+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից
1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

  1. #1

    Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Սիսիանից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Զորաց քարերը: Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն, աստաղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու գլխավորությամբ 1994 և 1995 թվականներին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարան է: Երեք հեկտար տարածքում զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Այդ հինավուրց շինությունը ծառայել է որպես արևի Աստծո տաճար, հնագույն ճշգրիտ աստղադիտական սարք: Կառուցվել է 6000 տարի առաջ և գործածվել 4000 տարվա ընթացքում, անգամ մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը: Պարիս Հերունին Քարահունջը անվանում է հայկական Սթոունհենջ: Նա, համեմատելով աստղադիտարանի քարերը նմանատիպ շինությունների հետ` Քալենիշը Շոտլանդիայի հյուսիսում (մ.թ.ա. 187թ.), Քարնակը Ֆրանսիայի հյուսիսում (մ.թ.ա. 1876թ.) և Նյու-Գրենջը Իռլանդիայում (մ.թ.ա. 2500-2400թթ.), եկել է այն եզրակացության, որ աստղագիտության մշակույթի սկզբնաղբյուրը եղել է Հայաստանը:
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Manya (12.07.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,065

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Հարց: Իսկ Քարահունջ-Սթոունհենջ
    Քարահունջ-Քալենիշ-Քարնակ-Գրենջ
    անվանումների միջեւ նմանությունը ինչ-որ կապի մասի՞ն է խոսում:

  4. #3

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Եթե նկատել եք ընդհանրություններ, հնարավոր է լինի !!!
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,065

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նկատել եք ընդհանրություններ, հնարավոր է լինի !!!
    Չէ, խոսքս նրա մասին է~ կան այդ ամենին վերաբերվող թեզեր, որոնք քիչ Թե շատ հիմնավորված կլինեն:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 02.07.2008, 16:14:

  6. #5

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Դե կարծում եմ լեզվաբանական նմանություններ են, բայց թե ինչքանով են հիմնավորված.. եթե ունենամ աղբյուրներ, կտեղեկացնեմ.
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  7. #6
    ձմեռային
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    dvgray-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    4,209
    Բլոգի գրառումներ
    2

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    եկել է այն եզրակացության, որ աստղագիտության մշակույթի սկզբնաղբյուրը եղել է Հայաստանը:
    Մի փոքրիկ ճշտում միայն
    "Հայաստանը"՞ , թե "ներկա Հայաստանի տարածքում"
    մեկ է՝ հաղթելու է զրոն

  8. #7
    Dura lex, sed lex
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,318
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, խոսքս նրա մասին է~ կան այդ ամենին վերաբերվող թեզեր, որոնք քիչ Թե շատ հիմնավորված կլինեն:
    Մարկիզ, մի քանի հատ քար վրեքը ծակ, մեկ էլ մի քանի անուն բոլորը Ք-ով, սրանից ավել էլ ինչ քեզ ես ուզում: Հո չէի՞ն գնալու կամեռայով նկարեին թե ոնց էին սարքում աստղադիտարանը:

    Պրիտոմ նկատի, որ եթե քարա ու վրեն ծակ, ուրեմ չերեզ ծակ մենակ աստղերին կարելի ա նայել, ուրիշ բան անե հնարավոր չէ, այսինք անիմաստ է:
    Dignitas, Maiestas, Auctoritas, Libertas Populi
    Vox pópuli, vox Déi
    S.P.Q.A.

  9. #8
    Պատվավոր անդամ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,065

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, մի քանի հատ քար վրեքը ծակ, մեկ էլ մի քանի անուն բոլորը Ք-ով, սրանից ավել էլ ինչ քեզ ես ուզում: Հո չէի՞ն գնալու կամեռայով նկարեին թե ոնց էին սարքում աստղադիտարանը:

    Պրիտոմ նկատի, որ եթե քարա ու վրեն ծակ, ուրեմ չերեզ ծակ մենակ աստղերին կարելի ա նայել, ուրիշ բան անե հնարավոր չէ, այսինք անիմաստ է:
    Իսկ էդ ծակերն ի՞նչ չափսի են:

  10. #9
    Dura lex, sed lex
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,318
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքրիկ ճշտում միայն
    "Հայաստանը"՞ , թե "ներկա Հայաստանի տարածքում"
    Ճշտման ճշտում

    Ոչ թե Հայաստանը կամ Հայաստանի տարածքը, այլ հայերը, ուզածդ տեղում..

    Ուրեմն խոպանը, ազգային ազատագրկան դարավոր ավանդույթ է: Դեռ 4000 տարի առաջ, հայ աստղադիտարանաշեն վարպետները, կրում էին աշխարհի տարբեր անկյուններում աստղադիտարաններ կառուցելուհամար հայտարարված բոլոր տենդերները, ու Սիսիանից Իռլանդիա խոպան էին գնում՝ շինարարությամբ զբաղվելու համար:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ ծակերն ի՞նչ չափսի են:
    Մարկիզ, մանրուքների մեջ ես խորանում, ի՞նչ կարևոր է թե ինչ չափի են ծակերը, ծակ են էլի: Հիմի որ ասեմ տասերկուսնոց սվեռլոյով դռելով արած ծակերն են ի՞նչ է փոխվելու, չե՞ն կարանալու դրա միջով աստղերին նայեն:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.07.2008, 12:01: Պատճառ: Գրառման ավելացում
    Dignitas, Maiestas, Auctoritas, Libertas Populi
    Vox pópuli, vox Déi
    S.P.Q.A.

  11. #10
    ձմեռային
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    dvgray-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    4,209
    Բլոգի գրառումներ
    2

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, մանրուքների մեջ ես խորանում, ի՞նչ կարևոր է թե ինչ չափի են ծակերը, ծակ են էլի: Հիմի որ ասեմ տասերկուսնոց սվեռլոյով դռելով արած ծակերն են ի՞նչ է փոխվելու, չե՞ն կարանալու դրա միջով աստղերին նայեն:
    Մարկիզը հավանաբար ինկատի ունի որ կարող է դրանք լրիվ ուրիշ ծակեր են: Կարող է սեքսուալ այլասերվածների համար արված ծակեր են եղել : Իսկ հետագա դարերում միայն դրել նրանցով աստղերին են նայել: Բայց ստեղ էլի հարցեր են առաջանում: Ուրմն են թվերին աստղերը Քարահունջում էին ֆռֆռում: Իսկ ինչի իրանց նատուռայով, աչքերը բաց նայել չէր լինում ու պետք էր անպայման ծակերի մեջով նայել: Իսկ էտ դեպքում ուր են սստղերի բետոնի վրա արված ոտնահետքերը:
    Մի խոսքով դեռ ամեն ինչ հարցեր են…
    մեկ է՝ հաղթելու է զրոն

  12. #11
    Բացակա
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ

    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    29
    Գրառումներ
    996

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Երկար ժամանակ աշխարհի ամենահին աստղադիտարանը համարվում էր Սթոունհենջը (Անգլիա) : Սթոուն նշանակում է քար, իսկ հենջ բառի ստուգաբանությունը հայտնի չէր: Քարահունջի հայտնաբերումից հետո պարզ դարձավ, որ էստեղ հնդեվրոպական նախալեզվի հունջ բառն է, որը պահպանվել է հայերենի բարբառային ձևերում և նշանակում է խոսող: Էսպիսով պարզ դարձավ որ քարահունջն ու սթոունհենջը կրում են նույն անունը, այն է` խոսող քարեր:

  13. #12
    Dura lex, sed lex
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,318
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզը հավանաբար ինկատի ունի որ կարող է դրանք լրիվ ուրիշ ծակեր են: Կարող է սեքսուալ այլասերվածների համար արված ծակեր են եղել : Իսկ հետագա դարերում միայն դրել նրանցով աստղերին են նայել: Բայց ստեղ էլի հարցեր են առաջանում: Ուրմն են թվերին աստղերը Քարահունջում էին ֆռֆռում: Իսկ ինչի իրանց նատուռայով, աչքերը բաց նայել չէր լինում ու պետք էր անպայման ծակերի մեջով նայել: Իսկ էտ դեպքում ուր են սստղերի բետոնի վրա արված ոտնահետքերը:
    Մի խոսքով դեռ ամեն ինչ հարցեր են…
    հիմա քո գրածից կարելի՞ է եզրակացնել, որ առաջին գլազոկը հայերն են ստեղծել
    Dignitas, Maiestas, Auctoritas, Libertas Populi
    Vox pópuli, vox Déi
    S.P.Q.A.

  14. #13
    ձմեռային
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    dvgray-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    4,209
    Բլոգի գրառումներ
    2

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա քո գրածից կարելի՞ է եզրակացնել, որ առաջին գլազոկը հայերն են ստեղծել
    Կարելի ա
    Պլուս դրան, որ առաջին գլազոկով գյոզ դնողը հայ ա եղել ՝ հերը Սիսիանցի, մերը Քաջարանցի: Իսկ ինքը գյոզ ա դրել Գորիսցու
    մեկ է՝ հաղթելու է զրոն

  15. #14
    Բունտավշիկ
    Վարկանիշ Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    6,535

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի ա
    Պլուս դրան, որ առաջին գլազոկով գյոզ դնողը հայ ա եղել ՝ հերը Սիսիանցի, մերը Քաջարանցի: Իսկ ինքը գյոզ ա դրել Գորիսցու
    Իսկ այդ դեպքերը որտե՞ղ են տեղի ունեցել. Քարահունջո՞ւմ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #15
    Dura lex, sed lex
    Վարկանիշ
    Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ Վարկանիշ
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,318
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար ժամանակ աշխարհի ամենահին աստղադիտարանը համարվում էր Սթոունհենջը (Անգլիա) : Սթոուն նշանակում է քար, իսկ հենջ բառի ստուգաբանությունը հայտնի չէր: Քարահունջի հայտնաբերումից հետո պարզ դարձավ, որ էստեղ հնդեվրոպական նախալեզվի հունջ բառն է, որը պահպանվել է հայերենի բարբառային ձևերում և նշանակում է խոսող: Էսպիսով պարզ դարձավ որ քարահունջն ու սթոունհենջը կրում են նույն անունը, այն է` խոսող քարեր:
    Մի քանի հատ հարց տամ էլի
    1. Էտ ով էր երկար ժամանակ Սթոունհենջը համարում աշխարհի առաջին աստղադիտարանը:
    2. Ի՞նչ է նշանակում առաջին աստղադիտարան: Այսինք, ո՞նց են իմացել, որ ասենք Չինաստանում չի եղել դրանից շատ առաջ աստղադիտարան, որը անհետ աշխարհի երեսից կորել է:
    3. Ոնց ստացվեց, որ քարը անգլերենում սթոուն դարձավ, իսկ հունջ-հենչը չփոխվեց:
    4. Որտե՞ղ էին ապրում անգլոսաքսերը սթոունհենջի կառուցման ժամանակ: Իմ իմանալով անգլոսաքսերը բրիտանական թերակղզի են տեղափոխվել ժամանակակից դանիայի տարածքից վեցերորդ դարում: Սթոունը անգլերեն բառ է: Իսկ անգլոսքսերից առաջ, այն ժամանակ, երբ ենթադրաբար կառուցվել է սթոունհենջը, բրիտանական թերակղզում բրիտներ ու այլ կելտական ցեղեր էին ապրում:
    5. Հարցրե՞լ եք ասենք մի հատ հին կելտի կամ անգլիացու, ինքը ի՞նչ կարծիքի է այն մասին, որ մենք իրա պապան ենք:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այդ դեպքերը որտե՞ղ են տեղի ունեցել. Քարահունջո՞ւմ:
    չէ ապեր, չերեմուշկա

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի ա
    Պլուս դրան, որ առաջին գլազոկով գյոզ դնողը հայ ա եղել ՝ հերը Սիսիանցի, մերը Քաջարանցի: Իսկ ինքը գյոզ ա դրել Գորիսցու
    հիմա փաստորեն կարելի է եզրակացնել, որ ըստ նորագույն ստուգաբանության քարահունջ նշանակում է գյոզդնող
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.07.2008, 20:22: Պատճառ: Գրառման ավելացում
    Dignitas, Maiestas, Auctoritas, Libertas Populi
    Vox pópuli, vox Déi
    S.P.Q.A.

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից
1 2 3 4 5 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները

Page Rank Check  Առաջին հայալեզու զվարճալի պորտալը  Ծրագրեր բեռնավորելու հանգույց