User Tag List

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Կետադրություն

  1. #136
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը

    Սիրելինե՛ր,
    Հետևեալ չորսէն ո՞րն է ճիշդ կէտադրուծ.
    - Որքան փամփուշտ ունիս հրացանիդ մէջ՝ պարպէ՛:
    - Որքան փամփուշտ ունիս հրացանիդ մէջ- պարպէ՛:
    - Որքան փամփուշտ ունիս հրացանիդ մէջ, պարպէ՛:
    - Որքան փամփուշտ ունիս հդացանիդ մէջ,- պարպէ՛:
    Շնորհակալութիւն
    Ինձ թվում է առաջինը։ Նախադասության մեջ կարծես զեղջում կա, այն է՝ Որքան փամփուշտ ունիս հրացանիդ մէջ, այդքանն էլ պարպէ՛։ Իսկ եթե զեզջում կա, ուրեմն բութ պետք է լինի։

  2. #137
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գ տարբերակն է ճիշտը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  3. #138
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, չկանգնել, չծխել բառերը ո?նց են շեշտադրվում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #139
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, չկանգնել, չծխել բառերը ո?նց են շեշտադրվում:
    Առանց ապոստրոֆի - Չկանգնե՛լ, չծխե՛լ:

    Չ-ից հետո ապոստրոֆ դնելը սխալ է:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (15.02.2011)

  6. #140
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց ապոստրոֆի - Չկանգնե՛լ, չծխե՛լ:

    Չ-ից հետո ապոստրոֆ դնելը սխալ է:
    Ապոստրոֆ չէ, ապաթարց է:
    Բայց ինչ էլ որ լինի, չի դրվում, պարոն Ռ-ն իրավացի է:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #141
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ ու, որքան որ հիշում եմ, էն հին ժամանակները, որ դպրոցում սովորել եմ, ես էլ եմ այդպես գրել, բայց այսօր ամեն քայլափոխի նման սխալ շեշտադրման եմ հանդիպում ու ակամա սկսում եմ կասկածել կա'մ հիշողությանս, կա'մ էլ սովորածիս վրա:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #142
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, մի քանի հարց ունեմ: Դիցուք ունենք սենց տեքստ.

    Նախագծով նախատեսվում է կատարել ուժեղացման եւ վերականգնման աշխատանքներն, այդ թվում`
    • ուժեղացնել միջհարկային ծածկերը լրացուցիչ ամրանավորված բետոնի շերտով: Աշխատանքների իրականացումից առաջ ծածկերից քանդել գոյություն ունեցող ց/ավազե հարթեցնող շերտը.
    • ապամոնտաժել բոլոր փայտե դռները եւ պատուհանները` դրանք փոխարինելով նոր, մետաղապլաստե դռներով եւ պատուհաններով:
    Հիմա
    1. էս տեքստը ո՞նց ա ճիշտ կետադրվում: Նկատի ունեմ յուրաքանչյուր կետի ներքո գրվող տեքստի վերջում ի՞նչ կետադրական նշան ա ճիշտ դնելը, եթե էդ կետում ոչ թե մի նախադասություն ա, այլ մի քանի, ինչպես նշածս առաջին կետում: Միջակետ դնելը ճի՞շտ ա, ինչպես ես եմ դրել:
    2. Եթե ամեն կետի ավարտից հետո վերջակետ դնեմ, պիտի մյուս կետը սկսեմ մեծատառով, չէ՞: OK, բա ո՞նց անեմ, որ առաջին կետն էլ սկսվի մեծատառով, որ միանման լինեն:
    3. Եթե կետի ավարտից հետո միջակետ կամ ստորակետ եմ դնում, մյուս կետը մեծատառով սկսելը սխա՞լ ա:




    Հա, մեկ էլ էս.
    Նախագծի համար հիմք են հանդիսացել
    • էսինչ վկայականը,
    • էնինչ առաջադրանքը,
    • էսինչ գծագրերը:
    «հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում, չէ՞:


    Կախավ շնորհակալ եմ:

  9. #143
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, մի քանի հարց ունեմ: Դիցուք ունենք սենց տեքստ.






    Հա, մեկ էլ էս.


    «հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում, չէ՞:


    Կախավ շնորհակալ եմ:
    «Համդիսացել»-էն ետք բութ պէտք է դնել:

  10. #144
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Համդիսացել»-էն ետք բութ պէտք է դնել:
    Այսինքն` միայն ու միայն էդ կետերով գրելաոճի պատճառով էդտեղ բո՞ւթ ա ավելանում: Ի՞նչ կանոն կա համարակալման կամ կետերով գրելու վերաբերյալ:

    Նշեմ, որ եթե գրում ենք «Նախագծի համար հիմք են հանդիսացել էսինչ վկայականը, էնինչ առաջադրանքը, էսինչ գծագրերը:», ապա նույն «հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում:

  11. #145
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն` միայն ու միայն էդ կետերով գրելաոճի պատճառով էդտեղ բո՞ւթ ա ավելանում: Ի՞նչ կանոն կա համարակալման կամ կետերով գրելու վերաբերյալ:

    Նշեմ, որ եթե գրում ենք «Նախագծի համար հիմք են հանդիսացել էսինչ վկայականը, էնինչ առաջադրանքը, էսինչ գծագրերը:», ապա նույն «հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում:
    Երբ ստորոգեալը կը մնայ վերը և թուումներու համար կ'անցնինք նոր տող, ապա բութ կը դնենք ստորոգեալին վրայ եթէ թուելիները ենթակայ կամ խնդիր են վերը մնացած ստորոգեալին, ինչպէս վերի օրինակն է: Նաև՝
    Խաղէն դուրս դրուեցան՝
    - հաշմանդամները,
    - ուշացողները,
    - խանգարիչները և այլն:
    Իրաւարարը դիմեց՝
    - Նախ խմբապետերուն,
    - Ապա FIFA-ի ներկայացուցիչին,
    - Վերջապէս խաղացողներուն և այլն:
    Եթէ թուելիները իբրև բացայայտիչ կ'ընկալուին ստորոգեալի մէկ լրացումին, ապա միջակէտ կը դրուի բութի փոխարէն. օրինակ՝
    Իրաւարարը դուրս դրաւ երեք խաղացողներ.
    - Կեդրոնի պաշտպանը,
    - Ձախակողմեան յարձակողը,
    - Տուժող խումբի բերդապահը:
    Այս պտոյտը ծառայեց երեք նպատակի.
    - Տեսանք վերջապէս այդ նշանաւոր քարայրը,
    - Ճանչցանք ճամբու դժուարութիւնները,
    - Ծանօթացանք գիւղացիներու դժուարութիւններուն:

  12. #146
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջակետից հետո բոլոր դեպքերում փոքրատառով ենք , չէ՞, շարունակում, նույնիսկ եթե հաջորդ տողից ենք շարունակում... Հատուկ անունները նկատի չունեմ...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  13. #147
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջակետից հետո բոլոր դեպքերում փոքրատառով ենք , չէ՞, շարունակում, նույնիսկ եթե հաջորդ տողից ենք շարունակում... Հատուկ անունները նկատի չունեմ...
    Հա, փոքրատառով ա, միայն եթե միջակետից առաջ գրված ա «Մոդերատորական», էդ դեպքում հաջորդ բառը մեծատառով ենք սկսում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (24.05.2011)

  15. #148
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, փոքրատառով ա, միայն եթե միջակետից առաջ գրված ա «Մոդերատորական», էդ դեպքում հաջորդ բառը մեծատառով ենք սկսում:
    Ռա՞մշ։ Օրինակ, որ ուրիշի խոսք ես մեջբերում չակերտներով կամ նոր տողից, գծիկով, փոքրատառո՞վ ես գրում։ Կամ թեկուզ ինչ–որ նախադասություն կամ տեքստ, որը որպես օրինակ է բերվում նոր տողից ։ Նշածս բոլոր դեպքերում էլ մեծատառ է գրվում միջակետից հետո։ Փոքրատառով կարող է գրվել, օրինակ, էն դեպքում, երբ առանձին բառեր են թվարկվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (24.05.2011), Հայուհի (24.05.2011)

  17. #149
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռա՞մշ։ Օրինակ, որ ուրիշի խոսք ես մեջբերում չակերտներով կամ նոր տողից, գծիկով, փոքրատառո՞վ ես գրում։ Կամ թեկուզ ինչ–որ նախադասություն կամ տեքստ, որը որպես օրինակ է բերվում նոր տողից ։ Նշածս բոլոր դեպքերում էլ մեծատառ է գրվում միջակետից հետո։ Փոքրատառով կարող է գրվել, օրինակ, էն դեպքում, երբ առանձին բառեր են թվարկվում։
    Հա, սորրի, գլուխս խառն ա , քո ասած դեպքերին ուշադրություն չէի դարձրել: Մենակ թվարկելու դեպքը մտքիս եկավ, հիշեցի, որ փոքրատառ ենք գրում:

  18. #150
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կէտադրական

    Յարգելի՛ բարեկամներ,
    Քանի մը տասնամեակ առաջ կէտադրութիւն ուսուցող ձեռնարկներու մէջ կարելի էր հանդիպել սա կանոնին, թէ՝ ստորակէտ-գծիկով կը տրոհուի նաև միջանկեալ խօսքը: Այս կանոնը տակաւին ի զօրո՞ւ է: Անշուշտ նկատի չունիմ այն պարագան, ուր մէջբերուած խօսքը կը սկսինք խօսակցական գծիկով ու կ'աւարտենք ստորակէտ-գծիկով և ապա կ'անցնինք հեղինակային խօսքին: Միջանկեալ խօսքի տրոհումին համար արդի դասագիրքերը կը նշեն միայն զոյգ ստորակէտերը և փակագծերը, մինչ անցեալին, օրինակ՝ Արարատ Ղարիբեանի դասագիրքերուն մէջ, կը յիշուէր ստորակէտ-գիծը ևս:
    Շնորհակալութիւն

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •