Ա մարդը Բ մարդուն բարձրաձայն ասում է ցանկացած 3 թիվ և նաև ասում, որ այդ 3 թվերից մեկը պահել է մտքում (առանց նշելու, թե որն է դա):
Բ մարդը Ա մարդուն իրավունք ունի տալ միայն մեկ հարց, որին Ա մարդը կարող է պատասխանել՝ «այո», «ոչ», «չգիտեմ»:
Հարց. Ի՞նչ հարց պիտի տա Բ-ն Ա-ին, որպեսզի Ա-ի պատասխանից հետո միանշանակ ասի այն թիվը, որը Ա-ն պահել էր մտքում:
Լեո (08.02.2016)
Եթե «չգիտեմ» պատասխանը տրվում ա էն բոլոր դեպքերում, երբ այո-ն ու ոչ-ը սխալ են, ապա կարելի ա հարցը սենց ձեւակերպել.
«Արդյո՞ք քո ասած, բայց չպահած երկու թվերից միայն ավելի մեծն է քո պահած թվից մեծ:»
«Չգիտեմ» պատասխանը կլինի էն դեպքում, երբ պահած թիվը լինի ամենամեծը: Եթե պատասխանը «այո» լինի, ուրեմն պահածը երեքից միջին մեծության թիվն ա, իսկ եթե «ոչ» լինի, ուրեմն փոքր թիվն ա:
Եթե սա համարվում ա լուծում, ապա խնիրը էնքան էլ հստակ չի ձեւակերպված, քանի որ իրականում ինքը գիտի, որ հարցը պատասխան չունի, բայց ասում ա չգիտեմ:
Քո ասած տրամաբանությամբ դիտարկենք հետևյալ մասնավոր դեպքը.
Դիցուք, Ա-ն Բ-ին ասում է 1, 2 և 5 թվերը և մտքում պահում.
ա) 1 թիվը:
Այդ դեպքում Բ-ն Ա-ին հարցնում է. «Արդյո՞ք քո ասած, բայց չպահած երկու թվերից միայն ավելի մեծն է քո պահած թվից մեծ»: Այսինքն՝ արդյո՞ք 2 և 5 թվերից միայն ավելի մեծը՝ 5-ն է մեծ քո մտապահած թվից՝ 1-ից: Բ-ի պատասխանը կլինի ոչ, քանի որ ոչ միայն 5-ն է մեծ 1-ից, այլև 2-ը:
բ) 5 թիվը:
Այդ դեպքում Բ-ն Ա-ին հարցնում է. «Արդյո՞ք քո ասած, բայց չպահած երկու թվերից միայն ավելի մեծն է քո պահած թվից մեծ»: Այսինքն՝ արդյո՞ք 1 և 2 թվերից միայն ավելի մեծը՝ 2-ն է մեծ քո մտապահած թվից՝ 5-ից: Բ-ի պատասխանը կլինի ոչ, քանի որ ո՛չ 2-ը և ո՛չ էլ 1-ը 5-ից մեծ չեն (ակնհայտ է, որ տվյալ դեպքում Բ-ն չի պատասխանի «չգիտեմ», որովհետև նա հաստատ գիտի, որ իր մտապահած թվից մեծ չեն մյուս երկու թվերը):
Ստացվեց, որ և՛ առաջին դեպքում (երբ մտապահված էր 1 թիվը), և՛ երկրորդ դեպքում (երբ մտապահված էր 5 թիվը), Բ-ի պատասխանը եղավ «ոչ»: Հետևաբար Ա-ն չի կարող վստահաբար նշել, թե որ թիվն էր մտապահել Բ-ն:
Էնպես որ դեռ ճիշտ պատասխան չի հնչել :p
Շտապեք լինել առաջինը
Եթե պահել ես առաջին թիվը, ասա ԱՅՈ,
եթե պահել ես երկրորդ թիվը, ասա ՈՉ,
Այլապես՝ ասա ՉԳԻՏԵՄ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արշակ (09.02.2016)
Ընդունում եմ, որ ասածս հստակ լուծում չի, բայց չեմ ընդունում, որ Ա-ի պատասխանը էս դեպոքւմ պիտի լինի «ոչ», եթե ճիշտ ա պատասխանում հարցերին, քանի որ հարցը նենց ա ձեւակերպված, որ «ոչ» պատասխանը կոնկրետ հաստատում ա, որ երկու թվերն էլ մեծ են պահած թվից: «Ոչ» պատասխանը նշանակում ա, որ Ա-ի ասած, բայց չպահած թվերից միայն մեծը չի, որ պահած թվից մեծ ա, ինչն էլ իր հերթին նշանակում ա, որ երկուսն էլ մեծ են պահած թվից:
Ուղղակի կարար նախապես պայման էլ լիներ, որ պիտի հարցը ամեն դեպքում ունենա հստակ ու միանշանակ պատասխան:
Իսկ մի հարցի մեջ երկու ենթահարց կլինի՞ օրինակ եթե թվերն են 1,5,7 հարցը եսպես տանք
Եթե առաջին թիվն ես պահել ասա արդյո՞ք այն ամենափոքրն է, իսկ եթե երկրորդը' ապա արդյո՞ք այն բաժանվում է 2ի: Կարծում եմ ես դեպքում երրորդ թիվը պահելուց չգիտեմ պիտի պատասխանի
Եթե վերցնենք չմտապահված թվերից պատահական մեկը, այն մե՞ծ կլինի մտապահվածից։
Եթե պատասխանը այո ա, ուրեմն մտապահված ա ամենափոքր թիվը։
Եթե պատասխանը ոչ ա՝ ամենամեծը։
Եթե չգիտեմ՝ միջինը։
Ռամշ ջան, հասկանում եմ` ինչ ես ասում, բայց ինչ ձևի էլ տաս հարցը, մեկ ա 2-ը 5-ից մեծ չէ, ու հետևաբար պատասխանը լինելու ա «ոչ»
Եթե նույնիսկ ենթադրենք, որ «ոչ»-ը չի պատասխանը, ապա հաստատ «այո»-ն ու «չգիտեմ»-ը ընդհանրապես պատասխան չեն (դժվար թե Բ-ն ասեր «չգիտեմ», հո՞ էդքան դեբիլ չի, որ չիմանա` 2-ը 5-ից մեծ չէ: Կամ դժվար ասեր «այո», որովհետև խնդրի պայմանում խաբելու տարբերակը չկա )
Բայց պայմանը հենց դա էլ ենթադրում ա: Ես հակասություն քո ասածի հետ չեմ տեսնում:Ուղղակի կարար նախապես պայման էլ լիներ, որ պիտի հարցը ամեն դեպքում ունենա հստակ ու միանշանակ պատասխան:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ