User Tag List

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Առաջարկում եմ գրել հեքիաթներ մեծահասակների համար ու տեղադրել էստեղ:

    Առաջինն էլ գրում եմ իմ հեքիաթը:

    Խոնարհ Մարսելան

    Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ:


    Գերմանական մի հեքիաթային քաղաքում կար չկար մի աղջիկ կար, անունը՝ Մարսելա: Նրա տարիքը միայն իր ծնողները գիտեին, մեկ էլ ես, որովհետև որպես հեքիաթասած պարտավոր եմ ամեն ինչ իմանալ ու պատմել ձեզ: Մարսելան երեսուն տարեկան էր, սակայն ինչպես բոլոր էլֆերը, տրոլերը ու այլ հեքաթային գազանեղենը, մեր Մարսելայի տարիքը դժվար էր հասկանալ: Ինքն էլ ոչ այն է էլֆ էր, ոչ այն է՝ տրոլ, և ոչ էլ անգամ գոբլին, բայց հաստատ այդ ախպերությունից էր:

    Մարսելան մի տեսակ երկարոտ էր, և իր ամեն ինչն էլ երկար ու ձիգ էր:
    Նա ուներ շատ երկար մազեր, որոնք ներկում էր տարբեր գույների՝ ըստ շաբաթվա օրերի. ամեն օրն ուներ իր գույնը: Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:

    Մարսելան ուներ բարակ, երկար քիթ, որի վրա դնում էր մի հնաոճ ակնոց, և միշտ նայում էր կամ ակնոցի վերևից կամ տակից, բայց ավելի շատ նախընտրում էր վերևից նայել ու մի բան տեսնելու համար ստիպված էր գլուխը լավ խոնարհել. ակնոցը խանգարում էր: Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

    Մարսելան ուներ երկարավուն մատներ, ցուցամատներն էլ երկար էին միջնամատներից, բայց դա իրեն չէր խանգարում հաջողությամբ օտագործել միջնամատները, հատկապես, երբ շատ զայրացած էր ինչ-որ մեկի վրա: Եղունգներն էլ կանաչ էր ներկում, բայց միշտ դժգոհ էր իր ընտրած կանաչի երանգից. իրեն պետք էր ֆիկուսի տերևի գույնի կանաչ, որը դժվար էր ճարել այդ հեքիաթային քաղաքում:

    Մարսելայի ոտքի մատները մի առանձին պատմություն էին... Նրանք, ինչպես արդեն կարող եք գուշակել ինքներդ, շատ երկար էին... ու ծակում անցնում էին ամեն ինչի միջով, լիներ դա գուլպա, թե ձմեռային կոշիկ: Մարսելան էլ շատ հպարտ էր նրանցով: Ոտի մատը այդպիսին պիտի լինի, բա ոնց, թե չէ ում են պետք հնազանդ, կուչ եկող մատները:

    Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:

    Մարսելան սիրում էի իր տանը հյուրեր ընդունել: Երբ իրար գլխի էին հավաքվում բոլոր ջադուներն ու այլ չարքերը, Մարսելան հագնում էրիր սպորտային հագուստը՝ զարդարված շիֆոնե շարֆերով ու տոնածառի վրայից թռցրած զարդերով, մազերը հավաքում էր ուղիղ ճակատի վրա, դնում էր իր տոնական ակնոցները, որոնք ավելի նեղ էին, և ամեն ինչ կարլի էր տեսնել առանց շատ խոնարհվելու, ու անցնում էր հյուրերին զվարճացնելու գործին: Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
    Դրանից հետո բոլորն ուտում էին պանիր ու սունկ և խմում գինի: Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:

    Եվ գալիս էր ամենահետաքրքիր պահը, երբ բոլոր լուսերը հանգչում էին, վառվում էին հազարավոր մոմեր, որոնք ամենուր էին, անգամ Մարսելայի մազափնջերում: Երաժշտությունը դառնում էր միստիկ... Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

    Իսկ երբ Մարսելան հոգնում էր բոլորից, մտնում էր իր սենյակը, ու աղմուկով փակում դուռը, և հյուրը հասկանում էին՝ տուն գնալու ժամանակն է:

    Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ, հեքիաթացածի իմ տրիվիալ աչքով էլ ամեն ինչ ընկալեցի որպես շիզոֆրենիկ պորնագրաֆիա:

    Այստեղ իմ հեքիաթը մոտեցավ ավարտին:
    Երկնքից մի խնձոր ընկավ, մի տանձ ու կես բանան: Մարսելան դրանք եփեց կաթի մեջ ու կերավ:

    Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
    Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.11.2007, 15:43:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (04.12.2011), Arpine (04.12.2011), Freeman (17.12.2010), Progart (11.04.2019), Sambitbaba (07.05.2016), Ամմէ (03.12.2012)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Են որ ասում են lol այ եսի դրա երկար տեսակնա looooooooooool շատ սպանիչ տեղեր կան համել ես 15տարեկանեմ ու կարդացիմ

    Ավելացվել է մի վախտ հետո
    Հեքիաթներ ոչ երեխաների համար
    Իսկ վիդեո կարելիա դնել?
    Վերջին խմբագրող՝ Արամ: 27.11.2007, 21:39: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Կեցցեն հումորը, ջահելությունն ու խելառությունը, մի քիչ էլ՝ շիզոֆրենիկները
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը Լավը չեր ivy, դժվարությամբ ինձ զսպեցի:
    __________________

  6. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը Լավը չեր ivy, դժվարությամբ ինձ զսպեցի:
    __________________
    Հայկ ջան էստեղ իմ համար կարևորը էն էր , որ հիմա էլ են մարդիկ էդպիսին , ուղղակի փոխաբերական իմաստով Մնացած մանրամասները մեծերին եմ թոնում , ես ինձ դեռ մեծահասակ չեմ զգում ես դեռ երես առած երեխա եմ

  7. #6
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    դզեց

  8. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ճիշտն ասած ինձ դուր չեկավ, չգիտեմ երևի օրգիաների մասին թեկուզ հեքիաթների տեսքով կարդալը ինձ համար այդքան էլ հաճելի չի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Գրելաոճդ ինձ շատ դուր եկավ, գործն էլ մի անգամ կարդալու համար վատ չէր, հետաքրքիր էր, հատկապես՝ Մարսելայի նկարագրությունները։

  10. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Դե լավ, դուք էլ նենց եք խոսում, կարծես չգիտեմ ինչ նկարագրություններ կային։ Ընդամենը մի նախադասությամբ նշված էր, թե ինչ էր կատարվում։ Համ էլ ինքը բացատրեց, որ դա մեր իմացած սովորական էրոտիկ տեսարանը չէր։ Մի մոռացեք է նախադասությունը.
    Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

    Պատմությունը առանձնապես հետաքրքիր չէր ինձ համար, բայց գրելաոճն ինձ էլ դուր եկավ։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
    Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
    Ճիշտն ասած՝ էնքան էլ չհասկացա, թե էս վերջին նախադասությունն ինչ կապ ուներ պատմության հետ, որովհետև Մարսելան, ինչքան հասկացա, իր տեսակի մեջ հեչ էլ տարօրինակ ու արտառոց չէր։ Իսկ որ մարդկանցից տարբեր էր, դա արդեն բնական է։ Չէ՞ որ մարդ չէր, ինչու՞ պիտի մեզ նման լիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.11.2007, 20:16: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #10
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հետաքրքիր էր
    И скучно и грустно, и некому руку подать...

  12. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Գժոտա ivy՝ ապրես, Մարսելաի կերպարը դզումա, մանավանդ որ ճիշտա աղոտ , բայց ծանոթներիա հիշեցնում

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Վա՜յ, ես մոռացել էի կարծիքս գրել:
    Շատ լավ, համով ոճ ունի հեղինակը: Ասելիքն էլ կարևոր էր, բայց, կարծում եմ, վերջին նախադասությունը չարժեր գրել՝ թողնելով, որ ընթերցողն ինքը որոշի, թե հեքիաթն ինչ կցուցանե:
    Հետևյալ նախադասություններն ինձ շատ դուր եկան.
    Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:
    Հեղինակն անկեղծորեն հայտնում է, որ այս մանրամասները կապ չունեն հեքիաթի մեջ, ոչ թե զոռով խցկում, ընթերցողին էլ բուն թեմայից շեղում:
    Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:
    Կենդանի նախադասություն. պատկերացում է տալիս շրթներկի որակի մասին:
    Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
    Դիպուկ պարբերություն է, շատ մեծ պատկերացում տվող:

    Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:
    Լավ բառախաղ է

    Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:
    Հիշեցի «Սեռական հարաբերություն ընկերների միջև» թեման ու դրա հեղինակին:

    Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ
    «Սուտլիկ որսկանը»

    Iv, մեծ հաճույքով ուրիշ գործեր էլ կկարդայի:

  14. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Վերնագրին ոչ մեկդ ուշադրություն չի դարձրել?

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Վերնագրին ոչ մեկդ ուշադրություն չի դարձրել?
    Ես դարձրել եմ Նույնիսկ համապատասխան նախադասություն եմ գտել ներսերում
    Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

  16. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը

    Բացարձակ պարտադիր չի, ո՞վ ասեց, թե պարտադիր է: Ուղղակի իմ հեքիաթն էդպիսին էր:

    Շնորհակալություն արձագանքների համար, բայց սա բնավ գեղարվեստական գործի արժեք չունի, կարող էի դնել դատարկացնդաբաննություններում կամ էլ անկապ օրագրում: Ուղղակի որ աչքիս առաջ էր «հեքիաթը», չէի կարող չգրել. ինձ կուտեի, կքրքրեի... Ստիպված գրեցի, որ ինձ չուտեմ:

    Վերջին նախադասությունն էլ իմ վերջին միտքն էր տվյալ մարդկանց վերաբերյալ:
    Շատ մի խորացեք:

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •