Այ էս մեծ հաշվովը լավ ասեցիր: Շատ նման էր էն հոծ ու մեծամասնություն բանավեճին: Հնարավոր է, որ մեծ հաշվով ճիշտ էլ չի: Հարցը նրանում է, որ անկախ այն բանից թե դա մեծ հաշվով ճիշտ է, թե մեծ հաշվով սխալ, էականորեն ոչինչ չի փոխվում: Այսինք դրա ճիշտ կամ սխալ լինելուց մեր պատմամշակութային իրավունքները մեր հայրենիքի նկատմամաբ մի գրամ չեն ավելանում ու մի գրամ չեն պակասում:
Իսկ ԳԱԱ-ն թող հրատարակի, տեսնենք թե ինչ է հրատարակում:
Մեծ հաշվով, եթե նոր բան հրատարակի, դա փաստորեն կապացուցի մեր այն վարկածը, որ այդ ժամանակների պատմությունն այնքան մութ է ու հեռավոր, իսկ տեղի ունեցած գործընթացներն այնքան ոչ կարևոր (թե ով ումից առաջացավ ու ով ումից հետո եկավ 10000 տարի առաջ) որ այն կարելի է ցանկացած պահի փոփոխել ու ներկայացնել այնպես, ինչպես հարմար է տվյալ ժամանակաշրջանին: Նույն ԳԱԱ-ն քսան տարի առաջ մի բան էր տպում, հիմա էլ մի քիչ ուրիշ բան կտպի: Ոմանք կբացեին պատմության հին գրքերը, ոմանք կկարդան միայն Խորենացի, ոմանք էլ նորը, ու թուրք-ադրբեջանական վայնասունը դրանից չի նվազի, ամբողջ աշխարհն էլ ոտի չի կանգնի ու մեր առաջ գլուխ չի խոնարհի:
Էջանիշներ