User Tag List

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 420 հատից

Թեմա: Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

  1. #31
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    հալալ ա Կարենչիկին…
    երեք էջ իրեն եք նվիրել…այդ պատիվն էլ ունեցավ
    Վատ տղա չի, ուղղակի ինչ որ օտար խաղերա տալիս
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Բայց Ֆելոն դեմք ա չէ՞…դիմախաղը սպանում ա

  3. #33
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Բայց Ֆելոն դեմք ա չէ՞…դիմախաղը սպանում ա
    Ֆելոյի թարգմանություններն են լավը, կարգին դերի մեջ է մտնում
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  4. #34
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Ի դեպ, ինքը կյանքում էլ ա տենց համով դեպք ու դեմք…
    որ ինքը չվարեր Օտար խաղերը գոնե մեկ-մեկ չէի նայի…ահագին ծիծաղում եմ …

  5. #35
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այն ինչ ես գիտեմ, գիտեմ ինձ համար, այն ինչ չգիտեմ սովորում ու իմանում եմ: Դա ուրիշ հարց ու պատմություն ա, ի դեպ ես քեզ չեմ վիրավորել ու չեմ պատրասվում քո պես, անծանոթ մարդուն վիրավորել, կներես, դաստիրակությունս ու կրթվածությունս չի թույլատրում:
    Չգիտեի, որ օրական 127 անգամ 197 ալիքով, 243 թերթում և 174 ռադիոալիքով հիշատակվող ալիքի անունը իմանալը խելացիության նշան է: Եթե քո համար այդպես է, ապա դա այլ հարց է, համենայն դեպս մերսի հաճոյախոսության համար:
    Ի՞նչ եմ անում այստեղ: Հետաքրքիր ու տարօրինակ հարց էր, սակայն հաշվի առնելով նախորդ գրածներդ, հատուկ քո համար կպատասխանեմ: Ֆորումում շփվում ու ծանոթանում եմ հետաքրքիր մարդկանց հետ, իմանում նորություններ և պարզապես հանգստանում ու հետաքրքիր ժամանակ անց կացնում: Իհարկե մեկ-մեկ պատահում են տափակ ու տգետ մարդիկ, բայց նրանց հիմնականում ուշադրություն չեմ դարձնում: Բայց դե բացառություններ լինում են ու ստիպված եմ լինում երկար պոստերով բացատրություններ տալ:
    Ինչ վերաբերվում է հաղորդում վարելուն, ապա ասեմ, որ ես առայժմ հաղորդավար չեմ:
    Միանգամից ոչ ոք ոչ մի բան չի սովորում, բայց մինչև օդանավը օդ բարձրացնելը, օդաչուն սովորում է լավ թռչել, մինչև մեծ բեմ դուրս գալը սովորում են փոքր դահլիճներում կամ հարևանների ու բարեկամների առջև, մինչև երկիրը ներկայացնող հեռուստաալիքի եթեր դուրս գալը երկար ժամանակ տեղական կաբելային կամ ոչ այնքան ալիքներով ու ստուդիաներով ես անցնում: Այդպես է նոռմալ երկրներում ու նոռմալ մարդկանց գիտակցության մեջ: Այդպես է, եթե դու իհարկե հանճար չես, իսկ մեր իրականության մեջ գրեթե բոլոր անճարները չգիտես ինչու իրենց հանճար են պատկերացնում:
    Անկեղծ եմ ասում հեչ չեմ ուզում շարունակեմ, բայց չեմ կարա չասեմ, որ ինքդ քեզ հակասում ես:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  6. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    թոք շոու = ջիգար շու՞ն, թէ talk show զրոյց ցոյց, խօսացոյց, ասք, խօսք, ճառ, բեմասաց, հարցազրոյց, հազար ու մի հայկական տարբերակ կարելի է գործածել: Անգլերը ե՞րբ եւ ու՞ր show բառը արտասանում են շոոոոոոոու ձեւով չ'հասկացայ:
    վախտ = պահ, ժամանակ, շրջան, ընթացք, տեւողութիւն
    տեռորիստական կադրերից = ահաբեկչական տեսարաններից
    արժանիքա – արժանիք է(ա)
    մաքսիմում = առաւելագոյն
    աստիլ ?? styl = կերպ, ձեւ, ոճ
    էկրանից = պաստառից
    նորմալ = բնական
    ստեղ = այս տեղ
    ներվերդ = ջիղերդ
    հեչ = երբէք

  7. #37
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Արդյոք գիտե՞ք, թե «Հ1»-ը ինչ է հեռարձակում արբանյակային ցանցում:
    Ես գտնվում էի Եվրոպայում և ուզում էի հայկական հաղորդում նայել…
    Միացնում եմ հեռուստացույցը և հայկական ալիքներից միայն «Հ1»-ն է, որը հատուկ սփյուռքի համար տարբերվում է Հայաստանի «Հ1»-ից: Փորձեցի շաբաթական միջին հաշվարկ անել և ստացվեց, որ օրվա եթերաժամի ընթացքում լինում է 2-3 անգամ երաժշտական ծրագիր, նույնքան լատին-ամերիկյան սերյալներ (օճառային օպերաներ), 1 անգամ սփյուռքահայության նվիրված հաղորդում, 4 անգամ խոհանոցային, ճաշ պատրաստելու դասեր, որը նայելուց ախորժակդ կորում է և ամենակարևորը «Հայլուր»-ը, որը նայում եմ միայն եղանակի տեսության համար: Ինչպես նկատեցիք ծրագիրը հազիվ օրվա կեսը կարող է զբաղեցնել, իսկ մնացած կեսը լցնում են ամենահարմար և շահութաբեր միջոցով՝ «գովազդով»:

    Հ.Գ. «Հ1»-ը Հայաստանի հանրային ալիքն է:

  8. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. «Հ1»-ը Հայաստանի հանրային ալիքն է:
    Հ1-ը Հայաստանի հանրային ալիքը չէ։ Այն ընդամենը «Առաջին» ալիքն է, բայց ոչ հանրային։ «Առաջինը» «հանրայինից» տարբերվում է նպատակով։ «Առաջինը» ծառայում է կլանին, իսկ հանրայինը՝ հանրությանը։ Ըստ այդմ Հայաստանում հանրային ալիք գոյություն չունի։
    Ինչ վերաբերվում է եթերին, ապա զարմանալու ոչինչ չկա։ Ինքս բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին։ Նույնն են բողոքում նաև բազմաթիվ այլ հայ հեռուստադիտողներ։ Մեջբերեմ նրանցից մի քանիսը, որոնք «Ազգի» միջոցով ուղղվել էին «Հ1»-ի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին։

    Համլետ Մազմանյան , Վրաստան, 2007-01-03 12:47:21 , IP: 172.17.5.227 217.113.15.194
    Հարց - Չնայած դժվար է, սակայն կաշխատեմ "անպարկեշտ գրություններ" չօգտագործել: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու՞ ամեն ինչ անում եք, որպեսզի Հ1-ի արբանյակով հեռարձակվող հաղորդումները լինեն տաղտկալի ու ոչ դիտարժան: Առավոտից երեկո անվերջանալի սերիալներ, մուլտիկներ, բորբոսնած, Նիկոլի թվի ֆրանսիական ֆիլմեր, "Հայլուր"-ով էլ՝ սուտ լուրեր։ Ահա ձեր ցուցադրածի սահմանափակ ցանկը, հարգարժան պրն. Հարությունյան:

    Ասացեք, խնդրեմ, ո՞րն է Ձեր նպատակը: Մոռացե՞լ եք, որ Հ1-ի արբանյակային հաղորդումները հիմնականում դիտում են սփյուռքահայերը, իսկ նրանց այս ամենը, մեղմ ասած, հետաքրքիր չէ, մեծարգո պրն. Հարությունյան:

    Ու վերջում ուզում եմ տեղեկանալ, թե դուք ո՞ր ալիքն եք սիրում դիտել ընդհանրապես ու կդիտեի՞ք արբանյակով ձեր հաղորդածները :

    Մովսես Մանչերեսյան Լիբանան, Բեյրութ, 2007-22-02 23:25:47 , IP: 193.227.170.185 194.126.21.2
    Հարց -Պարոն Հարությունյան, տեղյակ եք, որ սփյուռքի մեծամասնությունը խայտառակություն կհամարե հանրային հեռատեսիլի ծրագրերը։ Մի՞թե Դուք նկատի չեք առնում Սփյուռքը, մի՞թե տեղյակ չեք, որ շնորհիվ արբայնակային կապի այսօր հեռատեսիլ կդիտե ավելի շատ մարդ սփյուռքի մեջ, քան Հայաստանի մեջ, քանի որ ավելի շատ հայ դուրսը կապրե, քան ներսը։ Չե՞ք մտածել Սփյուռքի համար ծրագրեր ընելու եւ դուրսի համար արձակվող հաղորդումները հսկելու։

    Ունկնդիր,, 2007-23-02 02:28:55 , IP: 82.48.224.120
    Հարց - Եթե մի կաթիլ ալ ստորանանք, կդառնանք երկրագունդի ամենահետամնաց TV կայանը։ Հաճեցեք շատ ուշադիր ըլլալ այս կետին քանի մշակույթով հարուստ ազգ մը կներկայացնենք։

    Մուշեղ Վարդանյան, Բելգիա, 2007-24-02 00:40:07 , IP: 81.165.24.156
    Հարց - Ուղղակի խնդրում ենք մեծ ուշադրություն դարձնել Հանրայինի հաղորդումների հետամնացությանը, շատ վատ վիճակում են, ոչ մի նորմալ կինո ու հաղորդում չենք դիտում։ Կամ էլ ժամկետանց, հոտած ‎ֆրանսիական ֆիլմեր եք ցույց տալիս։ Օրինակ վերցրեք aյara tv-ից, որ ամեն անգամ էդ ալիքներն ենք նայում, էդ "Ոսկե սկավառակն" էլ հաճելի չէ։ Մի խոսքով, շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել, որովհետեւ աշխարհն է նայում։ Ամենացածր որակը մեր Հ1-ն ուն։ Մենակ "Լրաբեր" ենք նայում ու դրանից հետո անմիջապես փոխում ենք այլ TV նայելու: Ինչո՞ւ, որովհետեւ միայն Հ1 դիտելու հնարավորություն ունենք։

    Ավետիս, ԼՂՀ, Ավետիս, ԼՂՀ, 2007-24-02 17:40:36 , IP: 212.73.74.5 85.195.145.206
    Հարց - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարելուն մնացել է մեկ տարի։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայիս նախագահը չկատարի նախարար Սերժ Սարգսյանի շահերին ծառայող քայլեր։

    Ֆուտբոլասեր, Երեվան, 2007-26-02 11:44:53 , IP: 217.113.4.202
    Հարց - Երեկ "Հայլուրին" Հայկոն ասաց, որ երգի բեմադրությունը պատրաստ է ու գաղտնիք է։ Փաստորեն, մրցույթի հաղթողը հենց սկզբից հայտնի էր։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ գումար ծախսել ու մրցույթ անցկացնել։

    Կարապետ, Բելգիա, Բրյուսել, 2007-27-02 01:14:39 , IP: 87.244.135.50
    Հարց - Նախ ողջունում եմ ձեզ եւ կուզեի այսպիսի քննադական հարց ուղղել Ձեզ պարոն Հարությունյան։ Մեր Հանրայինը, որ դիտում ենք արբանյակային հեռարձակմամբ, հեղեղված է ֆրանսիական հնագույն ֆիլմերով, որը գրեթե ամեն շաբաթ կրկնվում են։ Հայաստանից դուրս բոլորս էլ ունենք բազմաթիվ եվրոպական եւ այլ ալիքներ, մեզ դրանք հարկավոր չեն։ Անհրաժեշտ են հայկական ֆիլմեր, ազգագրական հաղորդումներ, այլ ոչ թե անվերջ կրկնվող Սուպեր Աաքոյի եւ Էմմիի կատարումները, որը շաբաթը 100 անգամ կրկնվում են։ Շատ ֆիլմեր, որ չեն թարգմանվում, այլ վազող տողով ներքեւում հայերեն թարգմանությամբ են ցուցադրվում, երբեւէ նկատե՞լ եք ուղղագրական սխալներ։ Եվ առհասարակ, գովազդներում այնպիսի սխալներ են նկատելի, որ իրոք ամոթալի է։ Հնարավոր չէ՞ աշխատանքի ընդունել գոնե մեկ նորմալ անձնավորության, որը տիրապետում է հայոց լեզվի ուղղագրությանը։

    Կարեն, Ֆրանսիա, 2007-28-02 00:26:53, IP: 195.74.250.200
    - Հ1 հեռուստաալիքի եթերը հեղեղված է լատինական անճաշակ սերիալներով։ Հայաստանում, որքան էլ ցավալի է, շատերն են դրանք դիտում, այսինքն՝ կարիք ունեն։ Այս իմաստով հասկանալի է ինչ որ տեղ, որ ցուցադրվում է են։ Տակավին տարօրինակ ու բոլորովին անընդունելի է, որ ցուցադրվում է նաեւ արբանյակայինով։ Սփյուռքի երրորդ սերնդին դրանո՞վ եք ուզում հայ պահել։ Իրենք դրա կարիքն ունե՞ն։ Չկա՞ն մարդիկ, որոնք սփյուռքի հայության համար հատուկ հաղորդումներ պատրաստեն, թե՞ ‎‎ֆինանսավորումը, որ ստանում եք, միայն օգտագործվում է իշխանությունների գովքն անելու համար։ Դուք քանի՞ հաղորդում կնշեք, որոնք սփյուռքահայության համար են։
    Ալեքսան Հարությունյանի «դիվանագիտական» պատասխանները կարող եք կարդալ «Ազգի» ինտերնետային կայքում http://www.azg.am/print_new.php?num=0000000202&lang=AR ։

    Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ամենազավեշտալի «Հ1»-յան պատասխանին։

    Հովակիմ Հարությունյան, Բրյուսել, Բելգիա, 2007-25-02 21:11:57 , IP: 81.247.214.234
    Հարց - Հ1-ի որոշ թերություններ կուզենայի ձեր շնորհիվ վերացվեր։ Մյուս ալիքների համեմատ Հ1-ի ձայնը շատ ցածր է։ Էկրանը, կարծես, մարախլապատ լինի, այս կամ այն անձի անունը կամ պաշտոնը չենք հասցնում կարդալ։ Նույնը չի կարելի ասել ռուսական ալիքների վերաբերյալ։

    Պատասխան -Նորից եմ կրկնում, որ Hotbird-ի վրա մեր եթերի հեռարձակումը իրականացնում է ֆրանսիական GLOBECAST ընկերությունը, որը ֆրանստելեկոմի ընկերություններից է: Մենք իրենց հետ աշխատում ենք վերացնել այդ թերությունները։ Կարծում եմ, շուտով դրանք կշտկվեն, այսինքն՝ թերությունը մերը չէ, այլ հեռարձակող ընկերությանը:
    Այսինքն ըստ Հարություն Ալեքսանյանի «Հ1»-ի խոտանի (այսինքն եթերի) համար պատասխանատու է ֆրանսիական GLOBECAST ընկերությունը, որն ի դեպ նաև այլ ալիքներ է հեռարձակում, բայց չգիտես ինչու, հենց «Հ1»-ի դեպքում է անօրակ:

    Սա էլ ոչինչ: Չեմ խոսում այն բանի մասին, որ, նույնիսկ եթե իրոք GLOBECAST ընկերությունը մեղավոր է, «Հ1»-ն ինքն է կնքում պայմանագիր հեռարձակողի հետ և հանգիստ կարող էր ընտրել որևէ այլ «լավ» հեռարձակող:

  9. #39
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն ըստ Հարություն Ալեքսանյանի «Հ1»-ի խոտանի (այսինքն եթերի) համար պատասխանատու է ֆրանսիական GLOBECAST ընկերությունը, որն ի դեպ նաև այլ ալիքներ է հեռարձակում, բայց չգիտես ինչու, հենց «Հ1»-ի դեպքում է անօրակ: Սա էլ ոչինչ: Չեմ խոսում այն բանի մասին, որ, նույնիսկ եթե իրոք GLOBECAST ընկերությունը մեղավոր է, «Հ1»-ն ինքն է կնքում պայմանագիր հեռարձակողի հետ և հանգիստ կարող էր ընտրել որևէ այլ «լավ» հեռարձակող:
    Բայց ինչ կա այդքան զարմանալու: Թերևս սա միակ նորմալ պատասխանն էր: Մարդն ասում է, որ Գլոբքաստը վատ է աշխատում: Եվ հանկարծակի եւ միանգամից չեն կարող պրովայդերին փոխել: Որովհետև դա մեծ ծախս է պահանջում, բանակցություններ, գործուղումներ: Ու չի բացառվում, որ ձայնային խոտանը ոչ թե ֆրանսիական ընկերության մեղքով է, այլ նրանից վերահեռարձակող եւ հիմնականում կաբելային փաթեթի մեջ ընդգրկող մեկ այլ պրովայդեր ընկերության: Ինչու է դա պատահում հենց Հ1-ի հետ, հնարավոր է դա ոչ միայն Առաջինի ալիքի հետ է, այլև Արևելյան երկրների մի շարք երկների....

    Այնպես, որ հարց ու պատասխանից ավելի »հակասական« պատասխաններ մեջբերեք: Այս մեկը ամենևին տեղին չէր:

  10. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ կա այդքան զարմանալու: Թերևս սա միակ նորմալ պատասխանն էր: Մարդն ասում է, որ Գլոբքաստը վատ է աշխատում: Եվ հանկարծակի եւ միանգամից չեն կարող պրովայդերին փոխել: Որովհետև դա մեծ ծախս է պահանջում, բանակցություններ, գործուղումներ: Ու չի բացառվում, որ ձայնային խոտանը ոչ թե ֆրանսիական ընկերության մեղքով է, այլ նրանից վերահեռարձակող եւ հիմնականում կաբելային փաթեթի մեջ ընդգրկող մեկ այլ պրովայդեր ընկերության: Ինչու է դա պատահում հենց Հ1-ի հետ, հնարավոր է դա ոչ միայն Առաջինի ալիքի հետ է, այլև Արևելյան երկրների մի շարք երկների....
    Ես հատուկ դրել եմ հղումը, որտեղ գրված են բոլոր ալիքնեը, որորնք համագործակցում են Գլոբալքաստի հետ։ Նրանցից շատերը լավ հայտնի ալիքներ են, մի մասը երջանկություն եմ ունեցել դիտել։ Այդ ալիքներից և ոչ մեկը չունի խնդիր։ Ի՞նչ հենց «Առաջին ալիքը» խնդիրներ ունի։
    Իսկ Հարությունյանը հստակ ու համոզված նշում է, որ.
    Մեջբերում Հարություն Ալեքսանյան-ի խոսքերից
    Կարծում եմ, շուտով դրանք կշտկվեն, այսինքն՝ թերությունը մերը չէ, այլ հեռարձակող ընկերությանը:

  11. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1

    Բայց ինչ կա այդքան զարմանալու: Թերևս սա միակ նորմալ պատասխանն էր: Մարդն ասում է, որ Գլոբքաստը վատ է աշխատում: Եվ հանկարծակի եւ միանգամից չեն կարող պրովայդերին փոխել: Որովհետև դա մեծ ծախս է պահանջում, բանակցություններ, գործուղումներ: Ու չի բացառվում, որ ձայնային խոտանը ոչ թե ֆրանսիական ընկերության մեղքով է, այլ նրանից վերահեռարձակող եւ հիմնականում կաբելային փաթեթի մեջ ընդգրկող մեկ այլ պրովայդեր ընկերության: Ինչու է դա պատահում հենց Հ1-ի հետ, հնարավոր է դա ոչ միայն Առաջինի ալիքի հետ է, այլև Արևելյան երկրների մի շարք երկների
    Վրացիք ունեն 3 թէ 4 արբանեակային ալիք, որոնք հիանալի որակ ունեն: Իսկ պետութիւն չունեցող ասորիները մի տասնեակ ալիք: Քուրդերը նոյնքան եւ մի քիչ աւելին: Ինչո՞ւ մենք հայերս (սփիւռքահայերս) չունենք (չենք կարողանում դիտել) այդքանը: Մի՛ պատասխանէք: Փորձում էի համոզել շրջապատիս, որ մի դիտէք թուրքականը, ...ականը, ...ականը, այլ՝ դիտեցէ՛ք հայկականը, բայց միշտ էլ ստացել եմ նոյն պատասխանը. «ինչու հայաստանէն ինչ կուտակոր, որ դիտենք»:
    Շախմատ, սերիալ, էլի սերիալ, ետքը կրկին սերիալ, top 10, ֆրանսական անհամ կինո:
    Բայց արդար լինելու համար ասեմ, որ միշտ նոյն անորակութիւնը չէ: Հ1ը միակն է, որ ունինք այստեղ:

  12. #42
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հ1

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ1ը միակն է, որ ունինք այստեղ:
    Ցավոք միակն ու հուրախություն ինձ անկրկնելին։

    Ըստ ձեզ Հանրային հեռուստաընկերությունը, որպես «հանրային» ալիք կատարո՞ւմ է իր պարտականությունները։

  13. #43
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ոչ թե "հանրային", այլ "Հանրապետական" հեռուստատեսություն ա

  14. #44
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Հ1
    «Աչքս կուրանար՝ չտեսնեի»

    Հայաստանի պատվավոր և պատվաբեր հեռուստաընկերություն

    Եթե Հայաստանում Հ1-ը ասում է, «այսօր տեղի է ունեցել սպանություն…» երջանիկ ժպիտով, ապա այդ նույն նախադասությունը արբանյակայինով չի լսվում՝ ուղղակի հանվում է եթերից:

    Սովետի ժամանակ հեռուստատեսության հետ կապված մի հումոր կար, երբ եղանակի տեսությամբ մեկը փորձում էր ասել, որ «Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ», անմիջապես հետո եթերը կտռվում էր և 2 րոպե անց նույն մարդը աչքի տակը կապույտ ասում էր «Կներեք: Վաղը Երևանում կլինի առանց տեղումների անձրևոտ եղանակ և ողջ սովետական ժողովուրդը կվայելի արեգակի փայլող ճառագայթները»:
    Սա անեկդոտ է: Բայց շատ հեռու չե այսօրվա Հ1-ի եթերից:
    Հ1-ը մարդկանց մեջ առաջացնում է «չհավատալու» ենթագիտակցություն: Ես անձամբ արդեն սովորել եմ, եթե նայում եմ հայլուր, փորձում եմ հակառակը հասկանալ և ասեմ, որ գրեթե միշտ համընկնում է ենթադրությունս երբ հետո համեմատում եմ ինտերնետային լրատվության հետ:

    Կարճ ասած Հ1-ից զզվում եմ

  15. #45
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Դե ես էլ պարզ բանա ինձ հոգեհարազատ թեմայից եմ խոսալու` ֆուտբոլային հեռարձակումներ:
    Մինչև հիմա 4թե 6կամերայով են ցույց տալիս խաղերը:
    Կամ էլ տեխնոլոգիաների էս դարում էդքան դժվարա անհրաժեշտ պահին ստոպ կադր պահել, որ մարդիկ հասկանան խաղից դուրս կար թ ոչ:

    Սերբիայի խաղի կրկնությունը նայեցի; 2հատ շատ կասկածելի խաղից դուրս պահեցին Մելքոնյան վրա, բայց տենց էլ կասկածներս մնաց, որովհետև ստոպ կադրի պահին գնդակը վաղուց արդեն օդում էր լինում:

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  2. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  3. Խաչելությունը Հանրային Դպրոցներում
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Կրոն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 10.07.2010, 01:34
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •