Ֆիզիկական ուժեղ ցավից կես րոպե հետո, (օրինակ հեծանիվից ընկնելուց ա եղել, աստիճանները իջնելուց որ ոտքդ պլստում ա ու հետուքով դմփում ես աստիճանին, էսօր էլ թևս անհարմար անկյան տակ ձգեցի ուժեղ, միանգամից մկանային ցավ բռնեց ու էլի...), մի խոսքով անսպասելի ուժեղ ցավից մի աննորմալ վիճակ ա սկսում (մոտ 3 րոպե տևում ա)։ Մոտ կես րոպե հետո սկսում ա ականջներումս խշշալ, ու զուգահեռ ուժեղ սրտխառնոց։ Մի քիչ որ դիմանում եմ, խշշոցը կամաց կամաց վերանալով լսողությունս գալիս ա տեղը, ու սառը քրտնարտադրություն եմ նկատում ճակատիս։ Հենց ճակատս սառում է, սկսում եմ կամաց֊կամաց հետ գալ, ու մոտ երկու րոպեից ամեն ինչ ավարտվում է. դեմքս մաքսիմում սփրթնած։ Սա հենց֊ընենց ոչ մի անգամ չի եղել, միշտ ուժեղ ցավից հետո ա լինում։
Ձեր մոտ նկատել ե՞ք սենց բան, գուգլեցի ոչինչ չգտա։
Էջանիշներ