Ընկերուհուս մաման ասում ա. «Գիտե՞ս, չէ՞, քո նման խփնվածներին ինչքա՜ն շատ եմ սիրում»:
Վերջերս 19 տարեկան աղջիկը բաց բերանով նայում էր վրաս երբ տարիքս ասացի ու չէր հավատում , ասում էր, որ չեմ կարա իրանից էդքան մեծ լինեմ
Alphaone (04.07.2015), kitty (14.07.2015), Moonwalker (05.07.2015), Smokie (06.07.2015), Նիկեա (08.07.2015)
Էրեկ ինձ ասեցին ՞խռուստալ՞, ասողին լաավ թարս նայեցի, մուննաթ եկա,,մի քիչ ավելի ուշ հասկացա, որ էտ էտքան էլ վատ բան չի, մի խոսքով...մի տեսակ հաճելի էր
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Էսօր մի անծանոթ աղջիկ (ընդհանուր ընկեր ունենք ուղղակի) ասաց. «Դուք էնքան լուսավոր եք... Ոնց որ լույս ճառագի Ձեզնից»:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
բա՞ թեման չթարմացնենք
էսօրվաններից
- թալիսմանս - իմ ուրախ թալիսման
- լույսս
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Իմ լավ հնգերներից մեկը օրերից մի օր իրականությունը ճպցրեց իմ դեմքին ասում է. <<Էնքան ուրախ եմ,որ եզ ճանաչում եմ:խնդրում եմ,ուղղակի շաատ եմ խնդրում ինչքան էլ դժվար լինի քո էս մարդ տեսակով ապրել մեր օրերում,բայց երբեք,լսում ե՞ս,երբեք չփոխվես:Այ սենց <<օդային>>,<<փախած>>,<<ազատ>> ու հետաքրքիր մնա միշտ:Քեզ էլի եմ ասել,որ Զորյանական կերպար ես:Հերոս ես ինչ-որ պատմվածքից դուրս եկած:Դու սաարերի ու հովերի զավակ ես:Էդ ամենը քո արյան մեջա>>:
Ճիշտ էր ասում էլի
"Գեղեցկագույնդ խելացիների մեջ և ամենախելացին գեղեցկուհիների մեջ"... բացի այդ ինձ Քեթրին Զետա Ջոնսին են նմանեցնում, դա էլ եմ որպես կոմպլիմենտ ընդունում
Հավես է, երբ դասախոսներից քո մասին լավ բաներ ես լսում. քոլեջի դասախոսներիցս մի քանիսը վերջին հանդիպման ժամանակ ասել են, որ հաճելի էր ինձ որպես ուսանող ունենալը ։ Իսկ էս վերջին դասախոսս, բացի վերջում դա ասելուց, նաև իմ ներս մտնելուն պես ասեց՝ իմ սիրելի ուսանողը ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջերս նոր տեսակի «կոմպլիմենտներ» եմ ստացել տղամարդկանցից, որ ինձ մի ուրիշ տեսակ դուր են գալիս ու ուրախացնում են։ Շատ ավելի, քան սովորական կոմպլիմենտները։ Դրանք մի յուրահատուկ տեսակ են, ու իրականում կոմպլիմենտ էլ չեն, այլ ենթագիտակցաբար ասված արտահայտություններ։
Էդպես մի անգամ աշխատանքի էի գալիս, բակում տնօրենս աշխատակցուհիներից մեկի հատ կանգնած զրուցում էր, երբ բարևեցի, տնօրենս պատասխանեց՝ «Բարև, ջան»։ Բայց մենք, ըստ իս, այնքան մոտ չենք, որ ինքն ինձ «ջան» ասեր։ ))
Մի ուրիշ անգամ վարսավիրիս գործի ժամանակ ինչ֊որ բան էի ասում, չլսեց, ասաց՝ «Ինչ ա՞, արևս»։ )) Ու վարսավիրիս հետ էլ առանձնապես մոտ չեմ։ ))
Մի անգամ էլ տանգոյի դասին մոտեցա, որ տղաներից մեկին բարևեմ, գրկեցի, ժպտաց ու ասաց՝ «քաղցր»։ )) Զգացի, որ ուղղակի դուրս թռավ բերանից, կարող է մտածեր ու չասեր նման բան, կամ ուրիշ բան ասեր փոխարենը։ Բայց դե ստացվեց էն, ինչ ստացվեց: ))
Հաճելի ա ^_^
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Որ իմ կեդերը նման են կատվի թաթերի:
Էսօր մեր պահակին բարևեցի, բարևեց ու շինծու մուննաթով հավելեց․
֊ Ամեն օր ավելի ես սիրունանում, սենց մինչև ո՞ւր։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (05.06.2017), Marcus (03.05.2017), Mr. Annoying (04.05.2017), Progart (03.12.2018), Sambitbaba (24.05.2017), Smokie (12.05.2017), Գաղթական (03.05.2017), Մուշու (03.05.2017), Նիկեա (09.05.2017)
Էսօր շեֆս ծիծաղելով ասեց.
"Sime, du bist zu gut für diese Welt."
«Սիմե, դու չափազանց լավն ես էս աշխարհի համար»:
Մի նամակ էինք երկուսով ստացել (ես իր փախարինողն եմ, ու հաճախ իրեն ուղղված նամակները երկուսիս են գալիս), մի քիչ կարգադրող տոնով էր գրված: Ինքն էլ զանգեց ինձ՝ թե բա. «Տեսա՞ր նամակը, ես զբաղվե՞մ դրանով, թե՞ դու. ես որ պատասխանեմ, կոպիտ եմ պատասխանելու»: Ասեցի, որ կզբաղվեմ: Մի կլիենտի էր վերաբերվում նամակը. հարցը լուծեցի ու նամակին պատասխանեցի՝ շեֆիս էլ CC-ում դնելով: Ահագին բարեհամբույր պատասխանեցի՝ հայտնելով հասցեատիրոջը, որ իր «խնդրանքը» (որն իրականում ավելի շատ կարգադրության էր նման), կատարել ենք:
Ու դրանից հետո շեֆս ծիծաղելով եկավ իմ սենյակ ու էդ «կոմպլիմենտն» արեց: Չգիտեմ՝ իրականում կոմպլիմենտ էր, թե ավելի շատ նախատինք, որ մարդկանց տեղը դնել չգիտեմ, բայց դե գոնե մի բան հաստատ գիտեմ՝ ինքն ինձ հենց էդ «լավը լինելու» համար է սիրում ու վստահում:
Դեռ էն մութ կողմերս չի ճանաչում, չնայած դրանք աշխատանքում չեն էլ դրսևորվում, դժվար թե երբևէ էլ ճանաչի
Alphaone (05.06.2017), CactuSoul (25.05.2017), Cassiopeia (05.06.2017), John (25.05.2017), Mr. Annoying (24.05.2017), Progart (03.12.2018), Sambitbaba (24.05.2017), Smokie (31.05.2017), Աթեիստ (24.05.2017), Գաղթական (25.05.2017), Դեղին մուկիկ (05.06.2017), Մուշու (26.05.2017), Նաիրուհի (05.06.2017)
Էսօր մի տղա մոտեցավ, ասեց՝ «կներես, կարելի՞ ա քեզ մի բան ասել»։ Ասացի՝ հա, ասում ա՝ «Պապայի արև, դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես»։ ))) Հետո էլ մորն էր ձեն տալիս, թե՝ «հլը տես, բա աշխարհի ամենասիրուն աղջիկը չի՞, պապայի արև» Մայրն էլ ծիծաղում ա, ասում ա՝ «կուզե՞ս՝ տանենք մեր տուն», ասում ա՝ հա
Վերջն էլ ինձ կոնֆետ նվիրեց՝ Mars, նոր ճամփեց
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (05.06.2017), boooooooom (05.06.2017), Cassiopeia (05.06.2017), Gayl (05.06.2017), John (05.06.2017), Progart (11.07.2017), Smokie (05.06.2017), Աթեիստ (05.06.2017), Արշակ (05.06.2017), Գաղթական (05.06.2017), Դեղին մուկիկ (05.06.2017), Նաիրուհի (05.06.2017), Ուլուանա (05.06.2017)
անցած շաբաթ էր..
ինձ չէ, բայց հետս զրուցող սևին մի մոդելային արտաքինով աչիկո նազանքով նետեց.
- hey, sexy motherfucker..
կոնտրաստը դզեց )))
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ