mtahog-ի խոսքերից
Հասկացա քեզ, Սամվել ջան, բայց գրառումս քո գրածի պատասխանը չէր, ուղղակի այդպես ստացվեց: Ապեր, ուրեմն Նյուտոնի հրեա լիելու մասին տվյալները հավաստի չեն, նա եղել է մասոնական օթյակի անդամ, նույնիսկ ղեկավար անդամ, բայց դա չի նշանակում որ նա հրեա է եղել: Շատերի մոտ շփոթություն է առաջացնում նրա անունը, Իսահակ, բայց նրա ծնունդից 3 ամիս առաջ մահացել է հայրը, և նրան կոչել են ուղղակի հոր անունով, իսկ հոր անվան մասին տեղեկությունները նույնպես հակասական են: Նրա հրեա չլինելու մասին վկայում է նույնիսկ այն փաստը, որ նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացել է քրիստոնեա անգլիկան հոգևորականի հետ Բարնաուս Սմիթ անունով 1945 թվականին, այսինքն այդ ժամանակաշրջանում բացառված էր քրիստոնեա հոգևորականի ամուսնությունը հրեա կնոջ հետ, այսինքն առնավազն նա մոր կողմից հրեա չէր: Ի դեպ Christianson, G., In the Presence of the Creator; Isaac Newton and His
Times, The Free Press, New York, 1984. այս գրքում շատ հետաքրքիր տեղեկություն կա այն մասին որ Նյուտոնը եղել է նաև Արիոսականության հետևորդ, Արիոսականությունը քրիստոնեական աղանդ է, 4րդ դարի Ալեքսանդրիացի Արիոս հոգևորականի անունով, որի հետևորդները Հիսուսին համարում էին Հայր Աստծուն ոչ հավասարազոր: Հետո Տիեզերական չեմ հիշում որ ժողովը մերժեց նրան, հայտարարեց հերծվածող ու բանադրեց: Ի դեպ Նյուտոնը եղել է նաև հին քաղաքակրթությունների շատ լավ մասնագետ, եթե կարելի է այդպես անվանել, գրել է շատ արժեքավոր աշխատություն ""Chronology of Ancient Kingdoms" վերնագրով:
ՄԻ խոսքով, եթե առիթ ու ժամանակ կունենաս անպայման աչքի անցկացրու այս գիրքը:
Westfall, R., The Life of Isaac Newton, Cambridge University
Press, Cambridge, 1993.
Էջանիշներ