Հարգելի Արիացի ոչ մի կուրսային աշխատանք էլ չի, լիարժեք ծրագիր ա, թեկուզ պարզ, բայց նույն պարզության ծրագիրը ամերիկացիները 50-100$ են ծախում:
Էտ քո գրած չափերը ֆանտաստիկա են, առանձ գրադարանների 100 մբ նույնիսկ ՕՀ-երի կմախքը էտքան չկա, այլ մի քանի մբ ա: Իսկ ես արդեն քանի անգամ շեշտել եմ, որ խոսքը սովորական շարքային ծրագրի մասին ա: Առանձ գրադարանների դու ինձ գոնե 1 մբ-անոց ծրագրի կոդ ցույց տուր նոր տենց ֆանտաստիկ թվեր ասա: Իսկ ինչ վերաբերում ա քո ֆանտաստիկ պատկերացմանը, ապա ասեմ որ էտ հարցը տվել եմ Իգոր Պավլովին (7-zip-ի հեղինակին): Պատասխանը. էտ բոլոր հարուրավոր մբ-անբոց ծրագրերը հատուկ են ուռացնում նկարներով, երգերով, վիդեոներով,… թե չէ մաքուր ծրագրի կոդը երևի թե ընդամենը մի քանի հարուր կբ ա, մաքսիմում մի քանի մբ…
Քո կարծիքով Photoshop-ի կոդը 100 մբ ա (առանձ գրադարանների)? Եթե տենց ա իմաստ չունի էս թեման շարունակել…
Photoshop-ի վրա քանի հատ ծրագրավորող ա աշխատել? Ես մենակովս կյանքումս էտ չափի ծրագիր չեմ գրի:
Ինտեռպռետատորը չես պատկերացնում ոնց ա աշխատում: Աշխատացնելը ոչ թե մի ժամ կտևի, այլ մի քանի վարկյան, բա դանդաղությունը հենց դրանից ա գալիս, որ ծրագիրի մեկնարկի ժամանակ օրինակ ֆունկցիաները դեռ մշակված չեն, առաջին կիրառման դեպքում են մշակվում, իսկ եթե չի կիրառվել, չի էլ մշակվում: Էլ չեմ ասում սիպիյի դեպքում ոչ դինամիկ ստեղծված օբյեկտները հենց ծրագրի մեկնարկի ժամանակ են ստեղծվում, իսկ Պիթոնի դեպքում լրիվ դինամիկ են ու հիշողության կառավարումը լրիվ ավտոմատ ա: Հիմնականում Պիթոնով շատ են օգտագործվում սիպիպիով գրված մոդուլները, դրա շնորհիվ արագության տարբերություն գրեթե չկա, ժամանակակից կոմպերի վրա հատուկ բենթչերով (bench) տարբերությունը կարելի ա զգալ: Լավ ասենք լրիվ մաքուր Պիթոնի կոդ ա առանձ ոչ մի մոդուլի (չնայած տենց բան) ու լրիվ մաքուր կոդ սիպիպիով, էս դեպքում մոտ 10-20 անգամ դանդաղ կաշխատի Պիթոնի ծրագիրը: բայց Գուգլը շուտով իրավիճակը կփոխի: Պիթոնը գրեթե կոմպիլյատոռ ա դառնում
Որոշ բաների մշակման ձևերը փոխել են, լրիվ աբստրակտ պատկերացումները, որ ինտեռպռետատորն ա մշակում, մեքենան ա մշակելու! Ամենաքիչը հինգ անգամ արագացնելու են իրանց խոսքերից: Բայց տենց թվերով չի կարելի ասել իմ կարծիքով, որովհետև օրինակ ցիկլի աշխատանքը եթե արագացնում են, էս դեպքում կապված ա նրանից թե քանի քայլ ունի ցիկլը,…
Վերջում կարող ա նենց արդյուքնի հասնեն, որ Պիթոնը աշխատի մեքենայական կոդից ասենք մի 2-3 անգամ դանդաղ, եթե հաշվի առնենք որ սիպիպիով էլ գրված մոդուլներ են օգտագործվելու հիմնականում, մանավանդ հիմա կոմպերը 90-ականների կոմպերը չեն: Ուրեմն էլ ով կարա արագագործությունը որպես թերություն ընդունի? Եթե ծրագրի գրման պռոցեսը համեստ հաշվարկներով մոտ 5-10 անգամ քիչ ա տևում, իսկ ծրագրի կոդը ոչ պակաս քան սիպիպին?
Ում ուզում ես հարցրու, ինչքան օրինակ ուզում ես բեր, քանի անգամ ա հաշվարկվել, Պիթոնի կոդը ամենաքիչը 4-5 անգամ քիչ ա լինում: Էլ չեմ ասում նենց դեպքեր ա լինում 20 անգամ:
Էջանիշներ