Պատկերացնում եմ Աստղո ջան: Բայց էսի խոսում ապացույցն ա, թե մենք ոնց ենք ընդունում պետականության գաղափարն ընդհանրապես: Ինձ գույները դուր են գալիս, ու մտքովս էլ չէր անցնում, որ էտ գույները մեր ֆրոշի վրա դեֆիցիտի արդյունքում են հանդիպել: Բայց դե, ինչքան էլ որ կտորողենի դեֆիցիտ էր, կարելի էր կդրոմ գաղափարապես մոտենալ հարցին:
Dignitas, Maiestas, Auctoritas, Libertas PopuliVox pópuli, vox DéiS.P.Q.A.
Հենց պետականության գաղափարի բացակայությունն է մեզ մոտ պատճառը, որ էս վիճակին ենք: Ոչ թե պետք է ընտության գնալ՝ ԽԾԲ ընտրելու համար, այլ երկրի ապագան: Երբ Թուրքիայի դրոշը բարձրանում է, թուրքերից շատերը քիչ է մնում էդ զգացումից խելագարվեն, հետո էլ ասում են՝ ոչխար արածացնողներ: Դե հիմա գնացեք ու տեսեք՝ իրական ոչխար արածեցնողները, ավելի ճիշտ՝ մուկ բուծողները, ովքեր են:
Ժամանակի մեծ հարցերը լուծվելու են ոչ թե ճառերով և մեծամասնության որոշումներով, այլ՝ երկաթով ու արյամբ:Բիսմարկ
Այաթոլլահ Աստղ
Դավիդուս ջան, հարցիդ պատասխանեմ էստեղ... գրառումիցս հասկացվում է, թե կանաչ գույնի կտոր չունեին, բայց նարնջագույնն էր դժվար ճարվում
Դրոշի գույների ու ձևի շուրջ եղել են տարակարծություններ: Շատերը առաջարկել են կանաչ գույնը՝ հայտարարելով, թե դա մեր պատմական գույներից է: Նարնջագույնը ընդունվել է ավելի շատ Քաջազնունու ջանքերով, քանի որ նրան շատ էր դուր եկել գույների համադրությունը:
Գույների վերաբերյալ այս կամ այն պատգամավորը ունեցել է իր բացատրությունը, բայց խորհուրդը այդ մասին ոչ մի որոշում չի ընդունել, և դրոշի գույների ու ձևի ընտրությունը ավելի շատ քվեարկության արդյունք էր:
Ժամանակի մեծ հարցերը լուծվելու են ոչ թե ճառերով և մեծամասնության որոշումներով, այլ՝ երկաթով ու արյամբ:Բիսմարկ
Այաթոլլահ Աստղ
davidus (23.10.2009)
Հայ պատմաբանները պահպանված մնացորդներից ու նկարագրությունից ելնելով վերստեղծել են Մամիկոնյան դինաստիայի զինանշանը: Այն իրենից ներկայացնում է երկգլխանի արծիվ, որը մագիլներով պահում է կենդանի:
Զինանշանը վերստեղծվել է հիմնվելով հնադարյան եկեղեցիների համար նախատեսված քանդակներից: Հին քանդակներից հայտնի են Դսեղ գյուղի (VIIդ.) եկեղեցու ճակատային պատկերները: Փավստոս Բյուզանդի ,,Հայոց պատմությունում,, (V դ.) մասամբ է հիշատակվում Մամիկոնյան խորհրդանշանի մասին: Քանի որ հին հայկական լեզուն դժվար է թարգմանել, ապա ենթադրվում է, որ պատմությունում ներկայացված խորհրդանշանում պատկերված է արծիվ, որի ձեռքում կա աղեղ: Որպես խորհրդանշանի գույն վերականգնվել է կարմիրը (այդ նույն ,,Պատմությունում,, գրված է, որ Իրանի շահը հայ գահի ժառանգորդին ուղարկել է կարմիր վրան):
Հնարավոր է նաև, որ Դսեղ գյուղի եկեղեցու պատկերներն ու մյուս մանրուքները պարզապես պատահական համընկնումներ են![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Բնականաբար խորհրդանշաններ եղել են նաև միջնադարյան հայկական պետությունում` Կիլիկիայում: Դրանք վերականգնված են` որպես ծիրանագույն պաստառ` պատված խաչերով: Վերականգնումը հնարավոր է, բայց ոչ լիարժեք:
Դեռ 301թ. Հայաստանը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց դրա վերաբերյալ խորհրդանշանների պատկերներ չի պահպանվել:
Պահպանվել է Լուսինյանների (XIVդ.) թագավորության խորհրդանշանի նկարագրությունը` սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին: Որաշ հայ պատմաբանների կարծիքով սպիտակ գույնը հենց դինաստիան է, իսկ մյուս երեք գույները Հայաստանի ազգային գույներն են:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Հայաստանը Ռուսաստանի կազմում
1826-1828թթ. պատերազմից հետո Երևանի խանությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Թուրքմենչայի պայմանագրի համաձայն 1828թ. Ռուստաստանի կազմում ձևավորվեց հայկական մարզը: 1833թ. հաստատվել է նրա զինանշանը: Ռուսաստանի կայսրությունում չկային դրոշներ հատուկ Հայաստանի համար:
Կառլ Ալյարդի ,,Նոր հոլանդական նավակառուցում,, հայտնի գրքում (1707թ.) կա ,,ռուսական փոխարքայի,, դրոշի նկարը` կարմիր, կապույտ, դեղին գծերով, կենտրոնում խաչված արևելյան տեսակի երկու սուսեր` շրջապատված 11 սպիտակ աստղերով: Ռուսական աղբյուրներում այդպիսի դրոշ չի հիշատակվում, չկա նաև ,,փոխաքայի,, պաշտոն: Ըստ Ուսաչյովի ենթադրության, այդպիսի դրոշ է ունեցել Իսրայել Օրին (1658-1711): 1706թ. որպես ռուսական բանակի գնդապետ Իսրայել Օրին ուղարկվել է Ամստերդամ` զենքի ձեռք բերման, զինվորական հանդերձանքի, նաև զինվորական մասնագետների հավաքագրման համար: Ամստերդամում նա մնացել է մի քանի ամիս, որի ընթացքում էլ ենթադրվում է, որ հանդիպել է Կառլ Ալյարդի հետ և նրա հետ խոսել հայկական խորհրդանշանի մասին: Հետո արդեն ենթադրվում է, թե Կիլիկիայի թագավորությունում (1080-1393), Ռուբինյանների թագավորության ժամանակ եղել է եռագույն դրոշ` կարմիր, կապույտ, դեղին գույներով, որոնք խորհրդանշել են Լևոն VI-ին և նրա երկու եղբայրներին: Երկու խաչված սուսերը խորհրդանշում են զինված պայքարը Թուրքիայի և Պարսկաստանի դեմ: 11 սպիտակ աստղերը հայ իշխանների քանակն է, որոնք 1699թ. գաղտնի հավաքվել են Անգեղակոթում ապստամբությունը կազմակերպելու համար:
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Խորհրդային Հայաստանի դրոշները
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում ստեղծվել է Հեղափոխական Կոմիտե և հաստատվել է խորհրդային իշխանությունը: Հաջորդ օրը, նոյեմբերի 30-ին հռչակվել է ՀՍԽՀ: 1922թ. փետրվարի 2-ին տեղի ունեցած հայկական խորհրդի առաջին համագումարում ընդունված սահմանադրությունը հաստատել է Հայաստանի դրոշի նկարագրությունը, համաձայն որի դրոշը վառ կարմիր գույն էր, վրան ոսկեգույն տառերով գրված "ССРА" կամ երկրի լրիվ անվանում:
![]()
Չի բացառվում նաև դրոշի վրա հայերեն տառերով գրված "ՀՍԽՀ" տարբերակը:
1937թ. մարտի 23-ին ընդունվել է նոր սահմանադրություն, որի համաձայն Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվել է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն /ՀԽՍՀ/, որը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության /ԱԽՖՍՀ/ փլուզումից հետո միացել է ԽՍՀՄ-ին: Ըստ 1937թ. ընդունված սահմանադրության` դրոշն ամբողջությամբ կարմիր էր, վրան ոսկեգույն մանգաղ ու մուրճ, նաև հանրապետության հապավումը հայերեն լեզվով:
Ըստ 1940թ. կառավարության որոշման, դրոշն ուներ ՀՍՍՌ հապավումը /Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա/, իսկ ավելի ուշ նորից գործածության մեջ է մտել Հանրապետությունը /ՀՍՍՀ/:
1952թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ Հայաստանն ուներ նոր դրոշ: Դրոշը կարմիր էր, մեջտեղից`դրոշի երկայնքով անցնող կապույտ շերտով, որը կազմում էր դրոշի լայնքի մեկ քառորդը: Կապույտ գույնը Հայաստանի գետերն ու Սևանն էին խորհրդանշում: Վերին կարմիր մասում, ձողի մոտ, պատկերված էր ոսկյա մուրճ, մանգաղ և հնգաթև աստղ՝ շրջանակված ոսկյա եզրազարդերով: Դրոշի լայնության ու երկարության հարաբերությունը 1:2 է /ՀՍՍՀ սահմանադրություն 121 հոդված/:
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ