Գ տարբերակն է ճիշտը:
Ժողովուրդ, չկանգնել, չծխել բառերը ո?նց են շեշտադրվում:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
ars83 (15.02.2011)
Շնորհակալ եմ ու, որքան որ հիշում եմ, էն հին ժամանակները, որ դպրոցում սովորել եմ, ես էլ եմ այդպես գրել, բայց այսօր ամեն քայլափոխի նման սխալ շեշտադրման եմ հանդիպում ու ակամա սկսում եմ կասկածել կա'մ հիշողությանս, կա'մ էլ սովորածիս վրա:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Ժող ջան, մի քանի հարց ունեմ: Դիցուք ունենք սենց տեքստ.
ՀիմաՆախագծով նախատեսվում է կատարել ուժեղացման եւ վերականգնման աշխատանքներն, այդ թվում`
- ուժեղացնել միջհարկային ծածկերը լրացուցիչ ամրանավորված բետոնի շերտով: Աշխատանքների իրականացումից առաջ ծածկերից քանդել գոյություն ունեցող ց/ավազե հարթեցնող շերտը.
- ապամոնտաժել բոլոր փայտե դռները եւ պատուհանները` դրանք փոխարինելով նոր, մետաղապլաստե դռներով եւ պատուհաններով:
1. էս տեքստը ո՞նց ա ճիշտ կետադրվում: Նկատի ունեմ յուրաքանչյուր կետի ներքո գրվող տեքստի վերջում ի՞նչ կետադրական նշան ա ճիշտ դնելը, եթե էդ կետում ոչ թե մի նախադասություն ա, այլ մի քանի, ինչպես նշածս առաջին կետում: Միջակետ դնելը ճի՞շտ ա, ինչպես ես եմ դրել:
2. Եթե ամեն կետի ավարտից հետո վերջակետ դնեմ, պիտի մյուս կետը սկսեմ մեծատառով, չէ՞: OK, բա ո՞նց անեմ, որ առաջին կետն էլ սկսվի մեծատառով, որ միանման լինեն:
3. Եթե կետի ավարտից հետո միջակետ կամ ստորակետ եմ դնում, մյուս կետը մեծատառով սկսելը սխա՞լ ա:
Հա, մեկ էլ էս.
«հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում, չէ՞:Նախագծի համար հիմք են հանդիսացել
- էսինչ վկայականը,
- էնինչ առաջադրանքը,
- էսինչ գծագրերը:
Կախավ շնորհակալ եմ:
Այսինքն` միայն ու միայն էդ կետերով գրելաոճի պատճառով էդտեղ բո՞ւթ ա ավելանում: Ի՞նչ կանոն կա համարակալման կամ կետերով գրելու վերաբերյալ:
Նշեմ, որ եթե գրում ենք «Նախագծի համար հիմք են հանդիսացել էսինչ վկայականը, էնինչ առաջադրանքը, էսինչ գծագրերը:», ապա նույն «հանդիսացել»-ից հետո ոչինչ չի դրվում:
Երբ ստորոգեալը կը մնայ վերը և թուումներու համար կ'անցնինք նոր տող, ապա բութ կը դնենք ստորոգեալին վրայ եթէ թուելիները ենթակայ կամ խնդիր են վերը մնացած ստորոգեալին, ինչպէս վերի օրինակն է: Նաև՝
Խաղէն դուրս դրուեցան՝
- հաշմանդամները,
- ուշացողները,
- խանգարիչները և այլն:
Իրաւարարը դիմեց՝
- Նախ խմբապետերուն,
- Ապա FIFA-ի ներկայացուցիչին,
- Վերջապէս խաղացողներուն և այլն:
Եթէ թուելիները իբրև բացայայտիչ կ'ընկալուին ստորոգեալի մէկ լրացումին, ապա միջակէտ կը դրուի բութի փոխարէն. օրինակ՝
Իրաւարարը դուրս դրաւ երեք խաղացողներ.
- Կեդրոնի պաշտպանը,
- Ձախակողմեան յարձակողը,
- Տուժող խումբի բերդապահը:
Այս պտոյտը ծառայեց երեք նպատակի.
- Տեսանք վերջապէս այդ նշանաւոր քարայրը,
- Ճանչցանք ճամբու դժուարութիւնները,
- Ծանօթացանք գիւղացիներու դժուարութիւններուն:
Միջակետից հետո բոլոր դեպքերում փոքրատառով ենք , չէ՞, շարունակում, նույնիսկ եթե հաջորդ տողից ենք շարունակում... Հատուկ անունները նկատի չունեմ...
Нет без правил игры, есть игра по неволе!
Հայուհի (24.05.2011)
Ռա՞մշ։ Օրինակ, որ ուրիշի խոսք ես մեջբերում չակերտներով կամ նոր տողից, գծիկով, փոքրատառո՞վ ես գրում։ Կամ թեկուզ ինչ–որ նախադասություն կամ տեքստ, որը որպես օրինակ է բերվում նոր տողից ։ Նշածս բոլոր դեպքերում էլ մեծատառ է գրվում միջակետից հետո։ Փոքրատառով կարող է գրվել, օրինակ, էն դեպքում, երբ առանձին բառեր են թվարկվում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Յարգելի՛ բարեկամներ,
Քանի մը տասնամեակ առաջ կէտադրութիւն ուսուցող ձեռնարկներու մէջ կարելի էր հանդիպել սա կանոնին, թէ՝ ստորակէտ-գծիկով կը տրոհուի նաև միջանկեալ խօսքը: Այս կանոնը տակաւին ի զօրո՞ւ է: Անշուշտ նկատի չունիմ այն պարագան, ուր մէջբերուած խօսքը կը սկսինք խօսակցական գծիկով ու կ'աւարտենք ստորակէտ-գծիկով և ապա կ'անցնինք հեղինակային խօսքին: Միջանկեալ խօսքի տրոհումին համար արդի դասագիրքերը կը նշեն միայն զոյգ ստորակէտերը և փակագծերը, մինչ անցեալին, օրինակ՝ Արարատ Ղարիբեանի դասագիրքերուն մէջ, կը յիշուէր ստորակէտ-գիծը ևս:
Շնորհակալութիւն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ