User Tag List

Էջ 7 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Կետադրություն

  1. #91
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    եւ՛ նորից կասեմ, որ տառը չպիտի ճեղքվի, եւ՛ չեմ հոգնի դա անվերջ կրկնելուց
    Տառը ճեղքվել, պրծել է /երկու ստեղնով է հավաքվում/: Համաձայն եմ, որ ավելի լավ կլինի, որ այդպես չլինի /ինչպես ռուսերենում ы-ն, այդ դեպքում նման հարց էլ չէր առաջանա/: Իսկ ավելի լավն է ֆրանսիացիների մոտեցումը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ արդի արևելահայերենում եթե բոլոր տառերը մեծատառ են ապա գրվում է «ՈՒ», (ՊԱՆԴՈՒԽՏ), իսկ եթե միայն առաջին տառն է մեծատառ, ապա՝ «Ու», (Ունիվերսալ)։ Բայց հաստատ համոզված չեմ, եթե այդպիսի կանոն կա՞ թե ոչ։
    Հեռուստատեսութիւնում, Երեւանի փողոցների ուղեցոյց ցուցանակներում, խանութների եւ երթուղայինների պաստառներում միշտ նկատել եմ փոքրագիր ւ, երբ բոլոր տառերը գլխագիր են:
    ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
    ԱԶԱՏՈւԹՅՈւՆ
    ՄՇԱԿՈւՅԹ
    Կարծեմ դուք էլ կանդրադառնաք յետայսու:

  3. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն


    Այսպես իրար կողք դրած, իրոք, ինձ համար ավելի նախընտրելի է երկրորդ տարբերակը՝ ՈՒ:
    Պարզապես, առաջինն՝ Ու, ավելի մոտ է ձեռագիր տարբերակին /տես գրառում 79-ի կցորդը/


    Արդի արևելահայերենում փոքրատառ վյուն /ւ/ էլ չկա, ուր մնաց՝ մեծատառը:
    Կայ ու չկայ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (11.01.2009)

  5. #94
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հայտնի՞ է այդպիսի օրենք։ Ու ընդհանրապես կանոն գոյություն ունի՞ դրա վերաբերյալ։ Եթե հստակ կանոն չկա, ու զուտ ճաշակի ու գեղագրության հարց է, ապա ես նախընտրում եմ գրել «ու՛»։ Բայց եթե կանոն կա, ապա անկախ իմ կամ ուրիշների ճաշակներից՝ պետք է առաջնորդվել կանոնով։
    Ավետիսյանի եւ Զաքարյանի հեղինակած շարքի (Բառագիտություն, Ձեւաբանություն, Հնչյունաբանություն) գրքերից մեկի մեջ կարող ես գտնել, որ «ու»-ն երկու տառերի միացում է, եւ ձայնավորը «ո»-ն է, => «ո»-ի վրա պետք է դնել կետադրական նշանները։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից
    Հեռուստատեսութիւնում, Երեւանի փողոցների ուղեցոյց ցուցանակներում, խանութների եւ երթուղայինների պաստառներում միշտ նկատել եմ փոքրագիր ւ, երբ բոլոր տառերը գլխագիր են:
    ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
    ԱԶԱՏՈւԹՅՈւՆ
    ՄՇԱԿՈւՅԹ
    Կարծեմ դուք էլ կանդրադառնաք յետայսու:
    Ու ոչ միայն հանդիպում է «ՄՇԱԿՈւՅԹ» ձեւը, այլեւ «ՈՒշադրություն» խայտառակ ձեւը...

    Մեջբերում ars83-ի խոսքերից
    Արդի արևելահայերենում փոքրատառ վյուն /ւ/ էլ չկա, ուր մնաց՝ մեծատառը:
    Ճիշտ ա, արդի հայերենում կան մեծատառ «ՈՒ», փոքրատառ «ու», ու կիսափոքրատառ «Ու»...
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 11.01.2009, 01:51:

  6. #95
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստատեսութիւնում, Երեւանի փողոցների ուղեցոյց ցուցանակներում, խանութների եւ երթուղայինների պաստառներում միշտ նկատել եմ փոքրագիր ւ, երբ բոլոր տառերը գլխագիր են:
    ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
    ԱԶԱՏՈւԹՅՈւՆ
    ՄՇԱԿՈւՅԹ
    Կարծեմ դուք էլ կանդրադառնաք յետայսու:
    Ինչու՞ նայել «անգրագետ» ցուցանակները: Փոխարենը առաջարկում եմ նայել օրինակ «Դար» ակումբի շապիկը, որտեղ գրվում է «ԱԿՈՒՄԲ» այլ ոչ թե «ԱԿՈւՄԲ»: «ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» այլ ոչ թե «ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ»: Ընդհանրապես այո՛, եթե միայն «Ու» տառն է մեծատառ, բառի մյուս տառերը փոքրատառ են, ապա գեղեցիկ ու ճիշտ է, որ «ւ»-ը փոքր լինի, իսկ եթե բառի բոլոր տառերն մեծատառ, ապա մեծ:

    Ի դեպ ավելի հաճախ հանդիպում այս տգեղ դեպքը՝ «ՈՒղղագրություն», ոչ, պետք է գրել «Ուղղագրություն»:

    Բայց կարծես «Կետադրության» թեմայից շեղվեցինք
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.01.2009, 06:00: Պատճառ: Վրիպակի ուղղում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #96
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կայ ու չկայ
    Իսկ ինչու՞ լինի:
    DIXI
    carpe noctem

  8. #97
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Կանոն մանոն չգիտեմ ու էս հարցում չի հետաքրքրում
    «Ու»-ն դիտարկում եմ որպես առանձին տառ...
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...եթե միայն «Ու» տառն է մեծատառ, բառի մյուս տառերը փոքրատառ են, ապա գեղեցիկ ու ճիշտ է, որ «ւ»-ը փոքր լինի, իսկ եթե բառի բոլոր տառերն մեծատառ, ապա մեծ:
    Հիմա եթե «ու»-ն տառ է, ապա այն կարող է լինել միայն մեծատառ կամ փոքրատառ։ Այդ դեպքում, ո՞նց ա հնարավոր` մեծետառ «ՈՒ» տառի անբաժան «Ւ» մասնիկը ձեւափոխել, ու դարձնել «Ու»։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Rammstein, ճիշտն ասած լեզուն նախասիրություններով շարժվելու բոստան չի

  9. #98
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե «ու»-ն տառ է, ապա այն կարող է լինել միայն մեծատառ կամ փոքրատառ։ Այդ դեպքում, ո՞նց ա հնարավոր` մեծետառ «ՈՒ» տառի անբաժան «Ւ» մասնիկը ձեւափոխել, ու դարձնել «Ու»։
    Շատ հեշտ ու շատ հանգիստ, բնականոն ճանապարհով, առանց որևէ կանոնի խախտման: Անվանենք դա ձեռագրային ոճ, անցնենք առաջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (14.01.2009), Հայկօ (11.01.2009)

  11. #99
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած լեզու էլ ժամանակի ընթացքում փոփոխվում է՝ հարմարեցվելով որոշակի պայմանների։ Այդ ո՞ր լեզուն է իր ստեղծման օրվանից նույնը մնացել, որ դու էլ բողոքում ես հայերենի փոփոխություններից։
    Արաբերէ՛նը։ Նրանց գրական լեզուն հիմա էլ հէնց գրաբարն է (Ղուրանի լեզուն)։ Չնայած որոշ բարբառների շատ մեծ տարբերութեանը` բոլորն էլ հասկանում եւ խօսում են այն։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ հարցը, կարծում եմ, չարժե հիմա քննարկել։ Հիմա լավ են արել, թե վատ՝ արդեն նշանակություն չունի։ Փաստն այն է, որ մենք հիմա դա՛ ունենք ու չենք դժգոհում։ Եթե նույնիսկ վատ են արել, ապա հիմա նորից հետ փոխելը հաստատ անհամեմատ ավելի վատ կլինի, հաստատ իմացիր։
    Ի՞նչպէս կարող է սարքելը անհամեմատ աւելի վատ լինել, քան փչացնելը։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.01.2009), StrangeLittleGirl (11.01.2009)

  13. #100
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    «Հայաստանի դրոշը բաղկացած է երեք գույներից՝ կարմիր, կապույտ, և նարնջագույն։»

    «և»-ից առաջ ստորակետ պե՞տք է դնել թե ոչ։

  14. #101
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայաստանի դրոշը բաղկացած է երեք գույներից՝ կարմիր, կապույտ, և նարնջագույն։»

    «և»-ից առաջ ստորակետ պե՞տք է դնել թե ոչ։
    ո՛չ միանշանակ

  15. #102
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Ու ավելացնեմ՝ ճիշտ կլինի
    «Հայաստանի դրոշը բաղկացած է երեք գույներից՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։»

  16. #103
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայաստանի դրոշը բաղկացած է երեք գույներից՝ կարմիր, կապույտ, և նարնջագույն։»

    «և»-ից առաջ ստորակետ պե՞տք է դնել թե ոչ։
    ոչ
    «և»-ից առաջ դրվում է միայն բարդ նախադասություններում, այն դեպքերում, երբ ենթական փոխվում է:

    Օրինակ՝ Լուսացույցը դարձավ կարմիր, և ավտոմեքենաները կանգնեցին:
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 13.01.2009, 23:21:

  17. #104
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կետադրություն

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Արաբերէ՛նը։ Նրանց գրական լեզուն հիմա էլ հէնց գրաբարն է (Ղուրանի լեզուն)։ Չնայած որոշ բարբառների շատ մեծ տարբերութեանը` բոլորն էլ հասկանում եւ խօսում են այն։
    Լեզվի` տվյալ դեպքում` հայերենի զարգացումը միայն գրաբարից միջին հայերեն, ապա` աշխարհաբար անցումը չէ: Այդ փուլերից յուրաքանչյուրն իր հերթին զարգացում և փոփոխություն է ապրել և ապրում: Նույնը վերաբերում է արաբերենին, յակուտերենին, դիդոյերենին և այլ լեզուներին: Չեն զարգանում միայն մեռած լեզուները, օրինակ` լատիներենը:
    Նշեմ, որ չեմ տեսնում հին ուղղագրության անցնելու ոչ մի անհրաժեշտություն և հիմնավորում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.01.2009), Լեո (14.01.2009), Հայկօ (14.01.2009), Վարպետ (14.01.2009)

  19. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ Օրենքի 68-րդ հոդվածի համաձայն (բութ, թե ստորակետ) Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում.....
    Ժողովուրդ, մոռացել եմ, էստեղ բութ էր դրվում, թե ստորակետ..... ոնց որ թե բութ էր:

Էջ 7 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •