Երեխեք, համաձայն չեք, որ Նվերը <Շանթի> դեմքն ա (ոչ ռաբիզ իմաստով), այսպես ասած` հեռուստաընկերության բրենդ-մեյքերը:
Միլիոնատերը Մարկ Սաղաթելյանն ավելի լավ էր վարում: Ռուբինյանից առաջվա տղեն էլ... էլի Սաղաթելյան էր... չեմ հիշում անունը:
Ո՞վ եթե ոչ Ես:
Շանթ հեռուստաընկերություն տերը մեր մոտ բարեկամնա կիմանամ կասեմ![]()
Любить кошку можно только на ее условиях.
«Շանթ» հեռուստատեսություն
Ո՞ւր ա ըտեղ հեռուստատեսությունմենակ վերվարածներով ամեն ինչ ասված ա էդ հեռուստատեսություն կոչվածի մասին
Համ էլ վերնագիրը կարելի է խմբագրել` «հեռուստատեսություն» բառը նույնպես գրել չակերտավոր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վերջին խմբագրող՝ Norton: 19.09.2008, 02:31:
Диктаторы ездят верхом на тиграх, боясь с них слезть. А тигры между тем начинают испытывать голод.
Уинстон Черчилль
Sphinx (09.02.2010)
Sphinx (09.02.2010)
Ինձ Շանթ–ը դուր է գալիս. ագրեսիվ չի ու մի տեսակ ժողովրդական է։ Միակ բանը, որ տհաճ է, շատ երկար գովազդներն են։
Ինչ վերաբերում է Նվեր Մնացականյանին, ապա նա՝ որպես լրագրող և հաղորդավար, ոչ վատն է, ոչ լավը, միջին որակի մասնագետ է։ Բայց քանի որ հայկական հեռուստատեսության աշխատողները աչքի չեն ընկնում բարձր մակարդակով, Նվերը նրանց ֆոնի վրա միանգամայն տանելի և անգամ ողջունելի տարբերակ է։
Sphinx (09.02.2010)
Հարգելիներս, Նվեր Մնացականյանը մեկն է այն բազմաթիվ վախկոտ ստրուկ-լրագրողներից, ով իշխանության ներկայացուցիչներին հարցնում է այն, ինչը նրանք ուզում են լսել եւ հակառակը՝ հակաիշխանականներին հարցնում է այն, ինչը նրանք չեն ուզում լսել:
Շատ հաճախ անտեսում են երկրի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր, իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները:
Մի խոսքով Շանթն ու նրա ղեկավարները /ճիշտ է, ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, ունեն բավականին լայն հնարավորություններ/, բայց նրանց քաղաքական հաղորդումները կրկնում են Հ1-ը եւ առանձնապես չեն փայլում օբյեկտիվությամբ:
Հանուն արդարության, արժե նշել, որ ունեն նաեւ լավ պրոյեկտներ՝ կապված երաժշտության հետ, ինչպես նաեւ այլ բավականին հաջողված ծրագրեր՝ չհաշված տափակ ու անիմաստ, ազգասպան սերիալները:
Հիշում եք – մի ժամանակ սենց մի հաղորդում կար «Ծոից ծո Հայաստան» - ու դրա մեջի հաղորդավարի անուն հիշում եք??
Թե չե – ասեմ,
Անձնվեր Գնացականյան...
Խեղճ Նվեր – ամեն անգամ իրան տեսնելի էդ եմ հիշում...
Հարգելի Մարկիզ, իսկ ինչի եք վախկոտ ու ստրուկ անվանում լրագրողին, եթե ոչ հենց հեռուստաընկերությանը, թեև ես չէի ասի, որ իրոք իրանք էդքան վատն են: Պետք չի միամտորեն կարծել, թե լրագրողը կարող է խոսել այնպես, ինչպես ցանկանա առանց հաշվի առնելու հեռուստաընկերության դիրքորոշումը: Յուրաքանչյուր լրատվամիջոցում լրագրողները խոսում են այն, ինչ համապատասխան է տվյալ ԶԼՄ-ի ընտրած քաղաքականությանը: Մենակ չասեք, թե ազատ ու ճշմարտախոս են <Չորրորդ իշխանության> կամ էլ <Հայկական ժամանակի> լրագրողները, պետք չի միամիտ լինել ու մեր նման երկրի էսօրվա պայմաններում խոսել բացարձակ հավասարակշիռ լուսաբանումների մասին, տենց բան գոյություն չունի: Բացարձակ ճշմարտություն խոսում են միայն հետաքննող լրագրողները, բացարձակ ճշմարտության ետևից ընկնողները, (իսկ մեզ համալսարանում սովորեցնում են լինել անաչառ լուսաբանողներ), չեն կարող աշխատանք գտնել: Ահա դառը ճշմարտությունը: Էկեք ուղղակի ընտրենք համեմատաբար ավելի ազատ լրատվամիջոցների, ավելի նվազ ազատներից կամ էլ ընդհանրապես անազատներից: Այդպիսին է հենց <Շանթը>:
Վերջին խմբագրող՝ AgaTa: 20.09.2008, 20:56:
AgaTa «Չարյաց փոքրագույնը» շատ սխալ հասկացություն է: Լինում է կա՛մ չար, կա՛մ բարի: Կա՛մ սև, կա՛մ սպիտակ: Կա՛մ անաչառ, կա՛մ հետամուտ (վերլուծիր բառը, խնդրում եմ): Կա՛մ լրագրող, կա՛մ ստրուկ: Իսկ այսօրվա եթերը սևից էլ սև է:
Հայացքներս կվերանայեմ Ա1+-ի վերաբացվելուց հետո:
ԻՄՀԿ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ