User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Կենացներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենացներ

    Եկեք խոսենք մեր հայկական սեղանները զարդարող կենացներից:
    Սիրու՞մ եք կենացներ ասել:Եվ ո՞րն է ձեր ամենասիարած կենացը:

    Եկեք, խնդրեմ, եկեք այսօր ու դարձեք ինձ սեղանակից`
    Օգտվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից:
    Եկե՛ք այսօր ուզածի պես ուրախանանք, ուտենք–խմենք,
    Չէ՞ որ նորից
    Էլ մեր մորից
    Չենք ծնվի մենք:
    Թող գան, խնդրե՛մ, բոլո ր նրանք, ովքեր գիտեն
    Փայլատակել կարմիր գինու թնդությունից.
    Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,
    Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու,
    Կյանքում լավը և առողջը հավանելու,
    Գեղեցիկը ու վսեմը դավանելու
    հարգն
    ու
    կարգը.
    Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը,
    Թող չուշանա՛ն, թող շտապե~ն, քանի որ դեռ
    Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել,
    Եվ չի հասել խորովածի
    ժամն
    ու
    դամը
    Բող մոտենա իմ սեղանին
    Նա՛ , ում ձեռքը կոշտացել է
    Մուրճից, բահից ու եղանից.
    Ով տանջանքից կշտացել է
    Ու փնտրում է սպեղանի.
    Ով կրում է խոցերն անանց
    Աղջիկների ու գեղանի
    հարս ու կանանց
    Նա կգտնի այստեղ նրա՛նց,
    Ովքեր գիտեն երգել-պարել,
    Գրկել-փարել,
    Գերել-սիրել,
    Ինչպես նաև հյուրասիրել`
    Ունեցածը լավ ծախսելով,
    Ոչ թե կիտված կոպեկներին
    Հավի նման լուռ թխսելով
    Բայց ո՛չ,
    այսօր
    Ես կանչում եմ նաև նրա՛նց՝
    Եվ այդ կիսատ-պռատներին,
    Այդ ձեռը փակ-ժլատներին
    Թող գան, մարդկանց չարքը դասվեն.
    Թե կարող են՝
    Իրենց հիմար արատներից
    Թող ամաչեն ու ետ քաշվեն.
    Թե չեն կարող`
    Իրենց մտքում մեզպեսներին
    Թող պարզապես հիմա՛ր հաշվեն...
    Մի՛ ուշացեք, դեհ, ձեզ մատաղ,
    Բոլորվեցեք այս կանաչին,
    Այս վիզը ծուռ ուռենու տակ,
    Եվ բաժակով այս առաջին
    Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը։
    Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչելու,
    Նրանց նման որկորներս լավ կարասենք
    Ու նախապես թուլացնենք մեր ձիգ տված մեջկապերը,—
    Այսօր մի լա~վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք.
    Չէ՞ որ նորից
    էլ մեր մորից
    Չենք ծնվի մենք...
    Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝
    Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա
    Դեհ, խմողաց խո՛ւմը անուշ,
    Եռեփ գինու կո՛ւմը անուշ,
    Խորովածի հո՛ւմը անուշ...
    Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում
    Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում
    Ընդունում են
    Ու տանում են
    Ամե՜ն հարված,
    Բայց մնում են
    Էլի կյանքին սիրահարված:
    Դե՛հ, վերցնենք,
    Բաժակները շախով-շուխով չխկացնենք,
    Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք.
    Ով որ երգի՝ ձայնն անսպառ,
    Մատաղը՝ գառ,
    Ճրագը՝ վառ...
    Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու,
    Տեսնեմ այ՛դ ո՞վ այս բաժակից չի հարբելու...
    Այս բաժակն էլ մեր սրտից վեր բաբձրացնենք
    Քամենք այնպե՛ս, կարծես լի է... երեխեքի դառը լացով,
    Խմենք, հետո բերաններս քաղցրացնենք
    Նրանց թմփլիկ թուշիկների անուշ պաչով
    Թո՛ղ որ նրանք ծիլի նման
    Քարն էլ ճեղքեն,
    Բարով ծաղկեն
    Հեր ու մերով,
    Քույր- ախպերով
    Մեր հին գինով` և՛ս մի հին ու նոր կենաց.
    Կենացն ըմպենք հավատարիմ բոլոր կանանց,
    Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
    Այնքան՝ ցավով` խելքի գալիս,
    Տարբերում ենք մամուռ կանաչ,
    էժան և թանկ,
    Սեր և դյութանք
    Եկեք փութանք,
    Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
    Եվ հավատա՛նք,
    Որ մենք կյանքում
    Բախտի նման նրանց գտանք...
    Խմենք կենացն անդավաճան ընկերության,
    Ընկերների այն սերության,
    Որ մինչև իսկ չի ընդհատվում
    Աքսորի մեջ ու գերության:
    Ընկե՛ր լինենք
    Նույն հուզմունքի,
    Համոզմունքի՛ ,
    Նույն ճաշակի՛ ,
    ԴրոշակՈ՛չ թե ընկեր լոկ բաժակի...Եկեք նաև մե՛զ չզրկենք,— առանց այն Էլ
    Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք
    Այս թասով Էլ մե՛ր կենացը եկեք խմենք
    Այս թասով Էլ տրտմությունը,
    Ցավը,
    Դավը եկեք քամենք,
    Որ այսուհետ ուրախ ապրենք`
    Կարաս բանանք, տկճոր կպրենք.
    Երբեք չզգանք մեզ մենմենակ,
    Անթևթիկունք և անհենակ,
    Մեր վատ օրը հենց ա՛յս լինի,
    Հետո Էլ գան դեռ լավերը...
    Դե՛ հա, քամե՛նք մեր գավերը,
    Շուռ տանք պաչենք թասի տակը...
    Այս գավով Էլ եկեք հարգենք
    Եվ անթառամ հիշատակը
    Կամար-կամուրջ քաշողների,
    Սյուն ու խաչքար տաշողների,
    Սանդ ու երկանք կտրողների,
    Ելք ու ճամփա փնտրողների,
    Վանք ու պալատ շինողների,
    Կտրիճ զավակ ծնողների,
    Աղբյուր-առու սարքողների,
    Փող ու թմբուկ զարկողների,
    Ինչպես նաև հիշատակը
    Նրանց հիշող-հարգողների...
    Հպարտությամբ և անհատույց երախտիքով
    Հիշենք բոլոր ընկածներին՝
    Հերոսաբար հանգածներին
    Հանուն լույսի
    Եվ մեզ համար.
    Հիշենք նաև նրանց ծնող,
    Նրանց սնող,
    Նրանց զինող
    Հայրենիքը հերոսամայր:
    Ակնածանքով շուռ տանք հողին
    Այս մեկ բաժակ մաքուր օղին,
    Այս մի բաժակ անխառն գինին.
    Թող մայր հողը նրանց վրա թեթև~ լինի...
    Տեսե՛ք, տեսե՛ք, ուխ, վերջապես,
    Խորովածը մեջտեղ մտավ
    Հիմա ընտրենք մեզ իսկակա՛ն մի թամադա,
    Որ, հավատա,
    Արդեն խմած կենացներին չի հակասի,
    Այնպես, ինչպես որ մեզ նման
    Քեֆ անողի քեֆն էլ երբեք չի պակասի...
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.07.2011), Universe (20.06.2010)

  3. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Ո՜նց չեմ սիրում էս կենաց-ոտանաորը: Մի հատ բարեկամ ունեմ, ամեն հարմար ու անհարմար առիթով՝ հենց ձեռքը բաժակ ա ընկնում, էս ա արտասանում:

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. կենացներ

    ինչ տափակությունաաա....

  5. #4
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Հ.Գ. բայց ձեզ ով ասեց, որ բանաստեղծությունը մեկնաբանեք:
    Այս թեմայում ձեր սիրած կենացների մասին պիտի գրեք (եթե իհարկե ունեք):
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  6. #5
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունը և սերը:
    Սկեսրայրն ասում է,- թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
    Սկեսուրն ասում է,- թող ներս գա հարստությունը, մենք նրա կարիքը շատ ենք զգում:
    Տղան ասում է,- թող ներս գա երջանկությունը, երկար ժամանակ է ինչ փնտրում եմ:
    Հերթը հասնում է հարսին, նա էլ ասում է թող ներս գա սերը:
    Որպես իրենց ընտանիքի նոր անդամ որոշում են կատարել հարսի ցանկությունը:
    -Թող ներս մտնի սերը:
    Սիրո հետևից ներս են մտնում և՛երջանկությունը, և՛հարստությունը, և՛ առողջությունը:Երբ հարցնում են, թե ինչու ներս մտան մնացածը, չԷ, որ մենք ընտրեցինք միայն սիրուն, նրանք պատասխանում են՝ որտեղ սեր կա մենք այնտեղ ենք

    Հ.Գ. էսքան բան ինչու գրեցի, գիտե՞ք:Գրեցի, որ խմենք սիրո կենացը

    Հա…Եկեք նաև խմենք ասող, խոսող, հումորով, ուրախացող, դիմացինին ուրախացնող մարդկանց կենացը: Taurus և մասսագետ ես կենացը ձեզ էր պատկանում:

    Հա…Եկեք նաև խմենք Դար «ակումբի» բոլոր ակտիվ անդամների կենացը:

    Խմեցինքնկ.1)
    Խմելուց հետո մի հատ զակուսկի չա՞նենքնկ. 2)
    Զակուսկուց հետո խորաված չու՞տենքնկ.3)
    Էսքանի հետո մի հատ էլ չպարե՞նքնկ.4)
    Կցված նկարներ Կցված նկարներ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (17.10.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Ուրեմն, լցեք բաժակները:
    Ծերունին մահամերձ պառկած է մահվան մահճում…
    Դուռը ծեծում են.
    –Օվ է՞... ,–հարցնում է ծերունին...
    –Երյանկությունը,– լսվում է պատասխան...
    –Ես կյանքում երջանիկ եղել եմ ,շնորհակալ եմ...
    Ժամանակ անց,նորից ծեծում են
    –Օվ է՞... ,–հարցնում է ծերունին...
    –Հարտությունը,–պատասխանը...
    –Ես հարստություն չեմ փափագում,շնորհակալ եմ...
    Ժամանակ անց,նորից ծեծում են
    –Օվ է՞... ,–հարցնում է ծերունին...
    –Երիտասարդությունը,– լսվում է ի պատասխան...
    –Ես իմ Երիտասարդությունը ապրել եմ, շնորհակալ եմ...
    Ժամանակ անց,նորից ծեծում են
    –Օվ է՞... ,–նորից հարցնում է ծերունին...
    –Ընկերներդ են ,բաց...–լսվում է պատասխան...
    Ծերունին լարելով վերջին ուժերը բացում է դուռը, ընկերները ներս են գալիս...
    Բայց ընկերների հետ ներս են գալիս երիտասարդւթյունը,երջնկությունը և հարստությունը...

    Ուրեմն խմենք լավ ընկերների կենացը, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են, այլ նաև երջանկություն, հարստություն ու երիտասարդություն...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.10.2006, 20:30:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (08.11.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Եկեք խոսենք մեր հայկական սեղանները զարդարող կենացներից:
    Սիրու՞մ եք կենացներ ասել:Եվ ո՞րն է ձեր ամենասիարած կենացը:

    Եկեք, խնդրեմ, եկեք այսօր ու դարձեք ինձ սեղանակից`
    ...........................................................
    Քեֆ անողի քեֆն էլ երբեք չի պակասի...
    Ամե՜ն

  11. #8
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անեկդոտներ

    Լինում է մի շատ գեղեցիկ գորտ:Նա ունենում է շատ գեղեցիկ իրան, ոտքեր, գլուխ:Մի օր նա որոշում է անցնել գնացքի գնացքի գծերը:Բայց այդ ժամանակ գալիս է գնացքը և կտրում նրա գեղեցիկ ոտքերը:Գորտը կռանում է, որպեսզի նայի իր կորցրած գեղեցիկ ոտքերին, բայց այդ ժամանակ գնացքը կտրում է նաև նրա գլուխը:
    Եկեք խմենք այն բանի կենացը, որ գեղեցիկ ոտքերի պատճառով չկորցնենք մեր գլուխը:
    Лучше Гор могут быть только Горы.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (10.11.2009), Լուսաբեր (08.11.2009), ՆանՍ (10.02.2011)

  13. #9
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Արևելյան մի իշխանի հպատակը մահվան էր դատապարտված: Մահապատժից, որին ներկա էր նաև իշխանը, անմիջապես առաջ դատապարտյալին հարցրեցին իր վերջին ցանկության մասին:
    Միակ բանը, որ ցանկացավ, մի գավաթ ջուր էր, որը նրան տրվեց, սակայն նա այնքան էր վրդովված, որ դողացող ձեռքերով հազիվ կարողացավ գավաթը բռնել:
    Իշխանը նրան ասաց. « Հանգստացի՛ր, քո կյանքը ապահով է մինչև ջրի վերջին կաթիլը խմելդ»: Նա իշխանին անմիջապես իր խոսքից բռնացնելով, ջուրը ամբողջությամբ թափեց գետին, այնպես որ ոչ ոք չէր կարող այն նորից գավաթի մեջ լցնել:Նրա կյանքը փրկված էր
    Մի հին հուշարձան կա, որը կոչվում է «Հնարավորություն»: Այն պատկերված է ոտնաթաթերի վրա կանգնած մարդու տեսքով, ինչը խորհրդանշում է հնարավորության պահի կարճատևությունը: Նրա ոտքերի վրա թևեր կան, որոնք ցույց են տալիս, որ հնարավորությունն օգտագործելով՝ մարդը կարող է թռչել: Նա երկար մազեր ունի, որոնք ցույց են տալիս, թե որքան շատ բարիք կարող է ձեռք բերել մարդը հնարավորության միջոցով: Սակայն արձանի ծոծրակը ճաղատ է, որը խորհրդանշում է բոլոր այն կորուստները, որոնք կարող է ունենալ մարդը հնարավորությունը ձեռքից բաց թողնելու դեպքում
    Եկեք խմենք բոլոր այն մարդկանց կենացը, որոնք կարողանում են իրենց ընձեռնված հնարավորությունները օգտագործել ճիշտ տեղում և որ ամենակարևորն է, ճիշտ ժամանակին
    Վերջին խմբագրող՝ Gohar: 05.01.2007, 12:53:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (10.02.2011)

  15. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Ամենալավը Արմեն Խոստիկյանի կենացն ա:

  16. #11
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    Հատկապես ո՞րը
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  17. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. կենացներ

    էն որ ասում ա ես ուզում եմ խմել:

  18. #13
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենացներ

    Հնում մարդիք շատ տգեղ էին, որովհետև "գեղեկցությունը" պահված էր սարերում, ու հսկվում էր հսկա թռչունների՝ Grifon-ների կողմից:
    հանկարծ սկսվում է հրդեհ ու սարերի անտառները սկսւմ են վառվել, grifon-ները վերցնում են "գեղեցկությունը" իրենց ճանկերով ու թռչում օդ, բայց ուր ուզում են իջնեն մարդիկ նրանց սպասում են որ խլեն այն:
    Grifon-ները հոգնում են ու բաց թողնում "գեղեցկությունը", այ ընկնում է՝ կոտրվում, ու բաժանվելով մասնիկների տարածվում ամբողջ երկրագնդով՝ մտնում ամեն տուն, ամեն օջախ:
    Խմենք գեղեցկության, ու նրա ներկայիս կրողների կենացը:
    այստեղ բաժակը բարցրացվում է և վերջում , արդեն երբ մնացածը խմելու պրոցեսի մեջ են, ավելացում
    Աղջիկներ ձեր կենացը:

  19. #14
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մեծ արծիվ երկնքով թռչելիս հանկարծ նկատում է դաշտում արածող միայնակ ոչխարին ու հոոոպ... ճանկելով դրան շարունակում թռչելը։ Մեկ ել հանկարծ ներքևում որսորդը նկատելով արծվին բու՜՜մ... կրակում է ու արծվին տապալում գետնին։
    Իսկ ոչխարը շարունակում է թռչել...
    Ուրեմն խմենք, որ երբեք արծիվները չընկնեն ու ոչխարներն էլ չթռչեն։
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (28.04.2010), Էլիզե (28.04.2010), Շինարար (28.04.2010)

  21. #15
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը տեսեք ինչ կենացա ասում, հա չմորանամ ասել, մենակ դուք նայեք:
    Մոդերատորական. ուշադրություն, տեսանյութը պարունակում է ոչ նորմատիվ բառապաշար:

    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.05.2010, 22:21:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (30.07.2011), Mephistopheles (06.06.2010), tyush2485 (15.03.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •