Բարև բոլորին, ուղում եմ ձեզ ներկայաքնել koghbartschool.am կայքը , այն ներկայացնում է Կողբի (Տավուշի մարզ) գեղարվեստի դպրոցի գործունեությունը, ավելի կոնկրետ կարող եք նայել ինքներդ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...
Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԳԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:
Դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, և աշխատակիցների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ դպրոցի զարգացման և ինքնահաստատման համար: Դպրոցի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում լոկ արվեստի դասընթացներով. այն հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, պլեներային սիմպոզիումներ, հանդիպումներ արվեստագետների հետ և այլն:
Կայքը պատրաստել է Քայլ Գիֆֆորդը ` Ամն-ի խաղաղության կորպուսի կամավորներից մեկը, սպասարկում ենք Ակտիվ անդամներով
Էջանիշներ