերից
Իսկ ինձ չե՞ս տեսելfiregirl777-ի խոսքերից
Հանաքը դեն, շատերին գիտեմ, որ թարգել են
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դրանք ուղղակի հաջողակներ ենChuk-ի խոսքերից
Դե լավ էլի, Արտ, քոնը լրիվ ուրիշ դեպք էր, հիմա կարդացողներն էլ կկարծեն, թե իսկական ծխող ես եղել։ Այնուամենայնիվ, ես էլ շատերին գիտեմ, որ թարգել են։ Դա միանգամայն հնարավոր բան է։ Ուղղակի երբ մարդը չի ուզում թարգել, այդ դեպքում, իհարկեե, ոչինչ էլ չի ստացվի։ Բայց աչքիս էս ամեն ինչը արդեն մի անգամ ասել ենք... կամ էլ մի քանի անգամ, արդեն հաշիվն էլ է կորել...Chuk-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ դու ի՞նչ գիտես, թե իմը որ դեպքն էUluana-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե, դու ես պատմել, եթե ճիշտ ես պատմել, ուրեմն գիտեմ։Chuk-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
էս վերջերս լսել ու տեսե՞լ եք նոր գովազդները հեռուստացույցով ու ռադիոյով։ Կարծես թե մեր կառավարությունը տեսանելի քայլեր է անում ծխախոտի դեմ պայքարում
Ցանկության դեպքում բոլորն էլ կարող են թարգել: Անձամբ գիտեմ մեկին, որն ահավոր ծխող է եղել , ինչպես ինքն է ասում "ծխախոտն էր ինձ ծխում, ոչ թե ես իրեն" , բայց մեկ օրվա մեջ որոշել է ու թարգել: Ցանկություն և կամքի ուժ է պետք
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Բա ոնց իմանամ. ես ցանկություն չունե?մ իրականում, թե? կամքի ուժ:Arm_Lionne-ի խոսքերից
Հաստատ ցանկություն չունեսՄելիք-ի խոսքերից
Ավելի ճիշտ, գիտակցական մարկարդակի վրա երևի ունես, իսկ ենթագիտակցորեն չես ուզում թարգել։
Համոզված եմ, որ ծխախոտից ֆիզիկական կախվածությունից ազատվելու համար մեծ կամքի ուժ պետք չի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եթե փորձել ես ծխելը թողնել, ու չի ստացվել, ուրեմն կամքի ուժ չունես, իսկ եթե չես էլ փորձել թողնել, ուրեմն չես ուզում:
Չէ, այդպես չի։ Հաճախ մարդիկ գիտակցելով ծխախոտի վնասակարությունը փորձում են թարգել, բայց ենթագիտակցորեն չեն ուզում ու սկսում են ամեն ինչ անել, որպեսզի չհաջողվի թարգելը։ Սկսում են չթարգելու պատճառներ փնտրել։ Օրինակ այսպես. «որ թողնում եմ, սկսում եմ չաղանալ, լնդերս բորբոքվում են … Հիմա գործերս խառն են, մի քիչ գործերս կթեթևանան, հետո լուրջ կզբաղվեմ։ Համ էլ ծխելը հաճելի է, ներվերս հանգստանում են։ Որ շատ պետք լինի կկարողանամ թարգել։ Հիմա առանձնապես պետք չի։ Ո՞վ է մինչև հիմա ծխելուց մեռել։ Ես որ տենց մարդ չեմ ճանաչում։ Ջանդամ թե մի երկու տարի քիչ կապրեմ։ Ինչու՞ իզուր ինձ տանջեմ։ Կյանքը մի անգամ է մարդուն տրվում։ Պետք է այն վայելել…»Բյուրակն-ի խոսքերից
ՈՒ լիքը այսպիսի բաներ։ ՈՒ նորից սկսում են ծխել…
Իրականում ցանկության դեպքում լնդերի բորբոքվելու կամ չաղանալու դեմ էլ կարելի է մի բան անել։
Իրականում մեր գործերը երբեք էլ չեն թեթևանում։ Միշտ էլ թաղված ենք բազմաթիվ պրոբլեմների մեջ։ Ցանկացողը միշտ էլ ժամանակ կգտնի։
Ծխելիս ներվերի հանգստանալն էլ նման է այն անեկդոտին, որ մարդը նեղ կոշիկ է հագնում, որ հանելուց կայֆ լինի։
Իրականում հայտնի է, որ շատերի վաղաժամ մահվան հիմնական պատճառը հենց ծխելն է լինում։
Նաև շատ հնարավոր է, որ կյանքիդ այն մի քանի տարիները, որ կորցնելու ես ծխելու պատճառով, հետո քեզ շա՜տ պետք կգան, հետո շատ կփոշմանես, բայց արդեն ուշ կլինի։
Համ էլ ի՞նչ գիտես, որ կյանքը մի անգամ է մարդուն տրվում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերջերս տարբեր երթուղային տաքսիներում տեսել եմ պատին փակցված հայտարարություն այն մասին, որ ուղևորներն իրավունք ունեն վարորդից պահանջել, որ վարորդը չծխի մեքենայում։
Բայց բանն այն է, որ կարծես այդ հայտարարությունը փակցված է միայն այն մեքենաներում, որոնց վարորդները անկախ հայտարարությունից չեն ծխում մեքենայում։
Այսօր աշխատանքի գնալիս տեսա, որ երթուղայինի վարորդը ծխում է։ Նայեցի պատերին, բայց հայտարարություն չկար։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իսկ եթե փակցված լինի այդ հայտարարությունը, ո՞վ ռիսկ կանի պահանջել վարորդին, որ չծխի: Կարող է այդ դեպքում համապատասխան պատասխան ստանաս, օրինակ, -«քեզ չի դզում, մի նստի» կամ ուրիշ ոչ բարի խոսքեր ստանաս: Համենայնդեպս ինձ ավելի ցանկալի է ծխից վիրավորվեմ քան անպատվումից:
Ի դեպ, կարող ենք հանգիստ պահանջել, որ չծխեն, նույնիսկ երբ հայտարարությունը չկա: Մենք օրենքով պաշտպանված ենք:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ