Տենց բան չկա, Պիթոն լեզվի քսան տարին շուտուվ կլռանա, իսկ Նոկիան ընդհամենը 5-6 տարի առաջ ա պոռտը ստեղծել: Գրեթե բոլոր ՕՀ-երի համար Պիթոնի պոռտը կա, քռոսպլատֆոեմեննի լեզու ա:
Ինչ վերաբերում ա լեզվի բնագավառին, ապա ասեմ որ շատ ես սխալվում, Պիթոնով գրեթե բոլոր բնագավառների ծրագրեր կարելի ա գրել՝ սեռվեռ-կլիենտ, սայթ, գիտական ոլորտների համար շատ հարմար ա, եռաչափական խաղեր…
Ես էս թեման հենց ընենց տեղը չեմ բացել, երկուսն էլ general-purpose ծրագրավորման լեզու են, երկուսն էլ ինչ-որ կոնկրետ բնագավառի համար չեն նախատեսված:
Համոզված եմ, որ եթե մի քանի տասնամյակ առաջ ինտեռնետը սենց զարգացած լինել, էն ժամանակները երբ C++ _ը նոր էր հայտնվել, մեկը թեմա կբացեր C++ vs asm ու քանի որ մեծամասնությունը asm գիտեին, իսկ C++_ի հետ ծանոթ չեին, մի երկու բան էն ընդհամենը լսել, կասեին չէ է ինչ C++, asm-ով ամենինչ հնարավոր ա անել, իսկ C++_ով ճիշտ ա ծրագրը ավելի արագ ա գրվում, բայց քանի որ բարձր մակարդակի ա, ոչ ամենինչ ա հնարավոր, օրինակ սենց-սենց բան… Էնքան էտ համոզմունքին են մնացել երևի, մինչև հասել ենք էն օրին, երբ գրեթե բոլոր բնագավառների ծրագրերը բարձր մակարդակի լեզվով են գրվում: Ես չեմ վռազում, մի տաս-քսան տարի հանգիստ կսպասեմ
Էջանիշներ