artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կարող ա շատ եմ խորանում, բայց ըստ իս ԱՄՆ-ը չի էլ կարող հայտարարի, կարող ա ԱՄՆ-ի նախագահը հայտարարի, ԱՄՆ-ի կոնգրեսը հայտարարի, ԱՄՆ-ի գլխավոր քարտուղարը և այլն:
Բայց դե եթե ընդունենք, որ պետությունը կարող ա հայտարարի, ըստ իս Աթեիստը ճիշտ ա ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (23.01.2015), Smokie (08.01.2015), Աթեիստ (08.01.2015), Լեո (08.01.2015)
Վերոգրյալի հետ համաձայն եմ:
Իսկ ինչ կասեք, եթե հապավումը բացենք:
Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել ...?
Բարև Ձեզ
Chuk (08.01.2015), Sambitbaba (23.01.2015), Vaio (08.01.2015)
Որ շատ տարօրինակ չհնչի, մի շատ պարզ օրինակ բերեմ:
Գիրքը հրատարակվել է:
Այլ ոչ թե.
Գիրքը հրատարակվել են:
«Ք»-ն հոգնակիակերտ է, ինչպես «Ամերիկայի միացյալ նահանգներ»-ի դեպքում «ներ»-ը: Բայց չնայած դրած գործ ունենք արդեն եզակի գործոնի հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեք խոզուկներ:
Հոգնակի թիվը ճիշտ է?
Բարև Ձեզ
Chuk (13.01.2015)
Ներքոբերյալներից որ գրելաձևն է ճիշտ`
1. «Միցուբիշին» դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել է մեկ այլ «Միցուբիշիի»:
2. «Միցուբիշին» դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել է մեկ այլ «Միցուբիշիին»:
3. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
4. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Բարև Ձեզ
1–ինն է ճիշտ. «մեկ այլ»–ից հետո գոյականը որոշիչ հոդով չի դրվում։
3–րդ ու 4–րդ կետերի հետ կապված. կախված համատեքստից՝ երկուսն էլ կարող են ճիշտ լինել։ Օրինակ, եթե տվյալ նախադասությունից առաջ արդեն հիշատակվել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենան, ապա ճիշտը 4–րդ տարբերակն է, իսկ եթե մինչ այդ վերջինիս մասին որևէ հիշատակում չի եղել, ապա տվյալ նախադասության մեջ խոսվում է ինչ–որ «անծանոթ» «Օպել» մակնիշի ավտոմեքնայի մասին, հետևաբար ճիշտը 3–րդ տարբերակն է։
Մի բան էլ. «բախվել է»–ի է–ն եթե հանենք, ավելի բարեհունչ կլինի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.01.2015, 01:40:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Vaio (23.01.2015)
Վերջերս լսեցի, որ հեռուստացույցով խոսում էին արագաչափերի ու չվերթների մասին:Մի տեսակ խորթ թվաց...Գիտեմ,որ ճիշտ են արագաչափներ ու չվերթեր տարբերակները:
Եթե սխալվում եմ խնդրում եմ բարի մարդկանց ինձ լուսավորել:
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Ճիշտը՝ արագաչափներ, չվերթ(ն)եր։
Հատուկ բառարան–տեղեկատուով ստուգել եմ։
Էս –եր/ներ զուգաձևությունները մի քիչ շփոթության տեղիք են տալիս, բայց ընդհանրապես կանոններ կան, որոնցով էլ պետք է առաջնորդվել։ Կանոնը բազմաթիվ ենթակետեր ունի, բայց ընդհանուր առմամբ պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով. եթե բազմավանկ բառի միավանկ վերջնաբաղադրիչը գոյական է և բաղադրության մեջ պահպանում է իր հիմնական՝ առարկայական նշանակությունը, հոգնակին կազմվում է –եր մասնիկով։ Միավանկ բաղադրիչն այդ դեպքում «ի՞նչ» հարցին է պատասխանում (օրինակ՝ ցուցափեղկ – ցուցադրելու փեղկ – ի՞նչ) – ցուցափեղկեր, արոտավայր – արոտի վայր – ի՞նչ – արոտավայրեր)։
Իսկ եթե միավանկ վերջնաբաղադրիչը բայարմատ է, և հանդես է գալիս բայական նշանակությամբ (գործողություն կատարողի, տվյալ վիճակի մեջ եղողի), հոգնակին կազմվում է –ներ մասնիկով։ Միավանկ վերջնաբաղադրիչն այդ դեպքում պատասխանում է «ի՞նչ անող» կամ «ի՞նչ արած» հարցին (օրինակ՝ փայտահատ – փայտ հատող՝ կտրող – ի՞նչ անող – փայտահատներ, նորածին – նոր ծնված – ի՞նչ արած – նորածիններ)։
Որոշ բառեր, կախված համատեքստից՝ կարող են մի դեպքում –եր–ով կազմել իրենց հոգնակին, մի ուրիշ դեպքում՝ –ներ–ով։
Մի շարք այլ նրբություններ էլ կան, բայց հիմնականում սա է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2015, 19:55:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ