+ Կատարել գրառում
Էջ 4 8-ից
ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 7 8 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

  1. #46
    Սկսնակ անդամ
    Վարկանիշ
    egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    47

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Հարսանիք տարբերակը կընտրեմ այն դեպքում , եթե համոզված լինեի, որ այն անցնելու այնպես ինչպես ես և ապագա ամուսինս ենք ուզում, (այլ ոչ թե ծնողները կամ բարեկամները որոշեն, թե որտեղ է անցնելու հարսանեկան արարողությունը, ովքեր են մասնակցելու ,մարդիկ որոնց մինչ այդ չեմ տեսել, ինչ երաժիշտներ են լինելու և այլն )
    հակառակ դեպքում կընտրեմ ճանապարհորդություն...
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  2. #47

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Եկեղեցի ու հետո սաղի աչքից հեռու՝ դեպի ճանապարհորդություն,
    մերոնց կհամուզեմ որ առանց հարսանիք յոլա գնան, մնում ա ապագա հարսին/ու իրա գերդաստանին համուզցցվի

    Չնայած եթե իրանք ուզում են թող եկեղեցուց հետո հավաքվեն նշեն

    2-3 շաբաթից վերադառնալուց հետո երբ արդեն բոլորը ետ մտքի հետ համակերպված կլինեն, մաքսիմում կարելի առաջին կրուգ բարեկամների տներով անցնել

  3. #48
    Անհաղթի քուրիկ :)
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    972

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ես պատկանում եմ էն բացառիկ դեպքերին, որ նույնիսկ մանկապարտեզական տարիքում չեն երազում հարսի շոր հագնելու մասին։ Միշտ մտածել եմ, որ եթե ապագա ամուսնուս համար դա շատ կարևոր լինի, ու ինքը շատ ուզի՝ կհագնեմ, այլապես ես ինքս ցանկություն չունեմ։ Ուղղակի հիվանդություն ունեմ, դա էլ էր երևի պետք ծիկերի բաժնում գրել՝ չանել այն, ինչ անում են բոլորը։ Էնպես որ ես ընտրում եմ ճանապարհորդությունը
    When life gives you lemons, make lemonade

  4. #49
    Մշտական անդամ
    Վարկանիշ
    Annychka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.12.2007
    Գրառումներ
    104

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Իսկ իմ կրծիքով ավելի լավա ճոխ հարսանիք լինի,քան թե ճանապարհորդություն. Հարսանիքը մի արարողություն է որի մասին աղջիկները երազում են դեռ մանկուց,իսկ ճանապարհորդությունը չպետք է կատարվի հարսանիքի հաշվին …նախ հարսանիք՝հետո նոր ճանապարհորդություն
    Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում

  5. #50
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,161

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեր օրերում հարսանիքը շատ թանկ է նստում ամուսնացողների ընտանիքների վրա , իսկ հարսանիքին անմիջապես հաջորդում է որոժ նյութական խնդիրների ծագումը և շատերը չեն զգում ամուսնանալու լավ կոզմերը , իսկ եթե լինի ավելի համեստ հարսանիք այնուհետև ճամփորդություն , երևի զույգը ավելի լավ կինտեգրվի նոր ընտանեկան կյանքին :
    «…վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ …»
    Լևոն Տեր-Պետրոսյան

  6. #51
    սիրող Վարկանիշ Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    27
    Գրառումներ
    2,560

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Շատ կողմ եմ ճանապարհորդությանը ,ախր ձանձրալի կլինի հարսանիքը ետ մի 7-8 ժամը նստես կամ պարես ու մի 150-200 հարբած մարդիկ `քեռու բաջանաղ, մորքուրի մարդու հորողբոր տղա ,ընկերոջ ախպեր ,լավ ախպոր լավ ախպեր, մի խոսքով չեմ սիրում ետ կարգի մասաներ ու սաղ գալու են քեզ պաչեն-շնորհավորեն ,իսկ դրա փոխարեն պատկերացրու 1 շաբաթ Մադրիդում ` ֆուտբոլի օրրանում,հետո իսպանական մի ծովափ ու այդ ամենը ամփոփվում է գիշերը ճոխ հյուրանոցում` շանպայնով ու վարդերով ,մոմերով , դու և նա...

    Հ.Գ.
    Հավեսի ընկա ` ուզում եմ ամուսնանալ
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 18.01.2008, 20:01:

  7. #52
    Մշտական անդամ
    Վարկանիշ
    Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    21
    Գրառումներ
    347

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Հետաքրքիր է որ բոլորը ընտրում են դրանց միջեւ: Իսկ իմ պատկերացմամբ պետք է լինի համ հարսանիք համ ճամփորդություն (медовый месяц կոչվածը): Հարսանիք եւ մի քանի օր հետո ճամփորդություն: Միմիայն հարսանիքը բնականաբար քիչ է:

  8. #53
    Մամայություն :)
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    421

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան... Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն
    Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ
    Better to light a candle than to curse the darkness.

  9. #54
    Ավագ նապ (Անուկ)
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    20

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան... Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն
    Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ
    Աննուշկա ջան, թույլ տուր չհամաձայնել քեզ հետ ու ասել, որ սա այն դեպքերից է, երբ «պետք է», «անպայման» և այդ կարգի բառերն ուղղակի տեղ չունեն, անիմաստ են։ Եթե քեզ համար «պետք է», դա դեռ չի նշանակում, որ մյուս բոլորին էլ է պետք։ Երևում է, որ թեմայի ոչ բոլոր գրառումներն ես կարդացել, այլապես նկատած կլինեիր, որ շատ–շատերը ոչ թե քո ենթադրած հնարավորությունների սահմանափակության պատճառով, այլ պարզապես իրենց նախընտրությունից, ճաշակից ու կենսաձևից ելնելով պարզապես չեն ցանկանում հարսանիք ունենալ, ոչ թե չեն կարող։ Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.01.2008, 08:25:
    Երջանկությունը նման է արևի. որպեսզի մարդու համար լավ լինի, գոնե մի քիչ ստվեր է հարկավոր:


  10. #55
    lost and found
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Amina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,138
    Բլոգի գրառումներ
    4

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։
    Մի ժամանակ ես էլ չէի ուզում, բայց դա շատ վաղուց էր հիմա էլ այդքան օրիգինալ չեմ ուզում լինել, անպայման պետքա հարսի շոր հագնեմ
    Քանի որ ես նկարներ շատ եմ սիրում կուզենայի, որ անպայման գեղեցիկ հարսանեկան նկարներ ունենաի, շատ գեղեցիկ հարսանեկան զգեստով որ հետո դրանք նայեմ ու երեխեքիս ու թոռնիկներիս ցույց տամ ասեմ տեսեք ինչ սիրունա եղել ձեր մաման
    Իսկ հարսանիք ասվածը ինձ համար կարևոր է հենց նրանով, որ այն և հուշ կարող է լինել գեղեցիկ և գեղեցիկ է պսակադրության մասը բայց այ հարբած մարդկանցով լի հարսանեկան սրահը ինձ սարսափելի տհաճություն կպատճառի, դրա համար կնախնտրեմ պսակադրությունից անմիջապես ճանապարհորդության մեկնել , (հա մեկել ասեմ հեչ էլ պարտադիր չի որ հարսանեկան մեքենան լիմուզին լինի) դե հյուրերի համար կարելի է փոքր հյուրասիրություն կազմակերպել հենց պսակադրության սրահում քաղցրեղեն և այլն ինձ թվումա դա շատ լավ տարբերակ է հնարավորություն չունեցողներն էլ կխնայեն ահագին գումար- կունենան և հարսանիք և ճանապարհորդություն
    Մի խոսքով եթե հարկ լինի ընտրելու հարսանիքի և ճամփորդության միջև ես կնախնտրեմ հրաժարվել հարսանիքի խնջույքային մասից , բայց ոչ պսակադրությունից


    Հ. Գ. հավեսս եկավ մի հատ հարսանիքի մասին թեմա կար ուրիշ գտնեմ գրառում անեմ
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #56
    Պատվավոր անդամ Վարկանիշ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Երևան :(
    Տարիք
    23
    Գրառումներ
    5,685
    Բլոգի գրառումներ
    11

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ի դեպ, Ամինայի գրածը կարդալով հիշեցի ընկերուհուս հարսանիքը: Ճիշտ նկարագրվածի նման էր, ոնց որ կինոյից լիներ: Ընկերուհիս էլ շատ նուրբ հարսի շոր էր հագել, ոչ թե նրանցից, որ կիլոմետրերով ձգվում են դեպի չգիտեմ ուր: Իսկ հարսանիքից հետո միանգամից մեկնեցին ճանապարհորդության: Վա՜յ, էս գրեցի, կարոտեցի ընկերուհուս…

  12. #57
    Սկսնակ անդամ
    Վարկանիշ
    Հասուլյո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    40

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Շատ ավելի լավ կլինի եթե երկուսն էլ լինեն: Սակայն կարելի է նույնիսկ հարսի շորով գնալ ճամփորդության սիրելիի հետ, այդ դեպքում չես զրկվի ոչ մի բանից
    Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...

  13. #58
    Կյանքին Սիրահարված ....
    Վարկանիշ
    Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    124

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Ուրեմն ասեմ… Ես մանկուց երազել եմ սպիտակ շոր հագնելու մասին, բայց մեր հայկական ադաթներով հարսանիքը չեմ ուզում ունենամ… Էդ զույգի հարսանիքը չի… էդ տարիներով քեզ չհիշող բարեկամների հավաքվելու ու "տարան-տարան" գոռալու համարա…

    Բայց ճանապարհորդություն էլ եմ ուզում…
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  14. #59
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,161

    Re. Հարսանի՞ք թե՞ ճանապարհորդություն

    Մեջբերում Undina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ասեմ… Ես մանկուց երազել եմ սպիտակ շոր հագնելու մասին, բայց մեր հայկական ադաթներով հարսանիքը չեմ ուզում ունենամ… Էդ զույգի հարսանիքը չի… էդ տարիներով քեզ չհիշող բարեկամների հավաքվելու ու "տարան-տարան" գոռալու համարա…

    Բայց ճանապարհորդություն էլ եմ ուզում…
    Դրա համար հավաքվում են հարազատներով , ամենամոտիկ բարեկամներով ու ընկերներով , գնում են եկեղեցի , հետո մի ռեստորան , այնուհետև դեպի ինքնաթիռ : Համ սպիտակ շոր կհագնես , համ էլ սամալյոտ կնստես
    «…վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ …»
    Լևոն Տեր-Պետրոսյան

  15. #60

    Հարսանիք, թե ճանապարհորդություն ?

    Սիրած էակի հետ ամուսնական դաշինք կնքելու օրը կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է, օր, որին երկար ենք սպասում: Սակայն այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սահմանափակվում:
    Ոմանք նախընտրում են ավանդական ճոխ և բազմամարդ հարսանիքը, մյուսները բավարարվում են միայն եկեղեցով ու փոքրիկ խնջույքով: Կան նաև զույգեր, որոնց համար միայն ճամփորդությունը բավական է:
    Ինձ թվում է նման հարցի շուրջ անկասկած կլինեն հակասական կարծիքներ, այնուամենայնիվ, կուզենայի դրանք ընդգրկվեն այս բաժնում:
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

+ Կատարել գրառում
Էջ 4 8-ից
ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 7 8 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց