User Tag List

Էջ 11 28-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 420 հատից

Թեմա: Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

  1. #151
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ժողովուրդ, էն օրը Արմեն Դուլյանն ա՞ Հ1-ով եղել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #152
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ, էն օրը Արմեն Դուլյանն ա՞ Հ1-ով եղել
    հա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #153
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    ինչի՞ մասին ա խոսացել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #154
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ամենատարբեր բաների: Նայի, կիմանաս: Բոլոր աշխատանքային օրերին, բացի հինգշաբթիից, ժամը 20:25 «25 րոպե» հաղորդումն ա: Արմեն Դուլյանը տարբեր հյուրեր ա ունենում:

  5. #155
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի՞ մասին ա խոսացել
    Հայկո ջան, նյարդերդ խնայի, եղբայր, քեզ պետք չեն էդ ղուլյանները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #156
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ժողովուրդ էսօր Քոչարյանն էր Հ1-ով կամ էլ Կենտրոնով խոսում: Աչքիս Հ1-ը արդեն նախապատրաստումա Ռոբերտի վարչապետ դառնալուն:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #157
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ էսօր Քոչարյանն էր Հ1-ով կամ էլ Կենտրոնով խոսում: Աչքիս Հ1-ը արդեն նախապատրաստումա Ռոբերտի վարչապետ դառնալուն:
    Ի՞նչ էր խոսում, ե՞րբ, կրկնություն կա՞:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #158
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ էր խոսում, ե՞րբ, կրկնություն կա՞:
    Մի պահ հասցրեցի նայեի: Ինչ-որ բան էին սարքել, պրծել թե ինչ: Փողոցատիպ ինչ-որ տեղում էր կադրը, Սերժն էր, Ե. Զախարյանն էր ու մեկ էլ Ռոբ-ը: Կադրը պրծավ հետո ասեցին ավարտվելա ես շատ գիտեմ ինչի շինարարությունը:
    Ինձ թվումա Հայլուրը էսօր կտա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  9. #159
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Նոր Հ1-ը առաջին լուրով էտ ասեց: Իրկունը Հայլուրը նայեք կասի (Ժամը 9-ին էր ինչքան գիտեմ):
    Ռոբերտ II կամ էլ 'Վազվրաշենիե Բլուդնովո սինա'
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #160
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Ասում է ընդհատակում հայտնված լրագրող Արթուր Սահակյանը

    Երեկ, ժամը 11:30-ի դրությամբ, ոչ ոք Հայաստանի ոստիկանություն չի դիմել լրագրող, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի անհետացման առնչությամբ: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել էին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

    Լրագրողի մեքենայի հայտնաբերման մասին տեղեկությունները նույնպես ոստիկանությունում չէին հաստատվել:

    Երեկ, ժ. 17.26-ին, «Panorama.

    am»-ը, հղում կատարելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին, ժ. 23.30-ին, Երեւանի բնակչուհի, 1983թ. ծնված Մ. Մ.-ն Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթի՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ՝ ճաշկերույթի, որտեղ Սահակյանն օգտագործել է ոգելից խմիչք: Հետդարձի ճանապարհին Սահակյանն՝ իր «Նիսան Տիդա» ավտոմեքենայով, շեղվել է ճանապարհից եւ, ըստ ոստիկանություն դիմած Մ. Մ.-ի, փորձել է բռնաբարել իրեն:

    Հաղորդում տվողը օգնություն է կանչել, եկել են իր ծանոթները (ըստ շրջիկ լուրերի՝ «Ալրաղացի Լյովի» թիկնազորի տղաները): Ա. Սահակյանն, ըստ ոստիկանությունում առկա հաղորդման, դիմել է փախուստի: Ղեկին նստած Անդրանիկ Բաբայանը ենթարկվել է դաժան ծեծի: (Երեկ ժամը, 18-ի սահմաններում, տեղեկացանք, որ նա հիվանդանոցում մահացել է՝ այդպես էլ ուշքի չգալով):

    Դեպքից հետո «Օդնոկլասնիկ» սրճարան գնացած Արթուր Սահակյանն ու «Ուրբաթ» ակումբի պատասխանատու Աբել Միքայելյանը հայտնաբերվել եւ նույնպես ծեծվել են «աղջկա կողմից» եկած տղաների կողմից: Սեպտեմբերի 22-ին մեղայականով ոստիկանություն է ներկայացել Արմեն Սարգսյանը եւ հայտնել, որ ինքն է ծեծի ենթարկել վերոհիշյալ անձանց: Հարուցվել է քրեական գործ:

    Ուշադրության արժանի է այն, որ հաղորդում տվողը ոստիկանություն է դիմել 3 օր հետո միայն, այն ժամանակ, երբ կարեւորագույն վկան՝ Ա. Բաբայանը, ծեծի էր ենթարկվել եւ անգիտակից վիճակում էր: Ոստիկանությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, հրապարակել էր «կասկածյալի» անուն-ազգանունը:

    Երեկ «Ռադիոլուրի» պատասխանատու Արթուր Սահակյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել վերջին ժամանակների ամենամեծ ոճրագործությունը: Դաժան սպանություն: Ոստիկանությունը մինչեւ հիմա թաքցրել էր, եւ ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոստիկանությունը մեղսակից է այդ ոճրագործությանը: Ի՞նչ է տեղի ունեցել. սպանել են մի մարդու, որը պատահականորեն այդ ժամին իմ մեքենայում էր: Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ իրենք ուզեցել են սպանել ինձ: Մեկ շաբաթ շարունակ Անդրանիկ Բաբայանը, որն այսօր մահացել է, գտնվել է անգիտակից վիճակում: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության եւ Ռազմական ոստիկանության արանքում: Ինքս «Օդնոկլասնիկ» սրճարանից փախուստի եմ դիմել, հասկանալով, որ եկել են ինձ սպանելու: Դուրս եմ եկել, անմիջապես դիմել ոստիկանությանը, որը կից էր սրճարանին: Որեւէ մեկը չի արձագանքել: Մեկ ժամ տեւած ծեծկռտուքից հետո զենք են պահել մարդկանց վրա (մոտ 70-80 հոգի): Հետո պարզվեց, որ իմ մեքենային երկու կողմից խփել են, ջարդուփշուր արել, իջել են ու միանգամից հարձակվել իմ ընկերոջ՝ Անդրանիկ Բաբայանի վրա ու սպանել երկու երեխաների հորը: Այդ արյունը իմ վրա է մնացել: Իրականում նրանք սպանել են անմեղ մարդու՝ կարծելով ինձ են սպանում: Ոստիկանությունն այնքան ժամանակ է թաքուն պահել հանցագործությունը, մինչ մահացել է Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Բաբայանը: Ես տվյալներ ունեմ, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ, որոնք ենթարկվում են Ալրաղացի Լյովի բանդայի անմիջական հրամաններին, սկսել են գործ սարքել իմ դեմ: Իմ ամենամեծ մեղքն այն է, որ այդ օրը ես շփվել եմ բանդայի պոռնիկներից մեկի հետ»:

    Ոստիկանական կայքէջում տեղադրված բռնաբարության փորձի տեղեկատվության առնչությամբ Ա. Սահակյանն ասաց. «Այդպիսի բան չի եղել: Ես եղել եմ Ապարանում, ինքը (Մ. Մ.-ն) որպես Հանրապետական կուսակցության անդամ եւ նաեւ իմ ծանոթ անձնավորություն՝ ինձ հետ է եղել: Տղամարդուն հարիր բան չէ խփել, առավել եւս՝ բռնաբարել: Երբեք մանիակային հատկություններով չեմ առաջնորդվել: Ես հասկանում եմ իրենց սցենարը: Սցենարը հետեւյալն է. իբր ինչ-որ մեկի ընկերուհին էր, ես ծեծել կամ փորձել եմ բռնաբարել, նրանք էլ եկել են մուռ հանելու: Դա սարքած է: Ցավալին այն է, որ ոստիկանությունը զբաղված է գործ սարքելով, փոխանակ հետաքննի, թե ովքեր եկան-սպանեցին էդ մարդուն, ծեծեցին լրագրող Աբել Միքայելյանին: Ջարդուփշուր են արել եւ գործ չեն հարուցել: Նրանք ուզում են խուլիգանությամբ գործը փակեն-գնա ու չբացահայտեն սպանություն կատարողներին»: Մեր հարցին, թե սրվա՞ծ են եղել հարաբերությունները ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի հետ, Ա. Սահակյանն ասաց. «Ես ընդհանրապես անձնական եւ քաղաքական թշնամիներ չեմ ունեցել: Իմ կարծիքով, բավական մանրամասներ կան, որոնք ինձ թույլ են տալիս մի քանի վարկածների մասին խոսել. նախապես պլանավորված սպանություն եւ այնպիսի հետեւանքներով, որ հասարակական կարծիքը պիտի ուղղեն իմ դեմ, որպեսզի ասեն, որ ծեծել է կամ բռնաբարության փորձ է արել «մեր քվորը», բանդայի մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ: Երկրորդ վարկածը՝ իրենք տարել-ջարդուփշուր են արել «իրենց քվորը», ու նա էլ վախի ազդեցության տակ ինչ-որ բաներ է ասել, եւ եկել են մուռը հանելու աֆեկտի տակ: Չեմ պատկերացնում, թե մարդը ինչ անձնական դրդապատճառներ կարող է ունենալ, որ ասի այնպիսի սուտ, որի հետեւանքը մարդկային կյանք արժեցավ: Դա կարող է պարզել հետաքննությունը, եւ ես ամեն ինչով պատրաստ եմ օգնել: «Բռնաբարության փորձ» արտահայտությունը խնդրում եմ մի օգտագործեք, որովհետեւ այդպիսի բան չկա: Նշեմ, որ դատաբժշկական փորձաքննությունը, իմ տվյալներով, այդպիսի դեպք չի արձանագրել: Մենք գործ ունենք նաեւ երկրորդ հանցագործության հետ. թող պարզեն, թե ովքեր են ծեծել այդ աղջկան եւ ինչի համար»: Մեր հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել ճանապարհին, Ա. Սահակյանն ասաց. «Ճանապարհին մեքենայի դեմը կտրել են 770-70 համարներով մեքենաներ, իրենց աղջկան վերցրել-տարել են: Եթե ես ծեծել եւ բռնաբարել էի այդ աղջկան, թող այդ ժամանակ ասեին: Ամեն ինչ սարքված է: Այդ աղջիկը գողացել է նաեւ իմ հեռախոսը, թող այդ էլ պարզեն: Ես դիմելու եմ դատարան՝ իմ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար: Նման բանդիտիզմ ես չեմ տեսել իմ ողջ կյանքում»:

    «Առավոտի» հարցին, թե մեքենադ կանգնեցնելու, հեռախոսդ գողանալու կապակցությամբ ինչո՞ւ ինքդ չդիմեցիր ոստիկանություն, Ա. Սահակյանն ասաց. «Ես առաջին օրը դիմեցի եւ հասկացա, որ ոստիկանությունը մասնակից է այդ հանցագործությանը, դրա համար հայտնվեցի ընդհատակում: Հենց նրանք մտան «Օդնոկլասնիկ» սրճարան ու սկսեցին ջարդուփշուր անել, հարցնելով՝ ո՞ւր է Արթուրը, խփելու ենք գլխին, սպանելու ենք, ես անմիջապես հետեւի մուտքով դուրս եկա եւ փորձեցի դիմել ոստիկանություն, որովհետեւ այդ սրճարանի հիմնադիրներից մեկն եմ: Այդ ժամանակ կային մարդիկ, որոնք պարզապես հաճախորդներ էին, եւ անվտանգության խնդիր կար: Դիմեցի քաղաքային վարչությանը, բայց արձագանքեցին 1-1,5 ժամ հետո, երբ ոճրագործ խումբն արդեն հեռացել էր: Մարդուն սպանել են, ուրիշ մեքենայով բերել-գցել են «Օդնոկլասնիկի» նկուղային հարկ: Պատմում են, որ մարդուն դաժան ծեծի են ենթարկել, որքան տեղյակ եմ՝ զենքով են գլխին հարվածել: Իրենց պատկերացմամբ՝ սպանվածը եղել եմ ես, բայց դժբախտ պատահականությամբ, իմ մեքենայի ղեկին այդ պահին եղել է անմեղ մարդ: Հոգեկան բեռը հիմա իմ ուսերին այնքան շատ է, որ Անդրանիկի հարազատներին ընդամենը կասեմ՝ երանի այդ պահին ես լինեի ղեկին ու իրենք այդ վիշտը չտեսնեին»:

    Ա. Սահակյանը տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դիվանագիտական ներկայացուցչություններին: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը որեւէ ծանուցագիր իրեն չի ուղարկել, եւ իրենք հաղորդակցվել են «չերեզներով»: «Ուղարկեք ծանուցագիր, իմանամ՝ որպես ինչ եմ անցնում: Պատրաստ էի գնալ փաստաբանի հետ, նախապես իմանալով, թե ինչի համար եմ գնում այնտեղ: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ տեխնոլոգիաների են տիրապետում նրանք: Անդրանիկի սպանությունը բացահայտելու փոխարեն՝ ընկած գործ են սարքում ինձ վրա: Կոչ եմ անում նրանց՝ պարկեշտ լինել: Անկեղծորեն հավատում եմ նախագահին, որ հետամուտ կլինի այս գործին: Մինչեւ հիմա ձերբակալվել են 3-ը, կալանավորվել 2-ը, մինչդեռ, իմ կարծիքով, եթե չձերբակալվեն «մսաղացի» Լյովիկը եւ նրա խումբը, հետեւանքը կլինեն նոր հանցագործությունները: Այսօր վտանգված է իմ ընկերների անվտանգությունը, իմ ընտանիքի անվտանգությունը, իմ աշխատակիցների անվտանգությունը»,- ասաց Ա. Սահակյանը:
    aravot.am
    Ոնց ես համարձակվում տենց բաներ խոսալ կարկառուն նժդեհական համարյա 100տոկոս ազատ, արդար, թափանցիկ ընրություններով ընտրված Լևոն Սարգսյանի մասին?

    Բա որ մարտի մեկի հարցերով հավաքվում ջուր էիք ծեծում, բա ինչի ոստիկանություն մեթոդների մասին չէիր հիշում?

    Մի խոսքով քո մնաններին հասնումա:
    Մենակ էն տղենա մեղք, որ անմեղ տեղը սպանվելա:

  11. #161
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Էս հանրային կոչվածը արդեն որերորդ անգամն ա անկախ իրա կամքից նպաստում ա ընդդիմության հանրահավաքների մասին իրազեկմանը: Էսօր էն «25 րոպե»-ի հյուրը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր, ասեց, որ ընդդիմության ակտիվիստները փորձել են հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին թռուցիկներ տարածել, իրավապահները խոչընդոտել են:

    Նենց որ էլ կարան թռուցիկներ չտարածեն, հանրայինով արդեն ասվեց, որ ամսի 17-ին հանրահավաք ա լինելու
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.10.2008, 23:06:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #162
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հանրային կոչվածը արդեն որերորդ անգամն ա անկախ իրա կամքից նպաստում ա ընդդիմության հանրահավաքների մասին իրազեկմանը: Էսօր էն «25 րոպե»-ի հյուրը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր, ասեց, որ ընդդիմության ակտիվիստները փորձել են հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին թռուցիկներ տարածել, իրավապահները խոչընդոտել են:

    Նենց որ էլ կարան թռուցիկներ չտարածեն, հանրայինով արդեն ասվեց, որ ամսի 17-ին հանրահավաք ա լինելու
    ավտոերթ

    Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները երեկ Երեւանի ծայրամասային եւ կենտրոնական մի շարք փողոցներում ավտոերթ արեցին: Ավտոերթը, որի նպատակն էր` հանրությանն իրազեկել հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մերձակա հրապարակում սպասվող հանրահավաքի մասին, մարդիկ ողջունում էին մեքենաներից` բռունցքները վեր հանած, միացնում մեքենաների ազդանշանները: Ավտոերթին ողջունում էին մայթերին ու ավտոկանգառներում կանգնած մարդիկ:
    Հայկական Ժամանակից,նաև իմ տեսածից ու լսածից:

  13. #163
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    §ԲԻ-ԲԻ-ՍԻ¦-ին ՀԱՆՐԱՅԻՆԻՆ §ԴԱՍԵՐ¦ Է ՏԱԼԻՍ

    [15:38] 17 Հոկտեմբերի, 2008

    Հանրային հեռուստաընկերությունը պետք կասեցնի իր ագրեսիվ կոմերցիոն քաղաքականությունը, հեռուստալսարանի կարիքների գնահատման մեխանիզմները բարելավի, հստակ ձեւակերպի իր խբագրական ուղենիշները: Սրանք §Բի-Բի-Սի¦ համաշխարհային ծառայության հիմնադրամի կողմից` Հայաստանի հանրային հեռուստաընկերության վերաբերյալ պատրաստված զեկույցի առանցքային առաջարկություններից մի քանիսն են միայն, որոնք այսօր հրապարակվեցին:
    Զեկույցը պատվիրվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ կողմից` Հայաստանում հանրային հեռարձակման զարգացումը խթանելու նպատակով: Այն ներկայացնում է §Բի-Բի-Սի¦ համաշխարհային ծառայության հիմնադրամի կողմից հուլիսին անցկացված` Հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատման հնգօրյա այցի արդյունքները:

    §Հանրային հեռուստաընկերությունը պետք է ավելի բարձր հավակնություններ ունենա ապահովելու լայն կրթական բովանդակություն ունեցող հաղորդումներ` նախատեսված տարբեր խմբերի համար: Հեռուստաընկերությունը պետք է վերջ դնի կառավարության կողմից պատրաստված հաղորդումների հեռարձակմանը¦,- ասաց §Բի-Բի-Սի¦ համաշխարհային ծառայության հիմնադրամի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռանդալլը: Ըստ նրա` հանրային հեռուստաընկերության կողմից հանրային ծառայության ոգին ամրապնդելու կարողությունը մեծապես կախված է քաղաքական կամքից եւ իշխանությունների մակարդակով վերաբերմունքի փոփոխությունից

    §Բի-Բի-Սի¦ փորձագետները նաեւ ընդգծեցին տեղական հասարակական կազմակերպությունների կարեւորությունը` համաձայնեցված ցուցանիշների հիման վրա վերահսկելու գործում:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #164
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հանրային կոչվածը արդեն որերորդ անգամն ա անկախ իրա կամքից նպաստում ա ընդդիմության հանրահավաքների մասին իրազեկմանը: Էսօր էն «25 րոպե»-ի հյուրը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր, ասեց, որ ընդդիմության ակտիվիստները փորձել են հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին թռուցիկներ տարածել, իրավապահները խոչընդոտել են:

    Նենց որ էլ կարան թռուցիկներ չտարածեն, հանրայինով արդեն ասվեց, որ ամսի 17-ին հանրահավաք ա լինելու
    մենակ էդ «25 րոպե»-ի համար Հ1-ը աչքիս 2 գլուխ բարձրացավ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #165
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն

    Restart Ինչ ամոթ էր... , ո՞վ տեսավ
    Чеширский КотЭ

Էջ 11 28-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  2. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  3. Խաչելությունը Հանրային Դպրոցներում
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Կրոն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 10.07.2010, 01:34
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. «Արարատ» հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 11.11.2008, 14:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •