«իր»ը իմն է և պատկանում է միայն ինձ, քանի դեռ այն չեն գողացել/հափշտակել ինձանից..
երբ այն այլևս ինձ մոտ չէ.. իմ սեփականությունը չի հանդիսանում, ես հոգեբանորեն, միևնույն է, շարունակում եմ այն իմը համարել՝ թեև ուրիշի ձեռքերում է այժմ..
միևնույն ժամանակ և՛ խոսում եմ նրա մասին անցած ժամանակով, թե այն իմն էր, և՛ շարունակում եմ հուսալ, թե մի օր, հնարավորության դեպքում, անպայման նորից կգտնեմ ու կտիրանամ այնքան սիրելի իրին..
(համաձայն եմ, որ «իր»-ը, այս դեպքում, մի քիչ վատ օրինակ էր, բայց ավելի հարմարը չգտա..)
և եթե այդ սիրելի «իր»-ը ինձնից գողացել են ոչ ամբողջովին, այլ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել նրանից գեթ մի կտոր, պնդում եմ, թե այսօր իմն Է այս մի կտորը.. իսկ մնացյալը, այս մոտիս կտորի հետ միասին, իմն ԷՐ, որ խլեցին..
Էջանիշներ