Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։
Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
Որոշեցի պատմել դրա մասին։
Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...
Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։
Էջանիշներ