User Tag List

Էջ 214 358-ից ԱռաջինԱռաջին ... 114164204210211212213214215216217218224264314 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,196 համարից մինչև 3,210 համարի արդյունքները՝ ընդհանուր 5361 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #3196
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ապուշ վիճակ ա, էրեկ գիշեր լուրերը գրում էին ազերնեը «սմերչ» են կրակել, որտե՞ղ, կորուստներ կան, չկան՝ ոչ մի բառ:
    Էսօր լուրերը կարդում եմ, հիմնական տպավորությունը՝ Պուծինը զանգել ա ասել ա թարգեք, սրանք իբր հանգստացել են… Մենք էլ Ալիևի կեղտոտ խաղերի համար էշ էշ զոհեր ենք տալիս, ու հայտարարում՝
    «Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը», խի՞ արա…
    Հիմա ինչ վիճակ է, ով ինչ ա գրավել կամ կորցրել, պիտի հազար տեղ ման գաս, որ կցկտուր ինֆորմացիա գտնես:
    Տենց էլ մի նորմալ օպերատիվ լրատվություն չունեցանք ու տենց էլ չհասկացանք, որ իրական լուրերը ամենաօգտակար լուրերն են:
    Եթե ազգը ամեն լուրից պիտի խուճապի մատնվի ու իրեն կորցնի, ապա ջհանդամի՞ս է այդպիսի ազգը:
    Հոպար, համաձայն եմ, որ լրատվությունը լիարժեք չի։ Չեմ արդարացնում, քանի որ ես էլ եմ ուզում լիարժեք ու համակողմանի լրատվություն։ Բայց, եթե հարձակվող կողմը, Ադրբեջանը, համաձայնվել ա հրադադարի, ուրեմն իրա վիճակը լավ չի ու հաշվարկները չեն արդարացել։ Եթե գոնե կիսով չափ ազերիների հաշվարկները արդարացած լինեին, կամ ինչ-որ լուրջ հաջողությունների հասած լինեին, հաստատ թքել էին բոլոր տեսակի Մինսկի խմբերի ու դրանց հավաքների վրա ու խրած առաջ էին գնացել։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.04.2016), Lion (06.04.2016), Malxas (06.04.2016), Mephistopheles (06.04.2016)

  3. #3197
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար, համաձայն եմ, որ լրատվությունը լիարժեք չի։ Չեմ արդարացնում, քանի որ ես էլ եմ ուզում լիարժեք ու համակողմանի լրատվություն։ Բայց, եթե հարձակվող կողմը, Ադրբեջանը, համաձայնվել ա հրադադարի, ուրեմն իրա վիճակը լավ չի ու հաշվարկները չեն արդարացել։ Եթե գոնե կիսով չափ ազերիների հաշվարկները արդարացած լինեին, կամ ինչ-որ լուրջ հաջողությունների հասած լինեին, հաստատ թքել էին բոլոր տեսակի Մինսկի խմբերի ու դրանց հավաքների վրա ու խրած առաջ էին գնացել։
    Եթե ըստ տրամաբանության ենք գնում, ապա ըստ տրամաբանության կամ՝ 1. ազերների հաշվարկը հենց հավայի պատերազմ անելն ա եղել, որովհետև ինչ որ կազմակերպված ու պլանավորված հարձակման տպավորություններ ըստ մինչ օրս ստացած լուրերի ինչ-որ չի ստացվում, կամ՝ 2. ազերները էնքան դեբիլ են, որ չգիտեն ինչ բան է կազմակերպված ու հաշվարկված պատերազմը, ու իրենց ունեցած, կան գոնե հայտարարած սպառազիությունները չեն ջոկում որը երբ օգտագործեն:
    Ենթադրենք, ազերները դեբիլ են, այդ դեբիլության պարագայում մերո՞նք ինչի են յալվար ընկած «կրակի դադարեցման պայմանավորվածության» ձգտում: Էլի միջազգային հանրությունից ե՞նք վախում...
    Ու ի՞նչն է խանգարում մեզ նորմալ ու օպերատիվ լրատվություն ունենալ, ումի՞ց ենք ինչ թաքցնում, եթե մենք արդար ենք:
    Ինձ թվում է, ամբողջ խնդիրն այն է, որ էս ցիկլը թե Ալիևին ու թե Սերժին ձեռ ա տալիս, իսկ արդյունքում հավայի զոհվում ու տուժում են որակյալ երիտասարդներ ու տուժում ենք մենք սաղս:
    Si vis pacem, para bellum

  4. #3198
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ըստ տրամաբանության ենք գնում, ապա ըստ տրամաբանության կամ՝ 1. ազերների հաշվարկը հենց հավայի պատերազմ անելն ա եղել, որովհետև ինչ որ կազմակերպված ու պլանավորված հարձակման տպավորություններ ըստ մինչ օրս ստացած լուրերի ինչ-որ չի ստացվում, կամ՝ 2. ազերները էնքան դեբիլ են, որ չգիտեն ինչ բան է կազմակերպված ու հաշվարկված պատերազմը, ու իրենց ունեցած, կան գոնե հայտարարած սպառազիությունները չեն ջոկում որը երբ օգտագործեն:
    Ենթադրենք, ազերները դեբիլ են, այդ դեբիլության պարագայում մերո՞նք ինչի են յալվար ընկած «կրակի դադարեցման պայմանավորվածության» ձգտում: Էլի միջազգային հանրությունից ե՞նք վախում...
    Ու ի՞նչն է խանգարում մեզ նորմալ ու օպերատիվ լրատվություն ունենալ, ումի՞ց ենք ինչ թաքցնում, եթե մենք արդար ենք:
    Ինձ թվում է, ամբողջ խնդիրն այն է, որ էս ցիկլը թե Ալիևին ու թե Սերժին ձեռ ա տալիս, իսկ արդյունքում հավայի զոհվում ու տուժում են որակյալ երիտասարդներ ու տուժում ենք մենք սաղս:
    Կարող ա և դեբիլ են, հոպար, չի բացառվում։ Ես դիլետանտ եմ էս հարցում, ու չեմ կարա որևէ բան ասեմ։ Բայց փաստը էն ա, որ Ադրբեջանն էր սկսել, ու գոնե էս պահի դրությամբ հրադադար ա։ Եթե նույնիսկ էս հրադադարը խախտվի էլ, դժվար նոր բան տեսնենք։ Ոնց որ ինչ կարացել են, արել են։

    Ու նենց չի, որ ադրբեջանցիները փայլել են էլի ռազմական մտքով։ Ասենք, դեբիլ հարձակումը լրիվ տեղավորվում ա Ադրբեջան պետության տրամաբանության մեջ։ Ու ոնց որ արդեն մի քանի հազար անգամ լիքը մարդ ասել ա, շատ հնարավոր ա, որ Ալիեվը էս ավանտյուռան սկսել ա իրա ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

    Ու նենց չի, որ մեզ լիարժեք տեղակտվությունը չի տրվում, ոնց որ շատ անկեղծ մերոնք ասել էն համ սպանվածների, համ անհետ կորածների, համ էլ կորցրած տեխնիկայի մասին։ Որ ասենք սրան գումարած ասեին որ <հարավային ուղղությամբ կորցրել ենք N բարձունքի, K դիրքը, դժվար դրանից բան հասկանայինք>։ Ամենայն հավանականությամբ կատաստորֆիկ ոչ մի կորուստ չի եղել։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.04.2016), Malxas (06.04.2016)

  6. #3199
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դեռ երևի ժամանակը չի, բայց երկու բառ գրեմ։ Միշտ սարսափել եմ ստատուս քվոյի երկար լինելուց, որտև մտածել եմ, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատել։ Էդպես եմ մտածել մասնավորապես հաշվի առնելով
    - ադրբեջանի հարստությունը
    - մեր ու ադրբեջանի սպառազինության ձեռքբերման տեմպերը
    - Հայաստանից արտագաղթի ծավալները
    - ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը,
    - էս վիճակից մեր կուշտ լինելը
    և այլն։

    Հիմա հաճելիորեն ոգևորված եմ, որտև պարզվեց, որ ոնց իննսունականներին, տենց էլ հիմա մեր միասնականությունն ու դուխն էնքան շատ ա, ուժեղ ա, որ սպառազինության, մարդաքանակի քիչ լինելը մեզ չի խանգարում, որ իսկապես օրհասական պահին սաղս համախմբվենք (վկան՝ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնելը, ազգային փոքրամասնությունների համախմբումը, սոցիալական շերտերի, ապրելակերպերի մի կողմ դնելը և այլն):

    Ես հստակ հավատում եմ, որ էս պահին տարածքային կորուստ չունենք։ Բայց եթե ունենք էլ, մի քանի դիտակետ ա լինելու՝ ընդհանուրի վրա մեծ ազդեցություն չունեցող։ Ունենք նյութական, ու որ ամենավատն ա՝ մարդկային կորուստներ, թող որ նրանց հոգին լուսավորվի, բայց էսօր մենք ցույց ենք տվել, որ միակամ ենք, ուժեղ ենք, դուխով ենք ու ես անկեղծ հիմա հպարտ եմ իմ ժողովրդով։ Պաթոսային ստացվեց, բայց անկեղծ ա։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.04.2016, 23:05:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.04.2016), CactuSoul (06.04.2016), impression (05.04.2016), ivy (05.04.2016), John (05.04.2016), Lion (06.04.2016), Sambitbaba (06.04.2016), Yevuk (06.04.2016), Անվերնագիր (07.04.2016), Ձայնալար (06.04.2016), Նաիրուհի (05.04.2016), Ուլուանա (06.04.2016), Տրիբուն (05.04.2016)

  8. #3200
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հասկանում եմ ինչ ես ասում, բայց ինձ մասնավորապես ներվայնացնում են հետևյալ «լուրերը»՝
    1. «գիշերը հակառակորդը “Սմերչ” է կիրառել» տիպի լուրը, որի մեջ մտնում ես ու տեսնում ես, որ էլ ավել բան չկա, յարաբ մի հատ խալաստոյ կրակել ե՞ն, թե՞ զալպ են արել ու մի քանի գյուղ ջնջել երկրի երեսից, մարդուս երևակայությունը սովորաբար ավելի վատ բաներ է գուշակում, քան թե իրականությունն է, ուստի ավելի լավ է իրականությունը ասեին,
    2. Մեր լուրերն ասում են կրակը դադարել է, ինչ որ պայմանավորվածություն կա, հետո թե ոչ մի պայմանավորվածություն էլ չկա, ուղղակի հարաբերական դադար է, ազերիներ լուրերն ասում են Պուծինը զանգեց ու հաշտեցրեց կռիվը, հետո մեր լուրերն ասում են Սերժն ու Պուծինը խոսել են, ու տենց լիքը կցկտուր ու հավայի բաներ, այսինքն չկա պաշտոնական բացատրություն կամ իրազեկում այսպիսի կարևոր հարցի շուրջ, նշանակում է ժողովդրին ոչխարի տեղ դնել
    3. Նոր էլ կարդում եմ «Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա», այսինքն կամ Սերժը վստահ է ու Ադրբեջանը գոնե էդ օրերին կտրուկ բաներ չի անելու, կամ էլ թքած ունի, երկու դեպքն էլ մեզ համար վատ են, ես կասեի առաջին դեպքը նույնիսկ մի քիչ ավելի վատն է, որովհետև կեղտոտ պայմանավորվածության հոտ է գալիս…

    Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կյանքը ավելի բռի էր, բայց ավելի պարզ էր ու ես կասեի՝ գերադասելի:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 05.04.2016, 23:20:
    Si vis pacem, para bellum

  9. #3201
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը տեղ հասան նկարները։ Արծրուն Հովհաննիսյանի ֆբ էջից՝
    Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ "Սմերչի" չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները:Ահա ադրբեջանական իրական "Սմերչ"-ի հրթիռները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (06.04.2016)

  11. #3202
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե պատկերացնենք վատ սցենարով՝ ունենք մոտավորապես 55-60 զոհ: razm.info-ն ներկա դրությամբ հրապարակել է 37 ասկյարի դիակ: Հայտարարված 300 հոգուց գոնե 100-ին տեսնես կգտնե՞ն:

  12. #3203
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե պատկերացնենք վատ սցենարով՝ ունենք մոտավորապես 55-60 զոհ: razm.info-ն ներկա դրությամբ հրապարակել է 37 ասկյարի դիակ: Հայտարարված 300 հոգուց գոնե 100-ին տեսնես կգտնե՞ն:
    Եթե չգտնեն էլ՝ էդ չի նշանակում, որ չկան։ Դժվար ա ինֆորմացիա ստանալ ասենք միջազգային հետախուզման մեջ գտնվող սատկած ԻՊականի մասին։ Կամ թուրք վարձկանների։

  13. #3204
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չգտնեն էլ՝ էդ չի նշանակում, որ չկան։ Դժվար ա ինֆորմացիա ստանալ ասենք միջազգային հետախուզման մեջ գտնվող սատկած ԻՊականի մասին։ Կամ թուրք վարձկանների։
    Երեկ թե այսօր Սամոն ասում էր, որ ԻՊ-ականների ներկայությունը բացառվում է: Մի քանի հոգի էլ ՊՆ-ից լրատվամիջոցներով ասեցին:
    Եթե տրամաբանորեն մտածենք՝ ադրբեջանցիք սկզբում հինգից ութ պոստ գրավել էին, որից հետո ըստ ՊՆ-ի հաղորդագրության մերոնք բոլորը հետ են վերցրել: Հիմա հակագրոհի ընթացքում թշնամին ետ մղվելուց դիակ պիտի թողած լինի թե՞ ոչ: Հավատս չի գալիս, որ մնացած 260-ի դիակները էվակուացրել են: Մի քիչ էլ սպասենք, տեսնենք թվերը ինչ փոփոխությունների կենթարկվեն:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (06.04.2016)

  15. #3205
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անեկդոտ. նոր կարդացի ֆեյսբուքում

    Ղարաբաղը Չինաստանին պատերազմ ա հայտարարում։ Չինաստանի ղեկավարությունը հավաքվում ա, քարտեզի վրա ման ա գալիս, մի կերպ գտնում ա Ղարաբաղը, ասում են՝ դե մի փոքրիկ երկու միլիոնանոց գունդ ուղարկեք։ Էս չինացիները գալիս հասնում են Ղարաբաղի սահմանի մոտ, տեսնում են մի հովիվ ա նստած՝ գառներին ա արածացնում։ Ասում են՝ պապի, Ղարաբաղն է՞ս ա։ Պապին ասում ա, հա, ի՞նչ ա եղել։ Սրանք, թե պատերազմ եք հայտարարել, եկել ենք։ Պապին մտամոլոր նայում ա էս չինացիների երկու միլիոնանոց գնդին, մեկ էլ չինացիների հրամանատարն ասում ա՝ հը՞ պապի, վախեցա՞ր։ Պապին նայում ա մեր չինացուն, ասում՝ չէ տղա ջան, մտածում եմ, էսքանիդ որտե՞ղ ենք թաղելու․․

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.04.2016), Hack (06.04.2016), John (06.04.2016), Life (06.04.2016), Lion (06.04.2016), Malxas (06.04.2016), Mephistopheles (06.04.2016), Sambitbaba (06.04.2016), Yevuk (06.04.2016), Աթեիստ (06.04.2016), Անվերնագիր (07.04.2016), Նաիրուհի (06.04.2016), Նիկեա (06.04.2016), Ուլուանա (06.04.2016), Ռուֆուս (06.04.2016), Տրիբուն (06.04.2016)

  17. #3206
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անեկդոտ. նոր կարդացի ֆեյսբուքում
    http://www.a1plus.am/1446034.html

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.04.2016), John (06.04.2016), Malxas (06.04.2016), Աթեիստ (06.04.2016)

  19. #3207
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինացիների հետ պետք է ընկերություն անենք: Էստեղ Վարդանը պատմում է թե ինչպես:


  20. #3208
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արցախյան պատերազմի ժամանակագրության մասին վիդեո էի ման գալիս, միայն էս մեկը գտա, ձայնին կարող եք ուշադրություն չդարձնել։


  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (06.04.2016)

  22. #3209
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս էլ չգիտեմ որտեղից են պեղել

    https://www.youtube.com/watch?v=gfhIUvxxmDY




    Արցախի ՊՆ–ն էլ արդեն սրա վրա հիմնվելով թվեր ա կրակում ոնց որ։

    #Azerbaijan lost over 2000 servicemen (killed/wounded), 24 tanks, 5 other vehicles, 2 helicopters, 12 drones.
    #NKpeace #KarabakhNow
    https://twitter.com/Karabakh_MoD/sta...07154764906496

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (06.04.2016)

  24. #3210
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լույս ու թող լույսը բարի լինի մեր ժողովրդի համար

    Վերջին օրերի իրադարձությունների մասին ուզում եմ անել մի քանի դիտարկումներ, կիսվել դրանցով Ձեզ հետ:

    Եվ այսպես պատերազմը կրկին թակեց Հայ ժողովրդի դուռը, առաջին անգամը չի ու վերջին անգամն էլ չի լինելու: Դեռ միջագետքյան բռնակալները, որոնք հիմա ընդամենը <մեռած լեզու> են համարվում, էս հարցով եկել են հայի ոտը, էս մեզ համար նորություն չի, եղելա ու կլինի, մենք կանք…, բայց իրենք չկան:

    Ժողովուրդ, ինձ պատած ոգևորությունը հսկայական է, չեք պատկերացնի, ինքս էլ չէի պատկերացնի, որ էս վիճակում կլինեմ: 1991-1994 հերոսական տարիներին փոքր էի, շատ բան չէի հասկանում, որ ոգևորվեի, բայց հիմա… երևի կյանքումս հասարակական ոչ մի իրադարձություն չէր եղել, որ ինձ այնքան ոգևորեր, ինչքան վերջին օրերին… չէ, պատերազմը չէ, պատերազմը երբեք էլ լավ բան չի եղել, այլ պատերազմին ուղեկցող որոշ իրադարձություններ:

    Նախ ազգիս, Հայ ժողովրդի վերաբերմունքի մասին…: Բոլորս, բոլոր նորմալ հայերով էլ միշտ հպարտ ենք եղել, որ հայ ենք, բայց էս վերջին օրերին մեր ժողովուրդն իրեն այնպես դրսևորեց, որ խփեց, անցավ դրականի բոլոր սահմանները: Էս ազգային անհավատալիության աստիճանի հրաշք միասնության վրա հիմված վերելքը, որին չէին հավատում <ամենասթափները> և ճիշտն ասած նաև <ոչ սթափներից> ոմանք – նայեք ձեր շուրջը, տեսեք, թե ինչ է կատարվում, սենց բան չգիտեմ էլ մեկ էլ երբ է եղել…

    Նայում եմ շուրջս – հորաքրոջս երկու տղաների տղաները` 18-20 տարեկան, կռվում են գործող բանակի շարքերում Մատաղիսի ու Մարտունու շրջանում, գործիս տեղի երկու Նառաների տղաները կռվում են մեկը նույն Մարտունու, մյուսը` Հադրութի շրջանում, հորաքրոջս աղջկա տղան Արշակ Զաքարյանի խմբի կազմում երկու օր առաջ դիրքեր մեկնեց, մեր խնամիներից փառապանծ Աշոտ Երկաթը Սիսիանի գնդով ևս այնտեղ է, աներոջս հազիվ եմ համոզում, որ տունը նստի (էն էլ միայն էն փաստարկը գործեց, թե մեր բանակը իր խնդիրը հիանալի կատարում է, թող տնեցիքի հետ լինի ու իր գործն անի, իմաստ չունի կոնկրետ ինքը գնա ու Ստեփանակերտի հյուրանոցում նստի), դպրոցիս ուսուցիչներից մեկի ամուսինն իր ընկերների ու մյուսի տղան իր ընկերների հետ մեկնել են ու վստահ եմ, սաղիդ մոտ էլ էս վիճակնա: Բայց հլը դա մի կողմ դնենք, տեսեք, թե ինչ է կատարվում թիկունքում, ազգովի, միասնական կանգնած ենք մեր ազգի ու բանակի համար, ով ոնց կարողանում է, օգնում է` սնունդ են հավաքում, թարգմանիչները գործում են ինտերնետում լրիվ անվճար, հոգեբաններն իրենց օգնությունն են առաջարկում էլի անվճար ու էս մենակ անմիջական իմ շրջապատում… … Ապրես, հայ ժողովուրդ, դու իրոք հրաշք ժողովուրդ ես!

    Վերջին օրերին ինձ պատած ոգևորությունն էլ հսկայական էր ու, ճիշտն ասած, տնեցիքի ականջից հեռու, որոշել էի, որ, հենց կամավորների հավաքը հայտարարվի կամ էլ պաշտոնապես զորակոչի հրաման գա, ինքս էլ դիմեմ ՊՆ այս հարցով և ինձ կանխում էր միայն այն, ինչով համոզեցի աներոջս` մեր բանակը իր խնդիրը գեր-գերազանց է կատարում և կարիք չունի կամավորների, կարիք չկա, որ ես գնամ ու Ստեփանակերտում մնամ, մանավանդ որ ստեղ էլ էդ թեմայով կարևոր դիրքեր կային պահելու – չէ, ճիշտ հասկացեք, այն, որ առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանար, զգար, որ իր թիկունքում կամավորներ կան, ազգ կա, անչափ կարևոր է, խոսքը ԶՈՒՏ ՌԱԶՄԱԿԱՆ ասպեկտի մասին է` փառք Աստծո, մեր բանակն իրեն փայլուն, գերազանց դրսևորեց, անկեղծ ասած նույնիսկ ավելին, քան ես ինքս էի սպասում ու հենց միայն այդ իմաստով կամավորների կարիք չկա: Այս պայմաններում ամեն դեպքում որոշեցի առայժմ տեղս նստել և օգնել կռվողներին նրանով, ինչով կարող եմ – ես ուշադրության տակ եմ պահում ռուսական 3-4 ռազմական ֆորումներ և այնտեղ ներկայացնում եմ մեր տեսակետը, էս պահին ամենաճիշտն ինձ համար էս եմ համարում…

    Հիմա մի քանի ընդհանրացնող դիտարկումներ, որոնց հանգել եմ վերջին օրերի իրադարձությունների զարգացումից և իմ աղբյուրներից ստացված տեղեկատվության վերլուծությունից…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (06.04.2016), Աթեիստ (06.04.2016)

Էջ 214 358-ից ԱռաջինԱռաջին ... 114164204210211212213214215216217218224264314 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •