Վիշապ-ի խոսքերից
Մոտ քսան տարի ծխած ունեմ... Թունդ ծխող չեմ եղել, օրը 8-12 հատ, երբեմն էլ մինչև տուփ...
Եկա Ամերկա, սկսեցի հեծանիվ քշել (յեքյա մարդ եմ)։
Որ ծխելը արդեն սկսեց ինձ խանգարել... այսինքն ամենամեծ պրոբլեմն այն էր, որ նենց ակտիվ–ծանրաբեռնված հեծանիվ քշելուց սրտիս զարկերը հասնում էին 210–ի (կարդիոմոնիտոր ունեմ) ու ինձ թվում էր, որ ծխելը կապ ունի, ու մեկ էլ կինս ամեն օր բողոքում էր վրայիս հոտից, ապա անցա էլեկտրոնային սիգարետի։ Պարզվեց կախվածություն ունեմ ոչ միայն նիկոտինից (էլեկտրոնայինը նիկոտինով էր), այլև խեժից, կամ ծխից (էլեկտրոնայինում ծուխն ու խեժը բացակայում են)։ Մի ձև դիմացա, անցավ... Երկու ամիս էլեկտրոնայինը ծխելուց ու պահուստային քարտրիջներս հաշվելուց հետո դրանից էլ հոգնեցի... (չնայած կինս էլ չէր դժգոհում) էլ քարտրիջ չառա։
Հիմա էլ չեմ ծխում արդեն մոտ երկու ամիս է։ Սրտիս զարկերը ամենադժվար տեղերով հեծանից քշելուց էլ 180–ից չեն անցնում ու էլ չեմ հևում առաջվա պես, չնայած կարող ա մի քիչ մարզվել եմ... չեմ խորանում։
Բայց մեղքս ինչ թաքցնեմ, մեկ մեկ ուզում եմ ծխել, բայց զսպում եմ ինձ ու մոռանում եմ, անցնում է։
Ավելի լավ եմ ինձ զգում, սիրում եմ կյանքը։
Ամերկացիք... տարբեր են։ Բայց տեղի մեծամասնության համար սպորտ ու առողջությունը վեր են ամեն ինչից։ Մարդիկ ձգտում են ամեն ձև երկարացնել... թոշակային կյանքը։ Ինձ թվում է ստեղի հաջողակ, կամ ժամանակին շատ աշխատած ու տնտեսած թոշակառուները աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են։ Դուք մենակ տեսնեք դրանց բավարարված դեմքերը, երբ ես դեռ հեծանիվով մի կերպ դիք եմ բարձրանում, իսկ իրենք արդեն իջնում են միլիոնի տակ... իրենց սուպեր–սպորտային հեծանիվներով...
Իրենք վազում են, գոլֆ են խաղում (շարիկ են գլորում), արշավների են գնում, լողում են, թռնում են պարաշյուտով, չեն ծխում։
Ասածս այն է, որ կյանքը հեչ էլ ո*ի բան չի, երբ չես ծխում ։Ճ
Էջանիշներ