User Tag List

Էջ 35 37-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 549 հատից

Թեմա: Google Chrome

  1. #511
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղերք, ամեն անգամ Քրոմի մասին որ էսքան վատ գրում եք, հասկանում եմ, որ Քրոմը եղել ու շարունակում ա մնալ լավագույն բրոուզերը
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ մասնագիտական. չեմ պատկերացնում ավելի լավ բրաուզեր վեբ դեվելոփերի համար։
    Որպես շարքային օգտվող էլ որևէ բողոք չունեմ։

    Ավելի շատ իդեա ֆիքս ա հիշեցնում խրոմից բողոքելը
    Իմ գրածը, ի տարբերություն ձերի, կոնկրետ ա, կոնկրետ թերություն(ներ) եմ նշել: Մի՞թե իմ նշած թերությունը կարաք համարեք Քրոմի առավելություն: Եթե այո, ապա հավանաբար ձեր մոտ ա Քրոմի պաշտամունք կամ իդեա ֆիքս:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հատկապես որպես պաշտամունքի առարկա Օպերան ընտրածների կողմից
    Չուկ ջան, ես Օպերայից էլ եմ բողոքում, եթե ինչ-որ թերություն եմ նկատում ու ներվայնանում:

    Եթե պաշտամունք լիներ, չէի պատրաստվի հրաժարվել օպերայից ու ավելի հարմարավետ լինելու դեպքում անցնել Վիվալդիին:


    Արէա ջան, մի հատ որ խնդրեմ կփորձե՞ս Օպերան ու ասես, թե Քրոմից ինչով ա տարբերվում վեբ դեվելոփերի համար, ինձ իրոք հետաքրքիր ա:

  2. #512
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, մի հատ որ խնդրեմ կփորձե՞ս Օպերան ու ասես, թե Քրոմից ինչով ա տարբերվում վեբ դեվելոփերի համար, ինձ իրոք հետաքրքիր ա:
    Հիմա ոչ մի բանով։
    Վիվալդին էլ ոչ մի բանով չի տարբերվում, Յանդեքսի նոր բրաուզերն էլ ոչ մի բանով չի տարբերվում, որովհետև բոլորի վրա Քրոմի Developer Tools-ն ա դրած

    Այ Մոզիլաինը խայտառակ վատն ա, որովհետև Քրոմինը չի
    Առաջ Օպերաինն էլ էր համարյա էդքան վատը։

    Իսկ ձեր գրած խնդիրները, երևի իմ հետ էլ պատահած կլինեն, բայց ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել դրանց վրա, էնքան որ աննշան են եղել, կամ որոնց լուծումը էնքան հեշտ ա եղել որ խնդիր չեմ էլ համարել։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.03.2015)

  4. #513
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ոչ մի բանով։ Վիվալդին էլ ոչ մի բանով չի տարբերվում, Յանդեքսի նոր բրաուզերն էլ ոչ մի բանով չի տարբերվում, որովհետև բոլորի վրա Քրոմի Developer Tools-ն ա դրած Այ Մոզիլաինը խայտառակ վատն ա, որովհետև Քրոմինը չի Առաջ Օպերաինն էլ էր համարյա էդքան վատը։Իսկ ձեր գրած խնդիրները, երևի իմ հետ էլ պատահած կլինեն, բայց ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել դրանց վրա, էնքան որ աննշան են եղել, կամ որոնց լուծումը էնքան հեշտ ա եղել որ խնդիր չեմ էլ համարել։
    1. Ոչ թե քրոմ ա դրած, այլ քրոմիում, որի վրա սարքած ա նաև քրոմը, մեջը գուգլի լիքը աղբ խցկած։
    2. Ես ազատվեմ, մի ցուցակ կսարքեմ, թե ինչն ա ինձ պակասում նույն քրոմում օպերայի հետ ոտ քցելու համար։ Ակնկալելու եմ խնդիրների շատ հեշտ լուծում։ Եղածով յոլա գնալը տարբերակ չի։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 03.03.2015, 23:34:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #514
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ոչ թե քրոմ ա դրած, այլ քրոմիում, որի վրա սարքած ա նաև քրոմը, մեջը գուգլի լիքը աղբ խցկած։
    Աթեիստ ջան, քրոմիումն էլ ա էդ «աղբ» լցնող գուգլը սարքել.
    http://www.chromium.org/
    https://ru.wikipedia.org/wiki/Chromi...BD.D0.B8.D1.8F

    Կարող ա ինքը հիմա յուզեր ինտերֆեյսում ունի զրթիկներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, կամ չունի զրթիկներ որոնք դուր են գալիս, բայց էն որ իրա հիմքը հանճարեղ ա, որ ավելի լավ չէր կարա լիներ, ապացուցում են հենց մյուս բոլոր բրաուզերները որոնք հերթով անցնում են էդ հիմքի վրա, ու որի ստեղծողներին դուք աղբ լցնող եք անվանում

  6. #515
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան, քրոմիումն էլ ա էդ «աղբ» լցնող գուգլը սարքել.
    http://www.chromium.org/
    https://ru.wikipedia.org/wiki/Chromi...BD.D0.B8.D1.8F

    Կարող ա ինքը հիմա յուզեր ինտերֆեյսում ունի զրթիկներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, կամ չունի զրթիկներ որոնք դուր են գալիս, բայց էն որ իրա հիմքը հանճարեղ ա, որ ավելի լավ չէր կարա լիներ, ապացուցում են հենց մյուս բոլոր բրաուզերները որոնք հերթով անցնում են էդ հիմքի վրա, ու որի ստեղծողներին դուք աղբ լցնող եք անվանում
    Ie-ն որակի հաշվին չէր դարձել ամենատարածված բռաուզերը։ Նույնը կարող եմ պնդել և Քրոմի մասին։ Եթե այն հարմար է կայք սարքողների համար, դա դեռ չի նշանակում, թե հարմար է նաև այդ կայքը դիտողները համար։ Իմ հաճախորդների 95%-ը պնդում ա, թե քրոմը հարմար ա, բայց երբ պահանջում եմ հարմարության մի կրիտերիա բերել, կամ ցույց տալ մի բան ինչից ինքն օգտվում ա քրոմում, բայց դա մյուս բռաուզերներում չկա, կամ հարմար չի, ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել։ Իսկ հակառակի օրինակներ ես ունեմ. բաներ որոնք հարմար էին, բայց իսկ քրոմում արած ա Через жопу։ Ցավոք սրտի քանի որ քրոմը հարմար ա դեվելոփերների համար, իրանք էլ սայթերը սարքում են քրոմի համար։ Օպերան որ ացիդ տեստերում 100-էր հավաքում, քրոմն ո՞ւմ շունն էր, բայց դա չէր խանգարում նույնիսկ էդ ժամանակ սայթերը նենց գրել, որ նորմալ ցույց տա մենակ քրոմում։ Հեչ էլ թե դա ստանդարտներից շեղում ա։ Էն որ մյուս բռաուզերները անցնում են քրոմին, խոսում ա վատ դեվելոփերների մասին, ոչ թե բռաուզենրերի։

    Դեռ չեմ տեսել, որ ասեն, օրինաի W3C-ն սենց բան ա հանել, որը մյուսները չեն աջակցում, դրա համար մենակ քրոմն ա նորմալ ցույց տալիս։

    Նախնական մի փոքր ցուցակ տամ էն բաներին, որ անում ա նորմալ (հին) Օպերան, ու ինձ շատ են օգնում աշխատելիս։

    1. Download manager with resume support
    2. Ctrl+tab swithes to last used tab
    3. Հղման մեջ տեքստի ընդգծում
    4. Սեփական պրոքսիի կարգավորումներ, IE-ից անկախ։ Shortcut_ով տարբերակը տեսել եմ, շատ անհարմար տարբերակ ա։
    5. Շատ կարևոր - Օպերայում F12-ով բացվում ա մենյու, որում արագ թույլ ա տալիս ա) անջատել/միացնել պրոքսի բ) անջատել/միացել java script-ը։ - Սա շատ ա պետք գալիս որոշ կայքերից տեքստեր վերցնելուց։
    6. Fit to width
    7. նորմալ մենյու վերևում, որ ինչ որ բան բացելու համար ես չսեղմեմ մի կոճակ, հետո նոր հասնեմ ինչ մենյուի։ Ասենք հիմիկվա տարբերում Encoding բաժինը մի քանի րոպե ման էի գալիս։ Սա նաև ենթադրում ա, որ եթե ես մուկը տանեմ մինչև վերջ վերև սեղմեմ ու սկսեմ աջ ու ձախ անել, ես կտեղափոխեմ ամբողջ բռաուզերը, ոչ թե մի Tab-ը։
    8. ֆայլ-ի Save անելու օպերայի նման պատուհան, որում կլինի նաև Open կոճակ։ Օրինակ եթե ես ՖԲ-ում որևէ նկար տալիս եմ Download, օպերային ասում եմ ոչ թե Save Անի, այլ բացի։ Հենց բռաուզերի մեջ էլ նայում եմ։ Կամ տոռռենտ քաշելիս ինձ պետք չի պահել torrent ֆայլը, դա պետք ա միանգամից բացել։
    9. Download ցուցակում ֆայլերի նորմալ context menu, ինչպիսին բացվում ա ֆայլի վրա աջով սեղմելիս։
    10. էջի նկարների Properties, պիքսելներով չափը, ֆայլի չափը, հնարավորություն դեպքում (հազվադեպ ա պետք գալիս) նաև Exif data։
    11. Ֆանտաստիկայի ժանրից - մի ծրագիրը աշխատի որպես մի պրոցես, ոչ թե ամեն պատուհանն ու փլագինը առանձին։ Ինձ պետք չի նման ռեսուրսների հաշվին ձեռք բերված «ստաբիլությունը»։
    12. Ստեղնաշարով Ctrl+վերև/ներքև, անցում նախորդ/հաջորդ հղմանը։
    13. Ctrl+z վերջին փակված Tab-ի բացում, եթե ես էդ պահին Textbox-ում չեմ (texbox_ում ctrl+z-ն ազդում ա հավաքվող տեքստի վրա)։
    14. reload every ...
    15. edit site preferences, ամեն կայքի համար սպեցիֆիկ կարգաբերում. էս մեկին թույլատրվում ա popup ու սկրիպտ, մյուսին մենակ popup։ 3-րդի վրա նույնիսկ content blocker_ը չպիտի ազդի։
    16. URL-ից առանձին որոնման դաշտ , որում կկարողանամ որոնել ասենք «Akumb.am», ցանկալի ա որ դրանում Shift+enter-ով որոնումը սկսվի նոր թաբում։
    17. (էս քիչ ա պետք գալիս), right click + mouse wheel-ով տաբերի նավիգացիայի նման մի բան, պետք ա երբ ահավոր շատ թաբ ա բացված ու Title-ներն արդեն չեն երևում։
    18. List of closed tabs

    Էս ցուցակից մենակ 7-րդ կետն ա, որ քթիմազություն ա, մնացածը լրիվ պարբերաբար պետք են գալիս, ու դրանցից ցանկացածի բացակայությունը դիսկոմֆորտ ա։

    Էս արդեն ոչ թե նախնական ա, այլ լավ էլ ցուցակ ստացվեց։ Կարող ա ինչ որ բան մոռացախ լինեմ, որ հիշեմ, կգրեմ։ Գրառումս Օպերայի թեմա չեմ տանում, որտև ակնկալում եմ էս ֆունկցիոնալի իրագործում քրոմում։ Եթե քրոմում եղավ, քրոմիումի մնացած պրադուկտներում հաստատ ավելի լավ կլնի։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 04.03.2015, 11:45:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (04.03.2015), Tiger29 (04.03.2015)

  8. #516
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գրածը, ի տարբերություն ձերի, կոնկրետ ա, կոնկրետ թերություն(ներ) եմ նշել: Մի՞թե իմ նշած թերությունը կարաք համարեք Քրոմի առավելություն: Եթե այո, ապա հավանաբար ձեր մոտ ա Քրոմի պաշտամունք կամ իդեա ֆիքս:

    Չուկ ջան, ես Օպերայից էլ եմ բողոքում, եթե ինչ-որ թերություն եմ նկատում ու ներվայնանում:
    Գործիս բերումով լիքը սխալներ եմ նկատել ԲՈԼՈՐ բրոուզերներում, ընդ որում էդ թվում նենց թերություններ, որոնք ի տարբերություն քո նշածների իսկապես անհարմարություն են պատճառել ինձ: Ասենք ստիպված եմ եղել մի ժամ աշխատել կոդիս վրա՝ որ էդ գտած թերությունը շրջանցեմ: Թե չէ մի հատ ֆայլի downloads ֆոլդերում գրելը կարող ա էդ պահին նենց թեթևի մեջ ներվայնացնի, բայց դրանից պատմություն սարքելն ու սենց շուխուռ դնելը, Քրոմը ամենավատ բրոուզեր հայտարարելը շատ խնդալու ա

    Ռամշ ջան, իդեա ֆիքս կա ձեր մոտ: Ոչ մեկս չի ասում, որ Քրոմը իդեալական ա: Ավելին, ես նույնիսկ չեմ պնդի, որ ինքն ամենալավն ա, չնայած իմ նախընտրությունն ա, բայց դե հիմիկվա սաղ պոպուլյար բրոուզերներն էլ իրականում լավն են՝ իրենց թերություններով հանդերձ: Իսկ այ դուք ամեն առիթ ու անառիթ բանով որոշում եք «թռնել Քրոմի դեմքին» ու ինձ դա հաճախ զվարճացնում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #517
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ie-ն որակի հաշվին չէր դարձել ամենատարածված բռաուզերը։ Նույնը կարող եմ պնդել և Քրոմի մասին։ Եթե այն հարմար է կայք սարքողների համար, դա դեռ չի նշանակում, թե հարմար է նաև այդ կայքը դիտողները համար։ Իմ հաճախորդների 95%-ը պնդում ա, թե քրոմը հարմար ա, բայց երբ պահանջում եմ հարմարության մի կրիտերիա բերել, կամ ցույց տալ մի բան ինչից ինքն օգտվում ա քրոմում, բայց դա մյուս բռաուզերներում չկա, կամ հարմար չի, ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել։ Իսկ հակառակի օրինակներ ես ունեմ. բաներ որոնք հարմար էին, բայց իսկ քրոմում արած ա Через жопу։ Ցավոք սրտի քանի որ քրոմը հարմար ա դեվելոփերների համար, իրանք էլ սայթերը սարքում են քրոմի համար։ Օպերան որ ացիդ տեստերում 100-էր հավաքում, քրոմն ո՞ւմ շունն էր, բայց դա չէր խանգարում նույնիսկ էդ ժամանակ սայթերը նենց գրել, որ նորմալ ցույց տա մենակ քրոմում։ Հեչ էլ թե դա ստանդարտներից շեղում ա։ Էն որ մյուս բռաուզերները անցնում են քրոմին, խոսում ա վատ դեվելոփերների մասին, ոչ թե բռաուզենրերի։

    Դեռ չեմ տեսել, որ ասեն, օրինաի W3C-ն սենց բան ա հանել, որը մյուսները չեն աջակցում, դրա համար մենակ քրոմն ա նորմալ ցույց տալիս։
    Չի եղել դեպք որ իմ գրած կոդը բոլոր բրաուզերների վրա ճիշտ աշխատի, քրոմի վրա սխալ։ Հակառակը շատ ա եղել։ Ճիշտ ա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ ա լինում տենց դեպքեր, մասամբ իմ՝ բոլոր բրաուզերների կապրիզները իմանալով ու նախօրոք դրանք կանխելով, մասամբ հենց բրաուզերների կատարելագործմամբ, ավելի լավ շարժիչների անցնելով։
    Ես հո հատուկ քրոմի համար չեմ գրում, ես գրում եմ ոնց W3C սպեցիֆիկացիան ա պահանջում, ու որը քրոմը նորմալ հասկանում ա, մնացածի համար ստպված եմ լինում տարբեր տրյուկներ անել։

    Էս իմ դեսքթոփի սքրինշոթն ա հենց էս պահին http://screencast.com/t/ztucnGhc, երևի ոչ ոք էդքան շատ տարբեր բրաուզերներ չի օգտագործում ինչքան ես, եթե որևէ մեկը ավելի հարմար լիներ օգտագործելու համար քան քրոմը կանցնեի դրան, բայց կամ ավելի վատն են, կամ համարյա նույն բանն են ու հիմնական բրաուզերս փոխելու իմաստ դեռ չեմ տեսնում։
    Նոր բրաուզերներից Վիվալդին զարմացրեց լավ առումով, բայց դեռ շատ չի տարբերվում քրոմից որ վերջնականապես անցնեց դրան։

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախնական մի փոքր ցուցակ տամ էն բաներին, որ անում ա նորմալ (հին) Օպերան, ու ինձ շատ են օգնում աշխատելիս։
    Իսկ էս, քո գրած, ցուցակի կետերը երևի մենակ քեզ ու Rammstein-ին են պետք գալիս
    Ինձ հեչ պետք չեն եկել ու առանց դրանց էլ յոլա եմ գնում, ուրիշ բան որ ձեզ դրանք պետք են, ու ընտրել եք էնպիսի բրաւոզեր որի վրա կան, նորմալ ա, ի՞նչ խնդիր կա ։)

    Բայց.

    Ինտերնետից օգտվողների առնվազն 61.9 %-ին դրանք պետք չեն գալիս հիմնականում։
    23.4 %-ին էլ պետք չեն գալիս, սրանք 2008-ից առաջ են սկսել հիմնականում օգտվել ինտերնետից ու սովորել են իրենց բրաուզերին, չեն ուզում փոխել։
    7.8 %-ը չի էլ մտածում նոր բրաուզեր տեղադրելու մասին, ինչ կա դրանով յոլա ա գնում։
    3.8 %-ը մակ ա օգտագործում։
    Ու միայն 1.6 %-ին պետք գալիս էդ ցուցակում նշված հատկությունները

    http://www.w3schools.com/browsers/browsers_stats.asp

    Բոլոր ժամանակակից բրաուզերներն էլ լավ ու վատ կողմեր ունեն, հիմանականում բոլորն էլ լավն են։ Բայց դուք քրոմը ներկայացնում եք իբր հիմարների ստեղծած հիմարների համար նախատեսված բրաուզեր։
    Տենց չի
    Վերջին խմբագրող՝ Արէա: 04.03.2015, 12:29:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (04.03.2015), Chuk (04.03.2015), Tiger29 (04.03.2015), Լեո (15.04.2015), Հայկօ (04.03.2015)

  11. #518
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերնետից օգտվողների առնվազն 61.9 %-ին դրանք պետք չեն գալիս հիմնականում։
    23.4 %-ին էլ պետք չեն գալիս, սրանք 2008-ից առաջ են սկսել հիմնականում օգտվել ինտերնետից ու սովորել են իրենց բրաուզերին, չեն ուզում փոխել։
    7.8 %-ը չի էլ մտածում նոր բրաուզեր տեղադրելու մասին, ինչ կա դրանով յոլա ա գնում։
    3.8 %-ը մակ ա օգտագործում։
    Ու միայն 1.6 %-ին պետք գալիս էդ ցուցակում նշված հատկությունները
    Մեկնաբանություններդ լավն էին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (04.03.2015)

  13. #519
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող կռիվ մի արեք, մեկա ամենալավը Ֆայրֆոքսն ա Որ Խռոմը Գուգլինն ա ու թուլբարների նման սաղ ծրագրերի հետ գալիս նստումա կոմպի մեջ, էտ դեռ չի նշանակում, որ Խռոմն ա լավը, կամ էլ նույն Խռոմը Օպերայի յուզեռ ինտերֆեյսով
    Հլը փորձեք հին կոմպերի վրա Խռոմով սայտ բացեք, նոր կասեք որնա լավը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.03.2015)

  15. #520
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործիս բերումով լիքը սխալներ եմ նկատել ԲՈԼՈՐ բրոուզերներում, ընդ որում էդ թվում նենց թերություններ, որոնք ի տարբերություն քո նշածների իսկապես անհարմարություն են պատճառել ինձ: Ասենք ստիպված եմ եղել մի ժամ աշխատել կոդիս վրա՝ որ էդ գտած թերությունը շրջանցեմ: Թե չէ մի հատ ֆայլի downloads ֆոլդերում գրելը կարող ա էդ պահին նենց թեթևի մեջ ներվայնացնի, բայց դրանից պատմություն սարքելն ու սենց շուխուռ դնելը, Քրոմը ամենավատ բրոուզեր հայտարարելը շատ խնդալու ա

    Ռամշ ջան, իդեա ֆիքս կա ձեր մոտ: Ոչ մեկս չի ասում, որ Քրոմը իդեալական ա: Ավելին, ես նույնիսկ չեմ պնդի, որ ինքն ամենալավն ա, չնայած իմ նախընտրությունն ա, բայց դե հիմիկվա սաղ պոպուլյար բրոուզերներն էլ իրականում լավն են՝ իրենց թերություններով հանդերձ: Իսկ այ դուք ամեն առիթ ու անառիթ բանով որոշում եք «թռնել Քրոմի դեմքին» ու ինձ դա հաճախ զվարճացնում ա:
    Չուկ, բնականաբար ես էլ չեմ պնդում, որ ինքը ամենավատն ա, պետք չի գրածս տառացի հասկանալ: Ուղղակի որպես ամենառեկլամվող ու ամենապոպուլյար բրաուզեր, ինքը, իմ համար հեչ լավագույնը չի: Քրոմը բավական մինիմալիստական բրաուզեր ա իրա ֆունկցիաներով ու որ նման ծրագրի էդ քիչ ֆունկցիաներից որոշներն էլ նորմալ չեն աշխատում, էդ ծրագիրը միանգամից աչքիցս ընկնում ա: Տարբեր ժամանակներ տարբեր թերություններ եմ նկատել, ասենք էն, որ կոմպի պրոցի ծանրաբեռնվաության դեպքում յութուբի վիդեոները կտրտում էին միայն ու միայն քրոմում (հիմա չգիտեմ` տենց ա, թե չէ), որ middle click-ը զիբիլ ձեւով ա աշխատում (օպերայի թեմայում էի գրել), էս վերջին նշածս թերությունը…

    Բայց էդ թերությունները` մի կողմ, թերություններ, ոնց դու ասեցիր, բոլորի մոտ էլ կարելի ա գտնել: Իսկ այ իմ համար տհաճ PR-ը ու մարդկանց կոմպերի մեջ խցկվելը, որը անում ա քրոմը, ուղղակի ստիպում ա ինձ իրան հակակրել: Պարզապես դու քրոմի վրա ես, քեզ գուգլը չի զզվացնում:

    Ընդհանրապես գուգլը վերջերս շատ ա աչքիցս ընկել, սկսած էդ նույն քրոմին ամեն գնով ռասկռուտկա անելուց, վերջացրած նրանով, որ անդրոիդով հեռախոսիս վրա (ոչ միայն իմ, նույն մոդելի մեկ ուրիշի վրա էլ) Hangouts-ի ու Յութուբի պաշտոնական հավելվածները դադարել են աշխատել, չեն կարում սերվերին կապնվեն:


    Նոր էլ մի հատ բան նկատեցի. էս գուգլի ձայնային որոնումը մենակ քրոմի վրա ա հասանելի: Կմտածեի` քրոմն ա ինչ-որ ֆունկցիայով օժտված, որը նույն քրոմիումով սարքած օպերան չունի: Բայց որ google.com-ը բացեցի Վիվալդիով, տեսա, որ կա էդ միկրոֆոնի կոճակը: Չգիտեմ` ինչի ա տենց, բայց եթե հատուկ են արել, որ մարդիկ դրա կարիքն ունենալու դեպքում ստիպված քրոմ քաշեն, ապա մեղմ ասած կռիսություն ա` թույլ չտալ մարդկանց օգտվել դրանից, թեկուզ եթե բրաուզերը էդ հնարավորությունը տալիս ա: Ամեն դեպքում Google Voice Search-ի ինստրուկցիայի առաջին կետն էդ ա` Download and install Google Chrome, իսկ փաստն էն ա, որ Վիվալդիով (որը դեռեւս իդենտիֆիկացվում ա որպես քրոմ) ֆունկցիան հասանելի ա:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.03.2015)

  17. #521
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    կոմպի պրոցի ծանրաբեռնվածության դեպքում յութուբի վիդեոները կտրտում էին միայն ու միայն քրոմում (հիմա չգիտեմ` տենց ա, թե չէ)
    Հիմա էլ կա, բայց առաջվա նման էտքան շատ չի, ինչպես նաև որ ֆլեշը անընդհատ քրեշ էր լինում, էտ էլ ոնց որ չկա, կարողա նաև էս 64 բիթանոցից ա, չգիտեմ

  18. #522
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրոմի թաբ-ի վրա հայերեն տառերը չբացելու խնդիրը ո՞նց էր լուծվում

    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  19. #523
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրոմի թաբ-ի վրա հայերեն տառերը չբացելու խնդիրը ո՞նց էր լուծվում
    Մարդավարի (օրիգինալ) Վինդոուզների վրա երբեք նման խնդիր չի եղել, տենց խնդիր մենակ տեսել եմ ինչ-որ մեկի սարքած "զբոռկի" վրա, առաջարկում եմ մի հատ նորմալ իմեյջ քաշես, ինստալ անես, բոլոր խնդիրները կվերանան

  20. #524
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդավարի (օրիգինալ) Վինդոուզների վրա երբեք նման խնդիր չի եղել, տենց խնդիր մենակ տեսել եմ ինչ-որ մեկի սարքած "զբոռկի" վրա, առաջարկում եմ մի հատ նորմալ իմեյջ քաշես, ինստալ անես, բոլոր խնդիրները կվերանան
    իմեյջը ո՞րն է լրիվ նորմալ էր մի քանի ամիս, մի քանի օր առաջ Վինդոուզի թարմացումից հետո սենց եղավ
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  21. #525
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա ևս մեկ պատճառ Խռոմից հրաժարվելու. սկսած այսօրվա 42-րդ վերսիայից NPAPI պլագինները այլևս չեն աշխատի: Այսինքն օրինակ VLC, Java, Silverlight և նմանատիպ պլագինները այլևս հնարավոր չի լինի օգտագործել (բացի Ֆլեշից), մինչև chrome://flags -ում NPAPI-ն enable չարվի: Հիմա դեռ մարդ կա, որ Խռոմա սիրում?

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (15.04.2015), Աթեիստ (14.04.2015)

Էջ 35 37-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ Google-ի մասին, Google fаn club
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 93
    Վերջինը: 16.07.2014, 12:14
  2. Google Chrome ընդեմ Mozilla Firefox
    Հեղինակ՝ P5kpl, բաժին` Վեբ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.08.2010, 12:46
  3. Google-ը «հայերեն»
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.11.2009, 20:24
  4. Google թե՞ Yahoo
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.07.2009, 14:29
  5. Google-ը 10 տարեկան է
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.09.2008, 09:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •