+ Կատարել գրառում
Էջ 5 6-ից
ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Ճանապարհորդություն դեպի Արցախ

  1. #61
    +
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Հասցե
    Երևան, ՀՀ
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,783
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. Երկրորդ ուղևորությունը դեպի Արցախ - 2 (14-15 նոյեմբերի, 2009)

    Մաս Դ (եզրափակիչ). Հրաժեշտ: Շուշի - Երևան
    Տխուր էր հրաժեշտ տալը Ափսոս՝ շատ քիչ ժամանակ անցկացրինք Արցախում և քիչ շփվեցինք Մոնկի հետ: Բայց տեսածներս ու շփվածներս, մեկ է, շատ լուսավոր հիշողության տեսքով տպավորվեց մեջս
    Արցախում ամբողջ անցկացրած ժամանակ Մոնկը շատ հոգատար էր մեր նկատմամբ: Անգամ երբ տաքսի էինք նստել, փորձեց վարորդին համոզել, որ ավելի էժան գնով տանի մեզ Վերջում էլ վարորդին պատվիրեց, որ մեզ լավ նայի: Ընթացքում SMS հաղորդագրություն գրեց՝ հարցնելու, թե ինչպես են երեխեքը: Երեխեքը վատ չէին, հենց նոր մեկական կոնֆետ էին կերել ու քնել Բացի դրանից, երբ արդեն հասել էինք Երևան, ու զանգել Մոնկին՝ ասելու, որ նորմալ տեղ ենք հասել, անընդհատ հարցնում էր երեխեքից՝ արդյո՞ք նորմալ էր ամեն ինչ ճանապարհին:
    Ճանապարհին մեքենան մի պահ փորձեց համը հանել (բենզինի հետ կապված ինչ-որ խնդիրներ), բայց հետո խելքը գլուխը հավաքեց:
    Մի տեղից երշիկանման ձողիկներ առանք, փորձեցինք պարզել բաղադրությունը, մեծ տառերով գրված էր Ռազմիկ: Միսը բավականին անհաջող էր, բայց անհամար ոլորաններ անցնելիս միս չէ, երկաթ էլ կերած լինեինք, կմարսեինք, այնքան շուռումուռ եկանք:
    Ռուֆուսը ընթացքում Արշակին զանգեց, որպեսզի իմանանք՝ հո շատ չի՞ հոգնել փայտահատի դերում հանդես գալով: Պարզվեց, որ Արշակը խնայել է Եղվարդի կուսական անտառները և փոխարենը հեծանիվ կոխել Ջրվեժի մոտակայքում: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր մայրենին հարուստ է բարբառներով և արտահայտություններով: Ուստի այն անձինք, որոնք «հեծանիվ կոխել» արտահայտության իրենց ընկալման մեջ համոզված չեն, խնդրում եմ, դիմեն Ռուֆուսին՝ որպես հայոց լեզվի բարբառների գիտակի, որպեսզի նա բացատրի այդ արտահայտության նշանակությունը:

    Երևանը մեզ դիմավորեց անձրևով և աղմուկով:

    Էլի կարոտեցի
    Վերջին խմբագրող՝ ars83: 27.11.2009, 13:44:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushA (14.12.2009), Jarre (29.11.2009), Monk (27.11.2009), _Nanuk_ (04.12.2009), Արիացի (27.11.2009), Լուսաբեր (27.11.2009), Հայկօ (27.11.2009), Ներսես_AM (27.11.2009), Ռուֆուս (28.11.2009), Տատ (27.11.2009), Ֆոտոն (28.11.2009), Ֆրեյա (28.11.2009)

  3. #62
    +
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Հասցե
    Երևան, ՀՀ
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,783
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուշացար, վայրկյանը վայրկյանին թայմինգ եղավ: 13.34
    Շնորհակալություն բոլորին:

    Արս ջան, վերջաբան լինելու է՞: Թե Մոնկը սկսի:
    Վերջաբանն էլ գրեցի: Մոնկի հերթն ա:

  4. #63
    Կապելլան
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Հասցե
    ԼՂՀ Զինված ուժեր
    Տարիք
    29
    Գրառումներ
    990

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջաբանն էլ գրեցի: Մոնկի հերթն ա:
    Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ
    Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (27.11.2009), Ռուֆուս (28.11.2009)

  6. #64
    +
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Հասցե
    Երևան, ՀՀ
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,783
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ
    Դու գրի, ուշադիր կարդացողների բանակը կազմ-պատրաստ ա:
    Բարի ախորժակ Մի հատ էլ վիտամին C-ով հարուստ մի բան կեր (կիտրոն, նարինջ): Իմ մարմինն էլ ա էսօր ուզում ինձ ինչ-որ նման բաներ համոզել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (27.11.2009)

  8. #65
    Պարանոիդ Անդրոիդ
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Երևան-Գյումրի մայրուղի
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,494
    Բլոգի գրառումներ
    6

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ars83-ի խոսքերից
    Ուստի այն անձինք, որոնք «հեծանիվ կոխել» արտահայտության իրենց ընկալման մեջ համոզված չեն, խնդրում եմ, դիմեն Ռուֆուսին՝ որպես հայոց լեզվի բարբառների գիտակի, որպեսզի նա բացատրի այդ արտահայտության նշանակությունը:
    Բյուրականի բարբառով հեծանիվ կոխելը քշելն է, ուրիշ բաներ չմտածեք


    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ
    Գարիկ ջան, սպասում ենք:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.11.2009), Jarre (29.11.2009), Monk (28.11.2009), Ներսես_AM (28.11.2009), Տատ (28.11.2009)

  10. #66
    Մշտական անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Gladiator-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Տարիք
    24
    Գրառումներ
    351

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Լավ ել զուգադիպելա, ես էլ երեկ գնացի Քաջարան հետո Ղարաբաղ, քարին տակ, հենց նոր եմ եկել Երևան, պարզվումա դուքել էիք էնտեղ

  11. #67
    Կապելլան
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Հասցե
    ԼՂՀ Զինված ուժեր
    Տարիք
    29
    Գրառումներ
    990

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Թե ինչպես էր ծերուկ Մոնկը փորձում որսալ անորսալի ակումբցիներին…


    Չնայած չեմ կարծում, թե գրելիքս առանձնապես հետաքրքրություն է ներկայացնելու, բայց դե խոստացել եմ, պիտի պատմեմ: Կներեք ուշացնելու համար. մի շաբաթ է` նորակոչիկներիս եմ պտտեցնում Արցախով մեկ և ծանոթացնում տեղի հոգևոր-մշակութային ժառանգությանը, երեկոներն էլ շան պես հոգնած տուն եմ գալիս, էլ գրելու հալ չի լինում: Բայց արդեն շատ եմ չարաշահում ձեր համբերությունը, փորձեմ այսօր գրել վերջացնել:
    Մի քիչ մանրամասն եմ գրելու, մանավանդ որ որոշ բաներ նույնիսկ էրեխեքը չգիտեն. նախ ասեմ, որ երբ Արսենն ինձ առաջին անգամ զանգեց, ես ոչ թե զորամասում էի, այլ… ռազմական ոստիկանության մեկուսարանում: Չէ, բնականաբար ինձ չէին բռնել, բայց որպեսզի բացատրեմ, թե ինչ էի անում այնտեղ, մի փոքր ծավալուն նախաբանով պիտի սկսեմ. հուսամ ներողամիտ կլինեք իհարկե: Զորամասը, որտեղ ես նշանակվել եմ, բավականին հսկա զորամաս է: Հենց առաջին իսկ օրերից ես նախընտրել եմ ոչ թե զինվորների գլխին մասսայական դասախոսություն կարդալը, որպեսզի տղերքը ձանձրույթից չսկսեն հորանջել և արդյունքում ծնոտները դուրս գցել, այլ սկզբի համար շեշտը դրել եմ անհատական շփումների վրա: Սա անշուշտ արդյունավետ, բայց բավականին դանդաղ եղանակ է, այնպես որ զինվորներիս գերակշիռ մեծամասնությունը դեռևս խորապես համոզված է, որ ես բեթմեն եմ: Բայց քչերի համար, որոնց հետ հասցրել եմ շփվել ու մտերմանալ, ես արդեն բարի քեռի եմ, և որևէ խնդիր լինելու դեպքում <Զանգ ընկերոջը> տարբերակում բավականին բարձր հորիզոնականներ եմ զբաղեցնում: Այդ նշածս ճնշող փոքրամասնության մեջ մի սիրահարված Ռոմեո ունեմ (խայտառակության աստիճանի հոյակապ երեխա է ), որն իր Ջուլիետի նկատմամբ անսահման սիրուց և կարոտից մղված պարբերաբար դարձ է գնում` բնականաբար հեռատեսորեն այդ մասին չնախազգուշացնելով իր վերադասին: Բայց արդարության համար պիտի ասել, որ զորմասից նրա հետևից ուղարկված պատվիրակությունը սովորաբար ահռելի էներգիա չի ծախսում սույն սիրատոչոր ասպետին որոնելու և վերստին զորամաս հրավիրելու առաքելությունն իրականացնելիս. շատ արագ հայտնաբերվում է, հավանաբար Ջուլիետի տան կամ համալսարանի մատույցներում, և վերադարձվում զորամաս, որտեղ էլ հիմնականում մեկուսարանում համբերությամբ սպասում է մինչև հաջորդ էքսկուրսիայի հարմար առիթը: Եվ ահա ակումցիների` Արցախն իրենց այցելությամբ պատվելու օրը մեր հարգարժան Շիլիոնի կալանավորը հերթական սիրարշավի ժամանակ հայտնվել էր ռազմական ոստիկանության ամենահաս ձեռքում, բայց մինչ այդ հասցրել էր հեռաձայնել ինձ և աչքալուսանք տալ: Ես էլ, քանի որ խորին համոզմունք ունեմ, որ հոգևոր համայնքիս սույն մոլորյալ անդամի նկատմամբ ամենափոքր աննրբանկատությունն իսկ կարող է բացասաբար անդրադառնալ նրա անմահ հոգու պայծառության վրա, առանց ժամանակ կորցնելու արշավեցի ռազ. ոստ.: Ահա այս հոգևոր հովվական պարտականություններիս կատարման եռուն պահին էլ ինձ զանգել էր Արսենիոսը` ավետելու, որ իրենց քառանիվ փոխադրամիջոցն արդեն մոտենում է Սծիպանակերտին, բայց քանի որ տարածության վրա հաղորդակցվելու երիցս օրհնյալ գործիքը տվյալ պահին ինձ մոտ չէր, այդ մասին իմացա մի փոքր ուշ, երբ Արսը, առանց մազաչափ անգամ նեղանալու զանգին չպատասխանելու անքաղաքավարի արարքիցս, կրկին զանգեց և զվարթ ձայնով ազդարարեց, որ իրենց երկար սպասված այցը վերջապես կայացել է, և տվյալ պահին շարժվում են դեպի իրենց օրուկեսյա գործածման համար նախատեսված կացարանը: Ներողություն խնդրելով, որ անմիջապես չեմ կարող արժանի լինել թանկագին հյուրերին տեսնելու պատվին, խոստացա փոքրիկ գործս ավարտելուն պես սլանալ իրենց մոտ: Արսի երրորդ զանգից ավելի հանգստացա, երբ ասաց, որ արդեն իրենց օթևանում են և նույնիսկ թեյ են խմում, իսկ օթևանը գտնվում է, ինչպես տեղեկացրեց Արսը, Կամոյի կամ Կարոյի փողոցի վրա, թիվ 10 հասցեում: Քանի որ Ռոմեոյի հարցերն արդեն կարգավորվել էին, և առանց խղճիս հետ տուրուդմփոցի կարող էի վերջապես գնալ շատ սիրելի ակումբցիներին միանալու, հենց ռազմ. ոստիկանության աշխատակիցներից էլ տեղեկացա, որ Կարոյի փողոց չկա, ստացա նաև Կամոյի փողոցն առանց երկրագնդով մեկ պտույտ կատարելու բոլորովին անտեղի ջանքերի գտնելու նկարագրությունը. Ազատամարտիկների պողոտայի Մոստի (կներեք օտար բառի համար, ուղղակի ժողովուրդն այս կամուրջը հենց այդպես է անվանում: Ի դեպ, սա այն նույն Մոստն է, որի տակ սիրում է զբոսնել քյաբաբասեր հասարակությունը) այսինչ մասով իջնում ես, այսքան տեղ ուղիղ գնում ես, և դիմացդ Կամոյի փողոցն է: Հեշտ ու հանգիստ գտա: Մինչ այդ Արսը մի անգամ էլ զանգեց ու ասաց, որ թեյախմության արարողությունն ավարտելուց հետո դուրս են եկել և ցանկանում են որևէ կենտրոնական տեղ գնալ: Խնդրեցի մնալ իրեն կացարանի մոտ, քանի որ արդեն մոտակայքում եմ (թե չէ արի ու իմացիր, թե անծանոթ քաղաքում ակումբցիների համար որ մասը կհամարվի կենտրոնական ): Երբ արդեն Կամոյի փողոցում էի, հեռվից մի բան նկատեցի, բայց աշխատեցի շատ չկենտրոնանալ դրա վրա: Բայց, մոտենալով և տեսնելով, որ նկատածս երևույթը հենց նույն հասցեում է, որ փնտրում էի, ստիպված եղա համոզվել, որ վիրահատությունից հետ <<ծյունինգ>> արած աչքերս ապրիլմեկյան կատակ չեն արել հետս. գրողը տանի… դարպասի առջև դրված էր դագաղի կափարիչը, տան դիմաց խմբերով մարդիկ կանգնած ծխում են և ցածրաձայն զրուցում… մի խոսքով հասկացաք, թե ինչ էր կատարվում: Վարանոտ տեսքով մի քիչ աջ ու ձախ անելով և համոզվելով, որ դա նույն հասցեն է, մոտեցա հավաքվածների մեջ համեմատաբար զվարթ մի խմբի (դպրոցական երիտասարդներ էին, որ, արտաքինից դատելով, այնքան էլ խորը ողբերգություն չէին ապրում. սովորաբար նման պարագաներում դա լինում են հանգուցյալի թոռան ընկերները, որոնք գնում են այսինչի պապու կամ տատու թաղմանը մի լավ ղժժալու): Կենսուրախ երիտասարդներից ճշտեցի, որ մոտակայքում հյուրանոցատիպ որևէ բան չկա: Ու հիմա փոխնիփոխ ես ու Արսն իրար ենք զանգում, ես փորձում եմ նրան համոզել, որ իրենք չեն կարող գտնվել Կամոյի 10-ում, Արսն էլ ամենայն անկեղծությամբ պնդում է, որ չէ ու չէ, հենց Կամոյի փողոցի թիվ 10 տան դիմաց են (ես էլ ամաչում եմ ասել, թե ինչ է կատարվում իր նշած հասցեում, հետո էլ նույնիսկ, երբ ասացի էրեխեքին այդ մասին, ահարմար զգացի նշել, որ դա հենց իրենց պնդած հասցեում էր): Իսկ թե իրականում ինչում էր բանը, Արսենն արդեն պատմել է. իրենք Կամոյի նրբանցքում էին, իսկ ինձ ուղարկել էին քաղաքի հակառակ կողմում գտնվող Կամոյի փողոցը: Բայց այդ պահին դա դեռ հայտնի չէր, փոխարենը սկսել էր ակնհայտ դառնալ մի հանգամանք. Ես այնքան էի հեռախոսով խոսելով և օտարոտի տեսքով աջուձախ արել սգավորների խմբերի միջով, որ մարդիկ արդեն սրբազան ցասումով աչքները հառել էին վրաս: Զգալով, որ անպատկառ պահվածքիս պատճառով շուտով հանգուցյալների թիվն ի դեմս նվաստիս կարող է մեկով ավելանալ, որոշեցի շուտափույթ կարգով նիհար երկար անձս էվակուացնել վտանգավոր գոտուց: Հեռանալով այնքան անվտանգ տարածություն, որ ուշացած հարձակման դեպքում ճողոպրելը մեծ խնդիր չէր ներկայացնի, նորից զանգեցի Արսին ու խնդրեցի դուրս գալ որևէ կենտրոնական տեղ, մեկնումեկից ճշտել իրենց կոորդինատները և սպասել ինձ: Քիչ անց, երբ արդեն կրկին Մոստի վրա էի, Արսը զանգեց ու ասաց, որ գտնվում են Ալեք Մանուկյան փողոցում, մոտակայքում էլ ինչ-որ ավտոլվացման կետեր են: Քանի որ նման ավտոլվացման կետեր հիմնականում նշյալ փողոցի վերջում են, Արսին խնդրեցի թեքվել աջ և բարձրանալ Կալցեվոյ կոչվող տեղը. սա Ստեփանակերտի ամենահայտնի տեղերից մեկն է, և հենց այդտեղ էլ վերջանում է նաև Ազատամարտիկների պողոտան: Առանց ժամանակ կորցնելու Մոստից գիսաստղի նման սուրացի պողոտայով ներքև (շտապելուց նույնիսկ տրանսպորտ չնստեցի. փորձը ցույց է տվել, որ ոտքով ավելի արագ եմ տեղ հասնում ): Հազիվ էի տեղ հասել, երբ Արսը նորից զանգեց և իր անփոփոխ զվարթ ձայնով ասաց. <<Մոնկո ջան, մենք հիմա ստեղ մի օբկյեկտ կա, Կիլիկա գրած, դրա մոտով ինչ-որ մոստի վրա ենք բարձրանում, ասում են, որ այսպես ներքև իջնելով` կհասնենք Կալցեվոյին>>: Վախ մամա ջան, լավ էլի… պարզվեց, որ փողոցով ներքևի մասով դեպի Կալցեվոյ գալու փոխարեն ակումբահայությունը փողոցի վերևի մասով եկել էր դեպի Մոստը, և արդյունքում հայտնվել այնտեղ, որտեղից ես այդպես գլխապատառ ցած էի սուրացել: <<Արս ջան, ախպոր պես, կանգնեք էդ մոստի վրա ու տեղ մի գնացեք, հիմա հետ եմ գալիս>>,- ու նորից տորպեդի նման հետ սլացա: Տեղ հասնելով` վերջապես գտա հրեշտակային ժպիտներով կանգնած իմ անչափ սիրելի ակումբցիներին: Թե ինչպիսն էին մեկուկես օրյա տպավորություններն այդ հազվագյուտ հրաշալի մարդկանցից, կխոսեմ առաջիկայում, համապատասխան թեմայում:
    Իսկ հիմա ներողություն եմ խնդրում այսքան երկար, խճճված ու ձանձրալի գրելու համար. հոգնած եմ, ժամանակ էլ չկա ավելի կարճ ու բովանդակալից գրելու:
    Հա, ինչ էի ուզում ասել. սիրելի ակումբցիներ, երբ կգաք Արցախ, խնդրում եմ հստակ ճշտել` դուք Կամոյի փողոցում եք, թե Կամոյի նրբանցքում: Արցախում, իրոք որ, կարևոր են նույնիսկ մանրուքները:
    Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushA (14.12.2009), ars83 (03.12.2009), cold skin (03.12.2009), davidus (28.12.2009), Dayana (03.12.2009), Norton (03.12.2009), Safaryan (05.01.2010), Yeghoyan (03.12.2009), Արիացի (03.12.2009), Արմինե (03.12.2009), Հայկօ (03.12.2009), Ներսես_AM (03.12.2009), Ռուֆուս (03.12.2009), Քամի (03.12.2009), Ֆոտոն (03.12.2009)

  13. #68
    +
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Հասցե
    Երևան, ՀՀ
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,783
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ


    Ես սկի չգիտեի, թե այսքան բան է տեղի ունեցել:
    Տեղից նիհար էր Մոնկը, այսքան էլ վազել է՝ լրիվ հալվել:

    Արտակա՛րգ գրել ես, Մոնկ Եղբայր Շա՜տ շնորհակալություն: Հաճույքով ու հետաքրքրությամբ (դե, ամաչելով էլ, որ էսքան անհարմարություններ ենք պատճառել ) կարդացի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (03.12.2009), Հայկօ (03.12.2009)

  15. #69
    Կապելլան
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Հասցե
    ԼՂՀ Զինված ուժեր
    Տարիք
    29
    Գրառումներ
    990

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես սկի չգիտեի, թե այսքան բան է տեղի ունեցել:
    Տեղից նիհար էր Մոնկը, այսքան էլ վազել է՝ լրիվ հալվել:

    Արտակա՛րգ գրել ես, Մոնկ Եղբայր Շա՜տ շնորհակալություն: Հաճույքով ու հետաքրքրությամբ (դե, ամաչելով էլ, որ էսքան անհարմարություններ ենք պատճառել ) կարդացի:
    Մեծ սիրով պատրաստ եմ նման «նեղություններ» կրել, մենակ թե նորից համեցեք
    Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)

  16. #70
    ՈՉ ՀԱՐՑ ՏՎՈՂՆԵՐԻՆ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    1,825

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Էս ամսի 20 ին կամ 21 ին գնում եմ Արցախ՝Շուշի ընկերոջս պրիսյագն ա,մի օր էլ շուտ ենք գնում որ քիչ մը ուսումնասիրենք,Ստեփանակերտ էլ կգնանք, ի դեպ առաջին անգամ եմ լինելու Արցախում ու անհամբեր էտ օրվան եմ սպասում:
    Խավարը ցավոտ է ոչ միայն աչքերի,այլև հոգու համար,բայց խավարից լույս հանելը,որքան էլ դժվար լինի,անպայման պետք է հիացնող և ուրախալի լինի

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (04.12.2009), Արիացի (04.12.2009)

  18. #71
    ՈՉ ՀԱՐՑ ՏՎՈՂՆԵՐԻՆ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    1,825

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչպես էր ծերուկ Մոնկը փորձում որսալ անորսալի ակումբցիներին…



    Իսկ հիմա ներողություն եմ խնդրում այսքան երկար, խճճված ու ձանձրալի գրելու համար. հոգնած եմ, ժամանակ էլ չկա ավելի կարճ ու բովանդակալից գրելու:
    Հա, ինչ էի ուզում ասել. սիրելի ակումբցիներ, երբ կգաք Արցախ, խնդրում եմ հստակ ճշտել` դուք Կամոյի փողոցում եք, թե Կամոյի նրբանցքում: Արցախում, իրոք որ, կարևոր են նույնիսկ մանրուքները:
    Մոնկ ջան,որ արցախցի երեխան հետս չլիներ ես էլ քեզ պետք է ման գայի,այսինքն Մոնկը ասում ա որտեղ ես ասում եմ արի կալցեվո, հետո զանգում ա ասում եմ հինգ րոպեից տեղում եմ ու հեռախոսը տալիս եմ տիրոջը ու իջնում,դե ռոմինգ պտի արած լինես դրա համար էլ զանգելիք չունեի,լավա էտ էրեխու հետ ընկերացել էի կպավ բա ես էլ եմ գալի,երկուսով գնում ենք մեկ էլ հասկացա որ կալցեվո ասածը շատ մեծ հասկացողություն ա կարճ ասած մեկ էլ լսեմ մեկը լ հեռախոսով իմ անունն ա տալիս:
    Ճիշտ ա ես չհասցրեցի էտքան շատ տեսարժան վայրերին ծանոթանամ բայց ինչ էլ տեսա հոյակապ էր,խորհուրդ եմ տալիս գնալ,համ էլ Ստեփանակերտից մաքուր քաղաք չկա:Դե Շուշին էլ մի քիչ տեսա,Շուշիի բերդը ընտիր էր, եկեղեցին էլ էր շատ շքեղ,Աղդամին էլ ծանոթացա միայն թե անմարդաբնակ տարածություն է,շատ ափսոս որ այդ հսկակայական տարածքի վրա ուշադրություն չեն դարձնում:
    Կարճ ասած հաստատ էլի եմ գնալու,բայց այդ ժամանակ ամբողջ Արցախը ոտի տակ եմ տալու:
    Խավարը ցավոտ է ոչ միայն աչքերի,այլև հոգու համար,բայց խավարից լույս հանելը,որքան էլ դժվար լինի,անպայման պետք է հիացնող և ուրախալի լինի

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (29.12.2009), Monk (30.12.2009), Safaryan (30.12.2009), Ռուֆուս (28.12.2009)

  20. #72
    Կապելլան
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Հասցե
    ԼՂՀ Զինված ուժեր
    Տարիք
    29
    Գրառումներ
    990

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Բա որ ասում էի Արցախում նույնիսկ մանրուքներն են կարևոր, հենց նման դեպքերի համար էի ասում, Գայլ ջան
    Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (30.12.2009)

  22. #73
    ՈՉ ՀԱՐՑ ՏՎՈՂՆԵՐԻՆ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    1,825

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ ասում էի Արցախում նույնիսկ մանրուքներն են կարևոր, հենց նման դեպքերի համար էի ասում, Գայլ ջան
    Մոնկ այստեղ մի բան չեք գրել ու իսկականից դա այդպես ա Արցախի աղջիկները շատ սիրուն են,այ մարդ ինչքան խանութ մտա վաճառողուհիները սիրուն աղջիկներ էին,դե էն մթով էտքան էլ բան չէր երևում,բայց ում լույսի տակ տեսա հավանեցի
    Ապեր Շուշիի բերդում բանտարկյալներ կա՞ն:
    Խավարը ցավոտ է ոչ միայն աչքերի,այլև հոգու համար,բայց խավարից լույս հանելը,որքան էլ դժվար լինի,անպայման պետք է հիացնող և ուրախալի լինի

  23. #74
    ըջայլ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,969
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր Շուշիի բերդում բանտարկյալներ կա՞ն:
    Շուշիի բերդը բանտ չի, միջնադարյան պաշտպանական կառույց ա

  24. #75
    ՈՉ ՀԱՐՑ ՏՎՈՂՆԵՐԻՆ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    1,825

    Պատ. Ճանապարհորդություն դեպի Արցախ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուշիի բերդը բանտ չի, միջնադարյան պաշտպանական կառույց ա
    Էտ տեսքից էլ ա երևում,բայց ասացին որ այնտեղ բանտարկյալներ են եղել:
    Խավարը ցավոտ է ոչ միայն աչքերի,այլև հոգու համար,բայց խավարից լույս հանելը,որքան էլ դժվար լինի,անպայման պետք է հիացնող և ուրախալի լինի

+ Կատարել գրառում
Էջ 5 6-ից
ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 6 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց