Kuk-ի խոսքերից
Լավ, ընդունում եմ ասածդ, համաձայն եմ քեզ հետ, հանրապետականներին մի կողմ թողենք ու հերթով հերքենք Մեծն Նժդեհի խոսքերը կամ գոնե դրանց արդի լինելը:
Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի և Ինքնության միակ ժառանգական կրողն է:
Սիրուն խոսքեր են ընդամենը: Ի՞նչ մարդ-Աստվածային, ի՞նչ Արարչաստեղծ, ինչի՞ մասին ա խոսքը: Հայն արարչաստեղծ ա, իտալացին Արարչաստեղծ չի՞: Հայը Մարդ-Աստվածային ա, ռուսը Մարդ-Աստվածային չի՞:
Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:
Պատմությանը հայտնի են շատ ժամանակահատվածներ, ընդ որում՝ բավականին տևական, որ հայն իր հայրենիքի տերը չի, ինչպես և հիմա: հիմա այդ հայրենիքի տերը մի խումբ մարդիկ են, եթե պատրաստ ենք հայ ասելով այդ մի խումբ մարդկանց հասկանալ… Կարծում եմ, որ ոչ: Հայ ասելով հասկանում ենք հայ ժողովրդին, կարծում եմ:
Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգևոր կերտվածքի և Հայ Ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:
Ի՞նչ ազգային գաղափարախոսություն: Ի՞նչ ա նշանակում «հայ ազգի ընտրյալ լինելու իրավունք»: «Ազգային սեփականություն» ասելով ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքը նյութականի մասին է, ապա վաղուց արդեն հայ ազգը մոռանում ա իր սեփականությունը, նայում ենք մեր շուրջը և տեսնում, որ ամեն ինչ վաճառված է. հանքերից սկսած մինչև խմելու ջուր՝ գազը, լույսը, հեռահաղորդակցության միջոցներն ու բազմաթիվ նման «սեփականություններ» ներառյալ: հայրենիքի ազատության ու անկախության մասին էլ չեմ խոսում: Քաղաքականության մասին թեմաներում ամեն օր ա խոսվում էս մասին:
Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:
Մենակ հայրենալքության մասին ասեմ, հերիք ա երևի: Հետաքրքիր ա՝ ինչպե՞ս ա դատապարտում, էդ ի՞նչ կարգի խիստ ա դատապարտում, երբ տարին տարվա վրա աճում ա հայրենալքությունը. նայում ենք մեր շուրջն ու տեսնում, որ մեր ծանոթների մեջ օր օրի ավելանում են մարդիկ, ովքեր այլևս հայրենիքում չեն բնակվում:
Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսևորում և առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:
Էլի շատ խիստ դատապարտում ենք, բայց էդ դատապարտելն ինչպես ա երևում, ինչ արդյունք ա տալիս, չգիտենք: Վաղուց արդեն բոլոր հեռուստաալիքներն ու տպագիր մամուլի մի մեծ շարք լծված է հնազանդության ու ստրկացման քարոզի դժվարին գործին: Էս ի՞նչ կարգի խիստ ենք դատապարտում, որ գնալով ավելի բացահայտ ձևով ա կատարվում դա: Իսկ ցեղապաշտին հատուկ հոգեբանության մասին չեմ կարող խոսել, որովհետև չգիտեմ, թե դա ինչ է:
Մնացածին կանդրադառնամ հաջորդիվ, եթե կարիքը լինի:
Էջանիշներ