Սիրելի համաֆորումականներ եկեք կիսվենք մտքերով ծխախոտի օգտագործման քչացման ուղղված քայլերի մասին:
Սիրելի համաֆորումականներ եկեք կիսվենք մտքերով ծխախոտի օգտագործման քչացման ուղղված քայլերի մասին:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.07.2007, 01:46:
Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:
Adriano (21.03.2010)
ծխելը թողնելուց հեշտ բան չկա, ես մի 1000 անգամ տողել եմ:
Մարկ Տվեն
Հարդ (01.08.2010)
Իսկ Դուք գիտեք որ ՀՀ բժիշկների 85 տոկոսը ծխում է
Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:
Ծխելն, իմ խորին համոզմամբ.
1. վնասակար սովորություն է. ազդում է և մի շարք օրգանների վրա՝ նպաստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը, ազդում է հիշողության, ախորժակի, ձայնի, քնելու կարողության (անքնություն է առաջացնում), շնչառության, ինչպես նաև մտավոր ունակությունների վրա (գուցե շատերը չհամաձայնեն վերջին մտքի հետ՝ պնդելով, որ իրենք ծխում են և մտավոր ունակություններից չեն բողոքում, բայց նրանք կարող են դա չզգալ, քանի որ շատ հնարավոր է, որ չեն պատկերացնում, որ իրենց միտքը իրականում շատ ավելի պայծառ կարող էր լինել, քան կա ծխելու դեպքում)
2. անիմաստ, ավելորդ ու երբեմն նաև վտանգավոր կախվածություն. ըստ էության՝ ծխելը նույն թմրամոլությունն է, ուղղակի, չգիտես ինչու, օրենքով արգելված չի (եթե որոշողը ես լինեի, հաստատ կարգելեի)։ Եթե մարդը, որի ծխախոտը վերջացել է, իրեն նորմալ չի զգում, այսինքն՝ մի տեսակ անհարմարավետ, անհանգիստ ու նյարդայնացած, ոչնչով չի կարողանում զբաղվել (կամ եթե զբաղվում է, ապա ամենայն հավանականությամբ գործի որակը զգալիորեն տուժում է), մինչև որ չծխի ցանկալի գլանակը, ապա դա ինչո՞վ է պակաս թմրամոլությունից։
Չգիտեմ, անձամբ ես տանել չեմ կարողանում ցանկացած կախվածություն և ընդհանրապես համարում եմ, որ մարդ պետք է հնարավորինս խուսափի այնպիսի կախվածություններից, ինչպիսիք են ծխախոտից, ալկոհոլից, սուրճից (շատերը նույնիսկ անկողնուց չեն կարողանում վեր կենալ, մինչև մի գավաթ սուրճ չխմեն), թմրադեղերից և այլ բաներից կախվածությունները։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ծխելն իրոք թմրամոլության տեսակ է, չնայած կախյալությունն ավելի թեթև է և գերակշռում է հոգեկան կախյալությունը:
...ՈՒ այդ նույն բժիշկներն իրենց հիվանդներին ասում են, որ թողնեն ծխելը: Նրանք առաջնորդվում են հետևյալ նշանաբանով. «Արա' ինչպես ասում եմ, ոչ թե ինչպես անում եմ»:Իսկ Դուք գիտեք որ ՀՀ բժիշկների 85 տոկոսը ծխում է
Իսկ ծխելը ռիսկի գործոն է մի շարք հիվանդությունների համար:
Շատ ցավալի փաստ է ։Hovulik-ի խոսքերից
Դա նման է նրան, որ մայրիկը երեխային ասում է. «Բալի՛կ ջան, սուտ մի՛ ասա, սուտ ասելը լավ բան չի», ու մի քիչ հետո խաբում է հայրիկին կամ հարևան ծյոծյային։ ՈՒ հետո էլ զարմանում է. «Էս մեր էրեխեն ինչի՞ սենց սուտասան դուրս եկավ»։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
միշտել անիմաստություն եմ համարել:
բնական է.. մարդիկ վախում են հոսանքից դուրս թռնեն: հոսանքի մեջ ավելի տաք է, երբեք միայնակ չես զգա.. երբեք ուշադրություն չես գրավի, օտար մարմին չես լինի.. վերջապես "պարիադեշնի տղա " կլինես:
ցանկացած ժամանակ կարող ես կպցնել գլանակը.. քաշել ծուխը ու ձև բռնել.. մանավանդ փչելուց.. տարբեր գեղեցիկ ձևեր կան փչելու..
և վերջապես.. զբաղմունքա էլի.. էտել չլիներ ինչ էին անելու մարդիկ.. մանավանդ շատ անկապ երիտասարդներ:
համել միքիչ ՄԵԾի տպավորություն կթողնեն.. ամեն դեպքում թուլությունների ալիք..
ես երևի վիրավորեցի որոշ մարդկանց.. բայց այսպես չեմ թողնի //
ամենինչ կախված է մարդու առաջին տպավորությունից երևույթի նկատմամբ.
օրինակ շատ բաներ կան որոնցից ես զզվում եմ. ու շատ բաներ էլ կան, որոնց հետ ամենօր եմ շփվում, բայց չեմ նկատում որ զզվելի է.
մարդիկ կան.. որ ամեն դեպքում.. փորձում են.. կամ նյարդաինացաց պահերին մազախիստախառը , կամ պարզապես հանգստացնող միջոց(լսել են որ նյարդ է հանգստացնում)
ուֆֆ.. էսքան գրեցի ու չնկատեցի որ թեմայի պահանջը ուրիշ է.
ինչպես տեսնում եք չեմ ջնջել գրածս.
իսկ ծխախոտի օգտագործման կանխման մասին ոչ մի մտքեր չունեմ.
ճիշտը որ ասեմ հեչ չեմ սիրում մտածել նառկամանների ու հիմար դպրոցահասակ երեխաների մասին.. թող պետությունը մտածի.// ինքնա վաղը չե մյուս որ աշխատացնելու "որակյալ կամ անորակ աշխատուժը"
Ինչ կմտածեք մարդու մասին, որն ասում է,- տեսե՛ք ինչ գեղեցիկ տեսք ունեմ, կամ ասում է, որ ձեզ շատ է հարգում ու սիրում, բայց նույն պահին ճիշտ հակառակն է ապացուցում, հյուրասիրելով վրայից եկող ծխախոտի գարշահոտությամբ, իմ կարծիքով ինքն իրեն հարգող մարդը չպիտի թույլ տա, որ իր ետևից հիշեն իր նախնիներին առանց բացառության բոլորին: Հիմա կասեք չծխողի համար հեշտ է այսպես արտահայտվելը, բայց ոչ-ոք պարտավոր չե շնչել դիմացինի գարշահոտությունը այն ել այն դեպքում, երբ դա դիտավորյալ ու գիտակցաբար է արվում առհամարելով դիմացինին պատճառվող տհաճությունը:
Հետաքրքիր է... Երբեք մտքովս չէր անցնի, որ մեր ֆորումում այսքան չծխողներ ու ծխելու հակառակորդներ կան։
Պետք է ասեմ, որ ուղղակի հաճելիորեն զարմացած եմ։
Ապրեք, այդպես էլ շարունակեք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սկսել եմ ծխել 18 տարեկանից, մինչ այդ նույնիսկ չեմ փորձել։
Մեծ երևալու համա՞ր, իհարկե ոչ։
Չգիտեմ էլ ինչի համար սկսեցի, բայց չեմ զղջում։ Կարող եմ հանգիստ թողնել և բազմիցս ինքս ինձ դա ապացուցել եմ։ Պարզապես առայժմ չեմ ուզում։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.03.2006, 20:03:
Artgeo, իսկ ի՞նչ օգուտ է քեզ տալիս ծխելը։ Ինչու՞ չես զղջում, որ ծխում ես։ Չէ՞ որ շատ լավ գիտես, որ ծխելը բազմաթիվ վնասներ է հասցնում։ Եվ եթե համոզված ես, որ կարող ես թողնել, ապա կարծում եմ, որ շարունակելու ավելի մեծ պատճառներ պիտի ունենաս, քան ծխելու վնասներն են։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
դե, եթե մարդ ծխող է /իսկ ես կատեգորիկ չծխողեմ /, ասենք կարելի է 2-4 սիգարետ օրվա մեջ ծխել /ասենք սուրճի հետ/, բայց դե այն ինչ հիմա կատարվում է մեր հայկական իրականությունում` դա ուղղակի կատաստրոֆա է` Հայաստանը հիմա համատարած ծխարան է հիշեցնում /եւ ծխողներ, եւ ծխախոտի գովազդներ ամենուր/, կարծեմ արդեն մեկ այլ տեղ նշել էի, որ դա թերեւս ուղիղ համեմատական է երկրի զարգացվածության մակարդակին` զարգացած երկրներում հակառակ միտումն է նկատվում` ծխողների նվազում եւ գովազդի սահմանափակում...Uluana-ի խոսքերից
Իմ լավ դասախոսներից մեկն ասում է. «Եթե ծխելը համարենք նորմալ երևույթ, ապա ամեն օր 10 գլանակից ավելին վնաս է հասցնում առողջությանը»:
Միգուցե ես ինձ ուզում եմ վնաս հասցնելԱրշակ-ի խոսքերից
Արտ, ի՞նչ ես խոսում։ Դրանով ի՞նչ ես ուզում ասել։Artgeo-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ