Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:
Այս թեմայում կարող եք հարցեր ուղղել աշխատանքային իրավունքի վերբերյալ:
Ենդադրենք ես ուզում եմ վաղը գալ, ու ազատվել աշխատանքից: Ասենք թե ես նոր, ինձ ավելի ձեռնատու գործ եմ ճարել, որը կարող եմ կորցնել, եթե հենց այդ մի օրվա մեջ այնտեղ չընդունվեմ:
Հնարավո՞ր է, որ իմ ֆիրման ինձ հրաժարվի ազատել աշխատանքից: Եվ եթե այո, ապա ըստ "Աշխատանքային օրենսդրության" ի՞նչ պայմաններում է նա դա կարող անել և ի՞նչ ժամկետը նա կարող է ինձ ստիպել աշխատել իմ այդ աշխատատեղում:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Ազատման դիմումում կարող ես ընդհանրապես ազատման պատճառը չնշել:
Ընկերությունը չի կարող քեզ չազատել աշխատանքից, բայց կարող է պահանջել որ հաջորդ օրն էլ ներկայանաս աշխատանքի, որովհետեվ Աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է .
Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
պարզաբանում կոլետիվ պայմանագիրը այն պայմանագիրն է, որը կնքվում է գործատուի եվ նրա բոլոր աշխատողների միջեվ, մեկ միասնական պայմանագիր ստորագրելով, որի դրույթները բոլորի համար նույն են: Այս պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքները եվ պարտականությունները, կարգապահական կանոնները: Գերակա է աշխատողի եվ գործատուի միջեվ կնքած աշխատանքային պայմանագրի նկատմամբ:
Ենթադրենք եթե ամսի 20-ից ուզում ես այլեվս չաշխատել պետք է դիմումդ ներկայացնես 14 օր առաջ, այսինքն՝ ամսի 6-ին: Եթե կոլեկտիվ պայմանագիր կա եվ այնտեղ այլ ժամկետ է նշված, բնականաբար այդ ժամկետը պիտի պահպանես / օր՝ 14- փոխարեն 20 է /:
Կարող է հարց ծագել, թե ո՞րն է դրա նպատակ.
Դա արված է նաեվ գործատուի շահերը պաշպանելու համար, որպեսզի այդ ժամանակամիջոցում իր համար նոր աշխատող գտնի: Իհարկե գործատուն կաշկանդված չէ այդ ժամկետով եվ կարող է դիմումը ստանալուց հետո, դեռ 14 օրն էլ չլրացած ազատել աշխատանքից:
Իսկ եթե աշխատողը առանց գործատուի համաձայնության խախտի 14 օրվա ժամկետը եվ ասենք դիմումը տալու հենց հաջորդ օրվանից կամ մի 5 օր հետո այլեվս չներկայանա աշխատանքի գործատուն իրավունք կունենա աշխատողին ազատել ոչ թե «դիմումի համաձայն», այլ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, այն է «աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում», կամ «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում» 221 հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով՝ «անհարգալի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում ածխատանքի չներկայանալը»:
Եվ քանի որ աշխատանքից ազատման հիմքը/օր՝ դիմումի համաձայն, աշխատանքային օրենսգրքի 221հ 2 մասի 6 կետ եվ այլն/ նշվում է աշխատանքային գրքում, հետագայում՝ այլ աշխատանքի անցնելիս, կարող է անբարենպաստ հետեվանքներ ունենալ:
Եթե հարցեր մնացին խնդրեմ
Վերջին խմբագրող՝ Dragon: 02.04.2008, 13:12:
Ես մի հարց ունեմ աշխատողի հաշվին տրամադրվող արձակուրդի վերաբերյալ։ Ըստ աշխատանքային օրենսգրքի աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավել քան 30 օրվա համար (եթե չեմ սխալվում)։ Սակայն որքան հասկացա դա վերաբերում է պետական կազմակերպություններին։ Մեր կազմակերպությունը ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, հիմնադրամի կարգավիճակով։ Էս դեպքումն ես կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել ասենք 5 ամիս արձակուրդ՝ իր հաշվին, հիվանդության պատճառով։ Քանի որ չեմ ուզում, որ նա ազատվի աշխատանքից. թեկուզ հոգեբանական առումով կարծում եմ էդպես ճիշտ է։
When life gives you lemons, make lemonade
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
«Հոդված 176. Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կողմերի համաձայնությամբ որոշված ժամկետով աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ:
Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:
Հոդված 177.
Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ` կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները, բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի, չեն կարող տրամադրվել կոլեկտիվ և աշխատանքային այն պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը»:
Որքան հասկացա ձեր հիմնադրամը մասնավոր է եվ պետությունը նրանում մասնակցություն չունի, եթե այո, ապա հանգիստ կարող եք 5 ամսով չվճարվող արձակուրդ տրամադրել: Եթե աշխատողը ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք ունի, ապա կարող եք այդ 5 ամսից մեկ ամիսը այդ հիմքով տրամադրեք, 4-ը որպես չվճարվող: Օրենքի 30 օրվա նշումը ի շահ գործատուի է, եթե գործատուն հարմար է գտնում աշխատողին ավելի երկար ժամկետով չվճարվող արձակուրդ տրամադրել , օրենքը դա չի արգելում:
հ.գ. Իհարկե սա այն պարագայում եթե ձեր ներքին իրավական ակտերում այլ բան տվյալ հարցի վերաբերյալ նախատեսված չէ:
Վերջին խմբագրող՝ Dragon: 03.04.2008, 00:21:
Ահա թե ինչպիսի հարց է հետաքրքրում.
Ունեմ 2 աշխատանք` հիմնական և համատեղման կարգով: Մի քանի օրից ֆիզ.արձակուրդ պետք է գնամ: Հարցս վերաբերում է հենց ֆիզ. արձակուրդին, ավելի շուտ դրա համար վճարմանը: Եթե չեմ սխալվում, հղիության հետ կապված վճարովի ֆիզ. արձակուրդի տևողությունը 140 օր է (2 ամիս նախածննդյան և 2 ամիս հետծննդյան): Հասկանալի է, որ ֆիզ. արձակուրդի վճարումը հիմնական աշխատավայրից լինելու է: Իսկ ինչպե՞ս "կդրսևորի" իրեն իմ երկրորդ աշխատատուն: Նա ևս կվճարի այդ արձակուրդի համար, թե ո՞չ: Եթե տրամաբանորեն մոտենանք, երկրորդ աշխատատուն սովորական հասանելիք արձակուրդի համար վճարում է, ինչպես հիմնական աշխատատուն: Ինչպիսի՞ն է օրենքն այս դեպքում
Cassiopeia (11.02.2009)
երկուսն էլ պետքա վճարեն, օրենքում որևէ սահմանափակում չգտա երկուսն էլ տվյալ դեպքում գործատու են, իսկ գործատուն պարտավոր է ժամանակավոր անաշխատունակության նպատս վճարել, տվյալ դեպքում հղիության և ծննդաբերության համար
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Cassiopeia (11.02.2009)
Բայց ես ինչքան գիտեմ այդ գումարը, որ ստանում է աշխատողը հիմնարկից, փոխհատուցվում է հիմնարկին (լրիվ թե մասամբ չգիտեմ) սոցապի կողմից: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվել եմ: Եթե այդպես է, ապա ստացվում է, որ պետությունը միևնույն մարդու համար երկու անգամ է վճարում: Չնայած դա էլ է նորմալ, քանի որ երկու տեղից էլ հարկեր ես վճարում և կենսաթոշակային ֆոնդ վճարումներ ես անում:
Չեմ կարծում, որ այդ գումարը փոխհատուցվում է սոց.ապ.-ի կողմից (քանի որ սոց.ապ. հիմնադրամն ինքը որոշակի գումար վճարում է երեխայի ծննդյան կապակցությամբ ու այնուհետ յուրաքանչյուր ամիս աշխատող մոր դեպքում նպաստ հատկացնում երեխային ի հաշիվ մոր աշխատավարձից սոց.ապ. վճարումների): Պարզապես այդ գումարից հարկային վճարումներ չեն կատարվում:
Հետո էլ մեր պետությանը բան են ասում Գործատուն իր աշխատողին գումար է տալիս չաշխատելու համար, իսկ պետությունն էլ գործատուին
Հ.Գ. քիչ առաջ ծանոթ հաշվապահներից մեկը ճշտեց, որ իմ պարագայում երկու տեղից էլ վճար հասնում է: Վճար չի հասնում միայն աշխատանքից դուրս գալուց` վերջնահաշվարկի ժամանակ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ