User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Հետամնաց մտածելակերպ

  1. #31
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    վերնագիրը չէի՞ք փոխի
    մի տեսակ շատ տափակ ա ու ահավոր նյարդայնացնում ա
    ի՞նչ կապ ունի Ձեր նշածը, հարգելի՛ Սյուրփրայզ, գյուղի հետ


    քաղքենիության հոտ ա գալիս
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (11.07.2013), Նիկեա (01.08.2013)

  3. #32
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, շատ չեմ ուզում ծավալվել: Ինձ ահավոր տանջումա էս հարցը: Երբա՞ վերանալու համատարած գյուղական մտածելակերպը:
    Երբ կվերջանա?! Երբ ԳԵՂՑԻՔ սկսեն մտածել чорная дыра, галактика Ու Данте-ի մասին!

    Տղերքի համար դրանից հեշտ ձեռփազատոելւ ձև կա "ՀԱՐևԱՆԻ ՄՌՈՒԹ ԾԵԾԵԼ" աղջկերքին?! հմմմմ......... Որ իրա կողակիցը ՏՂԱ լինի...
    Իսկ ԳԵՂՑԻՔ հա պակասում ու պակասու~մ են .....
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  4. #33
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Mefistofel

    իսկ հիմա թեմայի մասին… քավ լիցի , էլ բան չի՞ մնացել քննարկելու… որոշ ժամանակ ա՝ Ակումբ չէի մտնում. հիմա նոր թեմաները կարդում եմ, աչքերս ճակատիս են թռնում. ինչ-որ մեկը մի տափակագույն թեմա ա բացում, մնացածները գալիս ու իրենց հիացմունքն են արտահայտում, թե «իսկապես, թեման արդիական է, օ այո՜, էստեղ լուրջ խորհել է պետք. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… աաա դե մի հատ խորացեք, էլի, էստեղ ի՞նչ կա քննարկելու… մարդիկ, որ գյուղից ու գյուղի կյանքից ընդհանրապես գաղափար չունեն, ամեն ինչ «գյուղական նահապետական ու բարբարոսական բարքերի» վրա են բարդում… մի հատ ձեր շուրջը նայեք ու ասեք, թե ինչով եք դուք՝ քսանմեկերորդ դարում ապրող քաղաքացի «անհատականություններդ», ավելի լավը, քան գյուղական մաքուր կյանքով ապրող հասարակ մարդիկ… էդ գարշելի երևույթները գյուղում բացակայում են, մինչդեռ քաղաքում ես ավելի շատ եմ հանդիպել ժամանակակից ձևացող նախամարդկանց… երևի գյուղական կյանքի մասին ձեր պատկերացումները առաջացել են 30–ականների ֆիլմերից… երազանքս ա քաղաքի էս գորշությունից վերջապես մի օր տեղափոխվել գյուղ, որ նյարդրես էլ էսպես չքայքայեմ…

    դե շարունակելով թեմայի «միտքը»՝ մի խելացի բան էլ ես ասեմ… անոնք միրգ են, մենք՝ բանջարեղեն…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (11.07.2013), StrangeLittleGirl (11.07.2013), Vardik! (20.10.2013), Նիկեա (01.08.2013)

  6. #34
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Ժող ջան թեմայի գրառումները հեչ չեմ կարդացել, բայց վերնագրի սխալ ձևակերպումից արդեն հասկանում եմ մոտավոր թեմայի իմաստը:
    Նախ եկեք ընդունենք, որ մարդու մտածելակերպը տրված ա ի վերուստ ու գյուղում կամ քաղաքում պարզապես տրվում ա մտածելակերպի դրսևորման հնարավորություն:
    Իսկ ինչ վերաբերում ա գյուղական կամ «քաղաքային»մտածելակերպին, ապա կառաջարկեի առանձնացնել ոչ թե գյուղական կամ քաղաքային, այլ պարզապես քաղքենի և ոչ քաղքենի մտածելակերպի, որովհետև անձամբ ինքս ընդունում եմ, որ գյուղում կան շատ ավելի զարգացած ու լավ մտածելակերպով մարդիկ, քան ձեր քաղաք կոչեցյալում
    կամ եթե մինչև 25 տարեկան ամուսնացած չես լինում, ապա բոլորի կողմից ստանում ես «տունը մնացած» գյուղական պիտակը (կապ չունի տղա, թե աղջիկ)
    Էս պիտակը Երևանում էլ ա կպնում մի քանի ջանասեր ու «ձեր մասին մտածող»հարևանների կողմից
    իսկ դա երևի երբեք վերջ չի ունենա
    Վերջին խմբագրող՝ Մանե: 12.05.2008, 19:56:

  7. #35
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետամնաց մտածելակերպ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    վերնագիրը չէի՞ք փոխի
    մի տեսակ շատ տափակ ա ու ահավոր նյարդայնացնում ա
    ի՞նչ կապ ունի Ձեր նշածը, հարգելի՛ Սյուրփրայզ, գյուղի հետ


    քաղքենիության հոտ ա գալիս
    Հարգելի Amaru , եթե թեմայի վերնագիրն ու առհասարակ թեման ձեզ տափակ էր թվում, ապա պարզապես կարող էիք շրջանցել այն և նույնիսկ ձեր կարծիքն էլ էս դեպքում հեչ կարևոր չէր լինի... Թեմայի վերնագիրն իրոք կապ ունի նշածս ամեն մի բանի հետ և եթե փոխել են այն, ապա ոչինչ... իմ արտահայտած միտքը էս վերնագրի տակով էլ կանցնի...
    Ուղղակի դեռևս բավական այդպիսի իրավիճակներում չեք հայտնվել, որպեսզի գրեիք փոքր-ինչ ուրիշ ձևով, այլ պարզապես միանգամից կոպիտ գրառման տոնով միմիայն վրա եք տալիս, մինչդեռ իրականությանը լայն բացած աչքերով չեք ուզում նայել: Ոչինչ... միգուցե ժամանակից է... հետո երևի կփոխվի: Իսկ թե ինչքանովա «քաղքենիության» հոտ գալիս, դա արդեն էստեղ ոչ մի նշանակություն չունի: Եվ նույնիսկ չեմ էլ կարողանում հասկանալ այդ նախադասության միտքն ու տրամաբանությունը: Ինչևէ...

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հիմա թեմայի մասին… քավ լիցի , էլ բան չի՞ մնացել քննարկելու… որոշ ժամանակ ա՝ Ակումբ չէի մտնում. հիմա նոր թեմաները կարդում եմ, աչքերս ճակատիս են թռնում. ինչ-որ մեկը մի տափակագույն թեմա ա բացում, մնացածները գալիս ու իրենց հիացմունքն են արտահայտում, թե «իսկապես, թեման արդիական է, օ այո՜, էստեղ լուրջ խորհել է պետք. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… աաա դե մի հատ խորացեք, էլի, էստեղ ի՞նչ կա քննարկելու… մարդիկ, որ գյուղից ու գյուղի կյանքից ընդհանրապես գաղափար չունեն, ամեն ինչ «գյուղական նահապետական ու բարբարոսական բարքերի» վրա են բարդում… մի հատ ձեր շուրջը նայեք ու ասեք, թե ինչով եք դուք՝ քսանմեկերորդ դարում ապրող քաղաքացի «անհատականություններդ», ավելի լավը, քան գյուղական մաքուր կյանքով ապրող հասարակ մարդիկ… էդ գարշելի երևույթները գյուղում բացակայում են, մինչդեռ քաղաքում ես ավելի շատ եմ հանդիպել ժամանակակից ձևացող նախամարդկանց… երևի գյուղական կյանքի մասին ձեր պատկերացումները առաջացել են 30–ականների ֆիլմերից… երազանքս ա քաղաքի էս գորշությունից վերջապես մի օր տեղափոխվել գյուղ, որ նյարդրես էլ էսպես չքայքայեմ…

    դե շարունակելով թեմայի «միտքը»՝ մի խելացի բան էլ ես ասեմ… անոնք միրգ են, մենք՝ բանջարեղեն…
    Շատ գեղեցիկ շարադրել եք ձեր միտքը, բայցևայնպես համամիտ չեմ ձեր գրածից և ոչ մեկին: Նախ և առաջ, կխնդրեի տարբեր անիմաստ որակումներ չտալ թեմայի վերաբերյալ, ուղղակի կարող էիք ասել, որ թեման ձեզ դուր չի գալիս և վերջ, այլ ոչ թե...
    Առավել խելացի մարդիկ, որոնք իրոք ցավում են այս խնդրի վերաբերյալ, արդեն հայտնել են իրենց կարծիքը: Ինձ թվում է, դուք այս խնդրի շուրջ մտածում եք 180 աստիճանի տակ պտտված, քանի որ ինքներդ էլ նորից եմ նշում, չեք ականատես եղել ոչ մի դեպքի՝ գյուղական մտածելակերպի: Ես առավել քան համոզված եմ, որ Երևան քաղաքում ապրող՝ Երևանում ծնված, գյուղում չապրած մարդկանց հետ հնարավոր չէ այդպիսի դեպք, եթե տան անդամներից և ոչ մեկը գյուղի հետ բացարձակ կապ չունի: Թե ինչու՞ հնարավոր չէ... դա արդեն այստեղ շարադրելու բան չէ, քանի որ ես բավական զբաղված եմ և չեմ կարող դնել ու ամեն մի դետալ գրել, որպեսզի դուք իմ պատասխանով ձեզ որոշ չափով բավարարված զգաք:
    Ձեր ասած քաղաքացիները, որոնք գեղցիներից ավելի «բեթար» են... դրանք պարզապես քաղաքացի դարձած գեղցիներն են... և ձեր այդ գրածի մեջ եթե խորանանք, ապա ոչ մի տրաբանություն չկա ևս: Այս խնդիրն իրոք պրոբլեմ է և քննարկման ու վերջնական լուծման տարբերակին հանգելու կարիք ունի: Իհարկե ձեզ չի հետաքրքիր այն, քանի որ դուք չեք շփվում նման մարդկանց հետ, ականատես չեք եղել նման մտածելակերպով մարդկանց, չեք ներվայնացել և այլն... ուղղակի ապրում եք ձեր սովորական Երևանյան կյանքով, գնում եք որևէ ուսումնական հաստատություն, կամ ոչ... սրճարանում ընկերուհիների հետ սուրճ ու հյութ եք խմում, դիսկոտեկ եք գնում, զվարճանում ու կյանքը վայելում, թքած ունենալով նման խնդիրների վրա: Չեմ ասում, այդ ամենի փոխարեն կարող եք ուրիշ բան անել լուծելու այդ խնդիրը, սակայն պետք է ասեմ, որ այդքան բանից անտեղյակ մտքեր մի շարադրեք: Խնդիրը իրոք ձեր նշած ծաղրական տողերի լուրջ միտքն է արտահայտում: ԱԼՄ-ն ձեզ վառ օրինակ, «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդումը ձեզ վառ օրինակ, էլ ինչ ասեմ.... Երևանի ծայրամասային թաղամասերում ապրող մարդկանց 50 տոկոսը ձեզ օրինակ: Կարծում եմ, դուք անտեղյակ եք դրանից և ըստ դրա էլ հանգել եք այդպիսի գրառման:
    Քաղաքում կա ազատ ապրելակերպ, չեմ ժխտում կա նաև լկտիություն, սակայն գյուղական մտածելակերպը իսկական քաղաքացիների մոտ կազմում է շատ քիչ տոկոս՝ երևի 10-15, որը չափանիշ չէ քննարկման դնել: Այս իսկ քաղաքում ապրող, քաղաքացի դարձած գեղցիների մասին նույնը չեմ կարող ասել: Լավ խորհեք այս թեմայի շուրջ, միգուցե վերջապես ճիշտ եզրահանգման գաք...

  8. #36
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավագ սերունդի անհանդուրժողականությունը դեպի երիտասարդները գալիս է նրանց պապերից անցած դաստիարակությամբ: Ինչի եմ ասում պապերից, որովհետև մեծ մարդիկ, երբ խոսում են, օրինակ են բերում իրենց պապերին. «Բա էս երիտասարդների արածը անելու բան է: Մեր պապերից եկած սովորույթները արհամարհում են»:
    Բնականաբար, տարեց մարդկանց համար երիտասարդների որոշ արարքներ անընդունելի են, բայց ոչ բոլորի մտածելակերպը կարելի է անվանել հետամնաց: Շատերը լավ էլ, նույնիսկ կարելի է ասել, որ «ժամանակակից» մտածելակերպ ունեն: ինչը չես կարող ասել որոշ երիտասարդների մասին, որոնց մտածելակերպը (երևի դա էլ կապված է պապական սովորությամբ դաստիարակություն ստանալու հետ) գնում է դեպի մ.թ. ա. չգիտեմ որերորդ դար:
    Համենայնդեպս, պետք չէ մեծերին մեղադրել իրենց պապական մտածելակերպի համար և ասել, թե էս մեծերը բան չեն հասկանում:

    Ժամանակը առաջ է գնում, փոխվում է մարդկանց մտածելակերպը: Մի օր էլ մենք կմեծանանք ու էդ ժամանակ էլ, մի ուրիշ սերունդի երիտասարդներ մեզ կմեղադրեն, որ մենք հետամնաց մտածելակերպ ունենք: Ու դա բնական է:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 11.07.2013, 14:12:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (20.10.2013), Նիկեա (01.08.2013)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Օքուլ դեֆթերի"-ն մտածելակերպ է
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.07.2015, 08:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •