Այսօր ցավոք «գյուղական մտածելակերպը» իշխում է Հայաստանում ավելի շատ, քան առաջ էր: Եթե դուք մեծացած լինեիք մի ընտանիքում, որտեղ առաջնորդվում են այսպիսի մտածելակերպով. «էրեխես դառնա 17 տարեկան, մարդի տանք, գնա մեծ աղջիկ դառնա» , կամ եթե մինչև 25 տարեկան ամուսնացած չես լինում, ապա բոլորի կողմից ստանում ես «տունը մնացած» գյուղական պիտակը (կապ չունի տղա, թե աղջիկ): Ինչպե՞ս կվարվեիք, եթե դուք այդպիսին չեք: Երբ 20 տարեկանդ արդեն լրացելա, տուն մտնելուն պես հարևանների առաջին հարցն այսպիսինա. բա ե՞րբ ես ամուսնանում: Եվ եթե մինչև 25-26 տարեկան աղջիկը կամ տղան ամուսնացած չի լինում, արդեն այդ գյուղացիների մոտ պտտվում են լուրեր. կարողա՞ էս տղեն իմպոտենտա, կարողա՞ էս աղջիկը հիվանդա, եսիմ ինչա և այլն: Եվ այդպես, ապրելով գյուղական մթնոլորտում սկսում ես ահավոր ձևով քեզ վատ զգալ, քանի որ տեսնում ես, որ կյանքի նկատմամբ քո հետաքրքրությունը և ինչ-որ մի բանի հասնելու ցանկությունը կամաց-կամաց մարվում է «գեղցիների» կողմից: Որովհետև նրանց միակ նպատակն է ամուսնացնել իրենց երեխային վաղ հասակում: (սկսած նույնիսկ 16 տարեկանից) ու անպայման ամուսնացնել զոռով՝ աղջկա կամ տղայի կամքին հակառակ: Ինչա թե «մեր կողի հարևան Սերոժը իրա աղջկան մարդի տվեց 15-ում, կարողա՞ էրեխես պակասա իրա կապիկից»
Մի խոսքով, շատ չեմ ուզում ծավալվել: Ինձ ահավոր տանջումա էս հարցը: Երբա՞ վերանալու համատարած գյուղական մտածելակերպը: Որ ծնողները չառաջնորդվեն էս կարգախոսով. «էրեխես դպրոցը ավարտի, գնա 1 տարի մի հատ արհեստ սովորի, ու ամուսնացնենք..., որ մարդ դառնա:
Մենք ունենք մեր թաղամասում այսպիսի մտածելակերպով մարդիկ և մենք՝ ամբողջ ընտանիքով, մինչև հիմա զարմացած ենք այս երևույթի վրա: Եվ չեմ կարողանում հասկանալ. այդ երեխան ցանկություններ չունի՞, այդ երեխան զգացմունքներ չունի՞, չունի՞ ինչ-որ մի բանի հասնելու ցանկություն, այդ երեխան անասունից չի՞ տարբերվում: Երևի չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ համաձայնվումա: Մի խոսքով, եթե Աստված ոչ անի, դուք մեծացած լինեիք այդպիսի ընտանիքում, ինչպե՞ս կվարվեիք: Ո՞րն է ելքը համատարած գյուղական մտածելակերպի:
Էջանիշներ