իսկ ես նեղ....մի տեսակ հարմար եմ ինձ զգում...օրինակ տերյանը....
իսկ ես նեղ....մի տեսակ հարմար եմ ինձ զգում...օրինակ տերյանը....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Կիտա ջան, ես էլ, դու էլ մի տող տեքստ ենք գրել, բայց այդքանը հերիք կլինի, որ հոգեբանները մեր մասին մի քսան տող բան գրեն։Kita-ի խոսքերից
![]()
Ես էլ եմ Տերյան փողոցը շատ սիրում, կյանքիս մեծ մասը այդ փողոցի կողքն եմ ապրել։![]()
Վերջին խմբագրող՝ Վազգեն: 18.11.2006, 19:51:
Ես ավելի շատ երևանյան մայթերն եմ սիրում, քան փողոցները:Մեր որոշ փողոցներով անցնելն ինձ համակարգչային բարդ խաղ է հիշեցնում՝ պիտի շատ ուշադիր լինես և շատ արագ կողմնորոշվել կարողանաս, որպեսզի պատահաբար չզոհվես: Level-ն ամենաբարդերից է, և ընդամենը մի կյանք ունես… բառիս բուն իմաստով: Մի անզգույշ շարժում, և՝ game over:
![]()
Ne inducas in tentationem...
Սիրում եմ մեր Երևանյան փողոցները....Որտեղ մեծացել եմ, այդ փողոցն եմ սիրում...
Սիրում եմ Սայաթ_Նովա, Սարյան.....
Գեղեցիկ է Երևանը գիշերով.... Երևանի գիշերներում՜՜՜՜՜.....
Մի պահ կարոտեցի....![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Երևանի փողոցները լեգենդառ են... Ամեն փողոց ունի իր պատմությունը , որը հիշում են մեր յայրերը երբ ջահել տղեք էին
Սիրում եմ Երևանի փողոցները , որոնք արվեստագետներ դաստիրակելու հատկություն ունեն ... Հախվերդյանակա - Չարենցյան ... բոհեմական` Լեգենդար...
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Աբովյան փողոցից լավը չկա![]()
100%,
Սիրում եմ Երևանը նամանավանդ գիշերով...
Նամանավանդ առանց բոմժերի... առանց փողոցում հարբած սկամեյկեքին քնած արարածների... առանց «քուչում» պպզած բարձր հայհոյող ՀԱՅ երիտասարդների... առանց փողոցում թքող մարդկանց...
Առանց այս ամենի, շաաաաատ եմ սիրում Երևանը այստեղ ես տանն եմ... այգիներում, աշնանային տերևեներ... համբուրվող զույգեր...սեր... ռոմոնտիկա...
նոստալգիա...
Սիրում եմ Սայաթ-Նովա փողոցը... բա Աբովյանն ու Թումանյանը...
Երևանում իմ ամենասիրելի վայրը դա Կասկադն է,իսկ փողոցներից սիրում եմ միայն
Թումանյանը

Իսկ ես գնալով ավելի ու ավելի եմ սիրում Նորքի հոգեբուժարանը, դրա շրջակա տարածքը: Միայն դրա համար չարժե Երևանից հեռանալ: Սիրում եմ, երբ դուրս ես գալիս, գարնանային սառը քամին փչում է դեմքիդ, իսկ հաջորդ վայրկյանին արևը ջերմացնում է: Սիրում եմ, երբ քայլում ենք ձմռան թողած հետքերով՝ ցեխոտ ճանապարհներով: Սիրում եմ, երբ «գլորվում» ենք դիքերով: Ծիծաղում, կատակում: Նորքի հոգեբուժարան - շրջանային ճանապարհը միակն է քաղաքում, որ անընդհատ ոտքով կանցնեմ, չեմ ալարի, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կքայլեմ, երթուղային չեմ նստի: Խելագարի պես սիրում եմ քաղաքի այդ հատվածը, նրանից բաժանվել չեմ ուզում:
Էս թեման չէի տեսել ոնցվոր: Կասկադը շաաաաաաաաաաաատ եմ սիրում, մի ուրիշ ձևի եմ սիրում, մանավանդ ամռան երեկոներին: Սիրում եմ շատ շատ կենտրոնը, Մաշտոց, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյանից մի քիչ հոգնել եմ, բայց էլի շատ եմ սիրում: Ազատությունն եմ շաաաաաատ սիրում, շատ շատ:
Չեմ սիրում էն ծայրամասերը, 3-րդ մաս, էն տիեզերք չհասած ձախի վրայի կողմերը, հասկացախ էլի, 9-րդ մասիվը ու մնացած բոլոր մասիվներն ու ավանները, դե էլ ինչ ասեմ:
Զարմանալի կթվա երևի, բայց Կոմիտասն ու Բաղրամյանը չեմ սիրում ու տենցշարունակ:
Հենց հիմա ոչ մի փողոց չեմ սիրում…
ՄԻնչև հենց հիման սիրում էի Աբովյան փողոցը…
Էրեխեք ջան բայց ես ստորակետ եմ չէ դրել ախր: Բայց եթե նույնիսկ չեմ դրել, իմ հաամր դրանք լրիվ ծայրամաս են:
9-րդ մասիվին բան չասեք..իի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ