User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: Համո Սահյան

  1. #106
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու Ուզեցիր

    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ տիրություն անեմ,
    Ու ես անտեր մնամ։
    Ամեն, ամեն ինչ տամ,
    Տեղը ոչինչ չառնեմ,
    Ու քեզ ընկեր մնամ։

    Դու իմ արևն առար
    Եվ ուզեցիր, որ ես
    Շնորհակալ լինեմ,
    Ես անարև մնամ,
    Բայց բո բախտի համար
    Արևագալ լինեմ։

    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ թողնեմ ու գնամ,
    Բայց և քոնը լինեմ,
    Արցունքի մեջ մնամ
    Ու սգի մեջ մնամ,
    Եվ քո տոնը լինեմ։

    Դու ուզեցիր, որ ես
    Փոխվեմ հազար անգամ,
    Բայց և հինը լինեմ։
    Քեզ ուրիշին տվիր
    Եվ չուզեցիր անգամ,
    Որ ես իմը լինեմ։

    Դու ուզեցիր, որ ինձ
    Քո մեղքերով չափեմ
    Ու մեղքի տակ մնամ,
    Քո մեղքերի վրա
    Իմ աչքերը փակեմ
    Եվ անգիտակ մնամ…

    Գուշակեցեք, խնդրեմ,
    Մարգարեներ, հիմա,
    Ես ձեր ճորտը լինեմ,
    Թե մինչև ե՞րբ պիտի
    Ես իմ տան մեջ՝ միակ
    Ավելորդը լինեմ։
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.11.2013), Malxas (18.10.2015), Meme (30.11.2013), My World My Space (30.11.2013), Smokie (02.12.2013), Valentina (16.10.2015), Vardik! (11.01.2014), Այբ (11.01.2014), Արևածագ (12.03.2014), Գանգրահեր (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)

  3. #107
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

    Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
    Եղել եմ և տերդ:
    Ինչքան որ ուժերս ներել,
    Ներել եմ մեղքերդ:
    Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,
    Չեմ լքել պատկերդ,
    Երեսով չեմ տվել երբեք
    Ուշացած պարտքերդ:
    Երգել ես, լցվել եմ երգով,
    Իզուր է հերքելդ,
    Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
    Այրվել են վերքերդ:
    Տվել եմ քեզ բախտս անխառ,
    Արևս, երկինքս
    Եվ ինչքս, որ մինչև անգամ
    Չունեի ես ինքս:
    Տվել եմ, չեմ առել ոչինչ,
    Շնորհ էր շիկնելդ,
    Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
    Հերիք էր լինելդ:
    Ինձ համար հերիք էր արդեն
    Ժպտալդ ու լալդ,
    Երբ գալդ պարգև էր մի մեծ,
    Որ մնաց մնալդ:
    Եվ դարձյալ առնելիք չունեմ,
    Բայց շատ է տալիքս,
    Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
    Չների տարիքս:
    Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
    Եղել եմ և տերդ,
    Ինչքան որ ուժերս ներել,
    Ներել եմ մեղքերդ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (11.01.2014), Արէա (11.01.2014), Արևածագ (12.03.2014), Նարե91 (11.01.2014), Վոլտերա (11.01.2014)

  5. #108
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ

    Պարիսպներով շրջապատված
    Բերդի պես էր ձեր տունը հին.
    Գյուղի մեջ, բայց գյուղից զատված
    Մի դղյակ էր հեքիաթային։

    Ես մեր բակից ամեն անգամ
    Նայում էի ձեր դղյակին...
    Եվ նախանձում էի անգամ
    Կտրին իջած կաչաղակին։

    Տենչում էի հավքի թևով
    Հասնել մի օր երկրորդ հարկին,
    Բայց ո՞վ, բայց ո՞վ կթողներ, որ
    Արժանանամ ես այդ փառքին։

    Նայում էիր հաճախ ինչպես
    Տասնհինգօրյա լուսինն ամպից
    Եվ չքանում վայրկենապես
    Երկրորդ հարկի պատշգամբից։

    Մերթ հրճվում էր, մերթ վշտանում,
    Կրակված էր իմ սիրտն անբիծ,
    Ու նայելով չէր կշտանում
    Երկրորդ հարկի պատշգամբից։

    Անցնում էի ես ձեր դռնով,
    Մնում էի գիշերն անքուն,
    Եվ մի օր էլ դափ ու զուռնով
    Ձիավորներ եկան ձեր տուն...

    Նոր առավոտ բացվեց գյուղին,
    Ժպտաց գյուղին արևն անշեջ,
    Մնացել է ձեր տունը հին
    Նոր շենքերի ստվերի մեջ։

    Բոլորեցին ու կյանք դարձան
    Որքան կային երազ ու տենչ,
    Մխրճվել է կտուրն իմ տան
    Երևանի երկնքի մեջ։

    Փաթաթեցի իմ մատներին
    Ես Տյան-Շանի բաշն սպիտակ,
    Առա անգամ Կարպատների
    Գագաթները ոտքերիս տակ։

    Աստղերի հետ վեճի մտած
    Բարձունքները ելա փառքի...
    Բայց ինձ համար անհաս մնաց
    Պատշգամբն այն երկրորդ հարկի։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.01.2014), Lílium (12.01.2014), My World My Space (11.01.2014), Vardik! (11.01.2014), Արէա (11.01.2014), Ձայնալար (11.01.2014)

  7. #109
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օմար Խայամ

    Դու չուզեցիր ասել, որ տան առաստաղից
    Սարդոստայն է կախված,
    Եվ ձագեր է հանել ամբարտավան կատուն
    Բմբուլի մեջ բարձի։
    Դու չուզեցիր ասել, որ փախել է տանից
    Խիղճը՝ գլուխն առած—
    Եվ դուռ չունի դարձի։
    Դու չուզեցիր ասել, որ տան կտուրի տակ
    Աղը լաց է լինում,
    Եվ սունկեր են բուսնում
    Լուսնյակաձև հացի դեմքի վրա.
    Դու չուզեցիր ասել, որ շողն արեգական
    Շնչահատ է լինում շեմքի վրա։
    Դու չուզեցիր ասել, որ գերանը տնքում,
    Պատը ճաք է տալիս հիմքի վրա,
    Դա չուզեցիր ասել... Ու քաշվեցիր մառան,
    Տնօրենը դարձար դու մառանի...
    Եվ գովեցիր գինին ու գավաթը գինու,
    (Վայելեցեք գինին, չկա վատը գինու),
    Վայելեցեք գինին, գինուն վախճան չկա,
    Գինին արյունն է բորբ և իմաստը կյանքի...


    Եվ դրանով, Խայա´մ.
    Հաստատեցիր, ըստ քո ծառայության պարտքի,
    Որ մնացած բոլոր սենյակներում այդ տան
    Ոչ մի լավ բան չկա։
    Դու ճիշտ էիր, Խայա´մ։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.01.2014), Smokie (20.01.2014), Արէա (17.01.2014), Արևածագ (12.03.2014)

  9. #110
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՆՉ է ՄՆՈԻՄ


    Նստել ես ու միտք ես անում,
    Թե հիմա քեզ ի՞նչ է մնում
    Քո այնքան առած-տվածից,
    Քո այնքան արած-դրածից։
    Քո այնքան արած-դրածից
    Ոչ մի բուռ բարիք է մնում,
    Ոչ մի բուռ մոխիր ու կրակ,
    Ոչ տուն ու տանիք է մնում։
    Մի հոգնած ալիք է մնում
    Քո կանաչ-կարմիր հեղեղից,
    Քո կանաչ-կարմիր օրերից
    Մի մամռած տարիք է մնում։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.03.2014), Արէա (31.01.2014), Արևածագ (12.03.2014), Շինարար (31.01.2014)

  11. #111
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկն էնքան եմ սիրում , կարող ա էս թեմայում էլի ա էղել, sorry, լրիվ չեմ նայել:

    ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

    Հացից խռոված երեխայի պես,
    Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
    Քունս թռցրել, բայց արի ու տես,
    Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

    Ամենքի համար ամեն ինչ արել,
    Նստել արածիս վարձին եմ նայում.
    Գժված գլուխս ափիս մեջ առել,
    Անցած օրերիս դարձին եմ նայում:

    Հ.Գ.
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.03.2014), Smokie (01.02.2014), Արևածագ (12.03.2014)

  13. #112
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

    Oվկիանոսները ելնում են ափից
    Եվ պատառոտում իրենց անխնա…
    Խելագարվել է կյանքը տագնապից,
    Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
    Խաղաղ օրերը գնում են ձեռից,
    Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
    Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
    Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
    Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
    Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
    Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
    Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
    Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
    Աչքերը չռել իմ հոգու վրա…
    Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
    Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
    Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
    Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
    Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
    Որ հնար չունեմ խելագարվելու:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.03.2014), E-la Via (02.02.2014), My World My Space (03.02.2014), Smokie (02.02.2014), Մար. (01.06.2016)

  15. #113
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Երբ քարափներն աչքիդ
    Կարապներ են դառնում,
    Ճամփորդներ են դառնում
    Ու հոգի են առնում ճամփաները,
    Անիմաստ է արդեն
    Թափառելը:

    Ու երբ մաքուր խղճիդ
    Արձագանքն են դառնում
    Ու նախաստեղծ հացի
    Բույր ու համն են առնում
    Քո բառերը,
    Անիմաստ է արդեն
    Թափառելը:

    Նստիր ու հրճվագին
    Տառապանքդ քաշիր,
    Տաշիր տողերդ բիրտ
    Ու տքնությամբ տաշիր
    Ապառները,-
    Անիմաստ է արդեն
    Թափառելը:

    1966թ.
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.03.2014), Արևածագ (12.03.2014)

  17. #114
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրում ես դու

    Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
    Հեգնում ես ինձ ու չես ներում,
    Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
    Քո հեգնական ժպիտներում:
    Հեգնում ես ինձ ու նախատում,
    Բորբոքում ես կռիվ ու վեճ,
    Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
    Քո դառնագին խոսքերի մեջ:
    Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
    Նայում ես ինձ այնպես մռայլ,
    Բայց կա ինչ-որ քնքշություն
    Քո անողոք դեմքի վրա:
    Հաճախ այնպես խայթում ես դու,
    Սրտիս այնպես վիշտ ես բերում,
    Բայց կա ինչ-որ մտերմություն
    Քո այդ օտար հայացքներում:
    Մերթ փարվում ես ինձ հովի պես,
    Մերթ հողմի պես ինձ չարչարում,
    Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
    Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.07.2014)

  19. #115
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Հասցե
    Արևի քաղաքը
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշնան հրդեհն է գալարվում
    Ձորալանջերն ի վար:
    Ոչ մեռնելու ուժ է ճարում,
    Ոչ փրկության հնար-
    Ու դողում է հասակով մեկ
    Մանկությունս վայրի,
    Վախենում է՝ հրդեհի մեջ
    Ցնցոտիներն այրի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (16.10.2015)

  21. #116
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Հասցե
    Արևի քաղաքը
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է ուզում ինձնից
    Այս կատաղած քամին,
    Այս ծաղրածու քամին,
    Լարախաղաց քամին,
    Մի մեծ, մի լավ աշուն
    Տարած-թաղած քամին:
    Թող գա, այգուս խշշուն
    Խաշամն առնի գնա,
    Փռչակալած, փոշոտ,
    Փշաքաղված քամին:
    Ի՞նչ է ուզում ինձնից
    Թոկից փախած քամին,
    Հազար անտառ, հազար
    Ձոր հաճախած քամին,
    Մի եղյամոտ աշուն
    Պոչից կախած քամին:
    Իմ տան քիվի վրա
    Թողած-փախած հավքի
    Մի փետուր է մնում,
    Թող գա առնի գնա,
    Ախ, այս նախանձ քամին,
    Խիղճը ծախած քամին:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (16.10.2015), Մարի-Լույս (16.10.2015)

  23. #117
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամենասիրելին Սահյանի գործերից...

    Ես կուզեի …

    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին պատառն իմ հացի,
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին արցունքն իմ լացի:
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Սրտիս բեկորը վերջին,
    Ես կուզեի քո գրկի մեջ
    Մթներ իմ օրը վերջին…
    Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
    Իբրև նվեր տայի քեզ,
    Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ
    Եթե հանկարծ դու չուզես:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (11.11.2015), Smokie (19.10.2015)

  25. #118
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընթերցասերներ ջան, կօգնե՞ք ինձ Սահյանի ՞Մայրամուտից առաջ՞ ժողովածուից բանաստեղծություններ գտնելու հարցում: Համացանցում բանաստեղծությունները ըստ ժողովածուների չկան /կամ ես չկարողացա գտնել/:Ինձ միայն վերնագրերն են պետք:
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  26. #119
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kitty-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընթերցասերներ ջան, կօգնե՞ք ինձ Սահյանի ՞Մայրամուտից առաջ՞ ժողովածուից բանաստեղծություններ գտնելու հարցում: Համացանցում բանաստեղծությունները ըստ ժողովածուների չկան /կամ ես չկարողացա գտնել/:Ինձ միայն վերնագրերն են պետք:
    Իհարկե, կօգնենք "Ես ուրիշ տեղ չկամ", "Թե ով եմ և ինչ", "Գեթ մի օրով", "Իմ ապրած կյանքը", "Որքան քամած քնքշություն...", "Զրնգում էր կանաչ քամին...", Ես նման եմ առեղծվածի", "Կեչին", "Մայրամուտը ծովի վրա", "Աշուն", "Աշնանային առասպել", "Քամի", "Երաշտն անտառում", "Այստեղ արևը դողում է ծովում...", "Չես ասի ոչ մի բառով", "Ոտնահետքեր", "Դու իմ կյանքն էիր", "Իմ երգերի ձայնից…, "Պատահում է...", "Հարստությունն իմ միակ", "Իմ երազները", "Ես կուզենայի", "Ոչ կարգին քնել եմ", "Հոգնել եմ արդեն"... նրա լավագույն բանաստեղծություններն ամփոփված են այս ժողովածուում

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (13.11.2015)

  28. #120
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, կօգնենք "Ես ուրիշ տեղ չկամ", "Թե ով եմ և ինչ", "Գեթ մի օրով", "Իմ ապրած կյանքը", "Որքան քամած քնքշություն...", "Զրնգում էր կանաչ քամին...", Ես նման եմ առեղծվածի", "Կեչին", "Մայրամուտը ծովի վրա", "Աշուն", "Աշնանային առասպել", "Քամի", "Երաշտն անտառում", "Այստեղ արևը դողում է ծովում...", "Չես ասի ոչ մի բառով", "Ոտնահետքեր", "Դու իմ կյանքն էիր", "Իմ երգերի ձայնից…, "Պատահում է...", "Հարստությունն իմ միակ", "Իմ երազները", "Ես կուզենայի", "Ոչ կարգին քնել եմ", "Հոգնել եմ արդեն"... նրա լավագույն բանաստեղծություններն ամփոփված են այս ժողովածուում
    Շատ շնոհակալ եմ
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 174
    Վերջինը: 27.05.2011, 07:51
  2. «…Հայաստանին վտանգ է սպառնում…»,– ասաց Համո Մոսկոֆյանը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.04.2009, 13:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •