User Tag List

Էջ 33 36-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 539 հատից

Թեմա: Դատարկացնդաբանություններ

  1. #481
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …ություններս

    Հաջողությունս, որ երես թեքեց,
    Ձախողությունս լիիրավ տեր է,
    Համովությունս երեսիս թքեց,
    Անհամությունս շատերին բեռ է:

    Հրաշքությունս ինձ այնպե՜ս լքեց,
    Նախանձությունս ուզեց, որ տնքամ,
    Խիզախությունս իրենից ձգեց,
    Վախկոտությունս զորեղ է այնքա՜ն:

    Հիշողությունս ոտքի տակ գցեց,
    Մոռացությունս տիրակալում է,
    Երջանկությունս ինձ քացի տվեց,
    Դժբախտությունս այնպե՜ս փայլում է:

    Ազատությունս ինձ այնքա՜ն բանտեց,
    Ճնշվածությունս սեղմում է ուժգին,
    Պարիսպությունս հենց այնպես քանդվեց,
    Հզորությունս չի գալիս ուշքի:

    Ազնվությունս ինձնից ինձ խլեց,
    Երազությունս էլ չկայացավ,
    Անցյալությունս լո՜ւռ շարունակվեց,
    Ներկա-ությունս չապագայացավ…

    …Բազիսությունս, որ չնկատվեց՝
    Հաշվետվությունս ինձ ներկայացրի…

    Լ.Ա.
    26.07.10




    Ցնդած իրավիճակի ապացույցություն
    Միշտ մտածել եմ՝ չարժե, որ սա կարդան, բայց այս թեմայում ու օրագրումս տեղադրեցի…
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (06.10.2011), Ameli (17.10.2011), aragats (06.10.2011), armen9494 (06.10.2011), Malxas (06.10.2011), Renata (06.10.2011), Sambitbaba (14.10.2011), Stranger_Friend (30.05.2013), Tig (06.10.2011), unknown (17.01.2012), Նիկեա (25.07.2014), Ռուսա (06.10.2011)

  3. #482
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերային զառանցանք՝ իրական մոտիվներով

    Չունեմ ես տաղանդ. դերասան դառնամ,
    «Կինոյի տղու» համբավ ունենամ,
    Գերեմ քո սիրտը, օ՜հ, պարմանուհի,
    Եվ նախանձի քեզ խաղընկերուհիս...

    Չունեմ ես տաղանդ, նույնիսկ թաքնված,
    Դառնամ շոումեն, լինեմ շատ սիրված,
    Եթեր դուրս գալու առիթից օգտվեմ՝
    Ուղիղ եթերում սեր խոստովանեմ...

    Չունեմ ես կիթառ, թեկուզ ունենայի...
    Ա՛յ, եթե նվագել էլ իմանայի՝
    Նվիրեի քեզ երգ մեր սիրո մասին,
    Հալվեր սառույցը. լինեինք միասին:

    Չունեմ նույնիսկ ես շա՜տ փող՝
    Նվիրեի թութակ՝ այլ էն՝ խոսացող
    Հենց բացեիր տուփը. դուրս գար վանդակից,
    «Հոսոն քեզ ա սիրո՜ւմ». շիկնեիր զարմանքից...

    Իսկ թե ի՞նչ ունեմ. միայն ես գիտեմ,
    Ինչո՞ւ ինձ սիրել, փակագծերը, արի՛ չբացեմ,
    Բայց արքայազն չեմ, նժույգ էլ չունեմ
    Գուցե բոնո՞ւս կա, այդ մասին էլ կլռեմ...

    Մի բան հաստատ է. ունես դու մեկ շանս,
    Միասին ստեղծենք չքնաղ մի ռոմանս,
    Իսկ եթե չօգտվես շանսից այդ միակ՝
    Կներես, բայց, մա՛րշ, դեպի սև ցուցակ...
    15.01.2011 գիշերվա հազար
    Վերջին խմբագրող՝ John: 16.01.2012, 22:04:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), armen9494 (27.01.2012), Arpine (18.01.2012), boooooooom (21.03.2019), Lusinamara (16.01.2012), unknown (17.01.2012), Ամմէ (16.02.2013), Արէա (17.01.2012), Մուշու (01.08.2014), Նիկեա (25.07.2014)

  5. #483
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    (շարունակություն)

    Լինես հարիֆ, կամ թե հանճար,
    Տաջիկ լինես կամ վրացի,
    Հյուսն, պոռնիկ, փիլիսոփա,
    Բոբիկ, դաժան թե խելացի,
    Կաթ ես ուտում կամ խորոված,
    Մի բան դու հաստատ իմացիր.
    Միևնույն է կյանքի համար.
    «Հնձիր՝ ինչ երեկ ցանեցիր»:

    Անցողիկ է կյանքդ, ջահե՛լ,
    Ինչպես լույսը՝ մոմի բոցի,
    Ինչպես սերը այն աղջկա՝
    Կանգնած անկյունում փողոցի:

    Կյանքը տխուր ու բարդ բան է,
    Թե փող չունես մի փոր հացի:
    Մեկ-մեկ քիչ է մնում՝ դիմես
    Թուղթուգիր անող գրբացի:

    Ամեն ինչ չի տարանջատվում
    Սպիտակ-սևի, չոր ու թացի:
    Ոչինչ, որ դեռ լավ չես ջոկում,
    Ես էլ մի քիչ ուշ զգացի:

    Կյանքը ծա՞նր է, վախենո՞ւմ ես,
    Ոչի՜նչ, մի՜ քիչ էլ դիմացիր,
    Շրջապատդ քեզ չի՞ «դզում»,
    Կարող ես գնել գնդացիր:

    Բայց իմ հանճարեղ պոեմը
    Դու մի հասկացիր բառացի,
    Աշխատացրու քնած խելքդ
    Ու իմաստի մեջ խորացիր:

    Ու իմ ասած ամեն բառից
    Միանգամից մի նեղացիր,
    Քո լավի համար եմ ասում,
    Թե չէ՝ ոնց կուզես, քավ լիցի:


    Առաջին անգամ նման բանի հանդիպեցի, փաստորեն էլի եմ վարկել
    "Non est ad astra mollis e terris via."

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (17.10.2012)

  7. #484
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընենց մի տեսակ եմ զգում,
    ինչ-որ բան ա սիրտս ուզում,
    հա, կան տարբերակներ բազում,
    բայց դե ոչ մեկը չի դզում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.03.2019), Chilly (09.12.2012), Moonwalker (09.12.2012), Sambitbaba (05.03.2013), Ամմէ (16.02.2013), Նաիրուհի (09.12.2012), Շինարար (09.12.2012), Ուլուանա (09.12.2012), Վոլտերա (04.03.2013)

  9. #485
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երկու անգամ

    ու հենց սենց՝ սպոնտան
    գալիս ա ինքը
    ու բռնում ա պինդ չոր կոկորդիցդ
    ու քեզ պարուրում ծծումբի ամպով
    նորածնի լացով
    ցեխոտ մայթերով
    դու արդեն գիտես, որ դա գալու ա
    դու արդեն գիտես, թե ինչ ա գալիս
    դու գիտես, որ դա
    քո ՊՄՍ-ն ա
    ուշ-ուշ ա գալիս, շուտ-շուտ ա գալիս
    որ ամեն տեղ ա
    ու ամեն ինչ ա
    բայց ոչ ուշացած
    ու ՊՄՍ չի, այլ մաքուր էջ ա
    կարմիր լուսանցքով
    ուր պիտի լցնես քո թույնն ու մաղձը
    ու քո չստացված երազանքները
    քո մռնչոցը
    քո սպիտակ ձյունը
    քո արյան համը
    պիտի հելնես դուրս ու լցվես փողոց
    ու հայտարարես, որ դա քո ցավն ա
    որ չհասկացան
    կիսատ մնացած արաղիդ շիշն ա
    ու քո տաղանդը
    որ ՊՄՍ-ը
    ինչքան հղկում ա
    էդքան էլ՝ շինում
    ՊՄՍ հիմա ունեն բոլորը
    քաղաքը մի հատ մեծ ՊՄՍ ա
    էրեկ էր, էսօր, վաղն էլ կլինի
    էսօրը վաղը կդառնա էրեկ
    ու կմնաս դու, մեկ էլ քո ցավը
    որ թարսի պես մենակ դու ես հասկանում
    ու ինչքան աղջիկ
    ինչքան էլ տղա
    ինչքան էլ տուզիկ թեկուզ դու լինես
    մեկ ա դու էլ ես
    հա, հենց դու էլ ես
    ՊՄՍ ապրում
    ու ոնց ֆռռում ես՝ սաղ ՊՄՍ ա
    ուշադիր նայիր
    ինքը չի լացում
    ինքը չի երկնում
    ինքը չի հարբում
    ինքը չի տուֆտում
    ինքը ուրիշ ա
    բռնել ա իրան էդ, քրքրում ա
    ու օրորում ա դանդաղ ու սպանում
    մոտեցի՛ր նրան
    նայի՛ր աչքերին
    տե՛ս ՊՄՍ-ը
    ու ասա՝ կամաց, հասկացող ձայնով
    որ համակերպվի
    որ չդիմադրի
    որտև բոլորը ունեն հիմա դա
    թեկնածուները
    բանաստեղծները
    գայիշնիկները
    ակտիվիստները
    անգրագետները
    սիրահարները
    կայֆարիկները
    կարդացողները
    ունեն ՊՄՍ
    ունեն ՊՄՍ
    ունեն ՊՄՍ
    պոստ-մոդեռն սինդրոմ
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.03.2013), keyboard (15.02.2013), Արէա (14.02.2013), Նիկեա (25.07.2014), Տրիբուն (14.02.2013)

  11. #486
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ ջան, քեզ ի՞նչ էղավ էս ազիզ օրով
    ՊՄՍ՞...

  12. #487
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, քեզ ի՞նչ էղավ էս ազիզ օրով
    ՊՄՍ՞...
    Շշել եմ պոստմոռեռն պոեզիան :ՃՃ
    DIXI
    carpe noctem

  13. #488
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու իմ լոքշության ապոկալիպսիս,
    Դու իմ գորշության պայծկլտանք,
    Միշտ հայտնվում ես ցնդած պահերիս,
    Ու ապաշքյարա կզցնում հոգիս։

    Մանուկ հասակիս անմեղ էջերից
    Քանդում հանում ես անկապագույնը,
    Ու ինձ համոզում` թե եղածներից
    Սա՛ է լուսավորը, սա՛ է անգինը։

    Գյուղի հին տնից մի խղճուկ պատկեր,
    Պատի սվաղին լռված մողեսի ստվեր,
    Էպիլեպտիկ ճանճերի պարեր,
    Ու թրքոտ ձորի բարդիներն երեր։

    Ամռան ամայի կեսօրվա հովին
    Վերընկած ահա «Հոբիտն» եմ կարդում,
    Ու իմ ճաճանճափայլ արևին,
    Գոբլիններին եմ քացու տակ գցում։

    Երկար հալածված Խավար անտառից,
    Հասնում եմ ահա պալատն էլֆերի,
    Կերակրում են ինձ, անկողին տալիս,
    Իսկ ես մոլորված հարցնում եմ ինձ`

    Բա ու՞ր ա էլֆուհին, իմ երազանքի...
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (04.03.2013), ԱնԱիդա (04.03.2013), Երվանդ (04.03.2013)

  15. #489
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    էքսպերիմենտալ դատարկացնդաբանական էքսպրոմտ

    դու սեր ես ուզում ու խմել
    ու ձգվում է գիշերը երկար
    պատուհանից դուրս մի ծեր շուն
    կաղկանձում է խուլ․ չեկա՜ր․․․

    ճաքեր է տվել երկինքը
    երկունքի ցավերից քրտնած․․․
    դու կծկվել ու դառը ժպիտով
    նետում ես աշխարհին՝ թքա՜ծ․․․

    թքած, թե վաղը գործի ես
    կամ վաղը կգա կամ թե չէ
    թքած՝ կփոխվի՞ ինչ-որ բան
    կամ էլ թե վերջդ հենց էս է
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.01.2014), E-la Via (17.08.2013), melancholia (31.07.2014), Sambitbaba (28.01.2014), Արէա (31.05.2013), Նաիրուհի (30.05.2013), Նիկեա (07.06.2016), Ուլուանա (31.05.2013), Վահե-91 (30.05.2013), Վոլտերա (30.05.2013)

  17. #490
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ բանակը քեզ իր փսլինքով պատի
    ու վզիտ զգաս ծանրությունը Պն-ի
    կհասկանաս,
    որ էտքան էլ վատ չէր
    էսօրվա լոքշը
    A long time ago, in a galaxy far, far away...

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (31.07.2014), VisTolog (17.08.2013), Մուշու (01.08.2014), Նիկեա (31.07.2014), Վոլտերա (23.09.2013)

  19. #491
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի քիչ ցնդաբանել եմ, ասեցի՝ դնեմ ստեղ, գնահատեք :))

    Ես, դու, ու գուցե ուրիշ մեկը, որ չկա,
    զառանցում ենք ու մտածում ենք, որ մտածելը հենց էս է, որ կա,
    ու միգուցե ինչ-որ մեկին էս գրածս նույնիսկ դուր գա,
    բայց, աստված վկա,
    սրա մեջ իմաստ չկա:
    ՉԿԱ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.01.2014), Chilly (25.07.2014), E-la Via (29.01.2014), einnA (28.01.2014), Sambitbaba (28.01.2014), Smokie (28.01.2014), Մինա (28.01.2014), Նաիրուհի (28.01.2014), Նարե91 (28.01.2014), Նիկեա (25.07.2014), Ուլուանա (28.01.2014)

  21. #492
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 7-8 տարիկ առաջ հայ ջահելությունը ավելի շատ էր ցնդաում

    ------------

    Կարմիր թե սև, ոնց որոշեմ,
    Երկու գույն էլ լավն էն թվում,
    Իսկ ժամանակն արդեն մաշել,
    եղածը քսան վարկյան է մնում…

    Ինձ միշտ ասում էր իմ Մայրիկը,
    Որ չեմ կարա՝ սիրուն բալիկս,
    Իմ որոշումը կայացնել,
    Երբ պետք լինի դա անել:

    Նայում նայում եմ… մտածում…
    Վերջին վարկյանն էլ ու… ԲՈ՜ՒՄ…

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2016), Smokie (30.07.2014), Մուշու (01.08.2014), Նիկեա (31.07.2014)

  23. #493
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չարենց լինեի, կամ գոնե Զուլո,
    Ներսիս կրքերը թղթին պարպեի,
    Շամփրեի մարդկանց սրտերը գրչիս,
    Արևի վրա - ծո՜ւխ - խորովեի...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2016), Micke (07.06.2016), Մուշու (07.06.2016), Նիկեա (07.06.2016)

  25. #494
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)

    Էլոմբիլի

    Ասում են,որ շատ գրես վերջը կստացվի,ես էլ որոշեցի սկսել.

    Դաշտում ծաղիկ է բացվել
    Իմ հոգում անունդ է բուսնել
    Ուզում եմ երջանիկ լինենք
    Առողջ բալիկներ ունենանք
    ***********
    Գիշերը շատ լավ էր քո հետ
    Կարծում եմ իմ հետ էլ ոչինչ
    Արդեն առավոտ է բացվել
    Մեր գիշերը հուշ է դարձել
    ***********
    Սենյակում քո ձայնը զնգաց
    Իմ սրտի կլապանը զրնգաց
    Աչքերս բացեցի ամեն ինչ սլլաց
    Այդ սենյակում իմ ճիչը մնաց

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.03.2019), Thom (21.03.2019), Տրիբուն (21.03.2019)

  27. #495
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են,որ շատ գրես վերջը կստացվի,ես էլ որոշեցի սկսել.

    Դաշտում ծաղիկ է բացվել
    Իմ հոգում անունդ է բուսնել
    Ուզում եմ երջանիկ լինենք
    Առողջ բալիկներ ունենանք
    ***********
    Գիշերը շատ լավ էր քո հետ
    Կարծում եմ իմ հետ էլ ոչինչ
    Արդեն առավոտ է բացվել
    Մեր գիշերը հուշ է դարձել
    ***********
    Սենյակում քո ձայնը զնգաց
    Իմ սրտի կլապանը զրնգաց
    Աչքերս բացեցի ամեն ինչ սլլաց
    Այդ սենյակում իմ ճիչը մնաց
    Ս խոդու ասեմ, քո փեշակը չի ։))
    SWTS

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.03.2019)

Էջ 33 36-ից ԱռաջինԱռաջին ... 232930313233343536 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •