1. Փոխարենը վերևից հրաշալի տեսարան էր....
2. Շուշանը չէր վախենում բարձրությունից
3-4 Շուշին վերևից
5. Մինարեթը, կողքից խփած էր...
1. Փոխարենը վերևից հրաշալի տեսարան էր....
2. Շուշանը չէր վախենում բարձրությունից
3-4 Շուշին վերևից
5. Մինարեթը, կողքից խփած էր...
Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել?![]()
На лево пойдешь ни хрена не найдешь, на право пойдешь хрен найдешь, прямо пойдешь он там тебя найдет. Лучше домой. (c) хрен знает кто
Երգեցի՞ք: ...ԱԿԲԱՐ
Շուշանին տեսա՝ գլուխս պտտվեց![]()
Ես ել այս տարի ամռանը 1ին անգամ Արցախում.. Շուշիում եղա. Հիասքանչ բնուտյուն եր. Ջդրդյուզը տեսել եք՞![]()
Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի
Աշուն էր, պայծառ աշուն... Մինչև Ռուֆուսի վեր կենալը և «պաբիրոս» կպցնելը օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Մեր կացարանի մոտակայքում աճող արքայանարնջի (королёк) ծառերն այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր հաշվել նրանց վրա եղած բոլոր արքայանարինջները, պատկերացնել դրանց հոտն ու համը:
Ռուֆուսի դրած զարթուցչի զանգելը ես չլսեցի, քանի որ ավելի շուտ վեր կացա: Ինձնից ավելի պարտաճանաչ գտնվեց Շուշանը, որը, հավանաբար, ավելի շուտ էր արթնացել: Մինչև դես-դեն, Ներսեսն ու Ռուֆուսը արթնացան, հագնվեցին, թխվածքով թեյ խմեցինք, պատրաստվեցինք մեկնել Շուշի: Հա, ի դեպ այդ թխվածքի մասին (пирог): Քույրս էր թխել, ուտողների կարծիքով, լավն էրՎրան սրտիկներ կային: Մեր մեջի սրտակերները պարզվեցին Մոնկն ու Ռուֆուսը․ սաղ սրտերը կերան: Չէ, ավելի ճիշտ, Մոնկը ընդամենը մեկ կտոր կերավ, իսկ Ռուֆուսը մնացած սաղ սրտերի հարցրեը լուծեց
Բացի դրանից, հայտնաբերվեց, որ որոշ կտորներ ընկուզով են (по словам очевидцев, որովհետև Մոնկին, Ներսեսին ու ինձ այդ «բոնուսային» կտորներից բաժին չընկավ): Այդ ընկուզով կտորներից հասավ մեկ Շուշանին, մեկ էլ Ռուֆուսին: Այնպես որ, Ռուֆուսը, սրտերն ու ընկույզները կերած, վրայից էլ կանաչ թեյ խմած, հաստատ մոտակա ժամանակներում պսակվելու է
Հրաժեշտ տալով արքայանարնջի ծառերին և սոճիներին (հաստատ համոզված չեմ, որ սոճի էր, բայց փշատերև էր ու կոներ կային վրան)՝ գնացինք Պապիկ-Տատիկին նայելու: Ճանապարհին գովազդային վահանակներից մեկը մեզ հիշեցրեց, որ Արցախի պետական/պաշտոնական լեզուն հայերենն է: Ինտերնետ-ակումբի մուտքի «ՀԱՄԱՑԱՆՑ» գրառումը հաստատեց, որ պետական լեզվի հարցին մարդիկ լուրջ են մոտեցել: Պետք է նշեմ նաև, որ հանդիպող ռուսալեզու գրառումները առանց որևէ տառասխալի էին, ինչը հաճելի էր տեսնել. եթե նման երկարության ռուսալեզու գրառում հանդիպեր Երևանում, ապա տառասխալերի քանակը հինգից պակաս չէր լինի: «Արցախբանկի» բանկոմատը գործարքի մասին հաշվետվությունը տպեց ինչ-որ սուպեր որակի թղթի վրա:
Ճանապարհին քայլում էինք չորացած տերևների միջով, ինչպես կասեր Ֆոտոնը՝ տերևախշշ առաջացնելով: Չափազանց հաճելի էր:
Պապիկ-Տատիկի արձանը շատ դուր եկավ Ներսեսին, հատկապես այն պահը, որ Տատիկի բերանը, համաձայն ավանդույթի, կապված էր: Շուշանի վրա փորձարկեց այդ ավանդույթը, երևի հաջող երևաց աչքին, քանի որ հետագա նկարահանումների ժամանակ Շուշանից պահանջվում էր պահպանել համապատասխանությունը արձանի կանացի մասի հետ: Դե ինքն էլ, իհարկե, տեսաք, թե ինչ հաջող ձևով նմանակել էր արական մասին:
Տաքսի նստեցինք և ուղևորվեցինք Շուշի: Նախորդ օրը Մոնկը խորհուրդ էր տվել սկզբում գնալ «Կանաչ ժամ» (ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), ապա վերադառնալ Ղազանչեցոց: Տաքսու վարորդը, չնայած նրան, որ համոզված ինձ ասաց, որ գիտի «Կանաչ ժամի» տեղը, տարվ մեզ Ղազանչեցոցի մոտ: Ասացինք, որ այլ եկեղեցի էինք ուզում գնալ: Քանի որ ինքը տեղը չգիտեր, որոշեց հարցնել տեղացիների ամուսիններից: Ամուսինները ցույց տվեցին եկեղեցու տեղը, ապա կինը, քաշվելով, հարցրեց վարորդին.
- Ստեփանակերտ ե՞ս քյինալյու:
- Հա:
Պաուզա: Կինը, ավելի քաշված.
- Գազե՛լին ցինավը՞: (գազելի գնո՞վ)
Վարորդն էլ ցրեց, թե դեռ տանեմ իրենց ժամ...Ասա, թե ի՞նչ դժվար էր քո համար այդ մարդկանց էլ հասցնեիր Ստեփանակերտ: Գազելի գինը, ինչքանով հասկացանք, տաս անգամ ավելի փոքր էր, քան տաքսունը:
Հետո պետք է գնայինք Շուշանենց «պապենական» տունը: Հարցրինք մի պապիկի, թե ինչպես կարելի է գնալ կենտրոնական հրապարակ: Պապիկը մանրամասն բացատրեց: Հետո ասում ենք, թե մզկի՞թը որտեղ է:
Մարդը բացատրեց մզկիթի տեղը, հետո ափսոսանքով նայեց մեզ ու ասաց.
- Բայց մզկիթը հինչնե՞րիդ ա պե՞տք: Բացատրեցինք, որ մզկիթը մեզ պետք չի, պարզապես կողմնորոշվելու համար ենք հարցնում: Ծերունին ափսոսաց, որ զբաղված է, թե չէ ինքն էլ հենց կուղեկցեր մեզ: Շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք Շուշանենց տուն:
Ոմանք իրենց չկորցրին և որոշեցին ստուգել՝ արդյո՞ք կոյուղին նորմալ է աշխատում Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Շուշանենց տանը:Համապատասխան կադրերը ֆիքսված են
Շուշանենց տանը ահագին հետաքրքիր գրքեր կային տարբեր բնագավառներից՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից, փիլիսոփայությունից, պատմությունից... Երևում էր, որ հետաքրքրասեր մարդիկ են ապրել այդտեղ: Շուշանը որոշ գրքեր պետք է վերցներ այդտեղից, վերցրեց, ու մենք գնացինք ետ՝ դեպի Ղազանչեցոց:
Անցնում ենք մզկիթի մոտով, մի մարդ ասում է՝ պրցյա՛ցեք: Պարզվեց, որ ինքը մզկիթի պահակն է: Նայեցինք «պետության կողմից պահպանվող» (ինչպես հուշում էր մուտքին փակցված գրությունը) մզկիթի ներսը, հետո բարձրացանք մինարետների վրա: Մարդամեկը կխտարավարի թեթևորեն մագլցեց աստիճաններով և կանգնեց մինարետի գագաթին, ծածկի տակ: Ծածկի մյուս՝ վնասված մասը, ինչպես նաև ավելի նեղ կանգնելու մասը ինձ բաժին ընկավ: Մինչդեռ այդ մարդամեկը ուրախ-ուրախ շուրջն էր նայում, այլ մինարետներ հայտնաբերում, զարմանում դրանց գեղեցկության վրա, ես պատից բռնված զգոշորեն մի երկու անգամ ներքև նայեցի... վախենալու էր: Ներսեսն ու Շուշանը անմահացրին մեզ իրենց լուսանկարչական ապարատի օգնությամբ:
Հետաքրքրված անձանց տեղեկացնում եմ, որ «Ակբար» չենք երգել:
Տեսարանը մինարետի գլխից, իհարկե, շան գեղեցիկ էր:
Շարունակելով ճանապարհը՝ հասանք Ղազանչեցոց, որտեղ մեզ սպասում էր մեր լուսավոր Մոնկը:
A.r.p.i. (24.11.2009), cold skin (23.11.2009), Monk (23.11.2009), Safaryan (26.11.2009), unknown (26.11.2009), Yeghoyan (23.11.2009), Արիացի (23.11.2009), Լուսաբեր (23.11.2009), Հայկօ (23.11.2009), Ձայնալար (26.11.2009), Ներսես_AM (24.11.2009), Ռուֆուս (23.11.2009), Տատ (23.11.2009), Ֆոտոն (23.11.2009), Ֆրեյա (24.11.2009)
Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք
Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ![]()
Ես էլ եմ օզու՜մ![]()
1. Ղազանչեցոց եկեղեցին
2. Մերոնք Monk պապիկի հետ
3-5 Սա Շուշիի ձորն է, բայց անունը չեմ հիշում ոնց էր...
Սրանք էլ ու վերջ
Սպասենք Արսենի պատմության ավարտին![]()
Ահավոր կարոտեցի խոխեքին![]()
Ոմանք վախենում են Աստծուն կորցնել, իսկ ոմանք... գտնել: (Բ. Պասկալ)
Ես վերջապես իմացա, թե ինչից եմ մեռնելու:
Նախանձի՛ց:
Now you're going to stay here forever...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ