User Tag List

Էջ 5 30-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 437 հատից

Թեմա: Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

  1. #61
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Էջեր օտար օրագրից
    7.11.2002


    Յոթն էր:
    Անհասկանալիի մոր հիսուներեքը:
    Կեսգիշերն էր մոտենում: Կապտահերից զանգի է սպասում:
    Հարբեցողից` չէ: Իմաստ չունի:
    Արդեն երրորդ օր էր սպիրտահոտ լռության: Գիտեր` պետք է նրան մենակ թողնել իր շշախեղդ տվայտանքների հետ:
    Դատարկ պատին նայելիս հիշեց կրակե աչքերով Անմազին:
    Անմազը սկզբում թանկ էր իր համար: Հետո մի տեսակ միանգամից դարձավ եռակի թանկ:
    Հետո պարզվեց, որ Անմազն անկարող է միաժամանակ ընկալել երկու-երեք գույն: Ու գինն ընկավ: Պարզ, շուկայական հարաբերություններ: Առանց խորամանկությունների:

    Այդ օրը Կապտահերին չէր տեսել, բայց իրենք իրենց ասածին սրբորեն հավատալով որոշել էին, որ այս մի կրթահամալիրը հորով-մորով անելուց հետո շարունակելու են սովորել:
    Սեփական ուժերի, ընկերության ամենակարող լինելու ու ապագային անվերապահորեն հավատալու ջահելական էշություն:

    Մինչ սուրճը դնելը հեռախոսին չմոտեցավ: Այնպես, որ կարիք չեղավ հայհոյել քստմնելի կապը: Իսկ պարզապես հայհոյելու համար հայհոյելն անպատեհ տվաց: Այդ պահին:
    Սուրճը, այ քեզ բան, չթափվեց...մոմ վառի, ի՞նչ է..

    Արի ու տես` զանգեցին: Եվ Կապտահերը, եւ Հարբեցողը:
    Հարբեցողը հերթական, արդեն սովորական դարձող, բայց դրանից ոչ պակաս նյարդայնացնող մեղադրականը կարդաց առ այն, որ Անհասկանալին համարձակվում է իր հետ խոսելիս վատ տրամադրություն ունենալ: Կրկին բողոք հնչեց ձայնում առկա արճճե գնդակից: Ափսոս` չգիտի, որ պայթուցիկ գնդակ է...որ շուտով պայթելու է` գրողի ծոցն ուղարկելով նրան իր շիշընկերների մոտ:

    Կապտահերը պարզապես ուղարկեց ֆիլմ նայելու: Առանց ավելորդ տեղը դեսուդեն ընկնելու: Դե...ընկեր է:
    Կուրոսավայի Մակբեթը, պարզվեց Շեքսպիրինից պակաս ազդեցիկ չէ:

    Այդ օրը մուտքով բարձրանալիս սատկած առնետ էր տեսել: Բայց Քամյուի Ժանտախտը չէր հիշել: Հեռուստացույցի մեջ մաշկափոխ եկած նախկին աֆրիկաբնիկը իրեն պատեպատ էր տալիս ջանասիրաբար: Բայց Քեռի Թոմասին չհիշեց:
    Ուզենա՞լ մեռնել: Ներկե՞լ ատելությունը մանկական ներկագրքույկների պես: Տարբեր գույներով .. չէ, երանգներով պարզապես:
    Չէ....այսօր լավ օր չէ մեռնելու համար... Չհիշեց, որ դա իրենից առաջ արդեն ասել են:

    Հեռուստացույցի ձայնն անջատած էր ու ոչ մի կապ չուներ անհայտ աղբյուրից ալիքվող երաժշտության հետ: Տարօրինակ կլիներ, եթե ունենար: Էկրանին մեռնում էր ու չէր մեռնում զինվորական համազգեստով, արյունաքամ ինչ-որ մեկը: Երևում էր, որ տառապում է:
    Իսկ Անհասկանալիի գլխում հնչող երաժշտությունը "Մահվանն ասենք Ո'չ" կոմպոզիցիայի ռեմիքս տարբերակն էր:


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.01.2013)

  3. #62
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]Հեռուստացույցի մեջ մաշկափոխ եկած նախկին աֆրիկաբնիկը իրեն պատեպատ էր տալիս ջանասիրաբար:
    Ինձ թվում ա ահագին բան ջոկեցի, բայց նշված մասը հաստատ ջոկել եմ՝ Մայքլ Ջեքսոնն ա չէ՞

  4. #63
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա ահագին բան ջոկեցի, բայց նշված մասը հաստատ ջոկել եմ՝ Մայքլ Ջեքսոնն ա չէ՞

  5. #64
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Դու ինձ ես նայում: Հայացքիդ ուլտրաճառագայթներն իմ մեջ արձանագրում են ռադիացիայի վնասակար կուտակում` ըստ Գեյգերի չափիչի:
    Մենք մենակ ենք:
    Ես եմ մենակ: Ոչ սուրճն է սուրճ, ոչ սիգարետի ծուխն է` ծուխ: Երաժշտությունն ընդհանրապես աղբ է: Դա ես եմ ասում:
    Նստել եմ ու գիտեմ` յուրաքանչյուր վայրկյանը սեպագրել է պետք հիշողության քարակտորին: Ու սարսափում եմ, որովհետև թվում է, թե չեմ սեպագրում: Թվում է, թե հետևից սլացող սովետական խղճուկ ու արտասահմանյան` իրենց չափերով եղբայրական գերեզման հիշեցնող մեքենաները տանում են այդ վայրկյանները: Չեն թողնում ինձ պահեմ:
    Մեջքով եմ նստած, բայց անգամ այդ մեքենաների վարորդների ոչինչ չարտահայտող դեմքերն եմ տեսնում: Հայացքդ է արտացոլում: Ինչպես արտացոլում է այդ պահին բացակայող լուսինն ու հոգուս լոկալ տիեզերքը:
    Արդեն հոգնել եմ անծանոթների մեջ քեզ փնտրելուց: Ավելի ճիշտ` հասկացել եմ որ, անիմաստ է: Երևի պետք է մոնիտորիս վերևը մի թուղթ փակցնեմ, ու գրեմ վրան հաստ տառերով. դու ամենուր ես: Ու ոչ մի տեղ:
    Մնում է հասկանամ` այդ երկուսից որն է ավելի կործանարար:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.01.2013)

  7. #65
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Սկսել եմ կասկածել գոյությանդ վրա: Կա՞ս...
    Իսկ կար ժամանակ, որ համոզված էի: Որ կաս:
    Մատներիցս ստեղնաշարին փոխանցվող կարոտը քանի գնում՝ դառնում է ավելի ստվար ու անանցանելի:
    Օրական ինձ հատկացված "Դու"-ն իրականում այնքան քիչ է, որ զարմանում եմ անկեղծորեն. ինչպե՞ս ես կարողանում ԹԵՎավորել ներաշխարհիս յուրանքանչյուր` մինչ այդ չբացահայտված անկյունը:
    Արյանս բաղադրության մասը դարձող Գարունը թքած ունի ողջամտության բոլոր կոչերի վրա, որ ուղեղս է վանկարկում:
    Գարնանային անձրևի խելքահան անող շնչի հետ, այդ շնչի հետ համահունչ քայլելիս ամենասիրածս երգերն եմ լսում: Աշխարհի լավագույն երգիչների կատարմամբ: Ասես հետս քայլեն:
    Ծաղկած ծառերի տեսքից սիրտս այնպես է նվաղում, որ ցինիզմիս անխախտ հիմքերը ներքին երկրաշարժ են ապրում: Այլոց համար անտեսանելի ավերածություններով:
    Փլատակների տակ մնացած անարյուն արյունահոսող հոգիս գտնում եմ շատ հեշտությամբ:
    Լույս է տալիս:
    Քո լույսն է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2013)

  9. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Գալ, նենց խորքից ես գրում... ու մի հարց է հա մոտս առաջանում, ի վերջո որոշեցի տալ. ամեն տեղ նշվող այդ «դու»-ն միևնույն մարդո՞ւն է վերաբերվում, թե՞ իրենք տարբեր են:

  10. #67
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ, նենց խորքից ես գրում... ու մի հարց է հա մոտս առաջանում, ի վերջո որոշեցի տալ. ամեն տեղ նշվող այդ «դու»-ն միևնույն մարդո՞ւն է վերաբերվում, թե՞ իրենք տարբեր են:
    Այվ, ահավոր տարբեր են ու խայտառակ կերպով նույնը

  11. #68
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Այսօր երկինքը աներևակայելիորեն մաքուր էր: Սպիտակ ամպերը կապույտի վրա այնքան պարզ էին երևում, որ հավատս չէր գալիս. անգամ ամենաթափանցիկ քուլան ուղիղ աչքիս առաջ էր:
    Համոզվեցի վերջերս, որ ավելի սուր եմ սկսել ամեն ինչ զգալ: Մարդկանց, անձրևը, փշատի հոտը, բնության ձայները:
    Ինձ անընդհատ ժպտալուց եմ բռնացնում: Գիժ եմ երևի:
    Կամ մոտ եմ գժվելուն:
    Մեղքի զգացում, շնչակտուր անող քնքշանք, չունեցածս կորցնելու անհիմն վախ:
    Իսկ ամբողջն իրար հետ` Քաոս:
    Իմ Քաոսը:
    Գարուն, մի գնա:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.01.2013), Նաիրուհի (18.08.2013)

  13. #69
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Տեսնես օրվա առաջին բաժակ սուրճից լավ բան կա՞ աշխարհում:
    Չնայած չէ...կլինի` ոնց էլ լինի..
    Բա որ սիգարետ էլ լիներ հետը...այ էս դեպքում ուրիշ լավ բան դժվար թե լիներ:
    Լիակատար երջանկության համար մնում է պարզել` ես չափից դուրս ուժե՞ղ եմ, թե՞ չափից դուրս թույլ: Իրար են հավասարվել այս երկու բևեռները: Վերցրել ու ձուլվել են մի սահմանի վրա:
    Հիմա ես ո՞նց հասկանամ:
    Թուլությունս արցունքով չի խորհդանշվում արդեն վաղուց: Այս մի հնարավորությունը կորավ: Տրամադրության անկումներ գրեթե չեմ ունենում` մարդկանց մոտ արդյունքում թողնելով անզգա կոճղակտորի տպավորություն: Սա էլ փչվեց:
    Դեպրեսիան որպես հոգեվիճակ ընդհանրապես դադարել է այցելել: Շան տեղ չի դնում: Ու մտքով չի անցկացնում, որ միգուցե ես, այ քեզ բան, ուզում եմ դեպրեսիայի մեջ ընկնեմ.. Այս վերջին փաստը, ի դեպ, նկատող է եղել, գիտես, այ դեպրեսիա, կա մի մարդ, որը առանց ինձ ճանաչելու հասկացել է, որ դու իմ վրա թքած ունես...
    Բա լավ...ո՞նց հասկանամ` թույլ ե՞մ, թե՞ ուժեղ:
    Բռնեմ ինտերնետում հերթական էժանագին հոգեբանական թեսթը գտնեմ լրացնեմ: Իր ապուշ հարցերով ու անկապ միավորներով:
    Որ վերջապես հասկանամ` հոգուցս ամեն օր, ամեն ժամ խմվող արյան կաթիլները բացի ինձ` հոգու արյուն հանձնելու կախվածության մեջ գցելուց, որևէ մեկին որևէ օգուտ տալիս ե՞ն: Ուրիշի հոգու համար դառնում ե՞ն դոնորական արյուն:
    Թե՞ հերթական բարեգործությունս է:
    Լավ, է...գնամ երկրորդ բաժակ սուրճս խմեմ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2013)

  15. #70
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Ամեն անգամ, երբ ինձ թվում է, որ մոտեցել եմ ինձ պարուրող խավարի սահմանագծին, այն նոսրանալու փոխարեն ավելի է խտանում: Գրեթե շոշափելի է արդեն դարձել:
    Ես փախչում եմ` ինքը հետապնդում է..Աչքերս փակում եմ` դրսի խավարին փոխարինում է ներսինը` առավել վախեցնող ու ցուրտ: Աչքերս բացում եմ` թվում է`չեմ բացել..
    Այդ խավարիս ողջ լույսը, որ հիմա ի վիճակի եմ ծվեններով դուրս հանել, թեկուզ մի փոքր ջերմություն ստեղծելով, քեզ եմ ուղարկում, ջան: Պինդ կաց: սեղմիր բռունցքներդ` ցավալու, արյունը կանգնելու աստիճան ու ասա մտքումդ` ապրելու եմ...
    Կողքիդ եմ...
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 14.05.2008, 12:56:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.01.2013), Նաիրուհի (18.08.2013)

  17. #71
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Էլի խմածի պես եմ...թե հենց խմած եմ...
    Կյանքս բաժանվել է երկու մասի` երկուշաբթիից առաջ և երկուշաբթիից հետո:
    Առաջին դեպքում` անիմաստ ու խելագար սպասում, իսկ երկրորդի` զուր ջանքեր զսպել զայրույթը կամ մենավոր հուշի շնչակտուր անող քնքշանքը:
    Եթե Ֆրեդդին մեռած չլիներ` Բարսելոնան կերգեի հետը...Մոնսերատը նախանձից կկանաչեր..
    Հերիք է ժպտաս, այ աննորմալ...
    Հերիք է, վայ
    Չէ...խմած եմ:
    Ինձ մի հարբեցրու:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.01.2013), Նաիրուհի (18.08.2013)

  19. #72
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Էլի լացել եմ ուզում: Ու էլի չկան արցունքներ: Ինչու՞ եմ էսքան չորացած..
    I feel so funny, I feel so sad....
    Տեսնես Նինան էս երգելուց նույնն է՞ զգացել` ինչ ես հիմա:
    Ես կամ շատ լավ եմ հասկանում, թե ինչ է հետս կատարվում, կամ ընդհանապես` գրողս էլ չեմ հասկանում:
    Երկակի կյանքը վերածվեց եռակիի: Կարելի է մտածել` երկակին բեսամփթ յոլա էի տանում...հոգնել եմ ախր..
    Ուզում եմ հոգուս վերքերն էլ ձեռքիս վրայի վերքի պես տեսանելի լինեն: Ու սա էն դեպքում, որ ավելորդ էքսգիբիցիոնիզմի մարմաջով չեմ տառապում:
    Հասկանալի՞ եմ ուզում դառնալ.. չգիտեմ...
    Ուզում եմ մի զույգ աչքերին նայելիս մի այլ հայացք չհիշել: Ու չի ստացվում:
    Ուզում եմ ԵՍ-ս վեր դասեմ ամենից ու ամենքից: Ու չի ստացվում:
    Ուզում եմ բոլորին լավ լինի: Ու չի ստացվում:
    Ուզում եմ ԻՆՁ լավ լինի..այ սա երբեք չի ստացվել...
    Ընկերուհուս մասին լուրը...տեսնես ճիշտ է...երնեկ սխալ լիներ...որ էսքան փալաս չզգայի ինձ իր փոխարեն...իր ու էդ բ..-ի տղու...ու կյանքի` իր ողջ բ..-ի տղությամբ..
    Գարունն էլ կամ չի գալիս, կամ եկել է` ինձ տեղյակ չի պահել:
    Անձրև:
    Անձրև:
    Ցեխ...
    Էսօր Վիվալդիի գարունն էր միացրած: Մի տեսակ ռաբիզոտ էր էդտեղ հնչում...բայց դե...գարունն էր ..

    Ւ սառույցե այն ամրոցում
    Նրա կրակը չի մարած...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2013)

  21. #73
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Եթե մենակ իմանայիր` ոնց եմ հոգնել ամեն ինչ հասկանալուց...ուզում եմ բութ լինել, դեբիլ, որ անտանելի ցավից սենց չոռնամ ... ներսումս...որ անտանելի հաճույքից սենց չմեռնեմ...ներսումս..

    Որ դադարեմ վերածնվել օտարի գրած երաժշտությունից, երբ իմը կարող էի ստեղծել...որ դադարեմ ինձ գտնել յուրաքանչյուր կտավի մեջ, երբ կարող էի ինքս նկարել...

    Որ հետևումս գտնվող պատուհանն իր կործանարար բարձրությամբ դադարի թվալ փրկություն...եթե միայն ուժս հերիքի...երնեկ հերիքեր..

    Որ ֆիզիկական ցավը դադարի հաճույք պատճառել, քանի որ հոգեկանն արդեն վաղուց դառել է Ես-իս մի մասը: Որ խավարը դադարի թվալ ճանապարհ դեպի ազատում, քանի որ իսկական ազատումն ինձ համար Մարս մոլորակն է: Անհաս ու անկապ:

    Երնեկ դադարեի սիրտս զգալ: Ու լսել նրա անտանելի, նողկալի շշնոջը: Լռիր խնդրում եմ...սպանում ես ինձ..

    Երնեկ էս հիմար վիճակս ծիծաղի վրաս լիաթոք ու հեռանա...

    Գնա:
    Գնա:
    Չես ուզում չէ՞, որ մեռնեմ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 19.05.2008, 21:44:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (08.05.2009), Sambitbaba (30.01.2013)

  23. #74
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Եկել եմ մոտդ սեանսի, Հոգեբանս:
    էս ախմախ լեժանկին թեք ընկնելը պարտադիր չի, չէ՞: Մի տեսակ չեմ ուզում:
    Նստած էլ կարող եմ խոսել:
    Բայց իսկապես լավ Հոգեբան ես, գիտե՞ս:
    Նենց լուռ ու մունջ լսում ես`ինչ էլ ասեմ: Անգամ դեմքիդ արտահայտությունը չի փոխվում...ոչ մի մկան..լսի, դու հո Լենգլիի կամ Կուանտիկոյի դպրոցները չե՞ս անցել: Կամ ասենք ավելի մերձավոր արևելքոտ: Հը՞ն:

    Լավ օր էր էսօր: Աչքերիս փայլը տեսնում ե՞ս: Հակումներ ունի մշտական դառնալու: Առաջիկա ապագայում, էլի:
    Ինչ ես կարծում, արդեն ուշ է՞: Մենակ չասես, որ դեռ շուտ է: Ես սիրում եմ, որ դու լուռ ես լինում, այ Հոգեբան: Եթե եկել եմ մոտդ, ուրեմն ԵՍ ունեմ խոսելիք:

    Ինչու՞ ես այդպես ուշադիր նայում: Հա...էլի ժպտում ե՞մ: Լավնա չէ՞ ժպիտս:
    Լավ, գնացի Հոգեբանս: Գնամ, թե չէ երկար որ մնացի, դու կունենաս հոգեբանի կարիք:

    Գնացի կարոտեմ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 21.05.2008, 22:12:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2013)

  25. #75
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Աչքերս փակ են:
    Բայց միևնույն է, արևը տեսնում եմ: Փակ աչքերումս վառ նարնջագույն ֆոն է:
    Ամբողջովին դարձել եմ լսողություն: Նորվա շշնացողը երեք հարյուր հիսունութերորդ ալիքն էր: Չեմ հաշվել, բայց համոզված եմ:
    Ավազի փափուկ, շոյող տաքությունից մարմինս նվաղել է:
    Այնքան, որ գրեթե դադարել եմ ինձ զգալ: Տարրալուծվում եմ օդի մասնիկների հետ: Ինքնակամ:
    Շնչառությունս համաչափ է: Կշարունակի մնալ առողջ, չծխող, սպորտով զբաղվող մարդու շնչառություն, եթե մարմին առած ստվերդ չխախտի ստեղծածս ծովային դրախտի սահմանները:
    Անկոչ ստվերիդ մերկացնող հայացքը գրեթե ոչինչ չունի մերկացնելու: Հանգիստ կարող ես
    խորամանկ փայլը պահել հետոյի համար:
    Երբ պակաս անէանալու հակված կլինեմ:
    Ինչ-որ բան ասացի՞ր:
    Չէ....չորս հարյուր ութսունվեցերորդ ալիքի շշունջն էր..
    Ժպտա ինձ:
    Չեմ բացելու աչքերս:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2013)

Էջ 5 30-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  2. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 29.01.2010, 14:31
  3. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22
  4. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •