User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 195 հատից

Թեմա: «Հատուկ ռեպորտաժ»

  1. #31
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ անարդար եք: Այն պարզ պատճառով, որ նախ`
    առաջին` կադրը հայտնվել է երեք վայրկյան
    երկրորդ` ցույց են տվել ոչ թե հայտնի կադրը, այլ ընդամենը մի ակնկթարթ որպես հանրահավաքային խրոնիկա
    երրորդ` հաղորդումը Լևոն Տեր Պետրոսյանի, տարվա տասը ամենաազդեցիկ մարդկանց մեջ լինելու մասին էր, այսինքն, այդտեղ որևէ միտում չկար "փչացնելու" կամ "հեղինակազրկելու" ԼՏՊ-ին
    չորրորդ` ես հասկանում եմ, որ Հանրայինին վստահելու որևէ առիթ չունենք: Բայց պետք չէ պիտակավորել մարդկանց, շատ հեշտ է ասել, էս մի լրագրողն էլ է սենց ու քաշվել մի կողմ...
    ԼՏՊ-ի վերջին 1 տարվա գործունեության ընթացքում ընդամենը 3 վայրկյանանոց հայտնի կադրում է երևացել հրեական դրոշ: Հավատալ, թե այդ դրոշը պատահաբար էր հայտնվել տեսանյութում միամտություն կլիներ: Լրագրողը եթե պիտակը կպցրած ելույթ չունենա, օդից պիտակ չեն ստեղծի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.01.2009), Kuk (03.01.2009), murmushka (03.01.2009), Nareco (10.01.2009), Ծով (03.01.2009)

  3. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ անարդար եք: Այն պարզ պատճառով, որ նախ`
    առաջին` կադրը հայտնվել է երեք վայրկյան
    երկրորդ` ցույց են տվել ոչ թե հայտնի կադրը, այլ ընդամենը մի ակնկթարթ որպես հանրահավաքային խրոնիկա
    երրորդ` հաղորդումը Լևոն Տեր Պետրոսյանի, տարվա տասը ամենաազդեցիկ մարդկանց մեջ լինելու մասին էր, այսինքն, այդտեղ որևէ միտում չկար "փչացնելու" կամ "հեղինակազրկելու" ԼՏՊ-ին
    չորրորդ` ես հասկանում եմ, որ Հանրայինին վստահելու որևէ առիթ չունենք: Բայց պետք չէ պիտակավորել մարդկանց, շատ հեշտ է ասել, էս մի լրագրողն էլ է սենց ու քաշվել մի կողմ...
    P.S., էդքան հանրահավաքային կադրերից հենց էն հատվածը պիտի ընտրեիք, որտեղ էդ դրոշը կա՞ր...
    հարցը իհարկե դրոշը չի, բայց բոլորը գիտեն, որ այն հայտնվեց ընդամենը մի օր, ցույց տվեցին Հ1-ով ու կորավ...ուրիշ կադր չգտա՞ք...ավելի ազդեցիկ
    Ալեքսանյան Արտակը միևնույն է, եթե անգամ մեծ ցանկություն ունենա, չի կարողանալու ազատ լինել իր ռեպորտաժներում...Օրինակ, պատկերացրե՛ք, ռեպորտաժ ընտրությունների ժամանակ կաշառվող հասարակության և նրանց գրպանները լցնողների մասին...պատկերացրե՛ք...երբևէ կկարողանա՞ ինքը դա անել...կամ կուզենա արդյոք...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.01.2009)

  5. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    երկրորդ` ցույց են տվել ոչ թե հայտնի կադրը, այլ ընդամենը մի ակնկթարթ որպես հանրահավաքային խրոնիկա
    Ասածումս չկա ոչ մի սև նոտա, սակայն հրեական դրոշը հանրահավաքային խրոնիկայի մի մասնիկ միայն Հ1-ատիպ տեղերում կարող է համարվել, իսկ լուրջ մարդկանց ծիծաղը այս մտքից կգա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #34
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ի վերջին 1 տարվա գործունեության ընթացքում ընդամենը 3 վայրկյանանոց հայտնի կադրում է երևացել հրեական դրոշ: Հավատալ, թե այդ դրոշը պատահաբար էր հայտնվել տեսանյութում միամտություն կլիներ: Լրագրողը եթե պիտակը կպցրած ելույթ չունենա, օդից պիտակ չեն ստեղծի:
    օկ, երևի իրավացի եք: Չեմ ուզում բանավիճել, բայց չեմ կարծում որ մինչև այսօր կոնկրետ Արտակը իր քաղաքական համակրանքների մասին երբեէ եթերում հայտնել է կամ արտացոլել է իր ռեպորտաժներում: Բայց դա ընդամենը իմ տպավորությունն է ու կարող է նաև սխալ լինել:

  7. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Ժո՛ղ, լուրջ եմ ասում՝ պետք չէ մարդկանց ցից հանել: Արտակ Ալեքսանյանը հաստատ շատ ավելի պրոֆեսիոնալ է, քան ձեր սիրելի թերթերի բազմաթիվ լրագրողներ, որոնք սիրում են մամուլը հեղեղել չստուգված տեղեկություններով: Իսկ Արտակը, իմ համեստ կարծիքով, ձգտում է մաքսիմալ օբյեկտիվության, և դա հրաշալի է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (03.01.2009)

  9. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժո՛ղ, լուրջ եմ ասում՝ պետք չէ մարդկանց ցից հանել: Արտակ Ալեքսանյանը հաստատ շատ ավելի պրոֆեսիոնալ է, քան ձեր սիրելի թերթերի բազմաթիվ լրագրողներ, որոնք սիրում են մամուլը հեղեղել չստուգված տեղեկություններով: Իսկ Արտակը, իմ համեստ կարծիքով, ձգտում է մաքսիմալ օբյեկտիվության, և դա հրաշալի է:
    Անձամբ ես չեմ դնում համեմատության մեջ ու դա ինձ պետք էլ չի: Բայց հանրահավաքային կարճ խրոնիկայի մեջ հրեական դրոշի ավելացումը աբսուրդի գագաթնակետն է ու կրկնում եմ, որ նման հանճարեղ աբսուրդ կարող է լինել միայն Հ1-ատիպ տեղերում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #37
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Կրկնում եմ` չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, էն, ինչ որ նկատել եք, իսկապես տեղին քննադատություն է: Բայց խնդիրն ամենևին դա չէ:

    Գիտեք, ամերիկացիները վաթսունականներին, ինչպես հասան օբյեկտիվ լրատվության?
    Սկսեցին օգնել նրանց, ովքեր աշխատում էին հեռուստատեսությունում: Էդ ժամանակվա հեռուստալրագրողները ամենալավը չէին, բայց ամեն անգամ նկատելով լավ բան, ասում էին, խրախուսում էին: Էդ լրագրողների մասին բարձրաձայն խոսում էին: Հետո, եկավ մի պահ, որ այդ հեռուստալրագրողները դարձան ազղդեցիկ, այնքան, որ հեռուստաընկերությունների մենեջերների հետ կարող էին բանավիճել հաղորդման բովանդակության մասին: Հենց այդ ժամանակ ստեղծվեցին ամենահայտնի հաղորդումները, ինչպես օրինակ 60 րոպեն, որ մինչև հիմա էլ շատ պոպուլյար է:

    Հեռուստալրագրողի Հայաստանում երբևէ որևէ մեկը չի պաշտպանել: Միակ դեպքը Արամ Աբրահամյանն էր, երբ ծեծեցին, նախագահը գնաց այցի, բայց որից հետո նա այլևս Պետական հեռուստատեսություն չվերադարձավ:

    Պետականում, կամ հանրայինում աշխատել են բազմաթիվ տաղանդավոր լրագրողներ, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց չափով փորձել են օգտակար լինել հասարակությանը, սակայն ամեն այդպիսի փորձից հետո նրանց գլխին խփել են: ՈՒ ՈՉ ՄԵԿԸ նրանց չի պաշտպանել: Փակվել են նաև հաղորդումներ, ու ՈՉ ՄԵԿԸ չի պահանջել` ուր է այդ հաղորդումը:

    Վերջին կես տարվա ընթացում նույն Հատուկ Ռեպորտաժը արել է նյութ Առողջապահական սխալների մասին, Գագիկ Շամշյանի ու մյուս ծեծված լրագրողների, Մանումենտի օտարման վտանգի տակ գտնվող ընտանիքի, Գյումրիի քաղաքապետի....

    Դա նյարդեր են, անքուն գիշերներ` բառացիորեն բազմաթիվ անքուն գիշերներ, ռիսկ ու մեծ պատասխանատվություն: Ասելով` Հմեկատիվ տեղերում կամ պիտակավորված լրագրող, դուք ընդամենը փշրում եք ձեր իսկ կամուրջը այդ հեռուստատեսության հետ, որը ձեր կամքից անկախ լինելու է ու լինելու է միշտ: ԼՏՊ-ն գա իշխանության, ուրիշ մարդիկ կգան, բայց նույնն գործն են անելու:

    Ամբողջ հաղորդումը տարվա ամփոփումն էր` ինչու չեք ասում, որ դա Հանրայինով ԱՌԱԶԻՆ ԱՆԳԱՄ հնչած մարտի մեկ մասին առաջին փաստացի հաղորդումն էր առանց պիտակավորումների, ինչու չեք ասում, որ դա տարվին ամփոփող հեռուստատեսային թերևս ամենահամապարփակ հաղորդումն էր, որ ձանրձալի չէր, որ գրագետ մոնտաժ ու երաժշտություն կար....

    էլի եմ կրկնում` իհարկե, կարելի է նկատել այն, ինչ ուզում ես նկատել, ասել այն, ինչ քեզ հարմար է ասել, բայց հենց ձեր վերաբերմունքից է կախված, որքան արագ հեռուստալրագրությունը կվերադառնա Հանրային: Իսկ այս ընթացքում միայն մի բան եմ նկատել` թեկուզ հենց այս թեմայով, որևէ մեկը գոնե մեկ անգամ լավ բան այդ հաղորդման մասին չի գրել: Ու չեմ կարծում, որ դրա առիթ բացարձակ չի եղել....

  11. #38
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես չեմ դնում համեմատության մեջ ու դա ինձ պետք էլ չի:
    Եթե գտնես մամուլում աշխատող որևէ մեկին, որը տասից ավելի աշխատանքային ստաժ ունի, տիրապետում է չորս լեզուների, ունի երեք բուհական կրթություն, որոնցից վերջին երկուսը ամերիկյան, որ քսան երկրում եղել է, ու այնտեղ որպես լրագրող աշխատել կամ սովորել է գոնե երկու ամիս, այդ թվում` CNN, BBC, TF1, ապա շատ եմ խնդրում, դիր համեմատության մեջ:

    Եթե դա էլ չգտնես, ապա եթե գտնես որևէ մեկին, ով երեք նախագահների ժամանակ էլ աշխատել է, ընդ որում 18 տարեկանում լուսաբանել է Վանոյի ընտրությունը, ու ասել է, որ կաշառք են տվել, ով լուսաբանել է Պատերազմ թե խաղաղություն հոդվածի էությունը լինելով ընդամենը 20 տարեկան, 22 տարեկանում բրյուսելում հարցազրույց է վերցրել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից....ապա, էլի պրոբլեմ չկա, համեմատության մեջ դիր:

    Իսկ մինչև այդ, եթե դժվար չէ, ու եթե չես գտել համեմատելու որևէ մեկին, ապա հարգանքով արտահայտվիր նրանց
    մասին, ովքեր չափազանց շատ են աշխատել, տքնել ու սովորել, որ էսօր 19 կամ 20 տարեկան ինչ որ մեկը իրենց վիրավորեն, ընդ որում` հանիրավի...
    Վերջին խմբագրող՝ P.S.: 03.01.2009, 00:49:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (03.01.2009)

  13. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    որևէ մեկը գոնե մեկ անգամ լավ բան այդ հաղորդման մասին չի գրել
    Ազնիվ չես կամ էլ թեման ուշադիր չես կարդացել:

  14. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք, ամերիկացիները վաթսունականներին, ինչպես հասան օբյեկտիվ լրատվության?
    Սկսեցին օգնել նրանց, ովքեր աշխատում էին հեռուստատեսությունում: Էդ ժամանակվա հեռուստալրագրողները ամենալավը չէին, բայց ամեն անգամ նկատելով լավ բան, ասում էին, խրախուսում էին: Էդ լրագրողների մասին բարձրաձայն խոսում էին: Հետո, եկավ մի պահ, որ այդ հեռուստալրագրողները դարձան ազղդեցիկ, այնքան, որ հեռուստաընկերությունների մենեջերների հետ կարող էին բանավիճել հաղորդման բովանդակության մասին: Հենց այդ ժամանակ ստեղծվեցին ամենահայտնի հաղորդումները, ինչպես օրինակ 60 րոպեն, որ մինչև հիմա էլ շատ պոպուլյար է:
    Գեղեցիկ էր... միայն մի խնդիր կա: Օրինակ ես իմ նյարդերը խնայելով շատ վաղուց Հ1 չեմ նայում ու չեմ էլ պատրաստվում, որտև ինչքան էլ ես օգնեմ, ինչքան էլ լրագրողները փորձեն օբյեկտիվ լինեն, հենց որ նախագահականից թույլատրված սահմանն անցնեն գլխներին կտան ու ֆուկ կանեն: Հետևաբար կոնկրետ էս թեմայում իմ արտահայտած վերաբերմունքը վերաբերվել է միայն ու միայն հաղորդման մի հատվածին (3 վայրկյանանոց), որի մասին կարդացել եմ հենց այստեղ, ու գիտես, չեմ պատրաստվում այդ լրագրողին օգնել, որովհետև բազում այլ 3 վայրկյանանոց կադրեր կային ու ես չեմ ողջունում իր հենց այդ դրվագը դնելու որոշումը, ինձ համար դա աբսուրդային ու ծիծաղելի է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե գտնես մամուլում աշխատող որևէ մեկին, որը տասից ավելի աշխատանքային ստաժ ունի, տիրապետում է չորս լեզուների, ունի երեք բուհական կրթություն, որոնցից վերջին երկուսը ամերիկյան, որ քսան երկրում եղել է, ու այնտեղ որպես լրագրող աշխատել կամ սովորել է գոնե երկու ամիս, այդ թվում` CNN, BBC, TF1, ապա շատ եմ խնդրում, դիր համեմատության մեջ:

    Եթե դա էլ չգտնես, ապա եթե գտնես որևէ մեկին, ով երեք նախագահների ժամանակ էլ աշխատել է, ընդ որում 18 տարեկանում լուսաբանել է Վանոյի ընտրությունը, ու ասել է, որ կաշառք են տվել, ով լուսաբանել է Պատերազմ թե խաղաղություն հոդվածի էությունը լինելով ընդամենը 20 տարեկան, 22 տարեկանում բրյուսելում հարցազրույց է վերցրել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից....ապա, էլի պրոբլեմ չկա, համեմատության մեջ դիր:

    Իսկ մինչև այդ, եթե դժվար չէ, ու եթե չես գտել համեմատելու որևէ մեկին, ապա հարգանքով արտահայտվիր նրանց
    մասին, ովքեր չափազանց շատ են աշխատել, տքնել ու սովորել, որ էսօր 19 կամ 20 տարեկան ինչ որ մեկը իրենց վիրավորեն, ընդ որում` հանիրավի...
    Կներես, բայց չէ որ ես ասացի որ համեմատության մեջ չեմ դնում: Ու չեմ էլ դնի: Ենթադրենք թե այդ լրագրողը շատ ավելի պրոֆեսիոնալ է, քան հայ մյուս բոլոր լրագրողներն իրար հետ վերցրած, է հետո՞
    Դրանից իր ցույց տված հրեական դրոշը (որը սովորաբար ցուցադրվում է պրոպոգանդիստական նպատակներով) եռագույն չի դառնա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հաղորդումը տարվա ամփոփումն էր` ինչու չեք ասում, որ դա Հանրայինով ԱՌԱԶԻՆ ԱՆԳԱՄ հնչած մարտի մեկ մասին առաջին փաստացի հաղորդումն էր առանց պիտակավորումների, ինչու չեք ասում, որ դա տարվին ամփոփող հեռուստատեսային թերևս ամենահամապարփակ հաղորդումն էր, որ ձանրձալի չէր, որ գրագետ մոնտաժ ու երաժշտություն կար....
    Ըստ խիստ տրամաբանական վերլուծությունների (ոչ իմ) իշխանությունները հիմա եվրոպաների աչքին թոզ փչելու համար (մամուլի անազատության ու Ա1+-ի փակման փաստերը «հերքելու» համար) որոշ բաներ ցույց տալու հնարավորություն են տալիս որոշ հաղորդումների: Անշուշտ կա սահման, որից այն կողմ ոչ մեկը չի կարող անցնել: Դե թե կարող են, թող անցնեն ու թե կարող են, թող այդպես էլ պահեն, ես միայն ուրախ կլինեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Ըստ խիստ տրամաբանական վերլուծությունների (ոչ իմ) իշխանությունները հիմա եվրոպաների աչքին թոզ փչելու համար (մամուլի անազատության ու Ա1+-ի փակման փաստերը «հերքելու» համար) որոշ բաներ ցույց տալու հնարավորություն են տալիս որոշ հաղորդումների: Անշուշտ կա սահման, որից այն կողմ ոչ մեկը չի կարող անցնել: Դե թե կարող են, թող անցնեն ու թե կարող են, թող այդպես էլ պահեն, ես միայն ուրախ կլինեմ
    Իհարկե չեն կարող սահմանն անցնել: Իհարկե լևոնական լրատվամիջոցների նման չեն կարող իշխանությունների հասցեին հայհոյանքների տեղատարափ կազմակերպել, որ դուք դրանից հաճույք ստանաք:

  18. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե չեն կարող սահմանն անցնել: Իհարկե լևոնական լրատվամիջոցների նման չեն կարող իշխանությունների հասցեին հայհոյանքների տեղատարափ կազմակերպել, որ դուք դրանից հաճույք ստանաք:
    Խոսքը, սիրելի Բյուր, բնականաբար չի գնում հայհոյանքների մասին, խոսքը գնում է ընդամենը արդար ու ազատ լրատվության մասին ու դու այդ ամենը հրաշալի գիտես, կարիք չկա նման կերպ էմոցիաները դուրս հանել:

    Իսկ գուցե կհերքե՞ս, որ հսկվում է Հ1-ի եթերը, գուցե կասե՞ս, որ նրանք ինչ ուզեն, կարող են ասել (խոսքը նորից հայհոյանքների մասին չի):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #45
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հատուկ ռեպորտաժ»

    Իմ հարցը մնաց անպատասխան...պարզ է..այդ հարցին կարող է պատասխանել միայն Արտակ Ալեքսանյանը.....................ահա թե ինչու խուսափել հնարավոր ա...
    մի խոսքով, Բյու՛ր, քննարկվում ա կոնկրետ կադր, իզուր մի՛ շեղի թեման

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հատուկ քեզ համար
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.07.2013, 16:47
  2. Հատուկ առաջարկ. վեբ անվտանգություն
    Հեղինակ՝ անօնյմօուսե1.ռու, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.06.2013, 16:34
  3. «Հատուկ գնդի» ստեղծումը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2013, 00:59
  4. Հատուկ Ծառայություններ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.03.2010, 00:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •