+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը

  1. #16
    սիրահարված
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    планета земля
    Տարիք
    25
    Գրառումներ
    663

    Պատ. Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ քո ասած թիվը նախանցածնա, վերջինը 2009 թվինա եղել 2.8 մլն
    Իսկ նոր մարդահամարը կլինի 2011 թվին

  2. #17

    Պատ. Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը

    Հայաստանի բնակչությունը նվազելու է

    ՄԱԿ-ի կանխատեսումներով առաջիկա տարիներին Հայաստանի բնակչության թիվը նվազելու է: ՄԱԿ-ի կանխատեսումները մի քանի սցենարով են` լավատեսական, հոռետեսական եւ չափավոր: Սակայն բոլոր կանխատեսումներով մինչեւ 2050 թիվը Հայաստանի բնակչության քանակը շարունակաբար նվազելու է: Ընդ որում` կանխատեսումները հիմնված են միայն ՀՀ պաշտոնական տվյալների վրա: Այսինքն` ՄԱԿ-ը ելել է այն փաստից, որ Հայաստանի բնակչության թիվը 1950 թվին եղել է 1 մլն 354 հազար, 1990-ին` 3 մլն 545 հազար, 2005 թվին` 3 մլն 16 հազար: Ըստ կանխատեսումների «չափավոր» տարբերակի` Հայաստանի Հանրապետությունում 2010 թվին բնակվելու է 2 մլն 981 հազար մարդ, 2030-ին` 2 մլն 843 հազար, իսկ 2050-ին` 2 մլն 506 հազար: Ժողովրդագրական այս պատկերը ամենեւին չի վկայում երկրի տնտեսության աճի, բարգավաճման ու առաջադիմության մասին: Ի դեպ, ըստ մասնագետների` երկրի զարգացման ցուցանիշներից գլխավորը ազգաբնակչության բնական աճի տեմպերն են:

    http://www.zhamanak.com/news/3432/

    Հայաստանի բնակչության մարդահամարը կանցկացվի 2011 թ.-ին

    09/07/09 թ.
    Հայաստանի բնակչության մարդահամարը կանցկացվի 2011 թ.-ին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
    «Բնակչության մարդահամարը նախապատրաստելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով Երևանում և մարզերում, որն արդեն անցկացրել է իր առաջին նիստն ու սահմանել գործունեության գրաֆիկը»,- ասաց Մնացականյանը:
    Նրա խոսքերով՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ 2010 թ.-ին Հայաստանում կանցկացվի բնակչության փորձնական մարդահամար:
    Ընդ որում Մնացականյանը նշեց, որ բնակչության մարդահամարի հանձնաժողովի հիմնական գործառույթների թվում է նաև այն անձանց ցուցակագրումը, որոնք տվյալ պահին գտնվում են երկրի քրեակատարողական հաստատություններում:
    Այս առնչությամբ, հաշվի առնելով այն, որ քրեակատարողական հաստատությունները գտնվում են ՀՀ Արդարադատության նախարարության գերատեսչության տակ, հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
    ՀՀ բնակչության հերթական մարդահամարը հանրապետությունում տեղի կունենա 2011 թ.-ի հոկտեմբերի 12-21-ը, իսկ փորձնականը՝ 2010 թ.-ի ապրիլի 14-23-ը:
    Հայաստանի անկախացումից ի վեր բնակչության առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 10-19-ին: Դրա տվյալներով՝ ՀՀ բնակչության քանակը 3,2 մլն մարդուց փոքր ինչ ավելի է եղել:

    Նովոստի-Արմենիա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (09.04.2010)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց