User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն է ձեր հայրենիքը

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստանի Հանրապետությունն է

    31 38.27%
  • Ո'ւր հացս է, այնտեղ Հայրենիքս է

    0 0%
  • Երկիր մոլորակը

    9 11.11%
  • Սիրած անձիս կողքը

    3 3.70%
  • Տիեզերքը, եթերը, քանզի ես հոգի եմ դառնալու

    2 2.47%
  • Չկա այդպիսի բան

    3 3.70%
  • Պատմական Հայաստանի ողջ տարածքը (ՀՀ հետ)

    33 40.74%
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան

    Այստեղ եկեք զրուցենք ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարի մասին: Իրակա՞ն է նա քեզ համար:
    Հարցադրում եմ տեղադրում, ու խնդրում չշփոթել հայրենիքը բնակավայրի հետ, թեև ոմանք բնակվում են իրենց հայրենիքում:
    Ի՞նչ է Հայրենիքը, ո՞րտեղից է հայրենիքի զգացմունքը, ու երբ ես որոնում նրան: Հոգեկան բավարարվածությու՞ն է, ոտքդ գետնին ամուր զգալու պա՞հ, տո՞ւն, իսկապես ապրելու արժանի տե՞ղ: Երբ ես զգացել հայրենիքի գաղափարը առաջին անգամ ու ի՞նչ դրդապատճառով:
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 12.04.2010, 23:08:

  2. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ եկէք զրուցենք ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարի մասին: Իրակա՞ն է նա քեզ համար:
    Հարցադրում եմ տեղադրում, ու խնդրում չշփոթել հայրենիքը բնակավայրի հետ, թէեւ ոմանք բնակում են իրենց հայրենիքում:
    Ի՞նչ է Հայրենիքը, ո՞րտեղից է հայրենիքի զգացմունքը, ու երբ ես որոնում նրան: Հոգեկան բաւարարուածութիւ՞ն է, ոտքդ գետին ամուր զգալու պա՞հ, տո՞ւն, իսկապէս ապրելու արժանի տե՞ղ: Երբ ես զգացել հայրենիքի գաղափարը առաջին անգամ ու ի՞նչ դրդապատճառով:
    Գիտես իմ համար հայրենիքը երևի իմ տան, ընտանիքի մեծ տեսակն է:
    Իմ տունը միակ տեղն է, որտեղ ես իրոք պաշտպանված, տաք, հանգիստ, լավ եմ զգում, թեև իհարկե լինում են և վատ պահեր, բայց տանը դրանք ես շատ հեշտ եմ հաղթահարում: Մյուս կողմից տունը ընտանիքն է, իսկ ինձ համար ընտանիքից թանկ բան աշխարհում չկա: Ընտանիքը պարգևում է ջերմություն, սեր, ուրախություն տխրություն, ընտանիքում քեզ ընդունում են նենց ոնց որ դու կաս, դու դու ես, այսինքն իսկական ես
    Իսկ ինչ երջանկություն է ,երբ դուրս ես գալիս այդ փոքրիկ հայրենիքից հայտնվում ես շատ ավելի մեծ հայրենիքում, այլ ոչ թե բնակավայրում....
    Հայրենիքի գաղափարը զգացի երբ առաջին անգամ երկար ժամանակով հեռացա հայրենիքից: Հասկացա երբ առաջին անգամ բախվեցի մարդկանց որոնք ուրիշ են, չեն հասկանում ինձ, իմ հայկական մտածելակերպը, երբ ստիպված էի ուտել, խմել այն ամենը, որ իմ հայրենիքում այլ համ,ավելի քաղցր համ ունեն: Նույնիսկ սովորական ջուր խմելուց ես զգում էի հայրենիքիս նկատմամբ կարոտը: Իսկ երբ վերադարձա ու տեսա հայերին, օդանավակայնից դուրս գալուց տեսա Մասիսը զգացի հոգեկան բավարարվածությունը որ մինչ այդ չունեի....
    ...Ես Հայաստանը, հայերին շատ եմ սիրում... նրա բոլոր վատ ու լավ կողմերով...
    Վերջին խմբագրող՝ Katka: 02.10.2008, 12:45:

  3. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Շատ հետաքրքիր հարցադրում է..
    ու նույնժամ՝ բավականին բարդ..
    դե նորություն չէ, որ ցանկացած հարց միշտ ավելի պարզ ու հասարակ է լինում, քանի դեռ այն չի վերաբերվում Հայերին ու նրանց Հայրենիքին..

    իմ ընտրությունը «Հայաստանի Հանրապետություն» ու «Պատմական Հայաստան» տարբերակներից կանգ առավ առաջինի վրա..
    քանզի «Պատմական Հայաստան»-ն է իմ «Պատմական Հայրենիք»-ը..
    մի քիչ կնճռոտ ընտրություն է, բայց մեկնաբանեմ միտքս մի հասարակ օրինակի վրա..

    «իր»ը իմն է և պատկանում է միայն ինձ, քանի դեռ այն չեն գողացել/հափշտակել ինձանից..
    երբ այն այլևս ինձ մոտ չէ.. իմ սեփականությունը չի հանդիսանում, ես հոգեբանորեն, միևնույն է, շարունակում եմ այն իմը համարել՝ թեև ուրիշի ձեռքերում է այժմ..
    միևնույն ժամանակ և՛ խոսում եմ նրա մասին անցած ժամանակով, թե այն իմն էր, և՛ շարունակում եմ հուսալ, թե մի օր, հնարավորության դեպքում, անպայման նորից կգտնեմ ու կտիրանամ այնքան սիրելի իրին..
    (համաձայն եմ, որ «իր»-ը, այս դեպքում, մի քիչ վատ օրինակ էր, բայց ավելի հարմարը չգտա..)
    և եթե այդ սիրելի «իր»-ը ինձնից գողացել են ոչ ամբողջովին, այլ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել նրանից գեթ մի կտոր, պնդում եմ, թե այսօր իմն Է այս մի կտորը.. իսկ մնացյալը, այս մոտիս կտորի հետ միասին, իմն ԷՐ, որ խլեցին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ երջանկություն է ,երբ դուրս ես գալիս այդ փոքրիկ հայրենիքից հայտնվում ես շատ ավելի մեծ հայրենիքում, այլ ոչ թե բնակավայրում....
    Գեղեցիկ խօսքի համար յոտնկայս ծափահարում եմ:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիքի գաղափարը զգացի երբ առաջին անգամ երկար ժամանակով հեռացա հայրենիքից: Հասկացա երբ առաջին անգամ բախվեցի մարդկանց որոնք ուրիշ են, չեն հասկանում ինձ, իմ հայկական մտածելակերպը, երբ ստիպված էի ուտել, խմել այն ամենը, որ իմ հայրենիքում այլ համ,ավելի քաղցր համ ունեն: Նույնիսկ սովորական ջուր խմելուց ես զգում էի հայրենիքիս նկատմամբ կարոտը: Իսկ երբ վերադարձա ու տեսա հայերին, օդանավակայնից դուրս գալուց տեսա Մասիսը զգացի հոգեկան բավարարվածությունը որ մինչ այդ չունեի....
    Համարձակիմ ասելու. հայրենիքի գաղափարը լիարժէք կզգաս, երբ հեռանաս հայրենիքից, թէկուզ ժամանակաւոր:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 02.10.2008, 14:06: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ խօսքի համար յոտնկայս ծափահարում եմ:
    Շաաաաաաաատ շնորհակալ եմ, պատկերացրու որ հիմա կարմրեցի

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիքի գաղափարը զգացի երբ առաջին անգամ երկար ժամանակով հեռացա հայրենիքից: Հասկացա երբ առաջին անգամ բախվեցի մարդկանց որոնք ուրիշ են, չեն հասկանում ինձ, իմ հայկական մտածելակերպը, երբ ստիպված էի ուտել, խմել այն ամենը, որ իմ հայրենիքում այլ համ,ավելի քաղցր համ ունեն: Նույնիսկ սովորական ջուր խմելուց ես զգում էի հայրենիքիս նկատմամբ կարոտը: Իսկ երբ վերադարձա ու տեսա հայերին, օդանավակայնից դուրս գալուց տեսա Մասիսը զգացի հոգեկան բավարարվածությունը որ մինչ այդ չունեի....
    Համարձակիմ ասելու. հայրենիքի գաղափարը լիարժէք կզգաս, երբ հեռանաս հայրենիքից, թէկուզ ժամանակաւոր:
    Ինչու «համարձակիլ» բառը գործածեցի, քանզի գիտեմ շատերդ Հայաստանից չէք հեռացել: Այնումենայնիւ, բոլորի կարծիքը յարգելի է:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 02.10.2008, 14:19:

  7. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համարձակիմ ասելու. հայրենիքի գաղափարը լիարժէք կզգաս, երբ հեռանաս հայրենիքից, թէկուզ ժամանակաւոր:
    Հա ես իրոք սիրում եմ իմ հայրենիքը:
    Զարմանում եմ էն հայերի վրա որ երբեմն ասումեն զզվում եմ Հայաստանից, հայերից: Շատ հայրենասեր թող չթվամ, բայց ես իրոք կարամ մի բան հաստատ ուրիշ ավելի լավ բնակավայրերում, ոնց որ ասենք հարևանիդ տանը դու մեկ է ուրիշ ես, ինչ էլ անես, ու ուրիշ ես ոչ միայն նրա համար որ այլազգիները քեզ տենց են ընդունում, տենց ես, որովհետև ներքինից ինչ էլ անես մեկ է տենց ես զգալու:

  8. #8
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Հիանալի թեմա է, ու պատասխանեմ անկեղծորեն, չզարմանաք.
    Ինձ համար իմ հայրենիքը ՀՀ-ն է /Արեւելյան Հայաստանը/, իսկ ավելի փակագծերը բացված` Երեւանի Խանություն-Հայկական Մարզ-Երեւանի գուբերնիա-Հայաստանի Առաջին հանրապետություն-Հայկական ԽՍՀ-Հայաստանի հանրապետություն,..
    Ահա այս էթնիկ տարածքում են ապրել իմ հայրական/մայրական կողմերի նախնիները, իրենցից ինձ է փոխանցվել այս տարածքում ապրող հայ ազգաբնակչության էթնիկ ենթագիտակցությունը, արեւելահայերենը, սովորույթները, եւ այլն,` այսինքն ես ինձ համարում եմ էթնիկ/բնիկ/исконный արեւելահայ, որը ոչ մի տեղից չի գաղթել-եկել-հաստատվել, այլ որի նախնիները ապրել են այս հողում, որն էլ ես սիմվոլիկ անվանեցի Արեւելյան Հայաստան, ու սա է իմ հայրենիքը:
    Հստակ է, որ կլինեն այլ կարծիքներ, եւ դա բնական է:
    Life is too short...

  9. #9
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    ոնց որ ասումա Հախվերդյանը իրա շեդեվռներից մեկում ."Հայրենիքը դա երազ է, պստիկ հատված տարածության"
    որ խորանում ես տենցել կա, բայց ավելի լավա չխորանանք
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (09.08.2010)

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Թեմայի ընդգրկուն լինելուն գիտակից եմ: Փորձեմ մի քիչ մեկնել զգացմունքս, պատկերացումս, հետագայում թողնելով ծաւալուն քննարկումները:
    Հայրենիք է՝ երբ հարազատութեան մէջ ապահով ես զգում, գուցէ ծանօթ մեղեդի լինի, սրտամօտ երգի խազ:
    Հայրենիք է՝ երբ ապահով ես, ապահով ես երբ սեպհականութեան զգացմունքն ունիս, զգում ես քոնն է:
    Հայրենիքը միայն հող չէ, այլեւ հողի ժողովուրդը: Առանց ժողովրդին հողը պակասաւոր է, առանց հողին՝ ժողովուրդը նոյնպէս՝ ուծանալու, փոխուելու ենթակայ:
    Katkaի ասածին նման, Հայրենիք է՝ երբ ճանաչւում ես, հանրաճանաչ ես, եթէ ո'չ դու, ապա քո ընտանիքը, գերդաստանը, ցեղը, ազգը: Հանուրը դիմում է քեզ, քաջ գիտենալով քո զգացմունքերի, հոգեմտաւոր կերտուածքի մի ամբողջ փաթեթ, որ միայն քոնը չէ, այլեւ հայրենակիցներինդ է, ու դրանով առնուազն ճանաչում է քեզ: Նմանապէս ինքնդ ծանօթ ես հայրենիքիդ, համին, հոտին, կենդանական աշխարհին, երգին, պարին, լաւ ու ոչ-լաւ սովորոյթներին:
    Սրան հակադրելով անապահովութեան զգացումը՝ ինքնաբերաբար նուազում է սեփականատէրի ուժեղ կապուածութիւնը՝ երկրին, թաղին, տան, ու բերում հասցնում հայրենասիրութեան թուլացման:
    Մտքերի տրամաբանական շարունակութեան հետեւելով, կարամք ասել, թէ Հայրենիքիդ ուղղակի եւ անուղղակի, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թշնամիներն են եղել, նրանք ովքեր պատճառել են ապահովութեան խաթարումը: Անապահով քաղաքացին հայրենիք է ընտել ապահով օտար երկրում, ու նրա հողին է հարազատացել:
    Զրուցում ենք զուտ եւ ընդհանրական մարդկային արժէչափերով, անտեսելով «խենթ» հայրենասիրական օրինակները:
    Այս մեկնակէտից դիտելով, որքանո՞վ հայրենիքումդ ես զգում, երբ ոտք ես դնում Արեւմտեան Հայաստանում, կամ լքուած նախկին հայաբնակ մի վայրում: Գուցէ զգաս Հայի հայրենիք է, բայց գերեզման-հայրենիք, որով հայը չի ծաղկում այնտեղ:
    Այնտեղ ուր ժողովուրդդ, ընտանիքդ, ընկերներդ, բարեկամներդ չկան, հայրենիքդ դժուար լինի...
    Գաղթական բարդ լինելուն գիտակից եմ, ու ինքս դժուար թէ ունենամ քո քաջութիւնը, քո նշած երկու տարբերակներից մեկը ընտրելով:

    «իր»ը իմն է և պատկանում է միայն ինձ, քանի դեռ այն չեն գողացել/հափշտակել ինձանից..
    երբ այն այլևս ինձ մոտ չէ.. իմ սեփականությունը չի հանդիսանում, ես հոգեբանորեն, միևնույն է, շարունակում եմ այն իմը համարել՝ թեև ուրիշի ձեռքերում է այժմ..
    միևնույն ժամանակ և՛ խոսում եմ նրա մասին անցած ժամանակով, թե այն իմն էր, և՛ շարունակում եմ հուսալ, թե մի օր, հնարավորության դեպքում, անպայման նորից կգտնեմ ու կտիրանամ այնքան սիրելի իրին..
    (համաձայն եմ, որ «իր»-ը, այս դեպքում, մի քիչ վատ օրինակ էր, բայց ավելի հարմարը չգտա..)
    և եթե այդ սիրելի «իր»-ը ինձնից գողացել են ոչ ամբողջովին, այլ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել նրանից գեթ մի կտոր, պնդում եմ, թե այսօր իմն Է այս մի կտորը.. իսկ մնացյալը, այս մոտիս կտորի հետ միասին, իմն ԷՐ, որ խլեցին..
    Աւետիք Իսահակեանի սիրո՞յ նման...
    Հիանալի վերլուծում ես կատարել «իրը» «իմը» հոգեվիճակին, ու ստոյգ ճիշտ է՝ անձնական մարդկային կեանքում:
    Հայրենիքի պարագան աւելի բարդ է... այստեղ «իրը» «իմը» սեփականութեան վէճից աւելին է: Այստեղ յիշողութիւն կայ, ակամայ յիշում ես, մտքով գնում, նոյնիսկ երբ սեփականատէրի իրաւունքիցդ հրաժարուել ես:
    Նայում ես հայազգի ֆիզիկոսի կենսագրութեան՝ ծնվել է Կարինում: Չես ուզում յիշել: Նայում ես մաթեմատիկոսի ծննդեան վայրը՝ Գանձակ: Չես ուզում յիշել, գրականութիւնդ յուշում է: Նայում ես ակադեմիկոսի, լեզուաբանի ծննդեան տարեթիւը՝ ծնվել է այսինչ թուին Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքում: Այսպէս:
    Koms, յարգում եմ տեսակէտդ: Ճանաչում եմ բնիկ երեւանցիների, որոնք ազնուական մարդիկ են, ու այնքա՜ն հպարտանում են իրենց բնիկութեամբ:
    Ուզում եմ մի քիչ երգիծանքով պատասխանել.
    Ինչպէ՞ս վստահ կարող ես լինել, որ հայ ժողովուրդի առնուազն երեք հազարմեայ պատմութեան ընթացքին, նախապապերիցդ մեկը, գոնէ առեւտուրի համար չի անցել Մարգարայի կամուրջը, ու չի յայտնուել Տարօնում, չի սիրահարուել մի տարօնից աղջկայ, առեւանգելով չի բերել Երեւան:
    Ինչպէ՞ս կարող ես վստահ լինել, որ բաց սահմանով ու մի երկիր հանդիսացող Պատմական Հայաստանում, պապերդ Հայաստանի տարբեր կողմերի հայերի հետ ընկերութիւն չեն առել՝ Արտաշէս Ա-ի կամ Արշակ Բ-ի բանակում, ու հետագայում նրանց հետ խնամիութիւն չեն արել, մշակոյթից ու կենցաղից չեն վերցրել կամ տուել:
    Այդքան կտրուկ, որոշեցիր թէ «մաքուր» արեւելահայ ես:
    Ինքնս միշտ ասել եմ, թէ արեւելահայ եւ արեւմտահայ բաժանումները, երբեմն բնիկ են, երբեմն էլ հնարովի:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 02.10.2008, 18:39:

  12. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Չկար իմ տարբերակը, դրա համար չքվեարկեցի: Հայրենիքս ընտանիքս է ու լեզուս:

  13. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկար իմ տարբերակը, դրա համար չքվեարկեցի: Հայրենիքս ընտանիքս է ու լեզուս:
    Այդ տարբերակը, հաւանաբար, շար ձայներ պիտի խլեր միւս տարբերակներից...Մոռացել եմ:
    Չնեղանաս, Ճի՞շտ է որ այսպէս մտածողներին քաղքենի (բուրժուա) են ասում:

  14. #13
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Քվեարկեցի, բայց ինձ հարմար տարբերակը չկար` հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա արժանավոր զավակները, նրա ավանդույթները, ադաթները, յուրահատկությունները. ողջ կոլորիտը, իհարկե` ցանկալի է հայրենի հողի վրա:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  15. #14
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    ՀՀ, որովհետև հալվա-հալվա ասելով, բերանը չի քաղցրանա. ես ավելի շատ մտածում եմ էս մնացած հողակտորի վրա կայացած ու ամուր երկիր ունենալու մասին, քանց Մասիսը վերադարձնելու, ինչն ուտոպիա է:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. #15
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞յ այդպիսի բան

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկեցի, բայց ինձ հարմար տարբերակը չկար` հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա արժանավոր զավակները, նրա ավանդույթները, ադաթները, յուրահատկությունները. ողջ կոլորիտը, իհարկե` ցանկալի է հայրենի հողի վրա:
    Համաձայն եմ: Իմ համար Հայրենիքը ավելի լայն հասկացություն է քան միայն տարածքը:

    Քանի որ հարցումը հենց տարածքային իմաստով էր դրված, ես ընտրեցի վերջինը: Որովհետև հայրենի հող եմ համարում թե ՀՀ տարածքը, թե կորուսյալ պատմական Հայաստանի տարածքները: Ծագումով Էրզրումցի եմ, նենց որ էստեղ մտածելու բան չկա

    Անիմաստ եմ համարում էս տարբերակները`
    • 'Չկա դենց բան'
    • 'Տիեզերքը, եթերը, քանզի ես հոգի եմ դառնալու'
    • 'Երկիր մոլորակը'


    "Ո'ւր հացս է, այնտեղն էլ Հայրենիքս է" տարբերակը էլի կարելի է հասկանալ, որոշ ոչ հայրենասերների դեպքում:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում
    Հեղինակ՝ Dok, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 178
    Վերջինը: 10.01.2014, 00:31
  2. Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2011, 17:21
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57
  5. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    Հեղինակ՝ Ճամփորդ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.10.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •