Կինետուն
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ակրոստիքոս

  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    464

    Ակրոստիքոս

    Առաջարկում եմ մի հետաքրքիր խաղ, որի իմաստն աքրոստիկոսներ գրելն է…
    Աքրոստիկոսը չափածո ստեղծագործություն է, որի տողերի առաջին տառերով կազմվում է ինչ-որ բառ (սովորաբար անուն)...
    խաղի սկզբունքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պիտի գրի աքրոստիկոս իր վերևի մարդու անունով կամ ծածկանվամբ... դրա համար յուրաքանչյուր գրառում անող, իր աքրոստիկոսի տակ գրում է իր անունն ու ծածկանունը...


    Սփռվել է շուրջս մի անիմաստ լռություն....
    Կ աղկանձում է շունը պատուհանիս տակ...
    Ի նձ տանջում է նորից մի հիշողություն,
    Զ արնվում է սրտիս մի անսահման տխրություն...
    Բ ույն է դրել սրտումս թախիծն աննպատակ...

    Անի Էսմերալդա

    Հ.Գ. Աքրոստիկոս գաղափարը կարելի է մի քիչ ընդլայնել... կարող եք գրել այնպես, որ տողերի երկրորդ կամ երրորդ տառերով կազմվի բառը...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #2
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    464

    Re. Ակրոստիքոս

    Այդպես խաղի էությունը լրիվ կորչում է...
    կարելի է բացել նոր թեմա և քո ասածով լինի.... բայց այս թեման թող շարունակվի իր իսկ կանոններով.... Պարտադիր չէ, որ մարդիկ գրեն կատարյալ բանաստեղծություններ... ամենքն իրենց հնարավորությունների չափով....

    Հա Ռ ած աչքերս աստղերին անթիվ՝
    Ան Ե զր սրտիդ դռներն եմ թակում...
    Ան Ա պակ հոգիս նստել է մայթին,
    Լա Լ իս է, բայց դեռ քեզ է սպասում...
    Ան Ի մաստ թախծում, լույս է երազում...
    Հա Ս ա վերջապես իմ "արշալույսին"՝
    Սր Տ իս արևը հանձնելով լուսնին...

    Անի էսմերալդա
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  3. #3
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    43

    Re. Ակրոստիքոս

    Հ այկն է քո արժանի որդին,
    Ա րարատն է քո դարավոր ոգին,
    Յ ուր զուլալ ջրերով անհանգիստ
    Ա րաքս գետն է երգում քեզ օրոր:
    Ս արերով ես դու լի վեհանիստ:
    Տ ներիդ երթիկն միշտ անդոր:
    Ա պրի՛ր դու հավե՜տ, լուսավո՜ր,
    Ն աիրյան մեր երկիր զորավոր...

    Աստղիկ

    սա իմ առաջին փորձն էր ինչ-որ բանաստեղծություն հորինելու...
    Վերջին խմբագրող՝ Astghik: 18.09.2006, 15:09:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  4. #4
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    512

    Սիրտ Re. Ակրոստիքոս

    Մի՛ մոռացիր ինձ ...

    Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
    Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
    Մի՛ մոռացիր գարունը մեր,
    Որ մեզ բերեց անմար հուշեր:
    Ռեալ է սա, թե մի ցնորք
    Ասել դա չի կարող որ ոք,
    Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
    Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
    Րոպե անգամ չմոռանաս՝
    Ինչպես անցան օրերը այս,
    Նրանք հոգումդ թող ապրեն,
    Ձյան պես նստեն, հուշեր բերեն…
    Վերջին խմբագրող՝ Annushka: 19.09.2006, 17:35:
    Better to light a candle than to curse the darkness.

  5. #5
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85

    Re. Ակրոստիքոս

    Առանց քեզ
    Նույնիսկ աշխարհը
    Իսկույն կմեռնի
    Կարոտը սով չէ, կանցնի:

  6. #6
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    512

    Գրառում Re. Ակրոստիքոս

    Ես սկզբում չէի կարդացել պայմանը, ուղղակի ինձ թվաց, թե առաջարկվել է ակրոստիկոսներ գրել… Պատահում է, ուշադիր չեմ եղել.. Այ,այ,այ,այ,այ Ես, փաստորեն, պետք է գրեմ Աստղիկ- ակրոստիկոս..... Լավ, վաղն առավոտյան անպայման կավլեացնեմ, հիմա տուն եմ գնալու... լավ մնացեք, երեխեք.. մասնակցեք.. ,,մտացեք.. և ստեղծագործեք... ուղեղի համար օգտակար է
    ԸՆՏԻՐ ԹԵՄԱ Է« ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ« ԱՊՐԵՔ
    Better to light a candle than to curse the darkness.

  7. #7
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    43

    Re. Ակրոստիքոս

    Վա՜յ, հազար ներողություն, ես նույնպես չէի հասկացել խաղի պայմանները : Հիմա կուղղեմ:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  8. #8
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    43

    Re. Ակրոստիքոս

    Էսպես երկար ժամանակ
    Սիրուն կարոտ ու թախծոտ,
    Մնաց տղան այն մենակ
    Երկար ապրեց ու խրոխտ:
    Րոպե անցավ, ժամ, օրեր,
    Ամիս անցավ.. ու հանկարծ
    Լսեց ձայնն այն աներեր.
    Դեռ հիշում էր սպասված
    Աղջկան այն սիրահար...
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  9. #9
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    26
    Գրառումներ
    35

    Ակրոստիքոս

    Հրաշք է, երբ դու սիրում ես
    Պատժառներ չկան,
    Առանց սիրո դու տեղ չունես , անհասկին էլ է պարզ դա:
    Րոպեներն էլ էլ ետ չեն գա
    Տրված է կյանք, ապրի'ր վայել
    ՈՒ թե սեր էլ ունես հետը,
    Թե հասկացող մարդ ես գտել, էլ ի?նչ է պետք:
    Յուրաքանչյուր մարդն իր կյանքում
    ՈՒնի մեկ հնարավորություն
    Ն
    այի'ր հետ, բայց առա'ջ գնա, որ հաղթանակ դու ունենաս...
    Վերջին խմբագրող՝ Viki: 22.09.2006, 13:37:

  10. #10
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    464

    Re. Ակրոստիքոս

    Ա նձայն լալիս է լուսամփոփը ծեր...
    Ս արսուռն է պատել անգույն ձեռքերիս...
    Տ ամուկ այտերիս քո խինդն է սառել,
    Ղ ողանջում են, տե՛ս, աստղերն աչքերիս...
    Ի ՞նչ մեղեդի է հնչում մեմօրոր...
    Կ րկին երազ էր... դու չկաս այսօր...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  11. #11
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    464

    Re. Ակրոստիքոս

    Մեջբերում Koroleva-ի խոսքերից
    Առանց քեզ
    Նույնիսկ աշխարհը
    Իսկույն կմեռնի
    Եթե ծածկանունդ հայերեն լիներ կամ անունդ ասեիր, քեզ համար էլ կգրեի

    Հ.Գ. Ես կգրեմ այն բոլորի անուններով, ովքեր կհետևեն խաղի ճիշտ կանոններին.... եթե ոչ վերևի անձնավորության, ապա գոնե ակումբից որևէ մեկի անունով գրեք...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  12. #12
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,106

    Re. Ակրոստիքոս

    Սա ինձ նվիրել է մեր կուրսի Մարիան , մի քանի տարի առաջ…

    Պարզ երևում է հոգիդ,
    Երկնքի պես վճիտ
    Տխուր ես , անժպիտ
    Րոպեներով անմիտ
    Որոնում է հոգիդ
    Սիրող լարը սրտիդ

  13. #13
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    836

    Re. Ակրոստիքոս

    Սիրել քնքուշ մի էակի,
    Երբ կանգնում են
    Րոպեները ժամանակի,
    Խառնել փունջը գանգուրների
    Ինչե՜ր ասես, որ չես անի
    Որ կանգ առնի պահն այս կյանքի:

    Հ.Գ. Կարդալով այս թեմայի վերնագիրը՝ «Ակրոստիքոս», մտածեցի երևի ինչ-որ կատակ են արել, բայց փաստորեն՝ ոչ: Ինձ թվում է արժե վերնագիրը ճշտել ու Աքրոստիկոս գրել:

  14. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    7,847
    Բլոգի գրառումներ
    4
    Զանգեցի քեզ, բայց ապարդյուն.
    Ինչու՞ խաչվեց ճամփաս ճամփիդ,
    Բզկտված իմ սիրտն է լացում,
    Իսկ դու՝ ուրա՜խ, իսկ դու՝ ժպի՜տ.
    Լքեցիր ինձ այս հնոցում...



    Խմբ. վայ, էս թեման կանոններ էլ ունի... Չգիտեի :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 08.09.2011, 01:01:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.09.2011), Rammstein (08.09.2011), Skeptic (08.09.2011), Արէա (08.09.2011), Էլիզե (11.09.2011)

  16. #15
    Eggenstein-Leopoldshafen ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Հասցե
    Երևան, ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,944
    Բլոգի գրառումներ
    6
    Փուռը ձգված տառապում ես,
    Չարքերը շուրջդ գալարվում են,
    Անպայամա՞ն էր՝ հեռաձայնեիր,
    Նրա հանգիստը խանգարեիր:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •